թույլ տվեք չհամաձայնվելդու իահրկե իդեալական տարբերակի մասին խոսեցիք, բայց չմոռանանք, որ հաճախ հանդիպում են իսկապես տաղանդավոր մարդիկ, որոնց առաքինության մասին խոսելն արդեն ինս կեղք է
բայց մենք նրանց ընդունում ենք ու մեծարում
եկեք հիշենք Դալիին
որ նա տաղանդավոր է, դրանում կասկած չկա, բայց որ նա նաև ուներ "բացառիկ երևակայություն" ՝ անքակտելի է
Հ.Գ. Էս ի՞նչ բառեր գրեցի![]()
Այո, կատարյալ եմ նկատի ունեցել, քանի որ, իրականում շատ գործոններ կան որ խառնվում են մարդու էությանը ու թվում է, թե առանց առաքինության մարդը կարող է տաղանդավոր լինել...
Տաղանդավոր լինել ինչ որ բանում, նշանակում է հնարավորություն ունենալ այդ բանը մոտեցնել կատարյալին և եթե դա առաքինի չանես, մոտդ ոչինչ չի ստացվի...
Այլ բան է, երբ մարդուն տարբեր մարդիկ համարում են տաղանդավոր, կամ ոչ, առաքինի կամ ոչ, դա նրանց կարծիքներն են, իսկ ընդհանրապես տաղանդը և ամեն բարոյական երևույթ առանց առաքինության ոչինչ է դառնում...![]()
Չէի ասի...իհարկե շատ ցանկալի կլիներ, որ այդ երկուսը համադրվեին մեկ մարդու մեջ, բայց ոչ առաքինիությունը չի մարում տաղանդի դրսևորումը: Եսենինը վերջին կնամոլն էր, Մոցարտն իր կյանքն առանց գինու ու գարեջրատների չէր պատկերացնում, բայց երբ կարդում կամ լսում ես նրանց ստեղծագործությունները, մոռանում ես նրանց վարած կյանքի մասին: Դե Դալիի մասին՝ էլ չասեմ:
Հիմա ի՞նչն է կարևորը տաղա՞նդը, թե՞ առաքինությունը։ Եվ արդյո՞ք մենք հետևողական ենք կյանքում, երբ բնանավոր ընտրում ենք սրանցից մեկը։
Երկուսն էլ շատ կարևոր են, չնայած հազվադեպ հանդիպող երևույթ է:Իմ կարծիքով առաքինության շնորհիվ էլ ավելի է ընդգծվում տաղանդը // ես էս տեսանկյունից եմ միշտ նայում մարդկանց//, չնայած չեմ հերքում, որ հարգում եմ տաղանդը` երբ այն օգտագործվում է հանուն մարդկության բարօրության:
Վերջին խմբագրող՝ Դեկադա: 25.09.2008, 00:43:
Սրանցից մեկը ընտրելով, կիսատ ենք պատկերացնում այն ամբողջական պատկերը,
Տաղանդ, մարդկային ձգտման, գործելու, ստեղծելու, արարելու կոչում, որը տրված է իրագործելու, կատարելու լավագույն կերպով, կատարյալին մոտեցնելու ցանկությամբ,
և առանց առաքինության դա կատարելը, շատ աղքատ է դարձնում ու ջլատում ստեղծման արտահայտման` տաղանդի կենսական ուժը,
Ասում են, եթե մի բան պիտի էն չանես?, ավելի լավ է երբեք չանես...
Այդ ստեղծագործությունները, որոնք ստեղծել են վերը նշված մարդիկ, ստեղծվել են նրանց առաքինի մուսաների շնորհիվ, այն լուսավորի շնորհիվ, որը պայքարում է կյանքի կոչվելու, արտահայտվելու, ընկալվելու և շարունակվելու ու փոփոխություններ կրելու համար...
Ներեցեք, եթե երկար ստացվեց...![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ