User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Ոչխարային տրամաբանութիւն

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Սլաք Ոչխարային տրամաբանութիւն

    Ոչխարային տրամաբանութիւն

    Մի փոքրիկ հովիւ ամէն օր իր ոչխարներին տանում էր դաշտ՝ արածացնելու համար։ Նա ամէն օր ուշադիր կերպով քննում էր իր ոչխարների արարքներն ու ապրելաձեւը՝ գտնելու համար, թէ ինչպէս են ապրում եւ առհասարակ ինչ է նրանց գոյութեան փիլիսոփայութիւնը։
    Փոքրիկ հովիւը հասկացել էր, որ ոչխարները մրջիւններին հակառակ՝ չեն մտածում ապագայի մասին, ապրում են հանապազօրեայ, ապրում են, երբ ուտելու բան կայ եւ կը սատկեն եթէ ուտելու բան չգտնեն ու ոչ ոք էլ չկերակրի նրանց։ Ոչխարները նաեւ համախմբւում էին, երբ մի անգամ լսում էին հովւի շան հաչոցը եւ ստրուկի նման ենթարկւում էին շան ցուցմունքներին, անգամ եթէ շունը մի քանի ժամով բացակայէր դաշտից։ Պատանի հովիւը նաեւ ըստ իր հօր խորհուրդների՝ գիտէր, որ ոչխարները գիշերւայ պահին շարքով ախոռ կը վերադառնան նոյն այն ճանապարհով, որ առաջին օրը ճշտել էր հովիւն ու շունը։
    Օրեր այսպէս անցան եւ փոքրիկ հովիւը համարեա էլ բան չունէր սովորելու ու յաւակնում էր, թէ այլեւս իւրացրել է հովւութեան բոլոր գաղտնիքները։ Բայց մի օր շատ զարմանալի դէպք պատահեց հովւի համար եւ նրան փաստեց, որ դեռ ոչինչ չգիտէ հովւութեան մասին։ Նա տեսաւ, որ մի ոչխար աւելի թարմ խոտ գտնելու նպատակով՝ բաժանւեց հօտից ու դէպի ձորը գնաց։ Ձորի եզրին արածելու պահին ոտքը սահեց ու ձորի յատակն ընկաւ եւ սատկեց։ Այդ մօտակայքում արածող երկու ոչխարները դա տեսնելով՝ վազեցին դէպի ձորն ու իրենց վար նետեցին։ Պատանի հովիւը լեղապատառ իրեն հասցրեց հօտին ու սուլելով՝ շանը հրահանգեց, որ հօտը առաջ քշի՝ նմանօրինակ պատահարներից խուսափելու համար։ Նրա համար շատ զարմանալի էր վերջին երկու ոչխարի արարքը, բայց երբեք չգտաւ համոզիչ պատասխան։
    Երեսուն տարիներ անցան ու մեր փոքրիկ հովիւը դարձաւ յայտնի քաղաքական գործիչ եւ ի վերջոյ՝ իր նահանգի առաջնորդ ղեկավար։ Երկար տարիներ էին անցել, բայց նա դեռ չէր գտել իր մանկութեան շրջանից ժառանգւած հանելուկը, ուրեմն՝ որոշեց գտնել իրեն յուզող հարցի պատասխանը։ Նա իր հանգամանքից ելնելով՝ ամէն օր պիտի այցելէր հասարակական, տնտեսական ու քաղաքական զանազան կենտրոններ, ընկերութիւններ ու նախարարութիւններ, պիտի լսէր բոլորի դժւարութիւնները եւ լուծում առաջարկէր այդ բոլորի համար։
    Նա իր շրջագայութիւնների ընթացքում հանդիպեց զանազան զեղծարարութիւնների, գողութիւնների, կաշառակերութիւնների ու նաեւ ճշմարտապահութիւնների։ Նա չգիտէր, թէ ինչու մի կենտրոնում համատարած է կաշառակերութիւնը, իսկ միւսի մէջ՝ ճշտապահութիւնը։ Այդ դժւարութիւնը լուծելու նպատակով նա դիմեց զանազան հասարակագիտական ու հոգեբանական գրքերի։ Երկար ուսումնասիրութիւններից յետոյ նա անդրադարձաւ, որ այդ դժւարութիւնները եւ կամ բարեմասնութիւնները առաջանում են տւեալ կենտրոնի ղեկավար ու առաջնորդ անհատների միջոցով։ Երբ որեւէ ղեկավար կամ առաջնորդ ընթանում է սխալ եւ կամ ճիշտ ճանապարհով, հպատակ աշխատակիցներն էլ կամաց-կամաց ընդօրինակում էին իրենց։
    Մեր նահանգապետը դրան անդրադառնալով՝ զեղծարար ու կաշառակեր ղեկավարների փոխարէն՝ գործի հրաւիրեց ճշտապահ ու նւիրեալ անհատներին եւ այսպիսով նաեւ գտաւ իր մանկութեան գլխաւոր հարցի պատասխանը, թէ ինչու վերջին երկու ոչխարները իրենց վար նետեցին, երբ առաջին ոչխարը վար ընկաւ։

    ***

    Քաջարի զօր Գարեգին Նժդեհն ասում է Ամէն առաջնորդ ըստ իր պատկերի է դիմակերտում իր ժողովուրդը, ուրեմն՝ ամբողջ ժողովրդին ու նրանից ծնւած ու նրա նման ապրած, աշխատած, նաեւ նրա անունից խօսող ու գործող անհատներին է տրւած իր առաջնորդին ու ղեկավարին քննելու եւ քննադատելու իրաւունքը։ Թող բոլոր առաջնորդներն ու ղեկավարները այն պատմական թագաւորի նման, որ ծառայի հագուստով շրջում էր ժողովրդի մէջ ու հարցնում թագաւորի մասին, մտնեն ժողովրդի մէջ ու լսեն ամենաարդար քննադատութիւնները եւ բարի կամքով բարեփոխեն իրենց ընթացքը, ոչ թէ լռեցնեն ամէն մի բողոքի ձայն, եթէ, իհարկէ, գործում են ժողովրդի համար։

    ***
    * Առաջնո՞րդ ես, ուրեմն՝ եղիր ազնիւ, եղիր էլի ազնիւ՝ խղճմտանքիդ հանդէպ դա ճակատագրական նշանակութիւն ունի ժողովրդիդ ճակատագրի համար։
    * Ժողովուրդները յաճախ ունակաբար ենթարկւում են նաեւ իրենց ձախաւեր առաջնորդներին, բայց չեն ներում նրանց։

    Գ ՆԺԴԵՀ

    ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ
    www.artinarakelian.blogspot.com

  2. #2
    Սկսնակ անդամ Արթին-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2006
    Գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչխարային տրամաբանութիւն

    Ոչխարային տրամաբանութիւնը միակ տրամաբանութիւնն է որ գործում է հայկական համայնքներում: Այս յօդւածը նոյն այդ խնդրի համար էր որ գրեցի: Դա կարելի է դարձնել զրոյցի առարկայ ախտաճանաչելու մեր ազգը:

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչխարային տրամաբանութիւն

    Մեր ազգի մեջ ինչ տրամաբանութիւն ասես որ չես գտնի (գայլային, արջային,կովային ...նաև մարդկային ), ու դժվար է ասել,թե որն է գերիշքող: Եվ հենց դրանով ել մեր հասարակությունը դեռ ձևաորված չէ , այսինքն չկա մի ինչ որ գերիշխող տրամաբանություն;

  4. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.11.2006
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչխարային տրամաբանութիւն

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Նա իր հանգամանքից ելնելով՝ ամէն օր պիտի այցելէր հասարակական, տնտեսական ու քաղաքական զանազան կենտրոններ, ընկերութիւններ ու նախարարութիւններ, պիտի լսէր բոլորի դժւարութիւնները եւ լուծում առաջարկէր այդ բոլորի համար։
    Նա իր շրջագայութիւնների ընթացքում հանդիպեց զանազան զեղծարարութիւնների, գողութիւնների, կաշառակերութիւնների ու նաեւ ճշմարտապահութիւնների։ Նա չգիտէր, թէ ինչու մի կենտրոնում համատարած է կաշառակերութիւնը, իսկ միւսի մէջ՝ ճշտապահութիւնը։ Այդ դժւարութիւնը լուծելու նպատակով նա դիմեց զանազան հասարակագիտական ու հոգեբանական գրքերի։ Երկար ուսումնասիրութիւններից յետոյ նա անդրադարձաւ, որ այդ դժւարութիւնները եւ կամ բարեմասնութիւնները առաջանում են տւեալ կենտրոնի ղեկավար ու առաջնորդ անհատների միջոցով։ Երբ որեւէ ղեկավար կամ առաջնորդ ընթանում է սխալ եւ կամ ճիշտ ճանապարհով, հպատակ աշխատակիցներն էլ կամաց-կամաց ընդօրինակում էին իրենց։
    Մեր նահանգապետը դրան անդրադառնալով՝ զեղծարար ու կաշառակեր ղեկավարների փոխարէն՝ գործի հրաւիրեց ճշտապահ ու նւիրեալ անհատներին եւ այսպիսով նաեւ գտաւ իր մանկութեան գլխաւոր հարցի պատասխանը, թէ ինչու վերջին երկու ոչխարները իրենց վար նետեցին, երբ առաջին ոչխարը վար ընկաւ...
    ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ
    www.artinarakelian.blogspot.com
    Մի հետաքրքիր նկատողություն ունեմ։ Այն է, որ նույնիսկ "առակներում" առաջնորդ են դառնում հովիվները, որոնք աշխատում են միայն անձնական հետաքրքրվածությունների բավարարման համար։

    * Առաջնո՞րդ ես, ուրեմն՝ եղիր ազնիւ, եղիր էլի ազնիւ՝ խղճմտանքիդ հանդէպ դա ճակատագրական նշանակութիւն ունի ժողովրդիդ ճակատագրի համար։
    * Ժողովուրդները յաճախ ունակաբար ենթարկւում են նաեւ իրենց ձախաւեր առաջնորդներին, բայց չեն ներում նրանց։
    Ոսկի բառեր են, սրանք պետք է շուտ-շուտ հիշեցնել մեր ժողովրդի բոլոր խավերին։
    CARTHAGENEM ESSE DELENDAM

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •