User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 381 հատից

Թեմա: Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    Հայտարարություն

    27.07.2009թ.

    ա) Շուրջ մեկուկես տարի վարչախմբի կողմից ընդդիմության եւ ողջ ժողովրդի դեմ բոլոր բնագավառներում վարվում է բացահայտ ու զանգվածային պետական ահաբեկչության քաղաքականություն։

    բ) Երկրի իրավապահ մարմիններն ու դատական համակարգը քաղաքացիների իրավունքները, ազատությունները եւ կյանքը պաշտպանելու՝ Սահմանադրությամբ եւ օրենքներով իրենց վրա դրված պարտականությունները կատարելու փոխարեն ապօրինի վարչախմբի ձեռքին վերածվել են բութ մի գործիքի։ Նրանց հիմնական գործառույթը դարձել է իշխանության քաղաքական պատվերների, ապօրինի հրահանգների կատարումը, կրիմինալ փողատերերի ու պաշտոնյաների բիզնեսի պաշտպանությունը, վերջիններիս կատարած ծանրագույն հանցանքների կոծկումն ու պարտակումը։

    գ) Իրավապահ մարմինները եւ դատական համակարգը օրենքի պաշտպանից վերածվել են օրինախախտների, հակաօրինական գործողություններ իրականացնողների՝ որպես թիրախ ունենալով մասնավորապես քաղաքացիական կեցվածք ու դիրքորոշում ունեցող ՀՀ քաղաքացիներին։

    Ոստիկանությունը ծանրաբեռնված է քաղաքական հալածանքներ ու հետապնդումներ իրականացնելու, ճանապարհները շրջափակելու եւ այլ ապօրինի միջոցներով մարդկանց ազատ տեղաշարժի, հավաքների, երթերի իրավունքները խոչընդոտելու գործով։ Միաժամանակ նրան արգելված է միջամտել իշխանության եւ կրիմինալ բիզնեսի ներկայացուցիչների կատարած հանցագործություններին։

    Որպես անկախ մարմին մտահղացված Հատուկ քննչական ծառայությունը Գլխավոր դատախազության ձեռքում վերածվել է ահաբեկումներով ու սուտ վկայություններ հայթայթելով կեղծ մեղադրանքներ թխող մի արտադրամասի, երիտասարդ քննիչներին այլասերող, նախաքննությունն ու քրեական դատավարությունը վարկաբեկող մի մարմնի։

    Դատախազությունը դարձել է քաղաքական ընդդիմադիրների, նրանց ընտանիքների անդամների, հարազատների, նույնիսկ ընկերների նկատմամբ քրեական խարդավանքների նախագծման կոնստրուկտորական բյուրո։

    Ազգային անվտանգության ծառայությունը, մի կողմ թողած պետական անվտանգության ապահովման իր հստակ սահմանված գործառույթները՝ լծվել է քաղաքական խուզարկուի ստորացուցիչ գործին։

    Ամենաստորացված վիճակում են դատարանները։ Նրանք ոչ թե իշխանության երրորդ ճյուղ են ներկայացնում, ոչ միայն զրկված են անկախությունից, այլ դատապարտված են լինել բռնատիրական համակարգի վերջին մի պտուտակը՝ որոշումներ ու դատավճիռներ ընդունել միայնումիայն նախագահականից իջեցված ցուցումներով։ Վերջին մեկուկես տարում նրանց կայացրած հարյուրավոր դատավճիռները՝ զուրկ որեւէ իրավական հիմքից եւ նվազագույն ապացուցողական բազայից Հայաստանի պետականության ճակատին մնալու են որպես ամոթալի խարան։

    դ) Հայաստանում չեն գործում Սահմանադրությունը եւ օրենքները, ուստիեւ խնդիրը ոչ թե օրենքների բարեփոխման, այլ օրենքների գործադրման ու կիրառման մեջ է, ինչը, սակայն անհարիր է իրավական առումով ապօրինի, բնույթով բռնատիրական իշխանության համար։ Իրավապահ մարմինների ու դատական համակարգի հետ շփվող կամ թեկուզ նրանց գործունեությունը կողքից դիտող ամեն մի քաղաքացի համակվում է անպաշտպանության, վտանգվածության, ցանկացած պահի ապօրինության ու ամենաթողության թիրախ դառնալու զգացումով, կորցնում հավատը պետության եւ պետականության հանդեպ, որպես փրկության ելք ավելի ու ավելի հակվում օր առաջ սեփական երկրից հեռանալու կործանարար մտքին ու որոշմանը։

    Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում իրավապահ մարմինների եւ դատական համակարգի աշխատակիցներին՝ չհաշտվել ավազակապետական վարչախմբի կողմից իրենց պարտադրված նվաստացուցիչ վիճակին։ Մենք հայտարարում ենք, որ հետեւողականորեն շարունակելու ենք պայքարը ապօրինի ու ազգադավ իշխանություններից ազատվելու, սահմանադրական կարգը վերականգնելու համար եւ իրավապահ մարմիններին եւ դատական համակարգին վերադարձվելու է իրենց արժանապատիվ դիրքը եւ դերը:

    Հայ Ազգային Կոնգրեսի
    Կենտրոնական Գրասենյակ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (24.07.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հրատարակչային ձևավորում
    Հեղինակ՝ HardRock, բաժին` Համակարգչային գրաֆիկա
    Գրառումներ: 8
    Վերջինը: 08.07.2014, 15:52
  2. carving, մրգերի և բանջարեղենների ձևավորում
    Հեղինակ՝ comet, բաժին` Խոհանոց
    Գրառումներ: 19
    Վերջինը: 28.02.2011, 10:18
  3. Շևարնաձեն ուզում է Համաշխարհային Կառավարություն ստեղծել
    Հեղինակ՝ Վարդանանք, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.10.2008, 23:47
  4. QIP - Ալտերնատիվ ICQ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 24
    Վերջինը: 02.07.2008, 00:56

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •