Չէ, Բյուրակնի գրածն է։
Չգիտեմ, ինչքանով եք հասկացել Wista–ի մեջբերման իմաստը։ Ասեմ, որ դա եղել է ավելի քան կես տարի առաջ, ու Wista–ի մեջբերածն այդ խաղի առաջին փուլն էր, ու հեղինակը, բնականաբար, վաղուց գուշակված է. Բյուրակնն էր։ Մի քանի ամիս խաղալուց հետո դադար էր տրվել։ Իսկ հիմա Surpr!Se–ն ուղղակի առաջարկեց վերսկսել խաղը։ Ուզում եմ ասել, որ դա տեղադրված է այստեղ ոչ թե հեղինակին գուշակելու համար, այլ նրա համար, որ այդ խաղի ժամանակ դեռևս Ակումբ չմտնող անդամներն ընդհանուր պատկերացում կազմեն խաղի մասին։

Էջանիշներ