Ճաշակի հարց է: Օրինակ ես, "այդ թվում և"-ից չէի հրաժարվի
Կարդացել եմ, բայց կուզենայի քեզնից լսել կոնկրետ ցիտատի մասինՍմբատ Գունդստաբլ կարդա ...
Կներես, իսկ ասենք Աղձնիքը, Գուգարքը կամ Ուտիքը... "կարգին հայկական անուններ են"?Լավ էտ հայկական հողերը ինչի մի հատ կարգին հայկական անուն չունեին:
Կան տարբեր կարծիքներ. ըստ իս անվան հիմքում ընկած է "քաղաք" բառը, որտեղ "ղ"-ն հակում ունի փոխվել "լ"-ի: Մոտավորաես այնպես, ինչպես "Կապաղակ"-ը դարձել է "Կաբալա", իսկ "փաղանգը"` "ֆալանգ"Կիլիկիա ինչ ա նշանակում Լիոն ??
Արդեն բերել եմ: Երևի կրկնության կարիք չկա:Ու մի երկու հատ պատմական փաստերից բեր տենանք էլի: Էտ ոնց են հայերը հոծ ու մեծամասնություն եղել:
Տրիբուն, այդ պահով ես արդեն արտահայտվել եմ: Ավել բան ինձնից չես լսի: Իսկ ջղայնանալուդ պահով... քո գործն է: Ես զգուշանալու և առավել ևս զգուշացվելու կարիք հաստատ չունեմ: Ես չեմ սիրում, երբ ինձ հետ ուլտիմատումների կամ սպառնալիքների տոնով են խոսում, մանավանդ նման պոստից հետո -
Եթե ինչ-որ մարդու վիրավորել է օրինակը՝ ես ներող:
Գիտես... կարող ա ես էլ ջղայնանամ...
Քո խնդիրն է: Եթե այն, որ այն, որ հարիներ ապրել են Կիլիկիայում մինիմում մ.թ.ա. երկրորդ հազարամյակի սկզբից, Հոմերոսը խոսում է արիմների մասին, Զարմայրը մասնակցել է Տրոյայի պաշտպանությանը ու զոհվել է այնտեղ, Սիենիս անունով արքաներ են եղել, Տիգրանի օրոք հայերը Կիլիկիայում մեծամասնություն են կազմել... գրողի տարած Անտիտավրոսն էլ աշխարհագրական ու լեռնագրական սերտ կապ ունի Տավրոսի հետ, մի խոսքով, եթե այս ամենը քեզ համար "ոչ մի հիմնավորում է" - քո խնդիրն էԱպեր ջան, ես ոչ մի հիմնավորում քո գրածների մեջ չեմ տեսել, որ հակառակն էլ պնդեմ:
Իսկ դա արդեն զուտ անձնական իմ գործն է, թե իմ գրքերը ինչպիսին են և ինչպես են վաճառվում: Ու համենայն դեպս այն մարդկանց կարծիքը, որոնք չեն կարդացել դրանք, ինձ համար շատ բան չարժե...Ապեր սենց ես հիմնավորում, որ մինչև հիմա գրքերդ գրախանութներում մանկական նկարազարդ բրոշյուրների հետ են վաճառվում:
Մ.թ.ա. երկրորդ հազարամյակի սկզբին - անչափ գրագետ է` պատմականության տեսակետից: Ի դեպ - կթվարկես այդ գաղութներից մի քանիսը: Մենակ խնդրում եմ հանկարծ հոնիական քաղաքների մասին չգրես` գրիր զուտ "Կիլիկիայի ափով հիմնված հունական գաղութ քաղաքաներ"-ի մասին
Իրոք? հիմնավորումները կասես?Տրիբուն մի մոռացիր, որ Պյութագորասը հայ ա եղել, ուղղակի հույները դավադրաբար նրան համարում են հույն:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լիոն, ջան ուրիշ տեղ սենց բան չասես, Ղ-ն լ-ի փոխվելու հակում չունի, ավելի ճիշտ հակառակը, սեռը փոխել է լ-ն, հին հայերենում ղ հնչյուն գոյություն չի ունեցել և տվյալ տառով նշել են այսօրվա լ-ին շատ մոտ ինչ-որ հնչյուն, և շատ բարբառներում այդ բառերը պահում են նախնական արտասանությունը՝ օրինակ եղավ-էլավ, աղի-անալի, փաղանգը սկզբնապես կարդացվել է հենց փալանգ, էդ հիմա , որ մենք փաղանգ ենք արտասանում, իսկ Կապաղակ- Կաբալան շատ հետաքրքիր էր: Կիլիկիա-քաղաք, ինչ ասեմ, դու քո ոճի մեջ ես
![]()
Իհարկե, չի եղել: Մաշտոցի այբուբենի տառն էլ երևի չի եղել, չէ?
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
davidus (03.10.2009)
Լիոն ջան, դու կարդացի՞ր իմ գրածը, կրկնում եմ՝ Մաշտոցի այբուբենի այդ տառը կարդացվել է լ-ին շատ մոտ մի հնչյուն, մի գուցե դրա ավելի փափուկ կամ կոշտ տարբերակը, թերևս կոշտ, այսինքն մոտ հնչյուններ են եղել, որոնցից մեկի համար Մաշտոցը ներմուծել է ղ, մյուսի համար լ գիրը, ինչպես երկու գիր է ներմուծել ռ և ր հնչյունների համար, ինչը վկայում է, թե որքան նուրբ լեզվամտածողություն է ունեցել Մաշտոցը, ու այդ ղ տեսքը ունեցող լ-ն այսօր մենք կարդում ենք որպես ղ:
Տրիբուն (04.10.2009)
Ըստ իս` անհիմ տեսակետ է /կներես, իհարկե/: Սակայն նույնիսկ այդ դեպքու, եթե եղել է 2 հնչյուն - դու ինչի հիման վրա կարող ես վստահ լինել, որ "լ"-ն է "ղ" փոխվել, այլ ոչ թե հակառակը:
Ես միջնադարյան և ոչ մի գրվածքում չեմ հանդիպել "ֆալանգ", այլ միշտ գրվել է "փաղանգ": Նունն է նաև Կապաղակի, Աղեքսանդրի, Պիղատոսի, Փիղոնի, Ասկեղոնի և այլոց պահով: Այսինքն իրականում բառերը հայերենում գրվել, իսկ հաճախ նաև մինչև հիմա գրվում են "ղ"-ով, այն դեպքում, երբ օտար լեզուներում դրանք դառնում են "լ"...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Քո գրածը, հենց իմ ասածն է ապացուցում, Աղեքսանդր գրվել է կարդացվել է Ալեքսանդր, քեզ հարց չե՞ս տվել հույների Պլատոնը ինչու՞ են Պղատոն գրել, եթե մենք լ էլ ունեինք, իսկ պատասխանը շատ պարզ է, որովհետև մեր ղ-ի արտասանությունը շատ ավելի մոտ է եղել հունական անունների այդ լ-ին, իմ ասած ուղղությամբ եթե քո ուսումնասիրությունները տանես, բովանդակային առումով հաստատ չես տուժի, որովհետև ավելի հեշտ է ապացուցել Կիլիկիայի, օրիանակ, քաղաքի հետ նույնական լինելը այս կտրվածքով, չնայած դժվարանում եմ համաձայնել քո այդ պնդմանը, քան քո ասած ղ-ն լ-ի փոխվելու հակում ունենալով, որը ոչ մի լեզվում, այդ թվում նաև հայերենում, չի դիտարկվում, ուղղակի դու իմ գրածները առանց կարդալու պատասխանում ես դրանց, ու արդյունքում պատասխաններդ ոչ մի կապ էլ չեն ունենում իմ դրած հարցադրումների հետ: Նման հարցերում առաջնորդվել է պետք ոչ թե ճաշակով, այլ գիտական տրամաբանությամբ:
Տրիբուն (04.10.2009)
Տանենք քո ուղղությամբ - եղել է "քո ասած "ղ"-ն", որը հույների կողմից ընկալվել/գրվել է "լ": "Ք"-ն էլ դարձել է "Կ": Արդյունքում մեր "Քի/աղաքիան" դարձել է "Կիլիկիա"...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
"ի"-ն միանգամայն կարող էր դառնալ "ա": Մնացածը չհասկացա, ինչ էիր ուզում ասել...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Դե էդ եմ ասում, էլի: Թե չէ այնպես էիր գրել, թե "այլ տեղ չասես", կարծես եսիմ ինչ անհնարին բան էի գրել...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ուղղակի չեմ ուզում շարունակել այս թեման, քանի որ կարևորը այստեղ դա չէ: Կարևորը այն է, որ հնչյունը փոխվել է և մենք այժմ ունենք այն, ինչ ունենք...
Ընդամենը ասեմ, որ շարունակում եմ մնալ համոզմանս, որ եթե որևէ հնչուն հակում ունի փոխվել մյուսի, ապա հակառակն էլ բացառել չի կարելի: Ու ես կշարունակեմ այդպես մտածել, քանի բավարար հիմնավորումներ չեմ տեսել հակառակը ապացուցող: Իսկ կտրուկ " դա իրոք անհնարին բան ա"-ն, ամենայն հարգանքով հանդերձ դեպի քեզ, ինձ համար հիմնավորում չէ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Խնդրեմ, Լիոն ջան, գաղփարակից և համախոհ մարդու գրառում, որը շատ համոզիչ է, ցուցակին ավելանում է նաև Արքիմեդը:
http://www.akumb.am/showpost.php?p=878945&postcount=104
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ