Չուկը կարծես մնացած հարցերին պատասխանել է:
Նախ առանաձնապես անհասկանալի է, թե ինչ է նշանակում ստորաբաժանում: Ստորաբաժանումներ լինում են կազմակերպությունների ներսում, իսկ Կոնգրեսը կազմակերպություն չի, դա վերկուսակցական, կոնսուլտատիվ, կազմակերպչական մարմին է: Անունն էլ հենց խոսում է իր մասին - ԿՈՆԳՐԵՍ: Գրված չէ կուսակցություն, միություն, կամ մի ինչ որ այլ բան: Սա շարժման կազմակերպական ձև է:
Մեջբերում եմ Հռչակագրից.
Այնպես որ լուծարելու բան, ըստ էության չկա: Սա բաժնետիրական ընկերություն կամ ՍՊՀ չի, որ լուծարվի, ու օրենսդրության հետ էլ ոչ մի հակասություն լինել չի կարող: Կոնգրեսին անդամագրվողներին կուսակցական տոմսեր չեն տալիս, անդագրվողներն էլ անդամավճարներ չեն մուծում: Կարելի է ասել, որ անդամագրությունը Կոնգրեսին, Կոնգրեսի կողմից հռչակված գաղափարները սատարողների կամ համակիրների գրանցում է:... Հաշվի առնելով, որ ետընտրական շրջանում Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է մտահոգիչ մարտահրավերների առջեւ,
Գիտակցելով, որ հրատապ անհրաժեշտություն է առաջացել կազմակերպական նոր ձեւի միջոցով Շարժումը հարմարեցնելու այդ մարտահրավերների դիմագրավմանը,
Մենք՝ Շարժման կորիզը կազմող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներս, հռչակում ենք Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծումը:
Մեջբերում եմ Հռչակագրից.
... Կոնգրեսի մաս կազմող քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները պահպանում են իրենց լիակատար ինքնուրույնությունը եւ անկախ գործունեություն ծավալելու, այդ թվում` ընտրություններին առանձին մասնակցելու իրավունքը: Կոնգրեսը բաց է Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների անդամագրման համար:
Էջանիշներ