Էլ ուրիշ թեկանծու չկա՞ր ,որ Արամ Սարգսային գրիր պաշտպանության նախարար , թե՞ հաշվի ես առել գեները… Գոնե ետ պաշտոնում թողեք մնա նույն մարդը …
Հ.Գ.
մեկել տպավորության մի ստեղծեք ,թե էս ամեն ինչը պաշտոնի բաժանում ա …
Էլ ուրիշ թեկանծու չկա՞ր ,որ Արամ Սարգսային գրիր պաշտպանության նախարար , թե՞ հաշվի ես առել գեները… Գոնե ետ պաշտոնում թողեք մնա նույն մարդը …
Հ.Գ.
մեկել տպավորության մի ստեղծեք ,թե էս ամեն ինչը պաշտոնի բաժանում ա …
...Սեպտեմբերի 2-ին ռուսական ազդեցիկ "Մոսկովսկայա Պրավդա" թերթը հրապարակել է ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հարցազրույցը: Ստորեւ ներկայացնում ենք այն աննշան կրճատումներով:
- Լեւոն Հակոբի, նախագահական ընտրություններից եւ մարտի 1-ի ողբերգությունից հետո անցել է վեց ամիս, սակայն Հայաստանում քաղաքական լարվածությունը պահպանվում է եւ թուլացման նախանշաններ չկան: Ինչպե±ս եք գնահատում իրավիճակը:
- Իմ կարծիքով, խոր քաղաքական ճգնաժամ է հասունացել: Դրա առաջացման պատճառը զույգի կողմից արմատավորած վարչակարգն է: Դա անարդյունավետ, կոռումպացված վարչակազմ է: Արտաքին եւ ներքին քաղաքականության իմիտացիա: Այս ամենը դարձել է հասարակության խոր հիասթափության պատճառ: Իսկ սրացումը տեղի է ունեցել նախագահական ընտրություններից եւ կեղծված ընտրությունների դեմ իրենց բողոքն արտահայտող խաղաղ ցուցարարների հանդեպ իրականացրած ջարդից հետո:
- Ձեր կարծիքով, ո՞րն է այս ճգնաժամից դուրս գալու ելքը:
- Ես գտնում եմ, որ ճգնաժամի էական լուծումն անհնար է առանց շուտափույթ արտահերթ ընտրությունների: Դա միակ քաղաքական ելքն է:
- Սակայն ինձ հետ հանդիպած իշխանության ներկայացուցիչները համարում են, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա, եւ հետեւաբար, նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չկա: Եվ եթե մենք ընդունում ենք քաղաքական ճգնաժամի փաստը, չի կարող արդյոք դա լուծվել այն հիմնարար բարեփոխումների իրականացմամբ, որոնց մասին իշխանությունները մի քանի ամիս արդեն խոսում են:
- Ճգնաժամն առկա է անկախ նրանիցª ցանկանում են այս կամ այն մարդիկ դա տեսնել, թե ոչ: Վեց ամսվա ընթացքում չի ընդունվել քիչ թե շատ լուրջ որեւէ որոշում: Վարչախումբն օբյեկտիվորեն ի վիճակի չէ համակարգային փոփոխություններ իրականացնել, քանզի դա նշանակում է կտրել ծառի այն ճյուղը, որի վրա նստած ես: Մյուս կողմից, ակնհայտ է, որ ժողովուրդը մտադիր չէ բավարարվել կոսմետիկ քայլերով: Եթե սա ճգնաժամ չէ, ապա ես չգիտեմ, թե ինչ է նշանակում այդ բառը:
- Ժամանակ առ ժամանակ այն կարծիքն է հնչում, թե ձեր շարժումը ընդամենը գունավոր հեղափոխության¦ հերթական փորձ էր: Ինչպես եք վերաբերվում նման պնդումներին:
- Նման պնդումները իրականության հետ ոչ մի կապ չունեն: Որպես կանոն, §գունավոր հեղափոխություն¦ ասելիս նկատի են ունենում որոշակի արեւմտյան շրջանակների կողմից ֆինանսավորվող եւ ղեկավարվող եւ հստակ հակառուսական ուղղվածություն ունեցող քաղաքական շարժումները: Իսկ այժմ խոսենք փաստերով. արեւմտյան դիտորդական առաքելությունները ոչ միայն մեզ չաջակցեցին, այլ նաեւ պարզապես անտեսեցին բոլոր այն աղաղակող խախտումներն ու կեղծիքները, որոնք կատարվել էին նախագահական ընտրությունների ընթացքում: Հետագայում էլ Արեւմուտքն ու արեւմտյան կառույցները իշխանություններին զսպող եւ մեր շարժմանն աջակցող քայլեր չարեցին, ինչպես դա եղավ, օրինակ, Վրաստանում ե Ուկրաինայում: Ինչ վերաբերում է §գունավոր հեղափոխություններին¦ հակառուսական բաղադրիչին. մեր հայտարարություններում հակառուսական կարգախոսներ երբեք չեն հնչել: Ավելին, այսօր հայ-ռուսական հարաբերությունները ավելի շատ տուժում են Հայաստանում ժողովրդի վստահությունը չվայելող կոռումպացված վարչախմբի առկայությունից, ինչըª հասարակության կարծիքով, պայմանավորված է Մոսկվայի կողմից նրան տրվող աջակցությամբ: Միեւնույն ժամանակ ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բոլոր կարեւորագույն պայմանագրերը ստորագրվել են իմ օրոք: Ներկայիս իշխանությունները ոչ մի նոր բան չեն ավելացրել:
- Վերջին ժամանակներս ռուսական մամուլում հաճախ են հիշատակում Մոսկվայի Միաբանություն¦ հայկական ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանի այն տեսակետը, որ լեգիտիմ իշխանության ձեւավորման հարցը կարող է լուծել միայն Հայաստանի ժողովուրդը իր հետեւողական պայքարով: Միակ ինտրիգն այն է, թե երբ ժողովուրդը դուրս կգա եւ գործը կհասցնի հաղթական ավարտի:
- Սեպտեմբերի 12-ին ընդդիմությունը կանցկացնի իր առաջին աշնանային հանրահավաքը, որտեղ կհռչակի պայքարի հաջորդ, առավել ակտիվ փուլի սկիզբը: Ես առայժմ չէի ցանկանա մեր ծրագրի մանրամասները հայտնել: Ասեմ միայն, որ մենք ուժեղացնելու ենք ճնշումը վարչախմբի վրա: Ավելի հաճախ բողոքի զանգվածային միջոցառումների ականատես կլինեք: Միաժամանակ մենք հասարակությանը երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությանը, տնտեսությանը եւ մյուս կարեւոր ոլորտներին առնչվող ֆունդամենտալ առաջարկություններ ենք ներկայացնելու: Ինչ վերաբերում է ինտրիգին, ապա դրա լուծումը իրեն երկար սպասեցնել չի տա:
www.mospravda.ru , www.chi.am
Վերջին խմբագրող՝ Norton: 06.09.2008, 00:15:
Դե գիտես, սա ընդհանրապես անիմաստ խոսակցություն եմ համարում: Միլիոն մարդ, միլիոն կոմբինացիա: Իրականում գիտեմ, որ բավական շատ հնարավոր տարբերակներ կան, որոնցից շատերի հետ կհամաձայնվեի: Բայց էս պահին, օրինակ, ես կուզեի այսպիսի կազմ տեսնել.
Նախագահ - Լևոն Տեր-Պետրոսյան
Նախագահի աշխատակազմի ղեկավար - Լևոն Զուրաբյան
Վարչապետ - Հրանտ Բագրատյան
Արտաքին գործերի նախարար - Ալեքսանդր Արզումանյան
Ազգային ժողովի նախագահ - Րաֆֆի Հովհաննիսյան
Արդարադատության նախարար - Զարուհի Փոստանջյան
Գլխավոր դատախազ - Պարգև Օհանյան
ՆԳՆ կամ ԱԱԾ - Դավիթ Շահնազարյան (չնայած Շահնազարյանն ըստ իս նաև արտգործ նախարար կսազեր)
Բնապահպանության նախարար - Սամվել Բալոյան
Բայց դե բազմաթիվ ուրիշ կազմերի էլ դեմ չէի լինի: Իմաստը ո՞րն է, մեր օդից վերցրած պատկերացումները գրելու:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ՀՀ նախագահ-Լևոն Տեր-Պետրոսյան
ՀՀ ԱԺ նախագահ-Ստեփան Դեմիրճյան
ՀՀ վարչապետ-Արամ Սարգսյան
Գլխավոր դատախազ-Գագիկ Ջհանգիրյան
Արտաքին գործերի նախարար-Րաֆֆի Հովհաննիսյան
Պաշտպանության նախարար-Ժիրայր Սեֆիլյան
Ֆինանսների նախարար-Հրանտ Բագրատյան
ՆԳ նախարար-Արամ Կարապետյան
ԿԲ նախագահ-Լյուդմիլա Սարգսյան
Արդարադատության նախարար-Լարիսա Ալավերդյան
Մարդու իրավունքների պաշտպան-Արմեն Հարությունյան (բռոնյա արած)
Կրթության-գիտության նախարար-Դավիթ Շահնազարյան
Տրանսպորտի-կապի նախարար-Լևոն Զուրաբյան
սենց վատ չի ըլնի երևի
Մշակույթի նախարարն էլ ես կլնեմ![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Պաշտոնի բաժանում չի, բայց իշխանափոխությունն էլ չի նշանակում, որ դրանից հետո իշխանական վերնախավում, առանձին պաշտոններին անհատներ չեն լինելու, ու ասենք կոլլեգիալ որոշումներ են ընդունվելու, կամ փոխնիփոխ, հերթով նախագահ կամ վարչապետ են աշխատելու: Համ էլ որոշողը մենք հո չենք - ես կոնկրետ ներկայացնում եմ նախասիրությունների իմ սանդղակը:
ՊՆ նախարարն էլ թող լինի Վաղարշակը:
Ավելացվել է 3 րոպե անց
Լավ տարբերակ էր: Ընգեր տեսնում ես, միլոին մարդ, բայց միլիոն տարբերակ լինել չի կարող: Պաշտոններ զբաղեցնելուն պատրաստ կամ արժանի անհատների թիվը բավականին սահմանափակ է: Ու ակնհայտորեն, գոնե ներկայացված երեք տարբերակներում ահագին նմանություններ կան:
Զուրաբյանի համար էլ լավ գործ ես գտել: Մտքովս չէր անցել))
Ավելացվել է 5 րոպե անց
Հայկոյի տարբերակն էլ վատը չի; Հատկապես Լարիսա Ալավերդյան - Արդարադատնախ, լուրջ միտք էր;
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 06.09.2008, 12:47: Պատճառ: Գրառման ավելացում
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայ Ազգային Կոնգրեսը, հիմնվելով համաժողովրդական աջակցության վրա, իր պայքարի նպատակն է դարձրել Հայաստանում ժողովրդավարական ազատությունների եւ սահամանադրական կարգի վերականգնումը: Կոնգրեսն ազդարարել է, որ սեպտեմբերի 12-ին կսկսվի բռնապետության դեմ ուղղված համաժողովրդական պայքարի վճռական փուլը:
Կեղծված ընտրությունների ու այլ ապօրինությունների շնորհիվ ձեւավորված իշխանությունների կեցվածքը վկայում է, որ այն ընդունակ չէ գնալ երկրում խորացող քաղաքական ճգնաժամը ընդդիմության հետ բանակցությունների միջոցով հաղթահարելու որեւէ քայլի։ Իշխանությունները նաեւ բացարձակ ցինիկ կեցվածք են ընդունել միջազգային կառույցների, մասնավորապես Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարատավորությունների նկատմամբ: Նրանք չեն կատարում հավաքների ազատության, մարտի 1-ի իրադարձությունների հետաքննության անկախ եւ վստահելի մարմնի ստեղծման, ինչպես նաեւ էլեկտրոնային լրատվաջոցներով խոսքի ազատության ապահովման իրենց պարտավորությունները: Իսկ քաղբանտարկյալների հարցը շարունակում է մնալ ներքաղաքական ճգնաժամի կարգավորման ամենամեծ խոչնդոտը:
Հայաստանում այսօր շարունակում են բանտերում մնալ 75 քաղբանտարկյալ, որոնց կարելի է բաժանել վեց խմբի: Առաջին խումբը՝ 7 հոգի, որոնց գործերը մինչեւ հիմա, մարտի 1-ից ավելի քան 6 ամիս անց, դեռ չեն մտել դատարան, ինչը հակասում է Եվրոպայի Խորհրդի 1620 բանաձեւի 4.7.1 կետին: Երկրորդ խումբը` 8 հոգի, որոնք պայքարել են ընտրական գործընթացի օրինականության համար, բայց շինծու մեղադրանքներով հենց իրենք են դատապարտվել ընտրական գործընթացը խոչնդոտելու եւ նմանատիպ այլ «հանցակազմի» համար: Երրորդ խմբում են այն 15 ակտիվիստները, որոնք թեեւ ձերբակալվել են հետընտրական զարգացումների պատճառով, սակայն դատապարտվել են դրանց հետ կապ չունեցող կեղծ մեղադրանքներով, ինչպիսիք են՝ ապօրինի զենք պահելը, հարկերից խուսափելը, պաշտոնական դիրքի չարաշահումը եւ ալյն: Չորրորդ խումբը կազմում են 38 քաղբանտարկյալներ, որոնք դատապարտվել են բացառապես ոստիկանական ցուցմունքների հիման վրա, ինչը հակասում է Եվրոպայի խորհրդի 1620 բանաձեւի 4.7.3 կետին: Հինգերորդ խումբը 4 ցուցարարներ են, որոնց դեմ մեղադրանքները, բացի ոստիկանական ցուցմունքներից, հենված են նաեւ բռնության, շանտաժի եւ այլ ապօրինի միջոցներով ձեռքբերված այլ «ապացույցների» վրա: Եվ, վերջապես, վեցերրորդ խումբը՝ 3 հոգի, որոնց քաղբանտարկյալի կարգավիճակը կապված չէ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների գործընթացի հետ:
Կոպտորեն ոտնահարվում են քաղբանտարկյալների իրավունքները։ Նրանցից 13 հոգի նվազագույն անհրաժեշտ բժշկական օգնությունից զրկված լինելու պատճառով ծանր առողջական խնդիրներ ունեն, իսկ ոմանց կյանքին արդեն նաեւ վտանգ է սպառնում: Չնայած փաստաբանների անընդհատ միջնորդություններին, իշխանությունները որեւէ միջոց չեն ձեռնարկում բժշկական օնություն տրամադրելու, նրանց տառապանքները մեղմելու համար: Դրանով իշխանությունները խախտում են Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որն արգելում է բանտարկյալներին ենթարկել խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
Քաղբանտարկյալներ, խոշտանգումներ, հավաքների եւ խոսքի ազատության սահմանափակումներ, չընտրված եւ կեղեքիչ կառավարություն, նվաստացուցիչ ներկա, անհեռանկար ապագա` այս ամենը երեւույթներ են, որոնք հայ ժողովուրդը չի հանդուրժի երբեք: Սեպտեմբերի 12-ին մենք դա ցույց կտանք բռնապետությանը եւ ապօրինությանը հակադրված մեր հավաքական կամքով:
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մոդերատորական. Անիմաստ գրառումը ջնջվել է:
Վերջին խմբագրող՝ Chuk: 08.09.2008, 13:10:
Բավականին հետաքրքիր նախագիծ է։
Հետեւաբար ինձ հետաքրքրեց մի քանի հարց, որոնք անմիջապես կապված են Հայ Ազգային Կոնգրեսին՝
Ովքեր են ֆինանսավորում «Հայ Ազգային Կոնգրեսի» նյութական ծախսերը, ներառյալ, թեեւ ոչ ամբողջական կարգով նշված, հետեւյալ՝
- կատարվող աշխատանքների վարձավճարումը,
- գրենական գործիքների եւ տպագրման ծախսերը,
- կոմունալ ծախսերը,
- էլեկտրականության ծախսերը,
- վարձված շինությունների վարձավճարումը,
- քաղաքական ցույցերի, քայլարշավերի, պաստառների, բացիկների, եւ այլ գործարքների իրվավունքի վարձավճարումը (Եթե իհարկե գոյություն ունի մնամ վարձ, օրինակ, հանրային ցույցերի եւ նմանօրինակ ձեռնարկների համար տվյալ քաղաքի իշխանությոնը տրվում է հատուկ վարձավճար, որով քաղաքապետարանը համաձայնության գալով ընդունում է հայցը եւ թուլատրում տվյալ կազմակերպությանը գործել ըստ պայմանավորվածության։ Եվ քանզի ՀԱԿ–ը Ազգային է, հետեւաբար պետք է որ լինի բազմանդամ, կարելի է կռահել որ քաղաքապետարանի հետ որեւէ գործարք անելու համար անհրաժետ կլինեն գործադրել մեծ ծավալի դրամական ֆոնդեր),
- հնարավոր դրամային դատական հայցերի պայքարի, այդ դատավարությունների պարտության դեպքում վճարվող ծախսերը, (Քանզի ըստ ՀՀ սահմանադրության ՀՀ պատկանում է Հայաստանի ժողովրդին, եւ ոչ թե որեւէ Ազգին, հնարավոր է, որ լինեն Հայաստանում ապրող ժողովրդներ, օրինակ Հայաստանում ապրող Արցախցիներ, Ասորիներ, Հայեր, Հրեաներ, Եզդիներ, Ռուսներ եւ այլն, որոնք հիմնվելով ազգային խտրականություն ներկայացնող Հայ Ազգային Կոնգրեսի գործնեությանը, պատվազրկման հիմունքներով դրամ շորթելու հայց ներկայացնեն դատարաններին։)
Առայժմ այսքանը։ Բոլոր հարցերին խնդրում եմ տալ լուրջ պատասխան։ Այս ամենը իրական են եւ չի կարելի անտեսել, կամ ծաղրի վերածելով վարկաբեկել այս լուրջ կառույցի գործնեությունը։
Նախապես շնորհակալություն։
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Հակոբ, ՀԱԿ-ը կոնսուլտատիվ բնույթի մարմին է, կուսակցություն չի: ՀԱԿ-ի մեջ հիմա եթե չեմ սխալվում քսանին մոտ կուսակցություն կա: Կամ մի քիչ պակաս: Ամեն կուսակցություն, ՀՀ օրենսդրությանը համապատասխան ունի իր եկամուտները: Եթե կան համատեղ ծախսեր, ՀԱԿ շրջանակներում, ապա ամեն մեկն իր մասով իրականացնում է այդ ծախսերը:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 08.09.2008, 13:23:
Մոդերատորական. Վերջին գրառումներից 18-ը շարունակական զրույցային բնույթ կրելու պատճառով տեղափոխվել են «Քաղաքական քննարկումներ թեմայից դուրս» թեմա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ընդհանուր առմամբ ՀԱԿը հետաքրքիր մարմին–ստորաբաժանում է։ Միայն թե կարծում եմ, որ նրա գործունեությունը ունի մի շարք օրինական–սահմանադրական հակասություններ, որոնք էլ կարող են պատճառ հանդիսանալ վերահսկող պետական մարմնին լուծարել ՀԱԿը։ Որն էլ իր հերթին նոր բախումներ կառաջացնի պարզամիտ ժողովրդի շրջաններում։
Տրիբուն,
Իսկ որո՞նք են այդ կուսակցությունները։ Կարո՞ղ եք նշել։
–
Արտակ,
Տեղեկություն կա՞ այն մասին, թե քանի անդամ ունի ՀԱԿը։
Շնորհակալություն,
Վերջին խմբագրող՝ Chuk: 09.09.2008, 00:11: Պատճառ: Կետադրական նշանների շտկում՝ գրառումն ամբողջական ցույց տալու համար
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Հակոբ, թերևս այս մի գրառումն էլ է, չէ՞, «բարի» գրառում: Ես կնախընտրեի ոչ դիմակավորված զրույցն ու քննարկումները: Ասածներդ իրականություն չեն դառնա, բայց ուզում եմ ուշադրությունդ հրավիրել խիստ կոպիտ և վիրավորական, ոչ կորեկտ «պարզամիտ ժողովրդի շրջաններում» արտահայտությանդ վրա: Կխնդրեի հետևել արտահայտչաձևին:
Քանի որ հարցերը այլոց էլ կարող են հետաքրքրել, կպատասխանեմ:
Հարց առաջին. Ովքե՞ր են կազմում ՀԱԿ-ը: Ներկայացնում եմ ստորև:
«Ազատություն» կուսակցություն
Կուսակցության նախագահ՝ Հրանտ Բագրատյան
Հիմնադրման տարեթիվը` 1997 թ.
Անդամների թիվը՝ 2,700
«Այլընտրանք» հասարակական քաղաքացիական նախաձեռնություն
Հիմնադրման տարեթիվը՝ 2006 թ.
«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն
Հիմնադրման տարեթիվը` 2005 թ.
Անդամների թիվը` 4,200
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն
Կուսակցության նախագահ` Պետրոս Մակեյան
Հիմնադրման տարեթիվը՝ 1998 թ.
Անդամների թիվը՝ 4,700
Հայաստանի ժողովրդական կուսակցություն
Կուսակցության նախագահ` Ստեփան Դեմիրճյան
Հիմնադրման տարեթիվը`1998 թ.
Անդամներիթիվը՝ 30,000
Հայաստանի Լիբերալ Կուսակցություն
Կուսակցության նախագահ՝ Հովհաննես Հովհաննիսյան
Հիմնադրման տարեթիվը՝ 2008թ. (կուսակցության բոլոր անդամները նախկին ՀԱԱԿ կուսակիցներ էին)
Անդամների թիվը՝ >4000
Հայաստանի կանաչների (սոցիալ-էկոլոգիական) կուսակցություն
Վարչության նախագահ` Արմեն Դովլաթյան
Հայաստանի Մարքսիստական կուսակցություն
Կուսակցության նախագահ` Դավիթ Հակոբյան
Հիմնադրման տարեթիվը` 1997
Անդամներիթիվը՝ 7,500
«Հայոց Հայրենիք» կուսակցություն
Կուսակցության նախագահ՝ Արշակ Բակլաչյան
Հիմնադրման տարեթիվը` 2005 թ.
Անդամների թիվը` 13,200
«Հայոց Համազգային Շարժում» կուսակցություն
Վարչության նախագահ՝Արարատ Զուրաբյան
Հիմնադրման տարեթիվը՝ 1988 թ.
Անդամների թիվը՝ 7,500
«Հայրենիք եւ Պատիվ» կուսակցություն
Կուսակցության ղեկավար՝ Գառնիկ Մարգարյան
«Հանրապետություն» կուսակցություն
Կուսակցության նախագահ՝Արամ Զ. Սարգսյան
Հիմնադրման տարեթիվը՝ 2001 թ.
Անդամների թիվը՝ 5,600
«Մարդու իրավունքներ – 96» կուսակցություն
Կուսակցության նախագահ՝ Ռուբեն Թորոսյան
Հիմնադրման տարեթիվը` 1996 թ.
Պահպանողական կուսակցություն
Կուսակցության նախագահ` Միքայէլ Հայրապետեան
Հիմնադրման տարեթիվը` 1991 թ.
Անդամների թիվը` 2,500
Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցություն
Կուսակցության ղեկավար` Լյուդմիլա Սարգսյան
Հիմնադրմանտարե թիվը՝ 1898 թ.
Անդամներիթիվը՝ 4,600 (Հայաստան)
«Քրիստոնեա – ժողովրդավարական վերածնունդ» կուսակցություն
Կուսակցության նախագահ՝Մկրտիչ (Սոս) Գիմիշյան
Հիմնադրման տարեթիվը` 2005 թ.
Անդամների թիվը՝ 2,150
ինչպես նաև
- «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնություն
- «Հատուկ Գունդ» երիտասարդական նախաձեռնություն
չեմ բացառում, որ ունենամ բացթողումներ:
Հարց 2. Քանի՞ անդամ ունի ՀԱԿ-ը:
ՀԱԿ անդամագրումը գնում է բուռն թափով: Ես ունեմ որոշ տվյալներ, որոնք հրապարակման ենթակա չեն, քանի որ կարող են և սխալ լինել: Ամեն դեպքում խոսքը գնում է բավական մեծ թվերի մասին: Ինչպես ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, մենք չենք ելել թվերի մրցավազքի և նրանք նպատակահարմար չեն գտնում հրապարակել թվեր, քանի դեռ անդամագրումը գնում է այսպիսի թափով և ՀԱԿ անդամների թիվն ժամ առ ժամ կտրուկ փոփոխությունների է ենթարկվում: Դա կնշանակեր անընդհատ թվեր հրապարակել, ինչը ՀԱԿ մեթոդը չէ: Պարոն Զուրաբյանը խոստացել է թվաքանակ հրապարակել, երբ որ որոշակի ստաբիլություն կգրանցվի անդամագրման պրոցեսում:
Հուսով եմ, որ լրացուցիչ հարցեր չեն առաջանա:
Վերջին խմբագրող՝ Chuk: 09.09.2008, 01:02:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հարգելի Արտակ, ի զարմանս Ձեզ իմ այս գրառումը ոչ միայն բարի է, այլ բարիների բարին է։ Եվ կարծում եմ, որ Դուք, ի սեր բարության, պետք է վերանայեք Ձեր կարծիք։ Մենք այստեղ չենք եկել անձնական վիրավորանքներ տալու համար։ Մենք այստեղ ենք, որպեսզի արտահայտենք մեր կարծիքը։ Դուք ունեք Ձեր կարծիքը, ես ունեմ իմը։ Չի կարելի մեղադրել մարդուն եւ ստիպել նրան ետ կանգնել իր սեփական կարծիքից։ Դա ավազակություն է։ Բռնիություն։ Ահաբեկչություն։ Բարին եմ ցանկանում Ձեզ։
Շնորհակալություն իմ նախորդ հարցին պատասխանելու համար։
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Հակոբ, քո գրառումների ձևը և այն հարցաքնչական եղանակը, որն ունես, ինչպես նաև տարբեր թեմաներից իմ պատկերացրած տեսակետը քո մասին ինձ հարկադրում է հասկանալ, որ դու լավ տեսակետ չունես ՀԱԿ-ի ու ընդհանրապես ընդդիմության վերաբերյալ, որ կուզեիր որ այն չլինի, քո գրառումներում տեսնում եմ հակա նոտաներ, որոնք բարի չեմ կարող կոչել: Եթե սխալվում եմ, Աստված մեզ դատավոր, բայց ես չեմ կարծում, թե սխալվում եմ: Իսկ եթե սխալվում եմ, ապա այդ սխալիս դրդում ես դու՝ քո գրառումներով:
Ինչևէ, հուսով եմ դեմ չես «դու» դիմելաձևիս և առաջարկում եմ, որ դու էլ նույնը կիրառես՝ ի սեր բարության ու բարեկամության:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Անձնական գրառումներում կարող ենք այդպես խոսել։ Բայց այստեղ, «բաց երկնքի տակ»չեմ ցանկանում այդպես խոսել։
Ես դեմ չեմ այն մարդկանց խմբերին, ովքեր դեմ են այսօրվա ՀՀ–ն իշխանությանը։ Ցանկացած գործարքում կողմերի բախումից ստավում է խնդրի լուծում։ Մեր հույսը այն է, որ ցանկացած լուծում լինի մեր օգտին։
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ