User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: 19. «Պիտանի չէ շարային ծառայության»

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    19. «Պիտանի չէ շարային ծառայության»

    «Պիտանի չէ շարային ծառայության»


    - Ծանոթ ունեմ, լավ թափ ունի, կդասավորի, այնպիսի զորամաս կընկնեմ, որ ամբողջ ժամանակ տանը նստած կլինեմ:

    - ՉԷ, ես երևի փողով կդասավորեմ, կազատվեմ:

    - Դե ես էլ ասպիրանտուրա կգնամ, այդպես կազատվեմ ծառայությունից:

    Կուրսեցիների այս ջերմ ու անկեղծ խոսակցության ժամանակ շահեկանորեն տարբերվում էր միայն Սահակի տեսակետը:

    - Ես կգնամ ծառայելու: Ոչ ծանոթ եմ խառնելու, ոչ գումար, ոչ էլ փորձելու եմ ասպիրանտուրա գնալ:

    Սահակը հաճախ էր խոսում հայրենասիրությունից... չնայած իրականում բոլորը չէին, որ դա հասկանում էին, որովհետև Սահակն ի տարբերություն բազմաթիվ «վայ-հայրենասերների» ոչ թե մերկապարանոց հայտարարում էր, թե գիտեք, ես հայրենասեր եմ, այլ մեկ էլ կարող էր գորովանքով խոսել իրենց հող ու ջրի, այս տարվա բերքի մասին, հրճվանքն աչքերում պատմեր Նորավանքի կամ Հաղպատի գեղեցկության մասին, հպարտությունն աչքերում մի քանի տող արտասաներ Չարենցից կամ Նարեկից: Հետաքրքիր էր այդ պահերին նայել Սահակի աչքերին, որոնցից հրճվանք ու բարություն էր հոսում: Բայց քչերն էին այս ամենից հասկանում նրա խոր սերն իր հայրենիքի հանդեպ, նրա իրական, այլ ոչ թե սարքովի հայրենասիրությունը:

    Ու տարօրինակ չէ, որ շատերը չհավատային Սահակի պնդմանը, թե ինքը ոչինչ չի անելու բանակից ազատվելու համար, այլ ավելին, ամեն ինչ անելու է, որ գնա ծառայելու: Շատերը չարախնդում էին ու անհամբեր սպասում, թե երբ է ծառայության պահը հասնելու, որ տեսնեն, թե այս հայրենասեր պատանին ինչպես է ծառայությունից խուսափելու, որ երեսով տան:

    Անցնում էին օրերը: Ընկերներից ամեն մեկը սկսել էր իր քայլերն անել կամ ծառայությունից խուսափելու, կամ էլ հեշտ ծառայության անցնելը դասավորելու համար: Կարծես թե միայն Սահակն էր, որ այդ ուղղությամբ ոչ մի քայլ չէր անում: Ընկերներից ոմանք մտածում էին, թե անում է, պարզապես գաղտնի է պահում: Մինչդեռ Սահակը շարունակում էր ապրել իր առօրյա կյանքով՝ սպասելով իրադրության զարգացմանը, իր ծառայությանը:


    * * *


    Զին. կոմիսարիատում բժշկական հանձնաժողովին ներկայանալիս Սահակը հայտարարեց, որ կատարյալ առողջ է և պատրաստ է ծառայության: Սակայն հանձնաժողովը որոշեց, որ նրան պետք է ուղարկել լրացուցիչ ստուգման, քանի-որ հարթաթություն ունի: Սահակը շփոթվեց: Ի՞նչ հարթաթաթության մասին է խոսքը, եթե իր կյանքում անընդհատ քայլել է, վազել է, ցատկել է, մագլցել է և երբևէ որևէ անհարմարություն չի չգացել: Ի՞նչ է, ծաղրում են:

    Հիվանդանոցում լրացուցիչ ստուգման ժամանակ հաստատվեց Սահակի հարթաթաթությունը՝ համապատասխան կարգով: Ինչ-որ մեկը նրա ականջին շշնջաց, որ եթե այսքան գումար տաս, ապա մի թեթև էլ կբարդացվի հարթաթաթությունն ու Սահակը ծառայությունից կազատվի:

    Վրդովեց Սահակը. ինչպե՞ս թե: Ինքը պիտի ծառայի: Այս ի՞նչ խաղեր են խաղում: Եվ իր հարթաթաթույունն էլ իրեն չի խանգարում:

    Բայց Սահակին պետք է ուղարկեին ո՛չ շարային ծառայության, հարթաթաթության կարգը նրան չէր թույլատրում անցնել շարային ծառայության: Սա էլ էր վրդովեցնում Սահակին: Ումի՞ց է պակաս, որ չի կարող լիարժեք ծառայել հայրենիքին: Այդ ժամանակ ինչ-որ ուրիշ մեկը նրա ականջին շշնջաց, որ եթե այսքան գումար տա, փաստաթղթերում չի գրվի, որ նա պիտանի չէ շարային ծառայության, կներկայանա որպես լիովին առողջ մարդ: Սա էլ բարկացրեց իր վերուստ ազնիվ Սահակին. այս ի՞նչ խաղեր եք խաղում, եթե իրոք կա, ապա պետք է գրվի, իրեն պետք չեն կեղծ տեղեկանքներ:

    Ի վերջո Սահակի փաստաթղթերում լրացվեց իր հարթաթաթության կարգը, գրվեց, որ նա պիտանի չէ շարային ծառայության և տրվեց ուղեգիրը. «Այսինչ օրը, այսինչ ժամին ներկայանալ զինվորական կոմիսարիատ՝ զինվորական ծառայության անցնելու համար»: Սահակը վերցրեց իր թուղթն ու սկսեց պատրաստվել նշված օրը բանակ զորակոչվելուն:


    * * *


    Առաջին իսկ օրվանից Սահակը շահեկանորեն տարբերվում էր մյուս զինվորներից: Նա զորամաս հասավ առույգ, թարմ և ուրախ: Ընկճված չէր, գործում էր վստահ:

    Շատ կարճ ժամանակում սպաներն ու զինվորները ի դեմս Սահակի ճանաչեցին պարտաճանաչ զինվորի և հրաշալի մարտական ընկերոջ: Նա անտրտունջ կատարում էր հրամանատարների բոլոր հրամանները, հասցնում էր հասնել ու օգնել իր զինվոր ընկերներին:

    Տարօրինակ էր, թեև փաստաթղթերում նշված էր, որ նա պիտանի չէ շարային ծառայության, բայց նրա ծառայությունը շարային էր: Տարօրինակ էր, բայց Սահակը ոչ միայն չէր տրտնջում իր այս ճակատագրից, այլև կարողանում էր ամեն տեղ լինել եթե ոչ առաջինը, ապա առաջիններից մեկը: Նա անտրտունջ կատարում հաղթահարում էր բոլոր խոչընդոտները, մասնակցում բոլոր միջոցառումներին, անգամ նրանց, որոնց տեսականորեն չի կարող մասնակցել հարթաթաթը, և միշտ դուրս էր գալիս պատվով:

    Զորամասն ուսումնական էր և Սահակը իրեն այդ զորամասում դրսևորեց լավագույն կողմերով: Ի վերջո ստացավ զինվորների մեջ ամենաբարձր՝ ավագ կոչումը և որպես դասակի հրամանատար, որպես հրաշալի մասնագետ ուղարկվեց հանրապետության ամենահեռավոր զորամասերից մեկը:

    Այստեղ արդեն ամենաթերահավատ ընկերներն անգամ համոզվեցին, որ Սահակը երիցս ազնիվ էր, երբ ասում էր, որ չի փորձելու խուսափել ծառայությունից, առավել ևս, որ գիտեին, թե Սահակի դեպքում այդ խուսափելը որքան հեշտ կլիներ, ինչքան քիչ բան էր պետք գործերը դասավորելու համար:

    Մինչդեռ Սահակը իր անկոտրում կամքով հասավ նոր զորամաս, և չնայած տնից ու ընկերներից հեռացել էր այնքան, ինչքան միայն երազում է կարելի պատկերացնել, շարունակեց իր հպարտ ու նվիրված ծառայությունը:

    Շատ շուտով նա աչքի ընկավ այս զորամասում ու դարձավ հարգված մի մարդ թե զինվորների, թե սպաների կողմից... դե՛... բացառությունները, որոշակի մարդկային հարաբերությունները, նախանձը, դրանից ծնված ատելությունները չհաշված:

    Ժրաջան պատանին իր վրա էր վերցնում ամենադժվար ու ամենապատասխանատու գործերը՝ չթողնելով, որ հանկարծ իր դասակի զինվորների գլխին փորձանք գա, որ տնից ու տեղից հեռու այդ պատանիները, ովքեր իրենից տարիքով փոքր էին ու բոլորին հասցրել էր շատ սիրել, իրենց ծառայության ընթացքում նեղություն կրեն:

    Բայց դժվար էր ծառայությունը: Թե գործը, պարտականություններն էին շատ, թե տնից-տեղից հեռու լինելը միշտ կարոտի արցունքներ էին լցնում հայրենասեր պատանու աչքերում: Ու չնայած սրան, իր ծառայողական պարտականությունները շարունակում էր կատարել նույն վճռականությամբ, անթերի:

    Ի վերջո, երբ կարոտը շատ խեղդեց, որոշեց մոտենալ վերադասներին ու արձակուրդ խնդրել՝ մի քանի օրով տնեցիներին, ծնողներին այցելելու համար:

    - Հիմա չէ, Սահակ: Ես էլ եմ այդ մասին մտածել: Երբ հարմար լինի, ինքս քեզ կասեմ: Դու ավելի քան ուրիշ մեկն արժանի ես արձակուրդ գնալու ու առաջին իսկ հնարավորության դեպքում կգնաս, - պատասխանեց վերադասը:

    Սահակը վերադարձավ իր ծառայությանը՝ նայելով, թե ինչպես են ուրիշ զինվորներ արձակուրդ ստանում ու մեկնում տուն: Այստեղ կային մարդիկ, ովքեր իրենից ուշ էին զորակոչվել, դեռ իրենց ժամանակը չէր, բայց արձակուրդ էին գնում: Կային մարդիկ, ովքեր իրենց ծառայությամբ պետք է միայն տույժերի արժանանային, բայց արձակուրդ էին գնում: Լուրեր էին պտտվում, որ այս ամենը կարգավորվում է գումարով:

    Ինչ-որ մեկը Սահակի ականջին շշնջաց, որ եթե ինքն էլ գումար տա, ինքն էլ արձակուրդ կգնա: Բայց նման միտքը միայն զայրացրեց Սահակին: Նորից մոտեցավ վերադասին.

    - Երբ հնարավոր կլինի իմ արձակուրդը, - հարցրեց:

    - Հենց որ լինի, ես քեզ կասեմ, հիմա հնարավոր չէ, - պատասխանեց վերադասը: - Ինքդ էլ գիտես, որ հիմա ոչ մեկին արձակուրդ չեն տալիս:

    - Դա սուտ է, - չդիմացավ Սահակը:

    - Ինչպե՞ս ես խոսում վերադասիդ հետ, - զայրացավ սա: - Դու տույժ ես ստանում՝ նկատողություն, ինչը ավելի կուշացնի արձակուրդդ:

    Սահակը դուռը շրխկացնելով դուրս եկավ սենյակից: Կատաղած էր ու փրփրած: Աչքերի առջևը սևացած էր: Որոշեց աշխատել՝ հանգստանալու համար:

    Պետք է մարտկոցների մեջ կիսլատա ներարկեր: Ճիշտ կաներ, որ նուրբ գործը նյարդայնացած ժամանակ չաներ: Բայց այդ պահին դրա մասին չէր մտածում: Բարկությունից էր, թե պատճառն այլ էր, չգիտեմ, բայց երևի ինչ-որ բան այնպես չէր արել, ներարկման ժամանակ ներարկիչի ասեղը դուրս թռավ, վառող հեղուկը շիթով դիպավ մարտկոցի տուփին ու հետ ցայտեց՝ վառելով պատանու աչքերն ու երեսը...


    * * *


    Սահակը գոռաց: Ցավն անտանելի էր: Գոռոցը լսելով մարդիկ հավաքվեցին: Սահակին տարան բժշկական կետ, որպեսզի առաջին օգնություն ցույց տան: Սահակը ոչինչ չէր տեսնում:

    - Կուրանում եմ, ինչ հոսպիտալ տարեք, - պահանջեց Սահակը:

    Փոխարենը երեսն ու աչքերը մաքրում էին տեղի բժիշկները:

    - Իշտահիդ քացախ, չէ մի չէ, հոսպիտալ, - ասաց վերադաս սպաներից մեկը, ով արդեն այդտեղ էր: - Վերջը քո սիմուլյանտությունն էլ բռնեց: Բան էլ չի եղել, էստեղ կբուժվես:

    Իսկ Սահակի տեսողությունը, չնայած բուժիչ բալասաններին, կաթիլներին ու լվացումներին, չէր վերականգնվում:

    Սահակը զինվորներից մեկի հետ մի քանի րոպե մենակ մնալով խնդրեց կապվել եղբոր հետ ու տեղեկացնել եղածը: Եղբայրն իմանալով եղածը, շտապ կառավարական պետհամարանիշներով մեքենա գտավ ու շտապեց երկրի ծայրը՝ եղբոր հետևից: Ընթացքում հաջողացրեց կապվել մի շարք պաշտոնյա անձանց հետ (իր նախկին հրամանատարների ու բարեկամների) ու տեղ հասնելով հաջողացրեց եղբորը դուրս հանել զորամասից՝ մի սպայի ուղեկցությամբ հասցնել Երևան, զինվորական հոսպիտալ:

    Ակնաբույժի միայն դեմքի արտահայտությունից պարզ էր Սահակի վիճակի լրջությունը: Հետագայում պարզ դարձավ, որ ևս մի փոքր հապաղումը կարող էր ճակատագրական լինել Սահակի տեսողության համար: Իսկ եթե ավելի շուտ տեղ հասնեին, հավանական է, որ ամեն ինչ ավելի լավ ավարտ ունենար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (11.12.2010), Ֆոտոն (25.07.2009)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 19. «Պիտան չէ շարային ծառայության»

    * * *


    Սահակը մոտ մեկ ամիս պառկեց զինվորական հոսպիտալում: Երեսի այրվածքները թույլ էին, արագ անցան: Իսկ աչքերի հետ լուրջ խնդիրներ կային: Երկար տևեց բուժումը: Կուրությունից բարեբախտաբար փրկվեց, բայց տեսողությունը փչացավ:

    Ի վերջո կարմիրն աչքերում երիտասարդը վերադարձավ զորամաս: Պարզվեց, որ այստեղ նրա համար ահռելի քանակությամբ գործ է կուտակվել: Իր բացակայության ընթացքում բոլոր պատասխանատու աշխատանքները հետաձգվել էին, թողել էին նրան:

    Անգամ այրվածքներն ու իր տեսողության վնասումը չէին փոխել Սահակի բնավորությունը, նա գործին կպավ անտրտունջ, նույն վճռականությամբ: Երբ բոլոր բացթողումները վերջացրեց, գերհոգնած վիճակում էր. մի կողմից հիվանդությունն էր թուլացրել, մյուս կողմից աշխատանքն էր չափազանց շատ ու լարված: Ավարտելով գնաց վերադասի մոտ.

    - Գոնե Հիմա արձակուրդ տվեք, - խնդրեց Սահակը, - հոգնած եմ, հանգստանալ է պետք ու նաև տնեցիներին եմ շատ կարոտել:

    - Մի ամիս հոսպիտալում հանգստացար, դա հերի՞ք չի, - չուշացավ վերադասի պատասխանը, - արձակուրդ չի լինի:
    ...


    * * *


    Պատմելու շատ բաներ կան, բայց չեմ կարող ամեն ինչ պատմել: Սահակի մնացած ծառայությունը, հիմնականում, սովորական բանակային պատմություն է: Պատմությունս կվերջացնեմ Սահակի ծառայության ավարտով:

    Ողջ ծառայության ընթացքում անձնվեր զինվորն այդպես էլ գոնե մեկ օր արձակուրդ չունեցավ: Նրա միակ «արձակուրդը», որին արժանացել էր իր նվիրված ծառայության համար, «Հոսպիտալի օրերն» էին:

    Սահակը թեև միշտ պարտաճանաչ էր, ամենն անում էր անթերի, նվիրված, քիչ հերոսություններ չի արել ծառայության ընթացքում, բայց նրա համազգեստից այդպես էլ որևէ մեդալ չկախվեց, տուն, ծնողներին շնորհակալական նամակ չուղարկվեց, շնորհակալագիր կամ պատվոգիր չստացավ...

    Միակ պարգևը իր շարային ծառայության համար զինվորական գրքույկում գրված տողերն էին. «Պիտանի չէ շարային ծառայության»...

    Թեև անցել ենք օրագրային ծառայության, այսինքն յուրաքանչյուր զինվոր պետք է զորացրվի այն օրը, որ օրը զորակոչվել է, Սահակի ծառայությունն ավարտվեց իր զորակոչից երկու տարի և բազմաթիվ օրեր անց միայն:

    Սահակը վերադարձավ քաղաքացիական կյանքի: Ինչպես հաճախ շատերի հետ է լինում, Սահակն էլ խուճապային վիճակում էր, վախենում էր, որ աշխատանք չի գտնի, գործազուրկ կմնա:

    Այդ ժամանակ էր, որ իմացավ այն մասին, որ ռուսական զորամասերից մեկում աշխատանք կա, քաղաքացիական կապավոր է պետք: Սահակն այդ գործի գիտակն էր, բանակային կյանքին էլ սովոր էր: Որոշեց այստեղ իր բախտը փորձել:

    Եկավ զորամաս: Նրան քննեցին, զննեցին: Ամեն ինչ լավ էր: Չբավարարեց միայն մեկ բան:

    - Դու, - ասացին, - հրաշալի մասնագետ ես ու երևում է, որ գործիդ գիտակ ես: Սակայն քո զինվորական գրքույկում գրված է, որ պիտանի չես շարային ծառայության: Մենք այդպիսի մարդու չենք կարող աշխատանքի վերցնել:

    Հայրենասեր ու ազնիվ պատանին ռուսական զորամասից հեռացավ՝ ինքն իրենից նեղացած:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Maxpayne (28.12.2010), Rammstein (11.12.2010), Ֆոտոն (25.07.2009)

  5. #3
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 19. «Պիտանի չէ շարային ծառայության»

    Այս պատմությունը իրական դեպք է, չէ՞։
    Հիմա այդ տղան ի՞նչ է անում, այդպես էլ աշխատանք չունի՞։

  6. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 19. «Պիտանի չէ շարային ծառայության»

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս պատմությունը իրական դեպք է, չէ՞։
    Հիմա այդ տղան ի՞նչ է անում, այդպես էլ աշխատանք չունի՞։
    Իրակա՞ն է, թե՞ ոչ, չափազանցվա՞ծ է, թե՞ ոչ, սրա՞ծ են գույները, թե՞ ոչ, դրանք թողնում եմ ընթերցողի դատին, նրա ընկալմանը: Սա ես դրել եմ իբրև գրական ստեղծագործություն ու կոնկրետ մարդկանց կյանքերն այստեղ ներկայացնել ավելին, քան արել եմ, չեմ ուզում: Ես սպասում եմ գործի գրական մասի քննադատությանը, գրական մասի մասին կարծիքներին

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #5
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 19. «Պիտանի չէ շարային ծառայության»

    Չուկ, պատմությունը ինքնին էնքա~ն լավն ա, որ ես կարծում եմ չարժեր տենց արագ իրան գրել` առանց հետո վերընթերցելու: Լիքը սիրուն հումորներ-բաներ կարելի էր անել, բառեր փնտրել, կառուցվածքը փոխել: Չեմ ուզում կոնկրետանամ օրինակների վրա, բայց շատ եմ խնդրում էլի... Որ մի օր ազատ ժամանակ ունենաս` էս պատմվածքը նորից կգրես?
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  8. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 19. «Պիտանի չէ շարային ծառայության»

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, պատմությունը ինքնին էնքա~ն լավն ա, որ ես կարծում եմ չարժեր տենց արագ իրան գրել` առանց հետո վերընթերցելու: Լիքը սիրուն հումորներ-բաներ կարելի էր անել, բառեր փնտրել, կառուցվածքը փոխել: Չեմ ուզում կոնկրետանամ օրինակների վրա, բայց շատ եմ խնդրում էլի... Որ մի օր ազատ ժամանակ ունենաս` էս պատմվածքը նորից կգրես?
    Հասկացա
    Կարվի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #7
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 19. «Պիտանի չէ շարային ծառայության»

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրակա՞ն է, թե՞ ոչ, չափազանցվա՞ծ է, թե՞ ոչ, սրա՞ծ են գույները, թե՞ ոչ, դրանք թողնում եմ ընթերցողի դատին, նրա ընկալմանը: Սա ես դրել եմ իբրև գրական ստեղծագործություն ու կոնկրետ մարդկանց կյանքերն այստեղ ներկայացնել ավելին, քան արել եմ, չեմ ուզում: Ես սպասում եմ գործի գրական մասի քննադատությանը, գրական մասի մասին կարծիքներին
    Արտակ ջան, դե ես գրական մասից ի՞նչ եմ հասկանում, որ մի բան էլ քննադատեմ։
    Ինձ քո գրածները դուր են գալիս, կարդում եմ, պարզ, հասկանալի լեզվով գրած պատմվածքներ են։ Ես կարծում եմ, իրական կյանքից են վերցված, հնարավոր է՝ մի փոքր ճոխացրած են։

    Հ.Գ. Կարողա դու իմանաս, ո՞րտեղ կա բաժին, որում կարելի է դիպվածներ պատմել։ Մեկը հիշեցի, ուզում եմ գրել։

  10. #8
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 19. «Պիտանի չէ շարային ծառայության»

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասկացա
    Կարվի:
    Իրոք որ ցնցող պատմություն ա, չարժի իրան օրագրային ժանրի մեջ թողնել որ կորի էլի..
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  11. #9
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 19. «Պիտանի չէ շարային ծառայության»

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Կարողա դու իմանաս, ո՞րտեղ կա բաժին, որում կարելի է դիպվածներ պատմել։ Մեկը հիշեցի, ուզում եմ գրել։
    Երևի, «Մանրապատումնեը» հենց այդպիսի բաժինա։

  12. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,089
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 19. «Պիտան չէ շարային ծառայության»

    Հայրենասեր ու ազնիվ պատանին ռուսական զորամասից հեռացավ՝ ինքն իրենից նեղացած
    Թող քեզ հարվածեն,
    Ու մի պահ ցնծան,
    Դու զարկդ պահիր գալիք մարտերին,
    Ու նայիր հեռուն...

    Եվ մեկ-մեկ էլ զգույշ, լսիր քո սրտի,
    Խռովքի մեղմիկ ձայները թաքուն,
    Որ քեզ կտանեն քո մեծ երազի
    Վառվող նյարդերին, հարվածին հոգու...


    Չգիտեմ Սահակն իրական է թե ոչ, բայց այս տողերը նվիրում եմ... Սահակին ու բոլոր նման տղաներին
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #11
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,417
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 19. «Պիտան չէ շարային ծառայության»

    Ավաղ, ցանկացած լիրիկա մեռնում է՝ բախվելով զամպալիտի կամ ուչաստկովիի բութ հայացքին կամ բռունցքին:

    Եվ մեկ-մեկ էլ զգոն լսիր կամբատի
    Հետույքապատառ գոռոցը թնդուն,
    Որ քեզ կտանի չորս պատի միջի
    Տախտակ-նառերին, ծեծելու հուժկու...

    ...Ախպորս զորացրվելուց հետո 40 օր պահեցին... Կամենդատուրայում... Սպանություն էին ուզում գրել վրան:

    Ինչ վերաբերում է անպիտանությանը. իմ աչքով եմ տեսել՝ ինչպես էին ՄԻ ՈՏՔԸ ՄՅՈՒՍԻՑ 10-սմ-ՈՎ ԿԱՐՃ տղուն տանում բանակ, արդեն համազգեստով-բանով, ինսկ հայրը դեռ ապարդյուն փորձում էր բացատրել, որ իր տղան, ախր, հաշմանդամ է...
    DIXI
    carpe noctem

  14. #12
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,089
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 19. «Պիտան չէ շարային ծառայության»

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավաղ, ցանկացած լիրիկա մեռնում է՝ բախվելով զամպալիտի կամ ուչաստկովիի բութ հայացքին կամ բռունցքին:

    Եվ մեկ-մեկ էլ զգոն լսիր կամբատի
    Հետույքապատառ գոռոցը թնդուն,
    Որ քեզ կտանի չորս պատի միջի
    Տախտակ-նառերին, ծեծելու հուժկու...


    ... Առեղծվածային այս կյանքի բեմին,
    Այսօր անզիջում, խուլ լռության մեջ,
    Վաղը դու, սակայն, կհասնես լույսին,
    Եթե չկորչես անապատներում ու դառնաս անտեր...

    Մեռած հույսերի, մարած հավատքի
    Դու պահակը չես սառ գերեզմանի,
    Սա լոկ փորձության պահն է, որ կանցնի
    միայն թե բեմի, լույսը չմարի...

    Չորս կողմն ալեկոծ, սպառնալիք վայրի,
    Որ կսողոսկի քո նյարդերի տակ
    Դու գիտես ժպտալ, նյարդերդ կապիր, որ չթուլանաս
    ՆԱԽԻՐԻ ԱՌԱՋ...


    Նախիրի առաջ չթուլացող տղերքին - Ն Վ Ի Ր Վ ՈՒ Մ Է
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. #13
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,089
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 19. «Պիտանի չէ շարային ծառայության»

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. #14
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 19. «Պիտանի չէ շարային ծառայության»

    Չուկ, այդքան գերլավ ածականներով նկարագրված մարդիկ… դե չկան, մի քիչ ձանձրալի է այդպիսի բաձարձակ լավ մաևդ լինելը։ Եէե վատ բան չկա, լավն էլ այդ քանակությամբ անպայման չի գրել, կարելի է լռել…
    բայց завязка-н ու развязка-н լավն էին, պիտանի չէ`ծառայում է, գործի է ընդուվում` պիտանի չէ

  17. #15
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 19. «Պիտանի չէ շարային ծառայության»

    Լավն էր միտքը, բովանդակությունը, մնացածի առումով ես Վարպետի հետ համամիտ եմ: Ինչ վերաբերում է Սահակին, ապա ասեմ, որ կամ մեր իրականության մեջ բոլորը պիտի Սահակ լինեն կամ գոնե մեծ մասը, կամ էլ ընդհանրապես Սահակ չլինի, քանի որ այդ պարագայում հատկապես բանակում Սահակ լինելը բացասական երեւույթ է դիտվում:

    Հ.Գ Չգիտեմ վերջին միտքս ինչքանով հասկանալի ստացվեց

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (01.06.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՀՀ Զինվորական ծառայության վերաբերյալ օրենքներ..
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 289
    Վերջինը: 19.11.2017, 15:55
  2. Ծառայության գերադասումը քաղաքացիական կյանքից
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 15.01.2014, 16:10
  3. 8. «Պիտանի է շարային ծառայության»
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Չուկչստան
    Գրառումներ: 39
    Վերջինը: 14.08.2013, 21:27
  4. Գրառումներ: 9
    Վերջինը: 07.02.2008, 14:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •