Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Ես էլ եմ քաղաքի կողմնակից, բայց այսօր քիչ էր մնում միտքս փոխեի...
Մի քաղաք էի գնացել ու հետ էի գալիս։ Մոտ տասը ժամ ճանապարհին էի ու ահագին բնակավայրեր եմ տեսել, որոնք դեռ չէի տեսել Գերմանիայում։ Հոյակապ բնություն, թավ, խիտ անտառներ, հայելու նման պարզ լճեր, հարթ ու մաքուր խոտ, սարեր, կապույտ երկինք, հոյակապ օդ ու էդ ամենի մեջ իրենց հանգիստը գտած սիրուն ու մաքուր գյուղեր։ Էնքան սիրուն ու գունեղ, ոնց–որ հեքիաթից դուրս եկած... Քիչ էր մնում սիրահարվեի ու որոշեի տեղափոխվել գյուղ։ Սպասեք, էստեղի գյուղերի մի նման նկար գտնեմ, տեղադրեմ, որ հասկանալի լինի, թե ինչ եմ ասում։



Երևի իսկապես արժի էսպիսի գյուղերում ապրել...
Էդպիսի գյուղում ես էլ մեծ հաճույքով կապրեի։ Մենակ թե լավ կլիներ՝ քաղաքին մոտ լիներ, որ երբ պետք լիներ, գնալը խնդիր չլիներ։
Բայց Հայաստանի գյուղերը, ցավոք, ասոցիացվում են հիմնականում գոմի ու թրիքի հետ։