Ներկայացնեմ խառը խըշտիկ ընտրացանկս:
1. Bon Jovi-Livin on a prayer. Արդեն քանի ամիս ա աշխուժացնում ա, երգացնում, պարացնում, drive ա հաղորդում էլ դու սուս:Աաա-աա՜
livin on a prayer!
2. Bruce Willis & Danny Aiello-Side by side. Իսկական ընկերական, բարի հավես պարային երգ` գրված հեռավոր 1927 թվին, հետագայում օգտագործված «Hudson Hawk» ֆիլմում: Նե՜նց էլ նման ա Aznavour-ի For Me Formidable-ին:1-1 իրար հաջորդելով եմ երգացնում:
Леонид Агутин-ի По дороге на юг երգն էլ եմ Side-ից հետո լսում հաճախ: Էլի ընկերական ա, հավես, շա՝տ ուրախ,բայց երգերիս top-ում չեմ ներառի` փոշմանել եմ:
Николай-ներն էլ են հավեսով ու աշխուժությամբ կատարել Агутин-ին նվիրված համերգին:
![]()
Ո՞վ կպատկերացներ Расторгуев-ին սենց կերպարով
3. Александр Барыкин-Аэропорт. Էս երգն էլ եմ բավականին հաճախ լսում: Տրամադրություն ա: Լսում ու ինձ էլ պատկերացնում եմ հարվածային գործիքները զարգելիս:Խոսքերը Михаил Танич-ինն են:
Ուզում էի Земляне-ի Прости земля-ն նշել սրա տակ, բայց չէ: Չնայած հաճախ Аэропорт-ից հետո լսում եմ, բայց վերջինիս չափ սիրելի չի: Ուղղակի ճիշտ, բարի խոսքերով, հավես ռոքային երգ ա:
4. Агата Кристи-Сказочная тайга. Դեռ լսում ու դիտում եմ:
5. Adriano Celentano-Mi Scade. Մինչև էսօր էս երգը մենակ գործիքավորմամբ էի լսել ու շա՜տ էի հավանել:Չելենտանոյի «I Miei Americani Tre Puntini 2» ամերիկյան երգերի ալբոմից ա: Կա՜յֆն ա:
6. Էստեղ նշեմ «Ռոմանտիկ, նոստալգիկ» folder-ում զետեղված ռետրո, բարի ու հայտնի երգերի top 10-ը:![]()
1. Monty Python-Always Look On The Bright Side Of Life. Վերնագիրն արդեն ամեն ինչ արժի
2. BJ Thomas-Raindrops keep falling on my head.
3-4. Don McLean-Vincent-ն ու American Pie-ը.
5. Paul Anka-Adam & Eve.
6. Bobby Darin-Beyond the Sea.
7. Simon and Garfunkel-Bridge over troubled water.
8-9. The Turtles-Elenore ու Happy together. էնքան էլ նման են իրար էս 2 երգերը:
10. Bobby Helms-Jingle Bell Rock.
Այ վեցից սկսած արդեն տե՜նց լուրջ չեմ խորանում: Կարող ա և սխալվեմ ցուցակումս
6. Scorpions-ին հաճախ եմ լսում՝ հիմնականում նույն, լսածս երգերը: Ամենասիրածս երևի էս ա:
7.Dire Straits-ի «Brothersin arms» ալբոմի էս երգերը չեն լքում Top-ս: Հերթականությունն ըստ սիրվածության՝ «Walk of life», «Your latest trick», «Money for nothing».
8. Elton John-Crocodile Roc, Hey Armadillo. Սերի 2 շա՜տ ուրախ, պարային, սիրելի երաժշտություն:
9. The Decemberists-Rox in the box. Շատ լավ խումբ ա Decemberists-ը՝ սրանով եմ բացահայտել: Ճիշտ ա հետո թվում էր, թե հոգնել եմ էս երգից, բայց չէ՝ 1-1 էլի հաճույքով լսում եմ:Ու ընդհանրապես «The King Is Dead» ալբոմը գլուխգործոց ա:
Խումբն իրականում 3 անդամից չի բաղկացած:
10. The Baseballs-Umbrella. Ժամանակին մտքովս չէր անցնի, որ անկապ Rihanna-ի էս ախմախ երգը կսիրեմ՝ բայց դե հրաշք են գործել էս տղերքը:
Էս անգամ խմբի օֆիցիալ կատարումը չեմ տեղադրի, որովհետև էս տեսանութի շնորհիվ էէ՜լ ավելի եմ սիրել երգը ու հաճախ եմ սա դիտում:
Էջանիշներ