User Tag List

Էջ 14 26-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516171824 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 196 համարից մինչև 210 համարի արդյունքները՝ ընդհանուր 381 հատից

Թեմա: Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

  1. #196
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
    ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՒ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ

    Համաշխարհային ահագնացող ֆինանսատնտեսական ճգնաժամը սպառնում է նաեւ սոցիալական ոլորտին, բնակչության առողջության և առողջապահական համակարգին։ Այդ են վկայում միջազգային հեղինակավոր առողջապահական կազմակերպությունների վերլուծությունները եւ իրականացող կանխատեսումները։ Առաջին հերթին վտանգված են եկամուտի ցածր մակարդակ եւ մինչեւ վերջ չձեւավորված շուկայական հարաբերություններ ունեցող երկրները։ Այս մտահոգությամբ է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենը նախորդ տարվա նոյեմբերի 12-ին հանդես եկավ «Համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ազդեցությունը առողջապահության համակարգի վրա» կոչ- ուղերձով` հասցեագրված աշխարհի պետությունների կառավարություններին եւ քաղաքական ղեկավարներին։ Իսկ սույն թվականի հունվարի 21-ին ԱՀԿ-ն հրապարակեց «Ֆինանսական ճգնաժամը և գլոբալ առողջապահությունը» թեմայով խորհրդատվական զեկույց, որում կոչ է արվում պետությունների ղեկավարներին առավել զգոն գտնվել եւ սոցիալական ցնցումներից զերծ մնալու համար թույլ չտալ, որ տնտեսական ճգնաժամի հետևանքների բեռ ընկնի առողջապահության վրա։

    Հայաստանի իշխանություններն անհաղորդ են մնում ինչպես նշված կոչերին, այնպես էլ առկա այն իրավիճակին, երբ ֆինանսատնտեսական ճգնաժամը սպառնում է վերաճել սոցիալականի։ Ճանաչելով քաղաքացու առողջությունը որպես ինքնին բացարձակ արժեք, նաեւ գնահատելով այն որպես ազգային անվտանգության եւ տնտեսության արտադրողականության ապահովման հիմք եւ պայման, հրամայաբար անհրաժեշտ ենք համարում

    • խթանել եւ պաշտպանել ներդրումները սոցիալական, մասնավորապես առողջապահության ոլորտում,

    • ապահովել սոցիալապես առավել խոցելի բնակչության իրավունքները առողջապահության ոլորտում,

    • ոչ թե դեկլարատիվ այլ իրապես ապահովել սոցիալական արդարության սկզբունքը առողջապահության ոլորտում,

    • ապահովել ֆինանսական առանց այդ էլ սուղ ռեսուրսների արդյունավետ ու նպատակային օգտագործում` կտրուկ բարձրացնելով ծախսերի վերահսկելիությունը, ինչին կնպաստի բուժհիմնարկներում պետական պատվերի տեղադրման մրցույթային կարգի ներդրումը։

    Ըստ այսմ՝ Հայաստանի կառավարությունը պարտավոր է անհապաղ վերանայել իր գործունեության ծրագիրը, ինչպես նաև 2009 թ-ին առողջապահական պետական նպատակային ծրագրերը, հրաժարվելով Հայաստանն առողջապահական տարածաշրջանային կենտրոն դարձնելու ամպագորգոռ, անժամանակ հայտարարություններից՝ այն համահունչ դարձնելով առկա մարտահրավերներին և ստեղծված իրավիճակին։ Իշխանությունները պարտավոր են օր առաջ վերանայել 2009թ. ՀՀ պետական բյուջեն եւ, թույլ չտալով սոցիալական կարիքների` առողջապահության, կրթության, սոցիալական ապահովման ծախսերի բացարձակ թվերի կրճատում՝ կատարել ծախսերի որոշակի վերաբաշխում։ Մասնավորապես, բյուջեի առողջապահության ծախսերում

    • անդրադառնալ դեղագործական ապրանքների (3,095 մլրդ դրամ) ու բժշկական սարքերի և սարքավորումների (1,728 մլրդ դրամ) ձեռքբերման ծախսերին, ապահովելով դրանց ուղղորդումը բնակչության առավել անապահով խավերի կարիքներին,

    • հաշվի առնելով դրամի արժեզրկման պայմաններում դեղամիջոցների գների արդեն իսկ առկա մոտ 20 տոկոս աճը, ինչի արդյունքում աճում են բժշկական օգնության ծառայությունների գները եւ ստեղծում է հավելյալ ծանրություն բնակչության ծախսերում, փոխարինել վկայագրված դեղորայքի բյուջետային գնումները համանման(գեներիկ) դեղորայքի գնումներով, որոնք անհամեմատ մատչելի են ու որակի առումով ընդունելի,

    • նվազագույնի հասցնել առողջապահական օբեկտների հիմնանորոգման (1,212 մլրդ դրամ) եւ շինարարության (218 մլն դրամ) համար նախատեսված ծախսերը, թողնելով միայն անխուսափելիները,

    • ամբողջությամբ վերացնել հանրապետությունից դուրս բուժման ուղեգրված հիվանդների ճանապարհածախսի փոխհատուցման (40,365 մլն դրամ) բյուջեում ամրագրված անհասկանալի ծախսերը։

    Իշխանությունները պարտավոր են հանդես գալ սոցիալական, մասնավորապես, առողջապահության ոլորտի վրա ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու հստակ ծրագրով եւ ոչ թե պատասխանատվություն չենթադրող տեսական վերլուծություններով կամ առանձին անձանց կողմից կատարվող բարեգործության գովաբանմամբ։

    Հայ Ազգային Կոնգրեսի
    առողջապահության և սոցիալական հարցերի հանձնախումբ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #197
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
    Շանթ Հարությունյանի մասին


    Ավազակապետական իշխանություններն իրենց հարազատ ԿԳԲ-ական ոգով շարունակում են թշնամի համարել Ազատ Մարդուն և փորձում նրանցից ազատվել ցանկացած միջոցներով։ Այդ են վկայում տասնյակ քաղբանտարկյալների գոյությունը, ընտրակեղծիքները, մարդու իրավունքների ոտնահարումները, համակարգային բնույթ ստացած մարտիմեկյան սպանդը։ Տեսնելով, սակայն, իրենց գործադրած ջանքերի անարդյունավետությունը` իշխող վարչակարգը գործի է դնում խորհրդային կայսրության զինանոցի ևս մեկ անբարոյական զենք, այն է` հոգեկան հիվանդի գործ սարքելով վարկաբեկել անձին, լռեցնել, մեկուսացնել հոգեբուժարանում։

    Մասնավորապես, այսօր այս սցենարն են կիրառում քաղաբանտարկյալ Շանթ Հարությունյանի նկատմամբ։

    Հայ Ազգային Կոնգրեսի Երիտասարդական խորհուրդը դատապարտում է իշխանությունների գործելաոճը և հետևողական է լինելու Շանթ Հարությունյանին «չեզոքացնելու» գործին լծված դատավորների, դատաբժշկական փորձագետների և դրան առնչվող այլ պաշտոնատար անձանց օրենքով պատասխանատվության ենթարկելու հարցում։

    Հայ Ազգային Կոնգրեսի
    Երիտասարդական Խորհուրդ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (20.03.2009)

  4. #198
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    Հայտարարություն
    Արման Բաբաջանյանի վերաբերյալ

    26.03.2009

    «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Արման Բաբաջանյանի նկատմամբ «Պատիժը կրելուց պայմանական-վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի» մարտի 20-ի հրապարակած որոշումը վարչախմբին ճշգրիտ բնորոշող մի փաստ է։ Նրանք կեղծում են ոչ միայն համապետական ընտրությունները, այլև ընդամենը 7 հոգուց բաղկացած հանձնաժողովի քվեարկության արդյունքը։ Նման ճղճիմ հրահանգ տվողները այս փաստով փայլուն ապացուցում են, որ Արման Բաբաջանյանի ազատազրկումը միայն քաղաքական դրդապատճառներ է ունեցել։ Դա նաև ապտակ է հիշյալ «անկախ» հանձնաժողովին և նրա անդամներից յուրաքանչյուրի ստորացում։ Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է խայտառակ այս փաստը և հերթական անգամ արձանագրում, որ այսօրինակ ցինիկ կամայականությունները, որ սպառնում են Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, ավազակապետական վարչախմբի անբաժանելի որակն են, և դրանցից կարելի է ազատվել միայն իրենից՝ վարչախմբից ազատվելու միջոցով:

    Հայ Ազգային Կոնգրեսի Կենտրոնական Գրասենյակ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #199
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնության արտաքին գերատեսչության պետքարտուղար Գերնոտ Էրլերի գլխավորած պատվիրակությանը:

    Ինչպես հայտնում են Հայ ազգային կոնգրեսի գրաենյակից' պատվիրակության կազմում էին Բունդեսթագի գերմանահարավկովկասյան խորհրդարանական խմբի ղեկավար Շտեֆան Ռայխեն և ԳԴՀ արտաքին գերատեսչության Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների բաժնի աշխատակցուհի Աննա Լյութերը:

    Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական ճգնաժամին, Հայաստանում ժողովրդավարության հաստատման և առաջիկա քաղաքապետական ընտրություններին առնչվող հարցեր: Կարծիքներ են փոխանակվել նաև ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

    Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա-Յոանա Մարիա Վիկտորինը և ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:

    Այս մասին հաղորդում է Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #200
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    Հայտարարություն

    31.03.2009

    ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանին ընդառաջ, որտեղ պատասխան պետք է տրվի քաղբանտարկյալների ազատ արձակման հետ կապված խնդրին, վարչախումբը որոշել է բազմազանություն մտցնել իր աշխատաոճում, մասնավորապես, սադրանքների կազմակերպել քաղբանտարկյալների նկատմամբ՝ դիմելով նաեւ քրեական տարրերի օգնությանը։ Մարտի 27-ին նման մի սադրանք է կազմակերպվել Արթիկի կալանավայրում պահվող քաղբանտարկյալներ Պետրոս Մակեյանի եւ Հարություն Ուռուտյանի նկատմամբ՝ որպես գործիք օգտագործելով հարեւան բանտախցերից մեկի քրեական հանցագործներին՝ արանց մեջ կոնֆլիկտ հրահրելով։ Ընդ որում վերջիններս մինչ այժմ միայն առանձնակի պատկառանքով են վերաբերել քաղբանտարկյալներին։ Իսկ մարտի 31-ին, ժամը 13-15-ի ընթացքում («զբոսանքի» ժամեր), օգտվելով այն հանգամանքից, որ քաղբանտարկյալները բացակայել են խցից, բանտի 6 աշխատողներ, ռեժիմի պետի գլխավորությամբ, ապօրինի խուզարկություն են անցկացրել Պ. Մակեյանի եւ Հ. Ուռուտյանի բանտախցում։

    Նկատի ունենալով, որ այսօրինակ դեպքեր մինչ այժմ այս կալանավայրում չեն եղել, պետք է ենթադրել, որ կալանավայրի ադմինիստրացիան նման գործողությունների դիմելու հրահանգ է ստացել իր անմիջական վերադասից՝ կալանավայրերի վարչության պետ Աշոտ Գիզիրյանից։ Քաղբանտարկյալների «կյանքը դժվարացնելու» այսօրինակ վարքագիծ վարչախումբը որդեգրել էր նաեւ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին նախորդող օրերին՝ նպատակ ունենալով հոգեբանական ճնշումների միջոցով նրանցից ներման խնդրագրեր կորզել։

    Հայ ազգային կոնգրեսը, դատապարտելով վարչախմբի ճղճիմ վարքագիծը, միաժամանակ պահանջում է, որպեսզի վերոհիշյալ խնդրով անհապաղ զբաղվի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ դատախազությունը սույն հրապարակումն ընդունի որպես հայտարարություն կատարված հանցագործության մասին։

    Հայ Ազգային Կոնգրեսի Կենտրոնական Գրասենյակ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (01.04.2009)

  8. #201
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
    երդմնակալության 1 տարվա վերաբերյալ

    08.04.2009

    Ապրիլի 9-ին լրանում է Հայաստանում հաստատված ավազակապետական ռեժիմի երկրորդ պարագլուխ Ս. Սարգսյանի այսպես կոչված պաշտոնավարման՝ էկզոտիկ երդմնակալության 1 տարին։ Երդմնակալություն, որ իշխանության բռնազավթիչը համարձակվեց իրականացնել միայն ամայության մեջ՝ Երեւանի կենտրոնը մի քանի կիլոմետր շառավղով մարդազերծելով ու զինված ուժերի աչալուրջ հսկողությամբ։

    Պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Ս. Սարգսյանը՝

    • Չպատժելով ընտրությունների ժամանակ հարյուրավոր օրինախախտներին ու իրական հանցագործներին, ընդհակառակը՝ բոլորին առնելով պաշտպանության տակ, ապացուցեց, որ նաեւ ինքն է եղել փետրվարի 19-ի ընտրախախտումների դժոխային մեխանիզմի ստեղծողներից ու հրահանգողներից մեկը։
    • Ամեն ինչ արեց պարտակելու համար 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների բարբարոսական ջարդը, նույն օրը երեկոյան ինքնաբուխ խաղաղ հանրահավաքի մասնակիցների արյունալի սպանդը։ Միայն նրա հրամանով է, որ հնարավոր էր քրեական գործ անգամ չհարուցել զոհված 10 քաղաքացիների մահվան փաստով։ Դրանով նա ապացուցեց, որ ինքը ոչ միայն տեղյակ, այլ առնվազն համահեղինակ է եղել պետական ու ազգային այդ խայտառակության կազմակերպմանը։
    • Շարունակում է պատանդ պահել 55 քաղբանտարկյալների՝ չխորշելով այդ նպատակի համար մինչեւ վերջ վարկաբեկել, ծաղր ու ծանակի առարկա դարձնել ողջ դատական համակարգը, հանցավոր գործողությունների մղել տասնյակ դատավորների, դատախազների, քննիչների, ոստիկանների։
    • Նրա հրահանգով իրավապահ մարմինները հետապնդումների, հալածանքների ու տեռորի են ենթարկել տասնյակ հազարավոր քաղաքացիների, շատերին զրկել աշխատանքից ու կենսամիջոցներից, ինչով ապացուցել է իր՝ զբաղեցրած պաշտոնին անվայել քստմնելի մանրախնդրությունը։
    • Նոր մակարդակի է բարձրացրել տնտեսության մենաշնորհացումը, միաժամանակ սկսել է սեփականության վերաբաշխման մի գործընթաց՝ երկուսն էլ չափազանց վտանգավոր առանց այն էլ ռեսուրսներով թույլ ու ճգնաժամի ճիրաններում հայտնված երկրի տնտեսության համար։ Տնտեսական աղետի եզրին են հասել հարյուրավոր միջին, հազարավոր մանր գործարարներ, տասնյակ հազարավոր անհատ ձեռներեցներ։ Ամեն օր հազարավոր մարդիկ կորցնում են նվազագույն կենսապահովման միջոցներ հայթայթելու հնարավորությունը։
    • Երբ ամբողջ աշխարհում գների աննախադեպ անկում է, Հայաստանում գների նույնպիսի բարձրացում է. շատ լավ հասկանալով, որ ապօրինի ու հանցավոր իր իշխանությունը դատապարտված է, Ս. Սարգսյանի վարչախումբը ինքնամոռաց տրվել է վերջին թալանին ու կողոպուտին՝ դրանով նաեւ վրեժ լուծելով իրեն ոչ մի կերպ չընդունող մի ողջ ժողովրդից։
    • Հայաստանը ոչ միայն շարունակում է մնալ ԵԽԽՎ-ի մոնիտորինգի տակ, այլեւ մեկ տարվա ընթացքում վաստակել է իշխանության համար խայտառակ երեք բանաձեւ, որոնք հողին են հավասարեցնում երկրի միջազգային վարկը։
    • Սեփական իշխանությունը օր ավելի պահելու համար Ս. Սարգսյանը միջազգային աճուրդի է հանել երկրի ազգային շահերը։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը հասցվել է մի վիճակի, երբ կա՜մ ստիպված պետք է լինի ստորագրել կարգավորման՝ մինչ այս եղած հնարավոր տարբերակներից ամենաանբարենպաստը, կա՜մ երկիրը ներքաշել կործանարար պատերազմի մեջ։
    • Նույնպիսի աճուրդի է հանվել նաեւ Հայկական ցեղասպանության խնդիրը. համաձայնելով այդ խնդրով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու՝ տարիներ առաջ Թուրքիայի կողմից արված անհեթեթ առաջարկին, Ս. Սարգսյանն ըստ էության կասկածի տակ առավ 1915 թ. Ցեղասպանության փաստը՝ մի կողմից անհարմար դրության մեջ դնելով այն պետականորեն ընդունած շատ պետությունների, մյուս կողմից՝ խափանեց հետագա հնարավոր ճանաչումները։

    Այսպիսով, մեկ տարվա ընթացքում Ս. Սարգսյանը լիակատար կրախի է մատնվել ներքին քաղաղաքական ասպարեզում. մարդու իրավունքների հազարավոր խախտումները, պետական մարմինների ապօրինությունների խրախճանքը, անիշխանության ծավալվող երեւույթները, անպատիժ սպանությունները, վարչախմբի քրեականացման խորացումը նրա դեմ են տրամադրել ողջ հասարակությանը։ Նա նույնպիսի կրախի է մատնվել նաեւ արտաքին քաղաքական ասպարեզում՝ երկիրը ու նրա շահերը դարձնելով մանրադրամ մեծ պետությունների բարդ հարաբերություններում։ Երկու դեպքում էլ նրա ՙձեռքբերումները՚ տասնապատիկ բավարար են մարդկային ու քաղաքական տարրական արժանապատվություն ունեցող գործչի համար՝ ընդունել ահռելի ձախողումնեը եւ հրաժարական տալ:

    Հայ Ազգային Կոնգրեսի
    Կենտրոնական Գրասենյակ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (08.04.2009), Norton (08.04.2009)

  10. #202
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    Հարձակում Հյուսային Պողոտայում

    08.04.2009թ.

    Այսօր, ժամը 18.00-ի սահմաններում ոստիկանության ՊՊԾ և հատուկ ջոկատի ստորաբաժանումները շրջապատել են Հյուսիսային պողոտան` ապօրինաբար արգելելով քաղաքացիների մուտքը այնտեղ։ Այս ընթացքում խոչընդոտվել է նաև լրագրողների աշխատանքը։ Այս ամենն ուղեկցվել է քաղաքացիներին նկատմամբ բռնություններով։

    Այս պահի դրությամբ ապօրինաբար ոստիկանություն են տարվել 8 քաղաքացիներ, որոնց թվում Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը։

    Լրացում
    Այս պահի դրությամբ ոստիկանություն են տարվել հետևյալ անձինք.

    Վահագն Գևորգյան
    Գևորգ Բոյաջյան
    Մարիամ Պողոսյան
    Ալլա Սարդարյան
    Սվետլանա Միքայելյան
    Վալենտինա Միրզոյան
    Արայիկ Միրզոյան
    Անահիտ Գրիգորյան
    Արմեն Թովմասյան
    Լևոն Զուրաբյան

    Լրացում
    Ոստիկանություն է տարվել նաև Աշոտ Թադևոսյանը։ Այս պահի դրությամբ Հյուսիսային պողոտայից ոստիկանություն է տարվել 11 անձ։
    Լրացում

    Լրացում
    Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններին ընդառաջ, սարսափած հասարակական համատարած անվստահության մթնոլորտից, անհանգստացած նորանոր սոցիալական խմբերի մեջ օր-օրի մեծացող դժգհությունից, վարչախումբը որոշել է ժամկետից մոտ մեկ ամիս առաջ սկսել իր թեկնածուի նախընտրական միջոցառումները։ Այդ շրջանակներում ապրիլի 7-ին՝ Մայրության ու գեղեցկության օրը ոստիկանական շարասյունը անմիջապես հարձակվեցին Հյուսիսային պողոտայում ամեն օր «քաղաքական զբոսանքի» եկած մարդկանց վրա, երբ նրանք տոնի առիթով փուչիկներ թողեցին երկինք «Ազատ, անկախ Հայաստան» վտանգավոր կարգախոսով։ Պետականությանը եւ կայունությանը սպառնացող ազատության եւ անկախության վտանգը կանխելու համար հաջորդ օրը՝ ապրիլի 8-ին նույն ոստիկանական շարասյուները ամուր փակել էին «Հյուսիսային պողոտան» երկու կողմից։ Չբավարարվելով դրանով ու կատարելով «վերեւից» եկած հրահանգը, նրանք փորձեցին ցրել այստեղ հավաքված մարդկանց։ Որպես կանխարգելիչ միջոց, ինչպես մեկ տարի առաջ այս օրերին, նրանք ոստիկանութուն «բերման ենթարկեցին» 10 ակտիվիստների, այդ թվում նաեւ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանին։ Այս ընթացքում դաժան ծեծի է ենթարկվել նաեւ «Ա1+» գործակալության լրագրող Դավիթ Ջալալյանը, որն ավելի ուշ հոսպիտալացվել է։ Զուգահեռաբառ կոպտորեն խոչընդոտվել են մի շարք այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքը։

    Սակայն այս ամենի հետեւանքը եղավ այն, որ կրկնապատկված քանակով «զբոսնողները» ամբողջ երեք ժամ տպավորիչ ցույցեր կազմակերպեցին Թումանյան, Տերյան, Սայաթ-Նովա փողոցներում՝ վանկարկելով Շարժման կարգախոսները, ինչին ոգեւորությամբ միանում էին անցորդները ու մեքենաների վարորդները։ Երբ վերջնականապես ակնհայտ դարձավ նախապես ծրագրված «միջոցառման» տապալումը, Կենտրոնի ոստիկանության բաժնում շուրջ երկու ժամ պահելուց հետո ազատ արձակեցին նաեւ այստեղ «բերման ենթարկվածներին՝ ներողություն խնդրելով «թյուրիմացության համար»։

    Անցած մեկ տարվա ընթացքում սա տասնյակ փորձերից հերթականն էր՝ Հյուսիսային պողոտայի ամենօրյա «քաղաքական զբոսանքները» դադարեցնելու համար։ Այդ փորձերը տեղի են ունենում հատկապես այն ժամանակ, երբ վարչախումբը վախենում է ինչ որ բանից։ Եւ ամեն անգամ նման անհաջող փորձից հետո մարդկանց մեջ բնական մի մղումով մեծանում է երեկոյան այստեղ զբոսնելու անդիմադրելի ցանկությունը։ Հայ ազգային կոնգրեսը խորուրդ է տալիս իշխանություններին հաշտվել արդեն ավելի քան մեկ տարի քննություն բռնած իրողության հետ, իսկ հայրենի ոստիկաններին կոչ է անում չկատարել իրենց տրված ապօրինի, մարդու իրավունքները ոտնահարող հրահանգները։


    Հայ Ազգային Կոնգրեսի
    Կենտրոնական Գրասենյակ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (09.04.2009), Norton (10.04.2009), Հայկօ (09.04.2009)

  12. #203
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    Մամլո հաղորդագրություն

    09.04.2009թ.

    Այսօր կրկին ժամը 18.00-ի սահմաններում ոստիկանության ՊՊԾ և հատուկ ջոկատի ստորաբաժանումները շրջապատել են Հյուսիսային պողոտան` ապօրինաբար արգելելով քաղաքացիների մուտքը այնտեղ: Կրկին խոչընդոտվել է նաև լրագրողների աշխատանքը:

    Այս պահի դրությամբ ապօրինաբար ոստիկանություն են տարվել 2 քաղաքացիներ.
    Աշոտ Թադևոսյան
    Մխիթար Հարությունյան

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #204
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    Կոչ


    ՍԻՐԵԼԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ,
    Ահա քանի օր է, ինչ Երեւանի փողոցներում տեղի են ունենում բացահայտ ապօրինություններ։ Քաղաքի կենտրոնում ոստիկանական ստորաբաժանումները կոպտորեն խախտում են մարդկանց ազատ տեղաշարժվելու եւ Հյուսիսային պողոտայում զբոսնելու իրավունքը։ Երեկոյան ժամը 18-ից եկեք մեզ հետ զբոսնելու Հյուսիսային պողոտայում, եթե չեք ուզում, որ ամեն մի երեւանցու մարդկային արժանապատվությունը վիրավորող այս «կարգուկանոնը» հաստատվի նաեւ ձեր փողոցում եւ ամբողջ քաղաքում։

    Հայ Ազգային Կոնգրեսի Կենտրոնական Գրասենյակ




    Չգիտեմ, թե ով ոնց, բայց ես չեմ պատրաստվում հանդուրժել այս բացահայտ անօրինականությունը և իմ ընկերները վաղն իմ հետ միասին կարող են զբոսնել Հյուսիսային պողոտայում: Ես վաղը ժամը 18:00-ի կողմերը կիջնեմ այնտեղ, զբոսնելու և ցույց տալու, որ չեմ պատրաստվում հանդուրժել իշխանությունների կամայականություններն ու ապօրինությունները:
    Արտակ Հարությունյան

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (15.04.2009), Kuk (13.04.2009), Mephistopheles (14.04.2009), murmushka (13.04.2009), Norton (14.04.2009), Rammer (14.04.2009), Աբելյան (14.04.2009), Արշակ (14.04.2009), Տրիբուն (14.04.2009)

  15. #205
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն
    Չուկ իսկ երբ՞ «աստիճանական ձեւակերպումը » կավարտվի եւ երբ՞ ալտերնատիվ միտքը դուրս կգա քաղաքական շրջանառությունից :
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  16. #206
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն
    Չուկ իսկ երբ՞ «աստիճանական ձեւակերպումը » կավարտվի եւ երբ՞ ալտերնատիվ միտքը դուրս կգա քաղաքական շրջանառությունից :
    Մեղապարտ, միասին ականատես կլինենք այդ պահին: Իսկ թե երբ, էական չի, կարևորը որ լինի ու որ բոլորս ձգտենք դրան: Ոչ թե հենց ՀԱԿ-ի այդ կարգավիճակին հասնելուն, այլ երկրում նորմալ, իրական կառավարության ձևավորվելուն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #207
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեղապարտ, միասին ականատես կլինենք այդ պահին: Իսկ թե երբ, էական չի, կարևորը որ լինի ու որ բոլորս ձգտենք դրան: Ոչ թե հենց ՀԱԿ-ի այդ կարգավիճակին հասնելուն, այլ երկրում նորմալ, իրական կառավարության ձևավորվելուն:
    էհ
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  18. #208
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ


    Երեւանի ավագանու 2009թ-ի մայիսի 31-ին կայանալիք ընտրություններին «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» դաշինքի նախընտրական քարոզչությունն իրականացնելու նպատակով ՀՀ Կենտրոնական Բանկում բացվել է հետեւյալ հաշվեհամարը.

    ՀՀ Կենտրոնական Բանկ,

    «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» դաշինք

    հ.հ.103008000848

    Նշված հաշվեհամարին մուծումներ կարող են կատարել ՀՀ քաղաքացիները եւ իրավաբանական անձինք`
    ցանկացած բանկից, անդորրագրում պարտադիր նշելով հետեւյալ տեղեկությունը.
    ա. ֆիզիկական անձինք - մուծողի անուն ազգանունը, հաշվառման հասցեն (առավելագույն գումարը` 50 000 ՀՀ դրամ)։

    բ. Իրավաբանական անձինք - կազմակերպության պաշտոնական անվանումը, հասցեն (առավելագույն գումարը ` 150 000 ՀՀ դրամ)։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (15.04.2009)

  20. #209
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    Ապեր մուծողը ինչ գրի, բանկում են գրում, հիմա ինչ-որ նոր կարգ են մտցրել, որ փոխանցում անելիս նախ պետք է անձնագի ունենալ, հետո ինչ կա չկա գրում են .. ընդհուպ մինչև հեռախոսի համարը...
    Երևի հենց այդ պատճառով էլ արված է որ հասկանան թե ինչ "թաքնված" ֆինանսկան աղբյուրներ ունեք

  21. #210
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր մուծողը ինչ գրի, բանկում են գրում, հիմա ինչ-որ նոր կարգ են մտցրել, որ փոխանցում անելիս նախ պետք է անձնագի ունենալ, հետո ինչ կա չկա գրում են .. ընդհուպ մինչև հեռախոսի համարը...
    Երևի հենց այդ պատճառով էլ արված է որ հասկանան թե ինչ "թաքնված" ֆինանսկան աղբյուրներ ունեք
    չէ ընգեր, ընտրությունների համար է…

Էջ 14 26-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516171824 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հրատարակչային ձևավորում
    Հեղինակ՝ HardRock, բաժին` Համակարգչային գրաֆիկա
    Գրառումներ: 8
    Վերջինը: 08.07.2014, 15:52
  2. carving, մրգերի և բանջարեղենների ձևավորում
    Հեղինակ՝ comet, բաժին` Խոհանոց
    Գրառումներ: 19
    Վերջինը: 28.02.2011, 10:18
  3. Շևարնաձեն ուզում է Համաշխարհային Կառավարություն ստեղծել
    Հեղինակ՝ Վարդանանք, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.10.2008, 23:47
  4. QIP - Ալտերնատիվ ICQ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 24
    Վերջինը: 02.07.2008, 00:56

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •