Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ, ավելի շատ ինձ պետք է հարգեն. ուրիշների ստվերի տակ մնալը ինձ համար չէ:
Ճաշակի հարց է: Օրինակ ես, "այդ թվում և"-ից չէի հրաժարվի

Սմբատ Գունդստաբլ կարդա ...
Կարդացել եմ, բայց կուզենայի քեզնից լսել կոնկրետ ցիտատի մասին

Լավ էտ հայկական հողերը ինչի մի հատ կարգին հայկական անուն չունեին:
Կներես, իսկ ասենք Աղձնիքը, Գուգարքը կամ Ուտիքը... "կարգին հայկական անուններ են"?

Կիլիկիա ինչ ա նշանակում Լիոն ??
Կան տարբեր կարծիքներ. ըստ իս անվան հիմքում ընկած է "քաղաք" բառը, որտեղ "ղ"-ն հակում ունի փոխվել "լ"-ի: Մոտավորաես այնպես, ինչպես "Կապաղակ"-ը դարձել է "Կաբալա", իսկ "փաղանգը"` "ֆալանգ"

Ու մի երկու հատ պատմական փաստերից բեր տենանք էլի: Էտ ոնց են հայերը հոծ ու մեծամասնություն եղել:
Արդեն բերել եմ: Երևի կրկնության կարիք չկա:

Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Լավ ես անում, որ բան ես ուզում ցույց տալ, բայց զգույշ ցույց տուր Լիոն: Կարող ա ջղայնանամ: Բավականին անշորհք բան է, աշխարհագրական վայրի վիճարկումը համեմատել Ցեղասպանության ժխտման հետ: Հայլուր քիչ նայի, սկսել ես իրենց ոճով քեզ պահել:
Տրիբուն, այդ պահով ես արդեն արտահայտվել եմ: Ավել բան ինձնից չես լսի: Իսկ ջղայնանալուդ պահով... քո գործն է: Ես զգուշանալու և առավել ևս զգուշացվելու կարիք հաստատ չունեմ: Ես չեմ սիրում, երբ ինձ հետ ուլտիմատումների կամ սպառնալիքների տոնով են խոսում, մանավանդ նման պոստից հետո -

Եթե ինչ-որ մարդու վիրավորել է օրինակը՝ ես ներող:

Գիտես... կարող ա ես էլ ջղայնանամ...

Ապեր ջան, ես ոչ մի հիմնավորում քո գրածների մեջ չեմ տեսել, որ հակառակն էլ պնդեմ:
Քո խնդիրն է: Եթե այն, որ այն, որ հարիներ ապրել են Կիլիկիայում մինիմում մ.թ.ա. երկրորդ հազարամյակի սկզբից, Հոմերոսը խոսում է արիմների մասին, Զարմայրը մասնակցել է Տրոյայի պաշտպանությանը ու զոհվել է այնտեղ, Սիենիս անունով արքաներ են եղել, Տիգրանի օրոք հայերը Կիլիկիայում մեծամասնություն են կազմել... գրողի տարած Անտիտավրոսն էլ աշխարհագրական ու լեռնագրական սերտ կապ ունի Տավրոսի հետ, մի խոսքով, եթե այս ամենը քեզ համար "ոչ մի հիմնավորում է" - քո խնդիրն է

Ապեր սենց ես հիմնավորում, որ մինչև հիմա գրքերդ գրախանութներում մանկական նկարազարդ բրոշյուրների հետ են վաճառվում:
Իսկ դա արդեն զուտ անձնական իմ գործն է, թե իմ գրքերը ինչպիսին են և ինչպես են վաճառվում: Ու համենայն դեպս այն մարդկանց կարծիքը, որոնք չեն կարդացել դրանք, ինձ համար շատ բան չարժե...

Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Փաստորեն ողջ Կիլիկիայի ափով հիմնված հունական գաղութ քաղաքաները քո համար անորակ բնակչություն են հա ??
Մ.թ.ա. երկրորդ հազարամյակի սկզբին - անչափ գրագետ է` պատմականության տեսակետից: Ի դեպ - կթվարկես այդ գաղութներից մի քանիսը: Մենակ խնդրում եմ հանկարծ հոնիական քաղաքների մասին չգրես` գրիր զուտ "Կիլիկիայի ափով հիմնված հունական գաղութ քաղաքաներ"-ի մասին

Տրիբուն մի մոռացիր, որ Պյութագորասը հայ ա եղել, ուղղակի հույները դավադրաբար նրան համարում են հույն:
Իրոք? հիմնավորումները կասես?