User Tag List

Էջ 21 21-ից ԱռաջինԱռաջին ... 111718192021
Ցույց են տրվում 301 համարից մինչև 310 համարի արդյունքները՝ ընդհանուր 310 հատից

Թեմա: Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

  1. #301
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,422
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասունանալու խդիր չէր` բոլորն էլ ԽՍՀՄ քաղաքացիներ էին: Ասածիս իմաստն այն էր, որ նոււյնիսկ նման կոսմոպոլիտ երկրում ազգային պատկանելությունը նշանակություն ուներ, ու նույնիսկ այնքան, որ օդից ազգեր էին հորինվում:
    Սկզբից ասեցի, որ զարգացած երկրներում արդեն ընդունված ա ըստ քաղաքացիության դասակարգել ու ոչ ըստ ազգային պատկանելության:
    Դու ԽՍՀՄ-ի օրինակը բերեցիր:
    Ես էլ ասեցի` էն ժամանակ էդ դասակարգելու հիմիկվա պրակտիկան դեռ չէր հասունացել, բայց նախադրյալներ արդեն կային:


    1918թ. մայիսի 28-ից կար, հետո սովետը Անդրկովկասը միավորեց, որից հետո նորից բաժանեցին ու 1936թ. ԱզԽՍՀ անվանվեց: մեկ կամ երկու տարվա ընթացքում "ազերբաջանեց" տերմինը ազգի կարբավիճակ ստացավ ու մասնավորապես թուրքերն իրնեց անձնագրերում նոր ազգային պատկանելություն ստացան` ուրք գրվելը ձեռնտու չէր, ելնելով քաղաքական հակասություններից:
    Իրենք երբեք էլ իրենց թուրք չեն անվանել կամ համարել:
    Հիմա էլ` թյուրք են ասում, ոչ թուրք:
    Էդ մենք ենք իրենց թուրք ասում: Վրացիք էլ օրինակ մինչև հիմա իրանց թաթար են ասում:
    Իսկ իրենց ինքնանվանումը սկզբից ուղղակի <մուսուլմաններ> էր:
    Ցարական պաշտոնական փաստաթղթերում էլ օրինակ ռուսները գրում էին <կովկասյան թաթարներ>:


    [QUOTE]Դա չի նշանակում, որ ազգային պատկանելություն կոչված հասկացողությունը Եվրոպայում իրավական ուժ չունի

    Այսինքն, ըստ քեզ, ինչ իրավական ուժ պիտի ունենա ազգային պատկանելությունը:


    [QUOTE]Դե լեզվաբանական տեսանկյունից էդքան էլ այդպես չի, մանավանդ, որ մի քանի տասնամյակ առաջ հայերենը համարվում էր իրանական լեզուների ճյուղից:

    Ճիշտ ես: Եղել ա նման շփոթմունք:
    Բայց դա հայերին ու պարսիկներին չի մոտեցնում էնքան` ինչքան ֆլամանացիներին ու հոլանդացիներին )))


    Ուկրաինացիք պնդում են, որ իրենք սլավոն են, իսկ ռուսները ոչ` սկանդինավների ու թաթարական ցեղերի խառնուրդ են, ուղղակի սլավոնական լեզվից ատ բան են վերցրել: Որպես գլխավոր վկայակոչում բերում են Կիևյան իշխանության և հետագա ռուսական թագավորների դինաստիայի ծագումը:
    Բայց դա չի էականը, էականը այն է, որ ուկրաինացին իրեն ռուս չի համարում, սակայն պատմական անցյալն այլ տվյալներ է տալիս, մասնավորապես երևելյան և կենտրոնական հատվածի վերաբերյալ:
    Նույնիսկ չեն ընդունում, որ Կիևյան Ռւսիան կապ ունի հետագա ռուսների հետ:
    Դու քանի ռուս գիտես, որ իրեն սլավոն չի համարում??
    Սառույցով օղին վտանգավոր է երիկամների համար,
    Սառույցով ռոմը վտանգավոր է լյարդի համար,
    Սառույցով ջինը վտանգավոր է սրտի համար,
    Սառույցով վիսկին վտանգավոր է ուղեղի համար,
    Էդ անտեր սառույցը ախր շատ վտանգավոր բան է...

  2. #302
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,998
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկզբից ասեցի, որ զարգացած երկրներում արդեն ընդունված ա ըստ քաղաքացիության դասակարգել ու ոչ ըստ ազգային պատկանելության:
    Դու ԽՍՀՄ-ի օրինակը բերեցիր:
    Ես էլ ասեցի` էն ժամանակ էդ դասակարգելու հիմիկվա պրակտիկան դեռ չէր հասունացել, բայց նախադրյալներ արդեն կային:
    Եղբայր նախադրյալների մասին չեմ խոսում, այլ փաստերի` շեշտվում էր ազգային պատկանելությունը, ընդ որում փաստացի դա անդրադառնում էր նաև մարդու կյանքի և կենսակերպի վրա:
    Այսիքն. ազգային պատկանելություն կար և դա նշվում էր անձը հաստատող փաստաթղթում:
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրենք երբեք էլ իրենց թուրք չեն անվանել կամ համարել:
    Հիմա էլ` թյուրք են ասում, ոչ թուրք:
    Էդ մենք ենք իրենց թուրք ասում: Վրացիք էլ օրինակ մինչև հիմա իրանց թաթար են ասում:
    Իսկ իրենց ինքնանվանումը սկզբից ուղղակի <մուսուլմաններ> էր:
    Ցարական պաշտոնական փաստաթղթերում էլ օրինակ ռուսները գրում էին <կովկասյան թաթարներ>:
    Արի դու մի հաստատի, թե իրենք իրենց ինչպես "երբեք" չէին կոչում` իրենց լոզվով "թյուրք", ինչպես և բոլոր թրքալեզու ազգերի մոտ:
    Օրինակ. Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղար Նարմանովի պարտիական տոմսում նշված էր. Нацианальност: турк:
    Բայց ժամանակի ընթացքում թուրք լինելը դարձավ հակապետական, այդ իսկ պատճառով, երբ հարցնում էիր, թե ինչ ազգ է ասում էր "մուսուլման եմ": Ես էլ եմ հարցրել ու ստացել նման պատասխան, ու զարմացել եմ, թե ինչու են մերոնք դրանց "թորք" ասում: Դե վրացիների պահով տարբեր տարբերակներ եմ լեսել, կոնկրետ չեմ կարող ասել, թե որն է գերիշխող:
    Նույնը ցարական ռուսաստանում. Թուրքիան թշնամի էր, թուրքը ռուսական իրականության մեջ վիրավորական էր: Նույնիսկ Ռուսական դեսպանի վկայությունները կան, որ օսմանյան բնակչին թուրք անվանելը վիրավորանք էր:
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն, ըստ քեզ, ինչ իրավական ուժ պիտի ունենա ազգային պատկանելությունը:
    Որքանով հիշում եմ մի ժամանակ Եվրոպայում ապաստան ստանալը հեշտ էր, եթե պետություն չունեցող ազգի ներկայացուցիչ էիր: Գերմանիա գաղթող շատ թուրքեր ներկայանում էին քուրդ, նույնսիկ հայերը ներկայանում էին եզդի:
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու քանի ռուս գիտես, որ իրեն սլավոն չի համարում??
    Խոսքս ռուսների մասին չէր` ուկրայնացիները ռուսներին էթնիկ սլավոն չեն համարում Խոսքս, բնական է, բոլորին չի վերաբերվում:

    Հ.Գ.

    ԻՀԿ դեռ ոչ մեկ ազգային պատկանելության չափանիշները չի սահմանել: Գիտական սահմանում չկա ազգի կամ ժողովրդի վերաբերյալ: Դրա համար էլ զարգացած երկրներում կամաց-կամաց վերանում են էդ գաղափարից գօգուտ քաղաքացիության, քանի որ վերջինս հստակ չափանիշներով և փաստաթղթային սահմանված է:
    Վերջին խմբագրող՝ Varzor: 28.05.2019, 01:52:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  3. #303
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,422
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսիքն. ազգային պատկանելություն կար և դա նշվում էր անձը հաստատող փաստաթղթում:
    կաՐ - անցյալ ժամանակով ))


    Որքանով հիշում եմ մի ժամանակ Եվրոպայում ապաստան ստանալը հեշտ էր, եթե պետություն չունեցող ազգի ներկայացուցիչ էիր: Գերմանիա գաղթող շատ թուրքեր ներկայանում էին քուրդ, նույնսիկ հայերը ներկայանում էին եզդի:
    Դա ի նկատի ունեի՞ր եվրոպական ազգային փոքրամասնությունների մասին խոսելիս ազգային պատկանելության իրավական ուժ ասելով..
    Հմմ..
    Ես էլ գիտեմ ինչ ես ասում ))

    Ապաստանի պահով՝ Ժնևի կոնվենցիայի կետերից մեկին համապատասխան մարդ կարող է փախստական համարվել, եթե իր ծննդավայր երկրում ինքը հետապնդվում է իր ազգային պատկանելության համար:
    Էդտեղ պետություն ունենալ-չունենալը չի շեշտվում:


    ԻՀԿ դեռ ոչ մեկ ազգային պատկանելության չափանիշները չի սահմանել: Գիտական սահմանում չկա ազգի կամ ժողովրդի վերաբերյալ: Դրա համար էլ զարգացած երկրներում կամաց-կամաց վերանում են էդ գաղափարից գօգուտ քաղաքացիության, քանի որ վերջինս հստակ չափանիշներով և փաստաթղթային սահմանված է:
    Ոչ:
    Զարգացած երկրներում ազգային պատկանելությունը մղվում է երկրորդ պլան, քանի որ հազար տեսակ ազգի ներկայացուցիչ ա ներգաղթում իրենց երկիր ու տվյալ երկրի պետական շահերից է բխում էդ բոլորին ասիմիլացնել ու ձուլել ընդհանուր խառնարանում՝ յուրաքանչյուրի ազգային ինքնությունը սնելու փոխարեն:
    Սառույցով օղին վտանգավոր է երիկամների համար,
    Սառույցով ռոմը վտանգավոր է լյարդի համար,
    Սառույցով ջինը վտանգավոր է սրտի համար,
    Սառույցով վիսկին վտանգավոր է ուղեղի համար,
    Էդ անտեր սառույցը ախր շատ վտանգավոր բան է...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (28.05.2019)

  5. #304
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,230
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն մեր ունեցած դարավոր պատկերացումները, Խորենացու ու Սեբեոսի տեղեկությունները, բոլորը դեն ենք նետում ?

    Նախ սկսենք նրանից, որ Հայկի անձի և գործունեության մասին այլ տեղեկություն, բացի Բելի հետ պատերազմելուց և Հայկանա լեռնաշխարհում իր բնակությունն ամրապնդելուց, չունենք: Եվ այդ տեղեկությունները հենց պնդում են, որ հայ ազգը կոչվել է Հայկի անունով:

    Եթե այդ տեղեկությունների իսկությունը կասկածի տակ ենք դնում կամ չենք ընդունում, նշանակում է, որ Հայկի գոյությունը նույնպես: բա էդ ոնց եղավ, որ Հայկը եղել է, ընդ որում հենց հայ էլ եղել է, բայց նրա մասին վկայող միակ տեղեկությունն այլ բան է ասում:
    Լեգենդներն ենք... մի կողմ թողնում

    Խնդրում եմ փաստ, որ եղել է Հայկ, որը հայ է եղել:
    Ի՞նչ տիպի ապացույց քեզ կբավարարի՝ իրական ապացույց, որ ես այն կարողանամ բերել: Հարցն ինքնին աբսուրդ է, բայց շարունակենք...

    Էդ դու կասես ԱՄՆ քաղաքացիություն ունեցող այն մարդուն, ով ինքն իրեն այդպես է կոչում:
    շԷ հա, թող կոչի - լիքը մարդ էլ իրեն ուկրաինացի է կոչում, բայց նման ազգ ևս չկա:

    Այսինքն դու պնդում ես, որ այսպես կոչված հնդեվրոպացիների նախնիներն իրենց կոչել են հայեր, իսկ լեզուն եղել է հայերենը? Ու հետո նրանցից առանձնացել են այլ ազգեր և լեզուներ???
    Սա մեծ ու քննարկման հարց է: Օրինակ, ես այն կարծիքի եմ, որ ՀԵ երկու ալիք է ցրվել աշխարհով, մեկը մ.թ.ա. 5-4 հազարամայակներում, մեկը՝ արիական արշավանքների հետ: Առաջինի ժամանակ մենք դեռ չկայինք... ոչ մի ազգ չկար՝ ժամանակակից իմաստով: Երկրորդը կազմակերպեցինք հենց մենք:

    Փաստորեն դու այն կարծիքին ես, որ Ադամն էլ եր հայ, Նոյն էլ
    Լաաաավ էլի

    Կարծում եմ կարիք չկա նշել, որ որևէ լեզվով խոսել, դեռ չի նշանակում պատկանել այդ ազգին կամ էթնոսին:
    Կոլեկտիվ իմաստով՝ այդպես է:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #305
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,998
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Լեգենդներն ենք... մի կողմ թողնում
    Ի դեպ, ասեմ, որ ես էլ եմ մտածել, թե լեգենդի և առասպելի ուսումնասիրության ժամանակ ինչպես մոտենալ հարցին: Բայց գիտական ասպարեզում արդեն իսկ կան ձևավորված մոտեցումներ:
    Հենց Հայկի մասով պնդում են, որ իրապատում է, մի փոքր առասպելական շղարշով (աստվածացման և այլ հարցրեով)
    Քեզ կհետաքրքրի այս աշխատանքը, որում արծարծվում են նաև բավականին վերջերս ձեռք բերված նյութեր ու փաստեր հենց Հայաստանի տարածքից: Ոչ բոլորն են մուկ տշում, աշխատող էլ կա
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ տիպի ապացույց քեզ կբավարարի՝ իրական ապացույց, որ ես այն կարողանամ բերել: Հարցն ինքնին աբսուրդ է, բայց շարունակենք...
    Հարցն աբսուրդ չէ: Հայկի ազգային էթնիկ պատկանելության մասով որևէ այլ տեղեկություն, քան ջրհեղեղից փրկված նահապետի ժառանգ լինելը, չկա:
    Կարող ես բերել գրավոր, բանահյուսական, ավանդապատում` բացի մեր պատմիչների բերած ավանդապատումից, որոնք մի փոքր տարբերություններով նույն բանն են պնդում:
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    շԷ հա, թող կոչի - լիքը մարդ էլ իրեն ուկրաինացի է կոչում, բայց նման ազգ ևս չկա:
    Լիոն ջան, բոլոր ազգերն էլ ինչ-ր ժամանակ ինչ-որ գործոնների համատեղությամբ են կազմավորվել: Ուկրաինացիներն ունեն իրենց լեզուն, մշակութային առանձնահատկությունները, իրենց պետականությունը: Միգուցե նոր են` երիտասարդ ազգ են ձևավորվում?
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա մեծ ու քննարկման հարց է: Օրինակ, ես այն կարծիքի եմ, որ ՀԵ երկու ալիք է ցրվել աշխարհով, մեկը մ.թ.ա. 5-4 հազարամայակներում, մեկը՝ արիական արշավանքների հետ: Առաջինի ժամանակ մենք դեռ չկայինք... ոչ մի ազգ չկար՝ ժամանակակից իմաստով: Երկրորդը կազմակերպեցինք հենց մենք:
    Ինչ-որ չափով համամիտ եմ: Ես օրինակ 3 ալիք եմ նշմարում: Առաջին երկուսի ժամանակ համաձայն եմ, որ ներկյաիս իմաստավորմամբ ազգություններ չկային:
    Բայց հայերին արիական արշավանքների կազմակերպիչ անվանելը մի փոքր լղոզված է, քանի որ այն արիացիները, որոնց մասին ունենք գրավոր և բանահյուսական տեղեկություններ, ավելի նոր են, քան հայ ժողովուրդը` մի քանի հարյուր տարվա տարբերություն հաստատ կա: Ըստ որում լեզվաբանական տվյալները նույնպես վկայումեն այդ մասին:
    Մի հարցով համաձայն եմ, որ արիական արշավանքներին մասնակցություն ունեցել ենք` այլ կերպ չէր կարող լինել, քանի որ հայերը նույնպես արիական էին:
    «Ոչ գիտես, ասէ, եթէ եղբայր քո Տիգրան խանդացաւ զտիկնութիւնդ քո ի վերայ Արեց, ի կնոջէ իւրմէ ի Զարուհեայ գրգռեալ: Եւ զի՞նչ լինիցի այն, եթէ ոչ նախ ինձ մեռանել, և ապա լինել զԶարուհի ի վերայ Արեաց և զաստուածուհեաց ունել զտեղի:

    Մովսես Խորենացի "Հայոց Պատմություն", Գիրք առաջին, ԻԹ (Լ) Եթէ ո՛րպէս յայտնեցաւ նենգութիւնն եւ գրգռեցաւ մարտն. յորումն եւ մահն Աժդահակայ:
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոլեկտիվ իմաստով՝ այդպես է:
    Եթե քեզ ճիշտ հասկացա, ապա եթե ինչ-որ ժողովուրդ կոլեկտիվ խոսում է որևէ լեզվով, ապա այդ լեզվի ազգն է? Փաստորեն Լատինական Ամերիկայի բնակիցչները իսպանացի ու պորտոգալացի են ???
    Կարծում եմ անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է լեզուն: Ու ոնց որ մենակ ես չեմ այդպես կարծում
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  7. #306
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,230
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, ասեմ, որ ես էլ եմ մտածել, թե լեգենդի և առասպելի ուսումնասիրության ժամանակ ինչպես մոտենալ հարցին: Բայց գիտական ասպարեզում արդեն իսկ կան ձևավորված մոտեցումներ:
    Հենց Հայկի մասով պնդում են, որ իրապատում է, մի փոքր առասպելական շղարշով (աստվածացման և այլ հարցրեով)
    Քեզ կհետաքրքրի այս աշխատանքը, որում արծարծվում են նաև բավականին վերջերս ձեռք բերված նյութեր ու փաստեր հենց Հայաստանի տարածքից: Ոչ բոլորն են մուկ տշում, աշխատող էլ կա
    Երջանիկ մի բացառություն... 13 տարվա հնության: Սկզբունքորեն համաձայն եմ, ինքս էլ եմ դրան եկել՝ այլ համատեքստում: Ծանոթ ե՞ս իմ "Հայկազունիներ" աշխատանքին:

    Հարցն աբսուրդ չէ: Հայկի ազգային էթնիկ պատկանելության մասով որևէ այլ տեղեկություն, քան ջրհեղեղից փրկված նահապետի ժառանգ լինելը, չկա:
    Կարող ես բերել գրավոր, բանահյուսական, ավանդապատում` բացի մեր պատմիչների բերած ավանդապատումից, որոնք մի փոքր տարբերություններով նույն բանն են պնդում:
    Դա քրիտոնեական պլաստ է, դրված մինչքրիստոնեական փաստի վրա:

    Լիոն ջան, բոլոր ազգերն էլ ինչ-ր ժամանակ ինչ-որ գործոնների համատեղությամբ են կազմավորվել: Ուկրաինացիներն ունեն իրենց լեզուն, մշակութային առանձնահատկությունները, իրենց պետականությունը: Միգուցե նոր են` երիտասարդ ազգ են ձևավորվում?
    Սենց ասեմ՝ առնվազն այս պահին ուկրաինացի ազգ չկա: Այո, ձևավորման փուլում է, բայց դե չկա:

    Բայց հայերին արիական արշավանքների կազմակերպիչ անվանելը մի փոքր լղոզված է, քանի որ այն արիացիները, որոնց մասին ունենք գրավոր և բանահյուսական տեղեկություններ, ավելի նոր են, քան հայ ժողովուրդը` մի քանի հարյուր տարվա տարբերություն հաստատ կա: Ըստ որում լեզվաբանական տվյալները նույնպես վկայումեն այդ մասին:
    Չհասկացա խնդիրը - հայերն առաջին անգամ հիշատակվում են մ.թ.ա. 2700 թ-ին, արիական արշավանքները տեղադրվում են 1.000 տարի հետո՝ մ.թ.ա. 1700 թ-ին: Տաս դար հետո հայերը իրականացրին իրենց նվաճումները, որոնք հայտնի դարձան որպես արիական արշավանքներ:

    Եթե քեզ ճիշտ հասկացա, ապա եթե ինչ-որ ժողովուրդ կոլեկտիվ խոսում է որևէ լեզվով, ապա այդ լեզվի ազգն է? Փաստորեն Լատինական Ամերիկայի բնակիցչները իսպանացի ու պորտոգալացի են ???
    Մեծ հաշվով՝ այո: Կամ, ասենք այսպես, իսպանացիների և պորտուգալացիների այն մասը, որը բռնել է այլ ազգ դառնալու ուղին:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #307
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,998
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Երջանիկ մի բացառություն... 13 տարվա հնության: Սկզբունքորեն համաձայն եմ, ինքս էլ եմ դրան եկել՝ այլ համատեքստում: Ծանոթ ե՞ս իմ "Հայկազունիներ" աշխատանքին:
    Ուզում էիր ասել 13 թվականի Քո աշխատանքներին դեռ ծանոթանում եմ՝ անցած շաբաթ եմ բեռնել։
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա քրիտոնեական պլաստ է, դրված մինչքրիստոնեական փաստի վրա:
    Այդքան էլ համամիտ չեմ, քանի որ հենց ջրհեղեղի առասպելը քրիստոնեական ծագում չունի՝ շատ ավելի հին է, քան աբրահամյան կրոնները։ Այդ իսկ պատճառով էլ տարբեր հնդևրոպական, մասնավորապես արիական տեղեկություններում նույնպես առկա է։ Ի դեպ, Խորենացին նույնն է վկայում։
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Սենց ասեմ՝ առնվազն այս պահին ուկրաինացի ազգ չկա: Այո, ձևավորման փուլում է, բայց դե չկա:
    Մի քանի տասնամյակ առաջ կար, համեմայն դեպս ԽՍՀՄ անձնագրերում նշվում էր։ ԻՀԿ ձևավորումն ավելի վաղ է սկսվել։
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Չհասկացա խնդիրը - հայերն առաջին անգամ հիշատակվում են մ.թ.ա. 2700 թ-ին, արիական արշավանքները տեղադրվում են 1.000 տարի հետո՝ մ.թ.ա. 1700 թ-ին: Տաս դար հետո հայերը իրականացրին իրենց նվաճումները, որոնք հայտնի դարձան որպես արիական արշավանքներ:
    Ավելի հստակ ձևակերպեմ․ Հայերը մասնակցել են արիական արշավանքներին, քանի որ հանդիսանում էին արիական միության մաս և ունեին պարտավորություններ, սակայն արշավանք սկսողը հայերը չեն եղել։
    Ընդ որում այդ ժամանակներում հայկական լեռնաշխարհի ոչ բոլոր բնակիչներն էին իրենց հայ անվանում և ոչ բոլոր պետական միավորումներն էին հայկական։
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեծ հաշվով՝ այո: Կամ, ասենք այսպես, իսպանացիների և պորտուգալացիների այն մասը, որը բռնել է այլ ազգ դառնալու ուղին:
    Այսինքն՝ մեքսիկայի բնակիչները իսպանացի են, քանի որ կոլեկտիվ կիրառում են իսպաներե՞նը։ Սա հակասում է իրականությանը։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  9. #308
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,230
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում էիր ասել 13 թվականի Քո աշխատանքներին դեռ ծանոթանում եմ՝ անցած շաբաթ եմ բեռնել։
    Հենց էդ

    Այդքան էլ համամիտ չեմ, քանի որ հենց ջրհեղեղի առասպելը քրիստոնեական ծագում չունի՝ շատ ավելի հին է, քան աբրահամյան կրոնները։ Այդ իսկ պատճառով էլ տարբեր հնդևրոպական, մասնավորապես արիական տեղեկություններում նույնպես առկա է։ Ի դեպ, Խորենացին նույնն է վկայում։
    Նկատի ունեի՝ Բաբելոնի աշտարակաշինության պահը:

    Մի քանի տասնամյակ առաջ կար, համեմայն դեպս ԽՍՀՄ անձնագրերում նշվում էր։ ԻՀԿ ձևավորումն ավելի վաղ է սկսվել։
    Երբեք էլ չի եղել, ինչ ուզում ես, գրիր անձնագրերում:

    Ավելի հստակ ձևակերպեմ․ Հայերը մասնակցել են արիական արշավանքներին, քանի որ հանդիսանում էին արիական միության մաս և ունեին պարտավորություններ, սակայն արշավանք սկսողը հայերը չեն եղել։
    Ընդ որում այդ ժամանակներում հայկական լեռնաշխարհի ոչ բոլոր բնակիչներն էին իրենց հայ անվանում և ոչ բոլոր պետական միավորումներն էին հայկական։
    Ես այլ կարծիք ունեմ: Հենց հայերն էին, որ այդ արիական արշավանքներն իրականացրին՝ Հայաստանից:

    Այսինքն՝ մեքսիկայի բնակիչները իսպանացի են, քանի որ կոլեկտիվ կիրառում են իսպաներե՞նը։ Սա հակասում է իրականությանը։
    Ըստ էության, այո, իսպանացի են, կամ. ինչպես ուկրաինացիք՝ առանձին ազգ կայանալու ճանապարհին են:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #309
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,998
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Նկատի ունեի՝ Բաբելոնի աշտարակաշինության պահը:
    Էդ պահով համաձայն եմ, դեռ հարց է, թե էդ "աշտարակը" որտեղ էին սարքում ու դա ինչ էր իրենից ներկայացնում
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբեք էլ չի եղել, ինչ ուզում ես, գրիր անձնագրերում:
    Արի մենք այդ դատողությունները չանենք՝ դրա համար համապատասխան դաշտ կա, մեր թեմայից դուրս է։
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես այլ կարծիք ունեմ: Հենց հայերն էին, որ այդ արիական արշավանքներն իրականացրին՝ Հայաստանից:
    Շատ ծավալուն հարց է, առաջարկում եմ գրավոր չքննարկել։ Նախորդ առաջարկս ուժի մեջ է՝ սպասում է իր ժամանակին
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ էության, այո, իսպանացի են, կամ. ինչպես ուկրաինացիք՝ առանձին ազգ կայանալու ճանապարհին են:
    Համամիտ չեմ։ Այդ կերպ ֆրանսիախոս հայերը ֆրանսիացի են (ազգությամբ, ոչ թե քաղաքացիությամբ), իսկ ռուսախոս թաթարները՝ ռուս։
    Նախ սկսենք նրանից, որ հստակ տարանջատում չկա իսպանացի ազգի։ Պատմությունից գիտենք ացտեկների, մայաների մասին։ Այդ ազգերի հետնորդները ներկայումս իսպանախոս են և իրենց ինքնանվանում են "մեքսիկանո"։

    Բնականաբար որևէ ազգի լեզուն ու մշակույթը կոլեկտիվ կիրառելով մեկ այլ ազգի ներկայացուցիչներ ժամանակի ընթացքում ուծացվում են, բայց երբ բնակվում են այդ ազգի բնակության սահմաններում ու գերակայության ներքո։
    Մեքսիակայում, Գվատեմալայում բուն իսպանալեզու "եկվորները" մեծ տոկոս չեն կազում և չեն կարող ուծացնել տեղաբնիկներին, սակայն լեզուն և մշակույթը, բնականաբար հաղթողին են։

    Արի համաձայնենք, որ լեզու չի որոշում ազգային պատկանելությունը։
    Նախ, պետք է հստակ սահմանել, թե որոնք են անհատին որևէ ազգի շարքերում դասելու կոնկրետ չափանիշներն ու դրույթները։ Որքանով գիտեմ նման սահմանում չկա։
    Տարբեր ազգեր իրենք ունեն իրենց ուրույն չափանիշները։
    Օրինակ․ Եթե հայրը կամ մայրը հրեա են, կամ անձը հուդայականություն է դավանում, ապա համարվում է հրեա՝ ըստ հրեական չափանիշի։
    Կոնկրետ հայերի համար նման չափանիշներ կա՞ն։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  11. #310
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,230
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե ինչ, շնորհակալ եմ հաճելի քննարկման համար
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (30.05.2019)

Էջ 21 21-ից ԱռաջինԱռաջին ... 111718192021

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. eventot.com - Հայաստանի բոլոր իրադարձությունները մեկ կայքում
    Հեղինակ՝ PoeT, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 2
    Վերջինը: 31.10.2012, 01:19
  2. Գրառումներ: 22
    Վերջինը: 11.07.2011, 10:11
  3. Աշխարհի ամենա գծուծ մարդը...
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 4
    Վերջինը: 19.08.2008, 23:01
  4. Ո՞վ է փակել «Ամենա... ակումբցին» թեման և ինչու
    Հեղինակ՝ ars83, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 11.08.2008, 12:56
  5. Ամենա… ակումբցին
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 667
    Վերջինը: 08.08.2008, 21:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •