Նկատել եմ, որ հասարակությունը ավելի գնահատում և նպաստում է ավելի տաղանդների զարգացմանը, քան առաքինության։ Չեմ կարծում, որ դա կապված է հենց մեր ժամանակաշրջանի հետ, նրա հետ, որ մարդիկ դարձել են ավելի անզգա, ավելի չոր ու անտարբեր։ Միշտ էլ այդպես է եղել։ Բոլորս էլ, երևի, հասկանում ենք, որ մեր հասարակությունը առանց առաքինի մարդկանց ուղղակի կփլուզվի ու ոչ մի բանի պիտանի չի լինի, բայց հոգու խորքում միշտ ձգտում ենք լինել տաղանդավոր, մեր երեխաներին տաղանդավոր մեծացնել և ոչ անպայման առաքինի, հարգում ենք տաղանդավորներին։ Բայց երբ պահը հասնում է կենցաղին, ապա գերադասելի է ապրել ու շփվել մի արդար, բարի և պարզ մարդու հետ։
Հիմա ի՞նչն է կարևորը տաղա՞նդը, թե՞ առաքինությունը։ Եվ արդյո՞ք մենք հետևողական ենք կյանքում, երբ բնանավոր ընտրում ենք սրանցից մեկը։
Էջանիշներ