Այ մարդ, դե լավն եք էլիԷրեխեք ջան, ես մի քիչ լավ չեմ գեղեցիկ ու քաղցր խոսքեր ասելուց, չեմ կարող ձեր ջերմ խոսքերին համարժեք պատասխան տալ, կներեք դրա համար. ուղղակի բոլորիդ անչափ շնորհակալ եմ և շատ զգացված:
Այսօր Ակումբի հետ կապված նաև մի շատ կարևոր օր է ինձ համար. ուղիղ մեկ տարի առաջ եմ գրանցվել ԱկումբումԳրանցվելուս առիթը մի մարդու (կարևոր չէ անունը, ուղղակի նշեմ, որ ոչ հոգևորական էր, ոչ էլ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ) հետ բանավեճս էր, ով ընթացքում ինձ պատմեց, որ կա մի ահավոր ֆորում, որտեղ մարդկանց ուղղակի հոշոտում են, իսկ քրիստոնյաներին պարզապես տանել չեն կարող: Մի խոսքով բավականին <լավատեսական> գույներով ներկայացրեց Ակումբը: Անմիջապես որոշեցի գրանցվել: Սկիզբը <խոստումնալից> էր. աչքովս ընկավ թեմա` <Դար Ակումբը մարտադաշտ չէ>... Երկար-բարակ չմանրամասնեմ ու մեկնաբանեմ, միայն հույս ունեմ, որ այդ մարդն առիթ ունենացավ համոզվելու, թե իրականում ինչն ինչոց է:
Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ և որ ինձ պատմածի հակառակ պատկերը տեսա, ինչը և ակնկալում էի:
Եվ այսպես, Նոր տարվա նախաշեմին, հոգևոր կոչմանս տոնի հետ մեկտեղ, ես նշում եմ Դար Ակումբում իմ նոր տարին:
![]()
Էջանիշներ