User Tag List

Էջ 21 26-ից ԱռաջինԱռաջին ... 11171819202122232425 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 301 համարից մինչև 315 համարի արդյունքները՝ ընդհանուր 381 հատից

Թեմա: Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

  1. #301
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեգնանքդ հասկանալի ու անտեղի ա:
    Շատ ենք տեսել, բայց ցավոք դեռ էլի ենք շատ տեսնելու, քանի դեռ հասարակության գերակշիռ մեծամասնությունը այսպիսի բաները լուռ հանդուրժում ա, կամ էլ սահմանափակվում ա ասելով «հա էլ էս ա եղել», կամ էլ ասում ա «ոչինչ էլ չի փոխվի», կամ էլ լուռ նստած սպասում ա, որ ՀԱԿ-ը վիճակը կփոխի ու դրա համար իր լուման չի ներդնում: Բայց սա թեմայի քննարկումից դուրս ա: Թեման նախատեսված ա ՀԱԿ քայլերն ու հայտարարությունները ներկայացնելու, նրա գործունեության դինամիկան ներկայացնելու համար, իսկ սույն թեմայի արծարծումը կարելի է անել այլ թեմաներում: Պահանջում եմ այս թեմայում նման զեղումներից զերծ մնալ:
    Չուկ ջան, թեմայի անունը ոնց որ "ՀԱԿ, ալտերնատիվ կառավարություն" - ա, այլ ոչ թե "ՀԱԿ-ի հայտարարություններն առանց քննարկման"; Հիմա ես էլ, որպես քաղաքացի ուզում եմ ալտերնատիվ կառավարության գործունեությունը քննարկեմ:

    Քննարկում - կարծում եմ, որ նույն բանի մասին նույն տոնով անըդհատ հայտարարություններ անելը, իմա "... իշխանությունները նորից ցույց տվեցին իրենց դեմքը, նորից ոտնահարեցին սահմանադրությունը, նորից կոպտորեն ոտնահարեցին օրենքը և մարդու իրավուքները .... " ամբողջ գործընթացը, իմ` քաղաքացուս համար դարձնում են սովորական, առօրյայի անբաժանելի մաս; Բոլորս էլ լավ գիտենք որ իշխանությունները հակասահմանդրական են, ու բնականաբար թքած ունեն սահմանադրության ու օրենքների վրա: Հետևապես դրա մասին անըդհատ հայտարարությունների ձևով մեզ հիշեցնելը, ոչ մի կերպ հասարակության լուռ նստած մասին հանկարծ ակտիվ գործողություններով տոգորված քաղաքացիական հասարակություն չի դարձնում: Ընդհակառալը, մարդկանց համար դա դարձել է սովորական գործընթաց - իշխանությունները խախտում են, ՀԱԿ-ը հայտարարում է:
    Հիմա, ես ՀԱԿ այընտրանքային կառավարությունից խնդրում եմ, այընտրանքային մոտեցում: Լուռ քաղաքացի եմ, բայց ունեմ քաղաքական ուժ, որը իրեն այլընտրանքային կառավարություն է համարում, չէ? Իրավուն ունեմ այլընտրանքային կառավարության գործունեության շուրջ այլընտրանքային քննարկում կազմակերպել, թե չէ ?

    Հիմա, եթե էս հայտարությունները տենց լուրջ ազդեցություն են ունենում, վաղվա երթին պիտի լիքը-լիքը մարդ լինի: Մեկը ես, որպես քաղաքացի գնալու եմ երթին, որ բողոքի ձայն բարձրացնեմ, գլխաքանակ ապահովեմ, ու քչից շատից ցույց տամ, որ ընդդիմության հետևը լիքը մարդ կա, որ ՀԱԿ հայտարարություններից եզրակացրել ա, որ իրոք Հայաստանում օրենքները ոտնահարվում են (հավատս չի գալիս); Տենանք ինչ ա դուրս գալու ?
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 09.12.2009, 15:00:

  2. #302
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    Տրիբուն, հաջորդ նման գրառումն անձամբ եմ տուգանելու ու ջնջեմ, ու թեև աշխատում եմ այս բաժնի ղեկավարմանը չխառնվեմ, բայց սա համարիր որպես ադմինիստրատիվ զգուշացում:

    Խնդիրը հետևյալն է, բացի թեմայի վերնագրից թեման ունի նաև պահանջ, ֆորմատ, որը ձևակերպված է առաջին գրառման մեջ, մեջբերում եմ.
    Այս թեմայում կդրվեն նյութեր, որոնք հստակ ցույց են տալիս, որ կոնգրեսն ունի խիստ պետական մտածողություն և որ կոնգրեսի մաս կազմող ուժերը պատրաստ են իրենց ձեռքը վերցնել երկրի կառավարումը, նրանք ունեն պետության շահերից բխող լուծումներ՝ յուրատիպ և խիստ հետաքրքիր լուծումներ:
    Ինչպես տեսնում ես սահմանված չի քննարկում: Ոմանք կհակաճառեն, որ ֆորումը քննարկումների համար է, անշուշտ, սակայն յուրաքանչյուր թեմա կարող է ունենալ սեփական կարգը ու մասնավորապես սա նախատեսված է ընդամենը որպես արխիվ ֆիքսելու, ժամանակագրությունը հստակ ցուցանելու ու մարդկանց ՀԱԿ գործունեության մասին տեղեկացնելու, այլ ոչ թե քննարկումների համար:

    Ու որպեսզի հերթական մերկապարանոց մեղադրանքները չհնչեն, որ ես իբր խոսքի ազատություն եմ ոտնահարում, չեմ թույլատրում ՀԱԿ-ին քննադատել և այլն, նշեմ, որ ցանկացած քննադատություն ՀԱԿ-ի հասցեին կարող է հնչել ու հնչում է տարբեր թեմաներում, ավելին, ինքս կողմ կլինեմ, եթե դու կամ մեկ ուրիշը բացի ՀԱԿ-ին նվիրված այլ ֆորմատով թեմա, որտեղ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՀԱԿ-ի գործունեությունը, այդ թվում՝ կքնադատվի, հեգնանքով կխոսվեն հայտարարությունների մասին և այլն: Ինքս ուրախությամբ կմասնակցեմ քննարկումներին ու մասնավորապես կբացատրեմ, թե ինչ նշանակություն ունեն այս հայտարարությունները նաև Հայաստանի պատմության, նաև ապագան կառուցելու, նաև անընդհատ խախտումների մասին իրազեկման ու այնքան կրկնելու համար, որ վերջապես ոմանց մոտ տեղ հասնի:

    Իսկ այս թեման, կրկնում եմ, քննարկումների համար չի, այդ մասին բազում անգամներ ասվել է հենց այս թեմայում և ես վստահ եմ, որ դու դրանք տեսել ես: Հաջորդող՝ այս թեմայում այս ոգով գրառումները տուգանելու ու ջնջելու եմ, այլ թեմաներում, այդ թվում առանձին հատկացված թեմայում գոյությունը՝ ողջունելու:

    հ.գ. Այս սահմանափակումը թեմայում սահմանում եմ, որպեսզի ծավալվող երկար ու բարակ վեճերի, բանավեճերի, ու բազում զրուցարանային գրառումների մեջ չկորեն ՀԱԿ գործունեությանը վերաբերվող կոնկրետ նյութերը:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 09.12.2009, 21:26:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (09.12.2009)

  4. #303
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    Հայտարարություն
    ՍԴՀԿ զարգացումների վերաբերյալ
    17.12.2009թ.

    Հայ ազգային կոնգրեսը ցավով արձանագրում է, որ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներսում առաջացել են կուսակցության միասնականությունը վտանգող խնդիրներ: Կոնգրեսի համար ընդունելի չէ ՀՀ օրենսդրությանը և կուսակցության կանոնադրությանը հակասող որևէ զարգացում:

    Հույս ենք հայտնում, որ հնարավոր է սկիզբ տալ մի այնպիսի գործընթացի, որի շնորհիվ կվերականգնվի կուսակցության համախմբվածությունը և կգտնվի ընդունելի լուծում, որը կտեղավորվի օրենքների և կանոնադրական պահանջների շրջանակում: Իսկ մինչ այդպիսի լուծումը Հայ ազգային կոնգրեսը շարունակելու է որպես իր գործընկեր պաշտոնապես ճանաչել Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը: Վերջինս կշարունակի հանդիսանալ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, իսկ Կոնգրեսի կուսակցությունների քաղաքական խորհրդում ՍԴՀԿ-ն կշարունակի ներկայացնել Արարատ Մկրտչյանը:

    Հայ Ազգային Կոնգրեսի
    Կենտրոնական Գրասենյակ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #304
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    Հայտարարություն

    22.12.2009թ.

    Ավարտին մոտեցող 2009 տնտեսական տարին` ամենածանրն է նորագույն ժամանակաշրջանում` իր աննախադեպ տնտեսական անկմամբ, աղքատության աճի տեմպերով, ինչը պայմանավորված է ոչ այնքան համընդհանուր տնտեսական ճգնաժամով, որքան այդ պայմաններում սեփական ժողովրդին ավելի հիմնավոր կողոպտելու վարչախմբի մոլուցքով: Տարեմուտին այդ մոլուցքը դրսեւորվեց առավելագույն չափով: Տարվա գեթ մեկ օրն արժանապատիվ անցկացնելու նպատակով սովորական մարդկանց ծրագիրը բախվեց դաժան մի աճպարարության: Վերջին շաբաթներին կենտրոնական բանկն արժութային շուկայում իրականացրեց հսկայական ներարկումներ` արտաքին պահուստներից վատնելով 150 մլն դոլար եւ դրանով զսպեց դրամի բնական արժեզրկումը: Ապա, վերջին օրերին, այն բանից հետո, երբ ամանորյա ծախսերի համար սկսեցին շրջանառության մեջ մտնել բնակչության խնայած միջոցները, ընդամենը մի քանի օրվա ընթացքում, արդեն իսկ դոլարով հագեցած շուկայում, դրամն արժևորվեց ավելի քան 15 դրամով: Այսինքն, իշխանությունն արեց ամեն ինչ` ապահովելու համար ներկրող օլիգարխների համար էժան արտարժույթ ձեռք բերելու հնարավորությունը` մի դեպքում պետական պահուստների, մյուս դեպքում` բնակչության խնայողությունների կողոպուտի հաշվին` այդ ամենը որպես ամանորյա նվեր մատուցելով հասարակությանը:

    Բազմաթիվ անգամ Հայ Ազգային Կոնգրեսը զգուշացրել է իշխանություններին` զերծ մնալ նման քաղաքակությունից` կոչ անելով վարել լողացող արտարժույթի քաղաքականություն, չվատնել արտաքին պահուստները, որոնք հետագայում համալրվում են օրեցօր աճող արտաքին պարտքի հաշվին, և որպես գնաճի զսպման մեխանիզմ` վերացնել տնտեսական մենաշնորհները: Նշվել են նաև արտարժութային ներարկումների արդյունքում տնտեսության դրամազրկման հետևանքները, այն վտանգները, որ պարունակում է դրամի արհեստական արժևորումը: Ակնհայտ է, որ կենտրոնական բանկի նման քաղաքականության հետեւանքով մոտ ապագայում կրկին ականատես ենք լինելու դրամի կտրուկ արժեզրկմանը, որը հերթական կործանարար հետևանքներն է ունենալու տնտեսության վրա:

    Վարչախմբի վարած տնտեսական և ֆինանսական քաղաքականությունը որևէ ձևով չեն զսպում ճգնաժամի խորացող վտանգները, ավելին, ծառայելով օլիգարխիկ իշխանության անձնական հարստացմանը, ավելի են խորացնում այն: Իսկ լուծումը շարունակում է մնալ նույնը` Սահմանադրական կարգի վերականգնումը, ժողովրդի կողմից ընտրված, նրան հաշվետու եւ պատասխանատու օրինական իշխանության հաստատումը:

    Հայ Ազգային Կոնգրեսի
    Տնտեսական հանձնախումբ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (22.12.2009), Rammer (22.12.2009), Ֆոտոն (22.12.2009)

  7. #305
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    Հայտարարություն

    23.12.2009թ.

    ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում շրջանառության մեջ է դրվել Պրեսկոտի և Կոլոմբիեի զեկույցը` նվիրված Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի զեկույցին:

    Ցավոք սրտի, թեև զեկույցն արդեն վաղուց բաժանվել էր Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին, իշխանությունները ըստ էության մինչև վերջերս այս զեկույցը հայ հասարակությունից թաքցրել են և ներկայացրել մի քանի կցկտուր մեջբերումների միջոցով և աղավաղված: Երեկ զեկույցը տեղադրվել է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում, և մենք հնարավորություն ունենք այն ներկայացնելու մեր հասարակությանը:

    Եթե մի կողմ դնենք դիվանագիտական նորմերը պահպանելու և օբյեկտիվություն ցուցադրելու անհրաժեշտությամբ թելադրված խորհրդարանական հանձնաժողովի հասցեին արված հաճոյախոսությունները, ապա ԵԽԽՎ համազեկուցողներ Պրեսկոտի և Կոլոմբիեի եզրակացություններն, ըստ էության, հանգում են ջախջախիչ քննադատության հետևյալ դրույթներում.

    1. «2008 թ. 1609 Բանաձևում ԵԽԽՎ-ն կոչ էր արել անցկացնել մարտի 1-ի իրադարձությունների և դրանք առաջացրած հանգամանքների անկախ, թափանցիկ և վստահելի քննություն: Ի պատասխան՝ Հայաստանի Ազգային Ժողովն այդ իրադարձությունների և «նրանց պատճառների» ուսումնասիրման նպատակով հատուկ հանձնաժողով ստեղծեց: Սակայն նրա կազմը, որում գերիշխում էին իշխող կոալիցիայի ներկայացուցիչները, և այն փաստը, որ Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցող ուժերը բոյկոտեցին այն, պատճառ դարձան այնպիսի եզրակացության համար, ըստ որի այդ հանձնաժողովը հայ հանրության աչքերում չունեցավ պահանջվող վստահելիությունը»:

    8. «Երբ Վեհաժողովի համազեկուցողները հանդիպեցին հատուկ Հանձնաժողովի նախագահին, վերջինս նշեց այն դժվարությունները, որ հատուկ հանձնաժողովն ունի իշխանություններից, հատկապես իրավապահ մարմիններից և հատուկ ծառայություններից նյութեր ստանալու հարցում: Սակայն, զեկույցում որևէ կերպ դա չի նշվում»:

    10. «Համաձայնելով մարդու իրավունքների պաշտպանի հետ հիմնական պատճառների շուրջ, Հանձնաժողովը, այդուամենայնիվ եզրակացրել է, որ Տեր-Պետրոսյանին աջակցող ուժերի կողմից որպես իշխանությունների դեմ քարոզչություն» այդ գործոնների ցինիկ շահարկումն է, որ ստեղծեց անհանդուրժողականության մթնոլորտ և հասարակական դժգոհություն, ինչն իր հերթին օգտագործվեց ընդդիմության կողմից զանգվածային անկարգություն հրահրելու նպատակով»:

    11. «Քաղաքական ճգնաժամի պատճառների նման միակողմանի տեսակետը, իշխանությունների նկատմամբ քննադատության ապշեցնող բացակայությունը, ինչպես նաև բևեռացած քաղաքական մթնոլորտի համար մեղավորությունը բացառապես ընդդիմությանը, մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցող ուժերին վերագրելն ցավալի է, քանի որ դա խարխլում է Հանձնաժողովի զեկույցի արժանահավատությունը: Միևնույն ժամանակ, զեկույցի առաջարկություններից պարզ է, որ իրականում հանձնաժողովը կատարել ճգնաժամը առաջացրած պատճառների շատ ավելի ամբողջական և, ըստ երևույթին, ավելի հավասարակշռված վերլուծություն, քան այն, ինչ հարկ է համարել հրապարակել իր զեկույցում»:

    16. «Ցավալիորեն Հանձնաժողովը չի անդրադառնում այն հայտարարություններին, որ ոստիկանության գործողությունները ամենասկզբից ուղղված են եղել բողոքների ճնշմանը, իսկ զենքերը տեղադրվել են ցուցարարների մեջ` բողոքների բռնի դադարեցումն արդարացնելու նպատակով: Սակայն զեկույցից ակնհայտ է, որ թեև հանձնաժողովը լրջագույն հարցադրումներ ունի ոստիկանության գործողության պատճառաբանության նկատմամբ, հատկապես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 23-ի այն հայտարարության լույսի ներքո, որ բողոքի ակցիաները եղել են «իշխանությունը զավթելու անօրինական փորձ», Հանձնաժողովը չի ցանկանում դա բացահայտ ասել զեկույցում»:

    17. «Հիմնվելով հրապարակումների և ականատեսների վկայությունների վրա, Հանձնաժողովը նկարում է մի պատկեր, ըստ որի` բողոքներն առաջացել են Երևանում կենտրոնում` Ազատության հրապարակում ոստիկանության գործողություններից հետո, իսկ հետո վերաճել են պրակտիկորեն անվերահսկելի ընդվզումների, երբ տարածվել են լուրեր , որ ոստիկանները սպանել են անմեղ բողոքավորների: Թեև զեկույցը պարզորեն նշում է, որ ընդդիմության ղեկավարները կոչ էին անում մարդկանց գնալ Ֆրանսիական դեսպանատանը հարող տարածք, այն նույնպես ընդունում է, որ այդ բողոքների ընդհանուր առմամբ կրել են ինքնաբուխ և ոչ նախապես մշակված ակցիաների բնույթ: Այդ առումով զեկույցը հաստատում է Վեհաժողովի համազեկուցողների այն դիրքորոշումը, որ մարտի 1-ի իրադարձությունները չեն եղել իշխանության յուրացման կանխամտածված փորձ»:

    24. «Փաստահավաք խմբի միջանկյալ զեկույցը, ինչպես նաև խմբի կազմալուծումից հետո նրա որոշ անդամների անհատական զեկույցները հարցերի շարք են բարձրացնում 10 անհատների մահվան հանգամանքների վերաբերյալ: Նրանք, թվում է թե, ավելի շատ կենտրոնացած են համապատասխան քննչական մարմինների պրոցեդուրային սխալների և խախտումների, քան 10 մահվան դեպքերի հանգամանքները պարզելու վրա: Այնուամենայնիվ, այդ զեկույցները օրինաչափ հարցեր են բարձրացնում իրադարձությունների պաշտոնական վարկածի վերաբերյալ և պարունակում են կարևոր բացահայտումներ, որոնք որպես այդպիսին ճանաչվել են Հանձնաժողովի կողմից: Պետք է նշել, որ փաստահավաք խմբի զեկույցներին քննչական ծառայությունների պատասխանները, որոնք վերարտադրված են Հանձնաժողովի զեկույցում, ցուցադրում են այդ ծառայությունների կողմից փաստահավաք խմբի անդամների և աշխատանքի նկատմամբ արհամարհանքի անընդունելի աստիճան»:

    26. «Փաստահավաք խումբը մի շարք հարցեր է բարձրացրել պայթուցիկ սարքի պայթյունից մահացած ոստիկանի վերաբերյալ: Համաձայն փաստահավաք խմբի, բավարար ապացույցներ կան պնդելու, որ պայթյունը տեղի է ունեցել գոտկատեղի հատվածում /ինչը ցույց կտար, որ ամենայն հավանականությամբ այն առաջացել է ոստիկանի գոտիից վերցրած նռնակից/, այլ ոչ թե ոտնաթաթերի հատվածում, ինչպես պնդում էին իշխանությունները /ինչը ցույց կտար, որ նռնակը նետված էր ցուցարարի կողմից/: Հիմնվելով սեփական քննության վրա` Հանձնաժողովը մերժում է փաստահավաք խմբի եզրակացությունները /որոնք իրոք հիմնականում վերաբերում են պրոցեդուրային խախտումներին/, սակայն համաձայնում է խմբի հետ, որ լուրջ հարցեր կարող են բարձրացվել ոստիկանության կողմից այդ մահվան քննության անցկացման վերաբերյալ»:

    27. «Հրազենային վնասվածքներից առաջացած 5 մահերից երկուսում գնդակը չի հայտնաբերվել, ինչն անհնար է դարձնում պարզել այն զինատեսակը, որոնցից նրանց վրա կրակել են: Հրազենային վնասվածքների հետևանքով առաջացած մնացած երեք մահերի դեպքում երկուսը արդյունք են «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված գնդակի, իսկ մեկը AK-47 ավտոմատից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոստիկանությունը լուսածիր գնդակներ էր կրակում այդ տեսակի ավտոմատներից ցուցարարների գլխավերևով /իսկ այն ինչ կրակված է վերև, պետք է ընկնի ներքև/, ինչպես նաև այն հանգամանքը, որ Մակարով տիպի ատրճանակը Հայաստանի ոստիկանության համար ստանդարտ զենք է, կարելի էր ակնկալել, որ վիճակագրական առումով բավականին լուրջ շանսեր կան, որ այդ գնդակներից գոնե մի քանիսի համար հնարավոր կլիներ պարզել, թե որ զենքերից են նրանք կրակված: Սակայն զարմանալիորեն Հանձնաժողովը զեկուցում է, որ քննչական ծառայությունները ի վիճակի չեն եղել իդենտիֆիկացնել այդ գնդակներից որևէ մեկը: Ցավալի է այն փաստը, որ Հանձնաժողովը նման եզրակացությունը հարցականի տակ չի դնում, քանի որ այն պնդումը, թե գնդակները չեն կարող իդենտիֆիկացվել, հարուցում է մի շարք լուրջ հարցեր և հեշտությամբ կարող է մեկնաբանվել որպես ոստիկանության կողմից պարտակում»:

    28. «Մեկ անձ մահացել է բութ առարկայի ներգործությունից, որի հետևանքով փշրվել է գանգոսկրը, իսկ առարկան թափանցել է գանգուղեղ. Զեկույցը որևէ լրացուցիչ տեղեկություն չի հայտնում առարկայի բնույթի կամ մահվան հանգամանքների վերաբերյալ, ինչպես նաև չի հանգում որևէ եզրակացության»:

    31. «Հանձնաժողովը խստորեն քննադատում է 10 մահվան քննության մեջ կատարված ոստիկանության սխալները, ինչը առնվազն խարխլում է ամբողջ քննության վստահելիությունը: Դրան հակառակ Հանձնաժողովը եզրակացնում է, որ Գլխավոր դատախազը քննությունը անցկացրել է արհեստավարժ և ճիշտ»:

    37. «Հանձնաժողովը նշում է, որ ընդդիմության կալանավորված ներկայացուցիչների դեմ մի շարք դատավարություններում մեղադրող կողմի վկաները դատարանում հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքներից, հայտարարելով, որ դրանք կատարվել են ոստիկանության ճնշման տակ: Զարմանալիորեն, Հանձնաժողովը եզրակացնում է, որ այդ հայտարարությունները արդյունք են պաշտպանյալների կամ նրանց կողմից գործող անձանց ճնշման /!/, ուստի առաջարկում է կիրառել վկաների պաշտպանության ծրագիր: Այն փաստը, որ, հակառակ վստահելի ապացույցների առկայության, Հանձնաժողովը ակնհայտորեն մերժում է ոստիկանության ճնշման հնարավորությունը, խորապես ցավալի է»:

    41. «Առաջարկությունների ընդարձակ փաթեթը ցույց է տալիս, որ Հանձնաժողովը կատարել է մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների շատ ավելի խորքային վերլուծություն, քան այն, ինչ ներկայացված է զեկույցի մյուս մասերում: Այդ հակասությունը, ինչպես նաև այն, թե ինչպես են շեշտել որոշակի հարցերը կամ նրանցից խուսափել, տպավորություն է ստեղծում, որ Հանձնաժողովը ջանացել է, ամեն գնով, խուսափել իրադարձությունների պաշտոնական վարկածը շատ բացահայտորեն վարկաբեկելուց կամ իրադարձությունների ժամանակ իշխանությունների պահվածքը շատ խիստ քննադատելուց: Նման "ինքնագրաքննությունը" ցավալի է, քանի որ խարխլում է այս ուսումնասիրության ամբողջ արժանահավատությունը»:

    43. «Զեկույցի երկու ամենաակնհայտ թուլություններն են. դեպի 2008 մարտի 1-ի և 2-ի ճգնաժամը տանող իրադարձությունների միակողմանի, ընդհուպ մինչև կողմնակալ լինելու նկարագրությունը և 2008 մարտի 1-ի և 2-ի իրադարձություններին հետևած այնպիսի զարգացումների քննարկման և վերլուծության գործնականում ի սպառ բացակայությունը, ինչպիսիք են ընդդիմության մեծաքանակ աջակիցների կալանավորումը և հետապնդումը»:

    44. «Ինչպես նշվել է վերևում, 2008 մարտի 1-ի և 2-ի իրադարձություններն առաջացրած հանգամանքների քննարկումը բացառապես ընդդիմությանն է վերագրում բևեռացված և լարված սոցիալ-քաղաքական մթնոլորտի մեղավորությունը, և ընդհանրապես խուսափում է որևէ մեղավորություն վերագրել իշխանություններին»:

    45. «Մարտի 1-ի և 2-ի իրադարձություններին հետևած զարգացումների որևէ վերլուծության ակնհայտ բացակայությունը լուրջ մտահոգություն է առաջացնում: Հաշվի առնելով տարբեր անկախ դիտորդների, ներառյալ Վեհաժողովի, արձանագրած չափազանց լուրջ թերությունները, հատկապես կապված դատական համակարգի, դատախազության և իրավապահ մարմինների դերի հետ, այդ թերությունները շտկելու համար անհրաժեշտ են շտապ վերափոխումները»:

    46. «Մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած 10 մահվան դեպքերի քննության որևէ կոնկրետ արդյունքի բացակայությունը գոհացուցիչ չէ: Պետք է լրացուցիչ ջանքեր գործադրել, որ պարզվեն, թե որտեղից են կրակված այն գնդակները, որոնք սպանել են 10 անհատներից հինգին մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների ընթացքում, գտնվեն այն զենքերը, որոնցից այդ գնդակները կրակված են, մանավանդ` նշաններ կան, որ այդ գնդակներից առնվազն երեքը կարող էին կրակված լինել զենքերից, որոնք այդ իրադարձությունների ժամանակ օգտագործվել են ոստիկանության կողմից: Այդ մտահոգություններին պատշաճ պատասխանելու ձախողման դեպքում հեշտությամբ կառաջանալու են ոստիկանության կողմից խաբեության կամ պարտակման մասին հայտարարություններ»:

    շարունակելի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #306
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    շարունակություն

    Հաշվի առնելով վերոնշյալ գնահատականները Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

    1. Համազեկուցողների զեկույցը, ըստ էության, արձանագրում է, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ցուցաբերել է միակողմանի և կողմնակալ վերաբերմունք, ջանացել է ամեն գնով, նաև հակառակ ունեցած փաստերի և ապացույցների, պաշտպանել Մարտի 1-ի իրադարձությունների պաշտոնական վարկածը, խուսափել է իշխանությունների քննադատությունից, ինչի հետևանքով խարխլվել է նրա ուսումնասիրության ամբողջ արժանահավատությունը: Այլ խոսքով՝ Հանձնաժողովը դիտավորյալ աղավաղել է ճշմարտությունը, և արժանի է ժամանակին Հայ Ազգային Կոնգրեսի կողմից նրան տրված «պարտակման հանձնաժողով» որակմանը:
    2. Զեկույցն արձանագրում է Մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում տեղ գտած մահվան դեպքերի քննությունում որևէ կոնկրետ արդյունքի բացակայությունը, և արձանագրում է, որ այդ խնդրում առաջիկայում էլ արդյունքներ չունենալն, ըստ էության, հավասարազոր կլինի սպանությունների պարտակման: Այսինքն՝ զեկույցի հեղինակները չեն ընդունում իշխանությունների այն ցինիկ հայտարարությունները, թե Մարտի 1-ի էջն արդեն փակված է: Մարտի 1-ի էջը կփակվի միայն այն ժամանակ, երբ հայտնաբերվեն և պատժվեն սպանությունների հեղինակները և անմիջական պատասխանատուները: ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին կներկայացվեն սպանվածների իրավահաջորդների բողոքները Հայաստանի իրավապահ մարմինների անգործության մասին: Մոնիտորինգի հանձնաժողովին կներկայացվի նաև Փաստահավաք խմբի վերջնական զեկույցը, որը համալրվել է նոր բացահայտումներով:
    3. Զեկույցը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ ԱԺ հանձնաժողովի զեկույցում իսպառ բացակայում են 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին հետևած այնպիսի զարգացումների քննարկումն ու վերլուծությունը, ինչպիսիք են՝ ընդդիմության բազմաթիվ աջակիցների կալանավորումը և հետապնդումը: Սա նույնպես հետևանք է իշխանությունների վարած ցինիկ քաղաքականության, որով նրանք հերքում են դեռևս 15 քաղբանտարկյալների առկայությունը երկրում, հարյուրավոր ընդդիմադիր գործիչների և ակտիվիստների նկատմամբ հալածանքները, շինծու քրեական գործերը, նախագահականից պատվիրված դատավարությունները: Եվրոպայի խորհուրդը պետք է առաջնայնություն համարի մնացած քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակումը, ինչպես նաև ռեժիմի՝ ժողովրդավարության դեմ ուղղված ապօրինությունների դեմն առնելու արդյունավետ քաղաքական մեխանիզմների մշակումը և իրագործումը:
    4. Տարակուսանք է առաջացնում համազեկուցողների այն կարծիքը, որ ԱԺ հանձնաժողովը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանը պետք է հետամուտ լինեն զեկույցում նշված առաջարկների իրագործմանը և անպատասխան մնացած հարցերի պարզաբանմանը: Փորձն ապացուցել է, որ երկու մարմիններն էլ, գտնվելով իշխանությունների քաղաքական ազդեցության տակ, ի վիճակի չեն հանդես գալ անկախ, անաչառ և հավասարակշռված գնահատականներով: Ինչ կարելի է սպասել մի օմբուդսմենից, որին իշխանությունը մերժում է անվտանգության երաշխիքներ տրամադրել՝ անտեսելով նրա խնդրանքը: Հայ Ազգային Կոնգրեսը վստահ է, որ Մարտի 1-ի իրադարձությունների անաչառ և անկախ քննությունը կապահովի միայն այնպիսի մարմինը, որում հավասարապես ներկայացված կլինեն իշխանություններն ու ընդդիմությունը, ինչպես նաև միջազգային փորձագետներ: Միջազգային փորձագետների մասնակցությունը թույլ կտա այդ մարմնի աշխատանքը զերծ պահել որևէ որևէ ազդեցությունից և քաղաքականցման փորձերից:


    Հայ Ազգային Կոնգրեսի
    Կենտրոնական Գրասենյակ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (23.12.2009), Rammer (23.12.2009)

  10. #307
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    Հայտարարություն

    28.12.2009թ.

    Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել բանդիտական հարձակում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչության նյութերը բաժանող երիտասարդների խմբի վրա։ Որեւէ կերպ չկարողանալով հակազդել Նիկոլ Փաշինյանի հաղթական քարոզարշավին եւ հասկանալով, որ դրանով ընտրության ելքը կարող է կանխորոշված լինել, վարչախումբը ընտրությունից դեռ 15 օր առաջ արդեն իսկ աշխատեցնում է բռնության, քրեական տարրերի օգտագործման եւ ապօրինությունների իր մեքենան։ Իրականում, ի դեմս իշխանության, մեր դեմ ոչ թե քաղաքական ուժ է գործում, այլ քրեական հիմքի վրա համախմբված բանդա՝ ընդունակ սահմանելու լկտիության ու բարբարոսության նորանոր ռեկորդներ։

    Վարդանանց փողոցի 5ա շենքում տեղակայված, Ազգային Միաբանությունից առաջադրված, գեղամյանական դրածո մրցակից թեկնածուի նախընտրական շտաբից, նախապես կազմակերպված, նախընտրական քարոզչություն իրականացնող երիտասարդների վրա են հարձակվել երկաթի ձողերով ու սառը զենքերով զինված 20-30 բանդիտներ՝ խլել քարոզչական նյութերը՝ պահանջելով չբաժանել դրանք։ Ավազակային հարձակման հետեւանքով Նիկոլ Փաշինյանի վստահված անձանցից Վահագն Գեւորգյանը, Սերգեյ Գասպարյանը, Թեւոս Մաթեւոսյանը, Սարգիս Գեւորգյանը եւ Սահակ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Հարվածներ է ստացել նաեւ Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը։ Նրանցից 3-ը առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, երկուսը, ավելի լուրջ վնասվածքներով, պահվել են հետագա բուժումը շարունակելու համար։ Դեպքից ուշացած ոստիկանությունը տուժողների հետ հանդիպել է միայն հիվանդանոցում։

    Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ավազակային հարձակումը հրահանգվել է հանրապետական պատգամավոր Ռուբեն Սադոյանի հրահանգով, իրականացրել է 10/19 եւ 10/20 տեղամասերն սպասարկող հանրապետական ենթաշտաբի պետ Վահան Նադարյանը։ Իսկ գեղամյանական թեկնածուին անցկացնելու ընդհանուր պատասխանատվությունը դրված է Գագիկ Բեգլարյանի վրա։
    Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է իշխանության ու նրա սպասարկուների կեղտոտ այս սադրանքը եւ գործի է դնելու դրանց հակազդելու քաղաքական բոլոր մեխանիզմները։ Իշխանության այսօրինակ ճարահատ ու մեղկ քայլերը երբեւէ չեն ազդել մեր վճռականության վրա, այլ միայն քայքայել են վարչախմբի հիմքերը եւ ամրացրել պայքարի մեր ոգին ու շարքերը։ Իսկ բոլոր հանցագործներն անպայման պատասխան են տալու օրենքի առջեւ:

    Հայ Ազգային Կոնգրեսի
    Կենտրոնական Գրասենյակ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (29.12.2009)

  12. #308
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    ԵՎՍ ՄԵԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՑԱՎ ԿՈՆԳՐԵՍԻՆ



    Երեւանում այսօր տեղի ունեցող հանրահավաքին ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը հայտարարել է, թե <<Լինենք տեր պետության>> ուսանողական երիտասարդական հասարակական կազմակերպությունը կայացրել է Հայ ազգային կոնգրեսին միանալու որոշում:
    16:14:28 - 08/01/2010
    Հղում
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աբելյան (09.01.2010), Հայկօ (10.01.2010)

  14. #309
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    Նախորդ գրառմանը ևս մեկը հավելեմ.
    Այսօր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ Ժառանգություն կուսակցությունից անցյալ տարեվերջին հեռացված անդամների անունից Արթուր Սարդարյանը հայտարարել է, թե կուսակցությունից հեռացվածները ստեղծել են Ժողովրդական իշխանություն հասարակական-քաղաքական նախաձեռնությունը, որը միանում է Հայ Ազգային կոնգրեսին: Նա ասել է, թե իրենք միանում են, քանի որ վստահ են, որ Հայաստանում սահմանադրական կարգի հաստատումը հնարավոր է միայն միասնական պայքարի միջոցով:
    Աղբյուր՝ lragir.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (10.01.2010), Kuk (10.01.2010), Norton (10.01.2010), Հայկօ (10.01.2010), Ձայնալար (10.01.2010)

  16. #310
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    Ի՞նչ է լինելու ՀԱԿ-ի հետ

    Եթե հետադարձ հայացք նետենք, ապա պարզ կերևա, որ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական պիկը անցյալում է։ Դա տեսնում ու հասկանում են նաև նրա շուրջը հավաքված տարբեր տրամաչափի կազմակերպություններն ու գործիչները։

    Ընդամենը 2 տարի առաջ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանն ինքնավստահ և «պապայական» ոճով շնորհավորում էր ժողովրդի Նոր տարին։ Այդ շնորհավորանքը թերթերի ու DVD-ների միջոցով տարածվում էր Հայաստանի ողջ տարածքով մեկ։ Սակայն այս Ամանորը չուներ նախկին պաթետիզմը։ Հայ ժողովրդին այս տարի շնորհավորեց Տեր-Պետրոսյանի քաղբանտարկյալ թիմակից Նիկոլ Փաշինյանը, և դա շատ խորհրդանշական էր՝ մանավանդ ՀԱԿ շարքային ակտիվիստների այն խոսակցությունների ֆոնին, որ Նիկո՛լը պետք է փոխարինի անվճռական Տեր–Պետրոսյանին։ Այդ առումով յուրօրինակ փորձաքար կարող է դառնալ թիվ 10 ընտրատարածքում կայանալիք ընտրությունը։ Եթե Փաշինյանը հաղթեց, ապա նա կլինի միակը, ով Տեր-Պետրոսյանի թիմից իրական արդյունք է ապահովել։ ՀԱԿ-ում դա շատ լավ հասկանում են և պատահական չէ, որ ՀՀՇ-կան Արամ Մանուկյանը հունվարի 8-ի հանրահավաքում խոսում էր այն մասին, որ բարոյական հաղթանակներն անբարոյականություն են։ Նրա ասածի ենթատեքստը հասկանալի էր և ուղղված էր ՀԱԿ ղեկավարությանը։

    Բանն այն է, որ մինչև այժմ Տեր-Պետրոսյանը ֆորմալ պարտություն է կրել և փորձել է վիճակը ներկայացնել բարոյական հաղթանակների տեսքով (ժողովրդի ակտիվացում, իրավունքների համար մշտապես պայքարող զանգվածի գոյություն և այլն)։ Բարոյական հաղթանակի թեման հատկապես արդիական դարձավ նաև բարոյական հաղթանակների խորհրդանիշի վերածված Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, երբ Տեր–Պետրոսյանը փորձեց վերաիմաստավորել բարոյական հաղթանակների շարքը՝ դրանք ներկայացնելով որպես իրական հաղթանակներ։ Բայց Տեր-Պետրոսյանի թիմին, ենթադրաբար, չի բավարարում վերացական արդյունքը, և նրանք, թերևս, հույս են կապում թիվ 10 ընտրատարածքի հետ։

    Նիկոլի հաղթանակի դեպքում Կոնգրեսում տրամադրությունների և քաղաքական ֆիգուրների որոշակի դերափոփոխություն կարող է լինել ու դրա համար, օդ ու ջրի պես, հաղթանակ է պետք։ Արդյունք չարձանագրելու դեպքում ՀԱԿ-ում կխորանա հիասթափությունն ու անելանելիությունը։

    Ի դեպ, այս վերջին շրջանում ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ որոշակի քաղաքական խանդ կա ՀԱԿ-ի մի թևի մոտ։ Հետևաբար ակնհայտ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր նեղ շրջապատը, հասկանալի պատճառներով, այնքան էլ շահագրգռված չեն Նիկոլի հաջողությամբ։ Նիկոլը նրանց պետք է բացառապես որպես քաղբանտարկյալ, այլ ոչ թե հաղթանակ տարած գործիչ։ Բայց մյուս կողմից էլ՝ Նիկոլի պարտությունը կլինի նաև Լ. Տեր–Պետրոսյանինն ու ողջ ՀԱԿ–ինը։

    Մեր կողմից գնահատենք, որ մեծ հաշվով տերպետրոսյանական ընդդիմությունը սպառվել է և դա երևաց նաև Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ տեղի ունեցած հանրահավաքում։ Տեր–Պետրոսյանի խոսքն անվստահ էր։ Զգացվում էր, որ նա համակերպվել է իր պարտության հետ և հանրահավաքի է դուրս եկել ստիպված՝ ուրիշ ճար չունի։ Նա հաջորդ հանրահավաքի օր նշանակեց մարտի 1–ը։ Այսինքն եթե Նիկոլի ձայները կեղծվեն, ապա նա նախապես է հայտարարում, որ ոչ մի բան չի անելու՝ այլապես ի՞նչ իմաստ ուներ հաջորդ հանրահավաքի օր նշելը։ Դուրս է գալիս, որ ընտրության ցանկացած ելքի հետ ՀԱԿ–ում համակերպվելու են։ Իսկ մարտի 1–ին հանրահավաք նշանակելը նույնպես կարելի է ասել, որ ստիպված է արվում։

    Հիմա Տեր–Պետրոսյանի միակ հույսը մնացել են երկու հանգամանք կամ Սերժ Սարգսյանն ընդառաջ կգնա իր առաջարկներին ու «կերկխոսի», կամ արտաքին ֆոնն անբարենպաստ կլինի Հայաստանի համար ու շանս կառաջանա իշխանությունը վերցնել։ Իսկ դա նշանակում է, որ ՀՀ առաջին նախագահի միակ գործն սպասելն է։ Սպասելը։

    Թե ինչպիսի՞ն կլինի ՀԱԿ-ի հետագա ճակատագիրը՝ մասամբ կախված է նաև կիրակնօրյա ընտրական գործընթացից։ Չնայած ամեն ինչ կարծես պարզից էլ պարզ է։

    Կարեն Հակոբջանյան
    www.7or.am
    Si vis pacem, para bellum

  17. #311
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչն ա քեզ դուր եկել էս հոդվածի մեջ Վիշապ ջան, բացի նրանից որ Լևոնին էլի վերացական, օդային ածականներ է կպցրել...Մարդը յավնի մի բան պտի գրեր, բայց միտինգի չէր եկել, ու արդյուքնում էլի ռաբիզ ա էլի ...

  18. #312
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    Եսի՞մ, Rammer ջան։ Մենք բոլորս իրական պրագմատիկ գնահատականներ ենք տալիս, ասի ձևի համար էլ մի սենց օդային կարծիք մեջ բերեմ, բազմազանության ու ճկունության համար
    Si vis pacem, para bellum

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (11.01.2010)

  20. #313
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ է լինելու ՀԱԿ-ի հետ
    ... պատահական չէ, որ ՀՀՇ-կան Արամ Մանուկյանը հունվարի 8-ի հանրահավաքում խոսում էր այն մասին, որ բարոյական հաղթանակներն անբարոյականություն են։ Նրա ասածի ենթատեքստը հասկանալի էր և ուղղված էր ՀԱԿ ղեկավարությանը։
    Իմ կարծիքով, սա ավելի շուտ ուղղված էր իշխանության՝ պարպերաբար տոնվող բարոյական հաղթանակներին


    Նիկոլի հաղթանակի դեպքում Կոնգրեսում տրամադրությունների և քաղաքական ֆիգուրների որոշակի դերափոփոխություն կարող է լինել ու դրա համար, օդ ու ջրի պես, հաղթանակ է պետք։ Արդյունք չարձանագրելու դեպքում ՀԱԿ-ում կխորանա հիասթափությունն ու անելանելիությունը։
    Ինչ-որ մեկիդ մոտ խորացե՞լ է հիասթափությունն ու անելանելիությունը Իմ մոտ որ չէ /էս հոդվածի հեղինակ ո՞վ ա/:

    Մեր կողմից գնահատենք, որ մեծ հաշվով տերպետրոսյանական ընդդիմությունը սպառվել է...

    Կարեն Հակոբջանյան
    www.7or.am

    Շտապ էս հեղինակին ակումբ հրավիրել ա պետք:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  21. #314
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թե ինչպիսի՞ն կլինի ՀԱԿ-ի հետագա ճակատագիրը՝ մասամբ կախված է նաև կիրակնօրյա ընտրական գործընթացից։ Չնայած ամեն ինչ կարծես պարզից էլ պարզ է։
    Կիրակնօրյա ընտրություններն եղել են: Եվ հիմա ի՞նչ է լինելու ՀԱԿ-ի ճակատագիրը
    Լևոնը Նիկոլին հաղթե՞ց:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. #315
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    Հայտարարություն
    19.01.2010թ.

    Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հունվարի 19-ին դատարանի արձակած դատավճիռը 2008թ. մարտի 1-ի սպանդից ի վեր վարչախմբի որդեգրած սանձարձակ ու հանցավոր քաղաքականության, օրենքի ու արդարադատության, սեփական ժողովրդի նկատմամբ արհամարհանքի ու ցինիզմի դրսեւորման մի գագաթնակետ էր։ Երկարատեւ դատավարական պրոցեսում դատարանը այդպես էլ չկարողացավ գտնել որեւէ վկայություն, որեւէ ապացույց՝ հիմնավորելու համար քաղբանտարկյալի նկատմամբ հարուցված մեղադրանքներից եւ ոչ մեկը։

    Եւ ընդհակառակը՝ դատարանում ներկայացվեցին բազմաթիվ նյութեր, փաստեր ու վկայություններ, որոնք հիմնովին հերքում էին հարուցված մեղադրանքները։ Դատավարության ընթացքում կատարվածի հետ ինչպես որ ոչ մի կապ չուներ պետական մեղադրողի պահանջած պատժաչափը, այնպես էլ դրա հետ ոչ մի աղերս չուներ դատավորի արձակած դատավճիռը։

    Դրանք երկուսն էլ նախապես գրված սցենարի մի վերջաբան էին, որ պարտադիր կատարման ենթակա հրահանգի ձեւով իջել էլ կամակատար դատախազին ու դատավորին։ Վերջիններս, ըստ էության, հանդես եկան ոչ թե որպես անհրաժեշտ լիազորություններով օժտված եւ օրենքով նախատեսված պարտականություններով սահմանափակված, պետական արդարադատություն իրականացնող անկախ պաշտոնյաներ, այլ միջնադարյան իմաստով պարզ դահիճներ, որոնք վարժեցված անբան կենդանու պատրաստակամությամբ կատարում են իրենց տրված հրահանգը։

    Դատարանը, վարչախմբի ու անձամբ Սերժ Սարգսյանի հրահանգով արհամարհեց ԵԽԽՎ-ի բանաձեւերում ամրագրված այն պահանջը, որ չի կարելի պատիժ սահմանել այն մարդկանց նկատմամբ, ովքեր անձամբ բռնություն չեն կատարել, բռնության չեն դրդել եւ բռնության կոչ չեն արել։

    Վարչախմբի այսօրինակ լկտի ինքնավստահությունը հենվում էր, անշուշտ, նաեւ այն բանի վրա, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անպատիժ խախտել էր նույն ԵԽԽՎ-ի բանաձեւերի մի այլ դրույթ, որով պահանջվում էր կալանքի տակ չառնել այն մարդկանց, ովքեր, հետախուզման մեջ, ընդհատուկում գտնվելով, ինքնակամ կներկայանան իրավապահ մարմիններին։

    Կայացված ապօրինի դատավճիռը վարչախմբի կողմից հերթական հուսահատ փորձն է՝ ազատվելու համար Մարտի 1-ի սպանդի, հազարավոր քաղաքական հետապնդումների, հանցավոր ընտրակեղծիքների պատասխանատվությունից։ Այն ապացուցեց, որ վարչախումբը ոչ միայն մտադիր չէ որեւէ ետքայլ անել բռնապետության, ապօրինության ու ահաբեկչության խորացման իր ընտրած ուղուց, դրանով իսկ երկիրը գլորելով դեպի անխուսափելի կործանում։

    Այդ կործանումն անխուսափելի է ցանկացած երկրում, որտեղ սահմանադրական կարգը փոխարինված է խուժանապետությամբ, որտեղ ոտնահարվում են օրենքներն ու արդարությունը, եւ իրական հանցագործները դատում են անմեղ մարդկանց։

    Հայ Ազգային Կոնգրեսը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարչախմբի կայացրած դատավճիռը դիտում է որպես վախի, ցայտնոտի ու խուճապի մեջ գտնվելու արտահայտություն, ինչը նա, ամեն մի տրամաբանությունից ու բանականությունից հեռու այս քայլով փորձում է քողարկել կեղծ ինքնավստահությամբ։ Արտաքին քաղաքականության մեջ ձախողված, արժանիորեն ուրացողի ու դավաճանի պիտակին արժանացած, ողջ ժողովրդի ատելությունը վաստակած սերժական վարչախումբի համար սրանք հոգեվարք ապրողի ջղաձգումներ են։

    Համաժողովրդական շարժումն գտնելու է Հայաստանը խուժանապետությունից ազատելու, սահմանադրական կարգը վերականգնելու, բոլոր, այդ թվում նաեւ այս գործով բուն մեղավորներին, նրանց հանցակիցներին ու կամակատարներին պատասխանատվության ենթարկելու միջոցը:

    Հայ Ազգային Կոնգրեսի
    Կենտրոնական Գրասենյակ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 21 26-ից ԱռաջինԱռաջին ... 11171819202122232425 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հրատարակչային ձևավորում
    Հեղինակ՝ HardRock, բաժին` Համակարգչային գրաֆիկա
    Գրառումներ: 8
    Վերջինը: 08.07.2014, 15:52
  2. carving, մրգերի և բանջարեղենների ձևավորում
    Հեղինակ՝ comet, բաժին` Խոհանոց
    Գրառումներ: 19
    Վերջինը: 28.02.2011, 10:18
  3. Շևարնաձեն ուզում է Համաշխարհային Կառավարություն ստեղծել
    Հեղինակ՝ Վարդանանք, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.10.2008, 23:47
  4. QIP - Ալտերնատիվ ICQ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 24
    Վերջինը: 02.07.2008, 00:56

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •