Artgeo–ի բացած թեման միտք առաջացրեց էսպիսի թեմա բացելու.
1. Երեք հատկանիշ, որ ինձ դուր է գալիս իմ վերևինի մեջ
2. Երեք հատկանիշ, որ ինձ դուր չի գալիս իմ վերևինի մեջ
3. Երեք բան, որ ինձ դուր է գալիս իմ վերևինի արտաքինի մեջ
4. Երեք արարք, որին ընդունակ է իմ վերևինը
5. Երեք արարք, որին ընդունակ չէ իմ վերևինը
6. Երեք վայր, որտեղ կցանկանայի լինել իմ վերևինի հետ
7. Երեք հարց, որ կուզենայի տալ իմ վերևինին
8. Երեք բան, որ կնվիրեի իմ վերևինին
9. Երեք խորհուրդ, որ կտայի իմ վերևինին
10. Երեք պատճառ, որի համար չէի ցանկանա, որ իմ վերևինը լքեր Ակումբը
Գրելիս խնդրում եմ սկզբում անպայման նշել այն մարդու անունը, ում մասին գրում եք։
Ուշադրություն. եթե զգում եք, որ ի վիճակի չեք լրացնել նշված բոլոր կետերը, հատկապես խոսքը երկրորդ կետի մասին է, որը վերջին ժամանակներս, որպես կանոն, անտեսվում է), ապա պարզապես մի՛ գրեք։ Ես այս թեման բացել եմ ոչ նրա համար, որ վերածվի միայն հերթական գովեստների, միմյանց նկատմամբ հիացմունքից ուշագնացությունների անհետաքրքիր շարանի (վերոնշյալ դեպքերի համար Ակումբում լիքը թեմաներ կան՝ «Իմ վերևի մարդը», «Վերևինիս բնորոշ մեկ յուրահատուկ հատկանիշ» և այլն, առաջարկում եմ դրանցով բավարարվել, թեև, մեր մեջ ասած, դրանք էլ ի սկզբանե նախատեսված չեն եղել բացառապես հիացական խոսքերի համար, բայց դե...), իսկ էստեղ գրելու դեպքում պետք է լրացվեն բացարձակապես բոլոր կետերը, հակառակ դեպքում գրառումը կջնջվի՝ անկախ ամեն ինչից։
Էջանիշներ