Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Հասունանալու խդիր չէր` բոլորն էլ ԽՍՀՄ քաղաքացիներ էին: Ասածիս իմաստն այն էր, որ նոււյնիսկ նման կոսմոպոլիտ երկրում ազգային պատկանելությունը նշանակություն ուներ, ու նույնիսկ այնքան, որ օդից ազգեր էին հորինվում:
Սկզբից ասեցի, որ զարգացած երկրներում արդեն ընդունված ա ըստ քաղաքացիության դասակարգել ու ոչ ըստ ազգային պատկանելության:
Դու ԽՍՀՄ-ի օրինակը բերեցիր:
Ես էլ ասեցի` էն ժամանակ էդ դասակարգելու հիմիկվա պրակտիկան դեռ չէր հասունացել, բայց նախադրյալներ արդեն կային:


1918թ. մայիսի 28-ից կար, հետո սովետը Անդրկովկասը միավորեց, որից հետո նորից բաժանեցին ու 1936թ. ԱզԽՍՀ անվանվեց: մեկ կամ երկու տարվա ընթացքում "ազերբաջանեց" տերմինը ազգի կարբավիճակ ստացավ ու մասնավորապես թուրքերն իրնեց անձնագրերում նոր ազգային պատկանելություն ստացան` ուրք գրվելը ձեռնտու չէր, ելնելով քաղաքական հակասություններից:
Իրենք երբեք էլ իրենց թուրք չեն անվանել կամ համարել:
Հիմա էլ` թյուրք են ասում, ոչ թուրք:
Էդ մենք ենք իրենց թուրք ասում: Վրացիք էլ օրինակ մինչև հիմա իրանց թաթար են ասում:
Իսկ իրենց ինքնանվանումը սկզբից ուղղակի <մուսուլմաններ> էր:
Ցարական պաշտոնական փաստաթղթերում էլ օրինակ ռուսները գրում էին <կովկասյան թաթարներ>:


[QUOTE]Դա չի նշանակում, որ ազգային պատկանելություն կոչված հասկացողությունը Եվրոպայում իրավական ուժ չունի

Այսինքն, ըստ քեզ, ինչ իրավական ուժ պիտի ունենա ազգային պատկանելությունը:


[QUOTE]Դե լեզվաբանական տեսանկյունից էդքան էլ այդպես չի, մանավանդ, որ մի քանի տասնամյակ առաջ հայերենը համարվում էր իրանական լեզուների ճյուղից:

Ճիշտ ես: Եղել ա նման շփոթմունք:
Բայց դա հայերին ու պարսիկներին չի մոտեցնում էնքան` ինչքան ֆլամանացիներին ու հոլանդացիներին )))


Ուկրաինացիք պնդում են, որ իրենք սլավոն են, իսկ ռուսները ոչ` սկանդինավների ու թաթարական ցեղերի խառնուրդ են, ուղղակի սլավոնական լեզվից ատ բան են վերցրել: Որպես գլխավոր վկայակոչում բերում են Կիևյան իշխանության և հետագա ռուսական թագավորների դինաստիայի ծագումը:
Բայց դա չի էականը, էականը այն է, որ ուկրաինացին իրեն ռուս չի համարում, սակայն պատմական անցյալն այլ տվյալներ է տալիս, մասնավորապես երևելյան և կենտրոնական հատվածի վերաբերյալ:
Նույնիսկ չեն ընդունում, որ Կիևյան Ռւսիան կապ ունի հետագա ռուսների հետ:
Դու քանի ռուս գիտես, որ իրեն սլավոն չի համարում??