Այս թեմայում պարզենք՝ արդյոք ծանոթ ենք մեր քաղաքի հուշարձաններին, ում կամ ինչի են նվիրված , ովքեր են հեղինակները և երբ են տեղադրվել:
Այսպիսով՝
Խաչատուր Աբովյան
Երևանում երկու հուշարձան կա :Առաջինը հետաքրքիր պատմություն ունի:1908 թ.Աբովյանի կորստյան 60-ամյակին նվիրված հայ մտքի մեծերը՝ Հ.Թումանյանը, Ալ.Շիրվանզադեն, Գ.Բաշինջաղյանը որոշում են հուշարձան պատվիրել փարիզաբնակ քանդակագործ՝Ա.Տեր-Մանուկյանին: Հանգանակություն են կազմակերպում,հարկավոր գումարը հավաքվում է միայն 1913 թ.Քանդակը երկար ժամանակ մնում է Փարիզի ձուլարանում,մինչև որ նոր գումար են հայթայթում և վերջապես 1933 թ. գաղափարից 25 տարի անց քանդակը տեղադրվում է այժմյան Շ.Ազնավուրի հրապարակում, հետո տեղափոխվում է Հրազդանի ձոր՝մանկական երկաթգծի տարածք՝ մի անշուք տեղ և միայն 1964 թ. տեղափոխվում է Քանաքեռ Խ. Աբովյանի տուն թանգարանի մուտքի մոտ:
Աբովյանի երկրորդ հուշարձանը տեղադրվել է համանուն պուրակում 1950 թ. քանդակագործն է Սուրեն Ստեփանյանը, ճարտարապետը Գևորգ Թամանյանը ՝ Ալեքսանդր Թամանյանի որդին:
Էջանիշներ