Surpr!Se-ի խոսքերից, թեման բացելու ժամանակ.
Որոշեցինք մի հետաքրքիր խաղի թեմա բացել: Ուրեմն էսպես, խաղի կանոններն են:
Ներկայացվում է ակումբցիներից մեկի գրած դիպվածը, որի մեջ չեն պարունակում անձնական տվյալներ, կամ թե որ սեռին է պատկանում և այլն...: Խաղի մասնակիցները պետք է գուշակեն Դիմակի տակ թաքնված մարդուն՝ ըստ նրա գրած դիպվածի: Այսինքն, նախ պետք է մասնակիցները հայտնեն իրենց կարծիքը: Օրինակ թե ինչպիսի՞ անձնավորություն կարող է լինել դիմակի տակ թաքնված մարդը, ի՞նչ հատկանիշներ ունի, ի՞նչ սեռի է պատկանում.... , ի՞նչ ներաշխարհ ունի, բարի՞ է թե ոչ և այլ և այլն... (այս ամենը ըստ նրա գրածի)
Որոշ գրառումներ անց, թաքնված ակումբցին կմտնի հատուկ այս խաղի համար գրանցած «Դիմակ» մականունով և կսկսի պատասխանել մասնակիցների հարցերին՝ ուղղված իրեն: Մասնակիցների հարցերը պետք է լինել ոչ այնպիսին, որ Դիմակը, պատասխանելով միանգամից կբացի իր դեմքը և հայտնի կդառնա... այսինքն ուղիղ հարցեր չպետք է լինել... օրինակ՝ Դու Surpr!Se-ն էս ? , կամ օրինակ ես քո հետ մոտի՞կ եմ, թե չէ և այլն... մի խոսքով հասկացաք: Ասեմ, որ թաքնված ակումբցու դիպվածը ամբողջությամբ սրբագրված է մասնագետի կողմից, այսինքն գրելաոճից չեք կարող ճանաչել:
Կարող եք անել մեկնաբանություններ, հայտնել կարծիքներ և այլն:
Թաքնված ակումբցու դիպվածը
Ծնվել եմ ոչ այնտեղ, որտեղ ուզել եմ: Ապրել եմ ոչ այնտեղ, որտեղ ծնվել եմ: Մեծացել եմ ոչ այնպես, ինչպես ընդունված է Հայաստանում, բայց ճաշակել եմ ոչ ուտելիքի պտուղները: Սովորել եմ ոչ այնպես, ինչպես կարող էի: Վարքս եղել է ոչ համապատասխան առաջադիմությանս: Ընկերներս եղել են ոչ դասարանցիներս: Երազել եմ դառնալ ոչ այն, ինչ այսօր եմ: Ընտրել եմ մի մասնագիտություն ոչ այնպես, ինչպես հակումներս էին հուշում: Չնայած դրան, սիրում եմ այն ոչ ամբողջությամբ: Ակումբի մասին իմացել եմ ոչ այնպես, ինչպես Երկնայինը: Մտել եմ ոչ ծանոթության, ոչ ինֆորմացիայի, ոչ անեկդոտների համար: Սիրում եմ ոչ բոլոր ակումբցիներին:
Դեպք իմ կյանքից.
Շատ երեխաների նման հագնում էի ոչ իմ շորերը, բայց ունեի իմ սեփական զգեստը, որ գնել էին ոչ իմ ծնողները: Մի ամառ, երբ մայրս գտնվում էր ոչ Հայաստանում, ես պահարանում չգտա զգեստս: Ապրում էի տատիկիս քույրերի հետ: Մի անգամ տեսա այն ոչ իմ տատիկի թոռան հագին: Լավ չզգացի ինձ: Դիմեցի ոչ այդ երեխայի տատիկին: Նա պնդեց, որ տվել է ոչ առանց իմ թույլտվության: Բայց հետո այն ուղարկվեց իմ տատիկի թոռնիկին, ոչ թե ինձ:
----------------------------------------------------
Բացահայտեք Դիմակին
Ավելացվել է 57 վայրկյան անց
Առաջին խաղը.




Մեջբերել
Էջանիշներ