Եթե կոնկրետացնես, կհիմնավորեմ...
Աշխատանքը բերում է փաստեր: Անկախ նրանից, դրա հեղինակը դրան ինչպես է վերաբերվում, կա փաստը՝ մենք կարող ենք մեր վերաբերմունքը ձևավորել դրա նկատմամբ: Ինձ համար ակնհայտ է, խոսքը հայերի ու Հայաստանի մասին է:Նախապես ասեմ, որ ընդգծածս հատվածը զրպարտանքի ու ցեխ շպրտոցու նման է, ինչը էս պարագայում բացարձակ անտեղի է ու անհիմն:
Հենց բանն էլ նրանումն է, որ ընդունում եմ` ընդունում եմ քո բերած հղումը որպես փաստ, գիտական աշխատանք, որի հեղինակն այն մարդկանցիցի է, որ հնդեվրոպական լեզվի հայրենիք է համարում Հայկական լեռնաշխարհը: Հատուկ ուշադրույթուն լեզու բառի վրա` լեզվի, ոչ թե ազգի:
Հենց էդ ընդունածս նյութում մարդը հստակ նշել է, որ առկա նյութը нельзя считать доказательством, որ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսերին նախահայկական լեզուն կապ ունի այդ տերմինների հետ:
Հիմնվելով այդ աշխատության վրա ասում ես մի բան, որը հենց այդ աշխատությունը չի համարում ապացույց:
Անհայտը, որը չի հասկանում հայերեն, ըստ իս կարող է հայ լինել: Նաև հակառակը՝ անհատական մակարդակում մեկը կարող է հայերեն խոսել, բայց հայ չլինել: Կոլեկտիվ մակարդակում, սակայն չի կարող լինել իրավիճակ, երբ հայոց լեզու չկա, սակայն կա հայ: Կոլեկտիվ, ազգային մակարդակով եթե ֆիքսվում է հայոց լեզուն, ապա կա նաև հայը:Ի դեպ, ինչ ես կարծում, եթե ինչ-որ ժամանակում հայոց լեզուն չկար, հայեր կարող էին լինել, թե ոչ? Կամ էլ հակառակը` հին հայերը հայոց լեզվով էին խոսում, թե այլ լեզվով?
Մի քիչ այլ կարծիք ունեմ, թեև փաստերս առայ-մ բավարար չեն ընդհանրացման համար:Կարծում եմ իմ ունեցած տվյալները չեն բավարարի ընդհանրացնելու համար` մասնագետներին պիտի դիմենք, բայց նույն պատմության թանգարանում նկարագրում էին, որ ըստ պեղածո տվյալների մեր նախնիները բարձրահասակ չեն եղել` միջինում 165-170սմ հասակով, առավել հազվադեպ ավելի բարձրահասակ կամ ավելի կարճահասակ: Ունեցել են լավ զարգացած և հզոր իրան, հզոր բազուկներ, համեմատաբար փոքր ձեռքի ափ (գտնված սրերի ու թրերի կոթերը դրա վառ ապացույցն են)...
Նույն տանկերի պահով, հատկապես մինչև ստաբիլիզատորի հայտնաբերումը - ինչպես Տ-34-ն էր խորհուրդ տալիս հրանոթից կրակել կարճատև դադարի ժամանակ, այնպես էլ, եթե դիպուկության կարիք կար, մարտակառքն էր կանգառի ժամանակ նետեր արձակում: Միաժամանակ բացառված չէր նաև հարվածն ընթացքի ժամանակ՝ արջակելով աղեղը "փորի" դիրքից՝ հորիզոնական, երբ դիպուկության խնդիր այդքան էլ չկար, ասենք՝ մասայական հարվածի դեպքում հակառակորդի հոծ շարքերի վրա:Հենց հարցն էլ դրանումն է` եթե մարտակառքը կանգնած է, ապա կարելի է, ընդ որում մարտակառքի իրանն օգտագործելով թե որպես հետարան և թե որպես "խչմար", բայց ոչ շարժման ընթացքում, էն էլ երբ հետդ ևս երկու հոգի կա մեջը (կամ մի հոգի` միայն կառավարը):
Ի դեպ նշեմ, որ մարտակառքերի վրա կիրառել են նույնիսկ ահռելի չափերի աղեղներ` ֆիքսված կամ ամրացված, ինչը թույլ է տվել երկու ձեռքերի ուժն էլ օգտագործել լարը ձգելու համար: Բայց դա ձեռքի լայնալիճը չի:
Էջանիշներ