Ամեն ինչ թվում էր այնքան հեշտ ու գեղեցիկ ....
Բայց ահա մի մութ օր դա սկսվեց :Մենք այն չենք ասում բարձրաձայն : Մենք չեինք էլ կարող հրաժեշտ տալ միմյանց. դա անհնար էր... Ես ծնողներիս հետ նավով մեկնեցի Ֆրանիսիա : Քանի որ մենք սերվում էինք Զենգի բեկի տոհմից և մեր ընտնիքում բոլորն էլ խոսում էին Ֆրանսերեն , մենք դժվարութուններ չունեինք նոր բնակավայրում :
Սակայն ես ոչինչ չգիտեի Արսենի մասին : Գիտեի միայն, որ նրա հայրը մահացել էր շատ վաղ , երբ Արսենը նոր էր լույս աշխարհ եկել և որ նա էր մորն օգնում: Սակայն այդ օրերին ուր էր գնացել նա կամ արդյոք փրկվել էր նրա ընտանիքը ` ես չգիտեի....
Մի օր ընկերներիցս մեկն ինձ հրավիրեց թատրոն… Ես չէի ուզում գնալ բայց ծնողներս շատ պնդեցին. Ի վերջո` մենք գնացինք… Թատրոնի շենքը գտնվում էր Սենտ-Իվեն փողոցում, տիկին Բոտյեի տան դիմաց : Տիկին Բոտյեն այն կանացից էր, ովքեր միշտ գտնվում էն իրադաձությունների կենտրոնում: Նրա տանն էին հավաքվում Փարիզի բոլոր «ասպետները» և նրանց անվերջ «մլավող» կանայք ու աղջիկները: Ահա այդ թատրոնում ես պատրաստվում էի տեսնել վերոհիշյալ մարդկանց, որոնք ինձ այնքան էլ հաճելի չէին, սակայն եթե ուզում ես դառնալ «բարձր հասարակության» մի մաս, պիտի ժպտաս այդ հասարակության բոլոր անդամներին :
Ամեն ինչ անցավ շատ հանգիստ: Ես կարծես ինտեգրվել էի այդ հասարակությանը , երբ դռան շեմին հանդիպեցի մի երիտասարդի, որն ինձ ժպտում էր այնքան խորհրդավոր , որ մարմնովս սարաուռ անցավ: Այո , դա նա էր…
Չէի կարողանում բառ իսկ արտահայտել : Մենք բարեվեցինք անծանոթների նման և նույնիսկ հեռախոսահամարներով չփոխանակվեցինք:
Ամբողջ գիշեր լաց լինլուց հետո ես ահավոտ տենդով հիվանդացա: Ծնողներս քուն չունեին, խնամում էին ինձ հերթափոխով: Մայրս այդ երկու շաբաթվա ընթացքում ծերացավ , իսկ հորս գլուխը ծածկվեց սպիտակ մազերով…
Հիվանդության պատճառն անհայտ էր…
Համոզված եմ որ ես չէի լավանա եթե ծնողներիս չխղճայի :
Այդ հիվանդության պատճառը «նա» էր , ավելի շուտ հիշողությունները մեր անցած օրերի մասին , երբ երեկոները ժամերով թափառում էինք մեր տան ետնամասի այգում, որտեղ արևամուտին այնքան տաքուկ էր լինում, ծաղիկների բույրն այնպես եր տարացվում որ կարծես անհամար հոտավետ նյութերով սրվակներ լինեին միաժամանակ բացված: Ով կարող էր ենթադրել որ այնտեղ ընդհամենը վարդեր էին,շատ վարդեր.......
Երբեկ չեմ մոռանա այն օրը , երբ ինձ մի վարդ նվիրելու համար նրա ամբողջ ձեռքն արյունով ծածկվեց , վարդ , որ ես պահում եմ շուրջ 4 տարի:
Այսօր արդեն մեր Ֆրանսիա տեղափոխվելու 2-րդ տարին է լրանում, ինչի առիթով մեր տանն այսօր հյուրեր ենք ունենալու: Ինչպես միշտ տիկին Գայանեն և պարոն Երվանդն են գալու, տեր և տիկին Խաչատրյանները, ովքեր ինձ միշտ խնդրում եմ իրենց դիմել անուներով, սակայն ես միշտ մեղմ ժպտում եմ ու ասեում “-կփորձեմ պարոն Խաչատրյան”, ու շարոնակում հին ձևով` իմ այն թերություններից մեկը, որ ուղղել չեմ կարողանում և չեմ ուզում:
… Տիկին Գայանեն իր հետ կբերի հռան օշարակ, որն իր հանգուցյալ սկեսուրն էր պատրաստել դեռ «Էրգրում» եղած ժամանակ: Բոլորն են սիրում այդ օշարակը: Տիկին Մանուշակի օշարակը հայտնի է իր յուրահատուկ համով: Բոլոր տիկիններին հետաքրքրող այդ բացառկ քաղցրավենիքի բաղադրատոմսը տիկին Մանուշակը տարավ իր հետ, թողնելով միայն դրական հիշողություններ, որոնք ամեն անգամ նորացվում էին մեր տանը կազմակերպվող երեկոների ժամանակ: Այդ երեկոները խնջույք անվանել չեմ կարող, քանի որ բոլորը հուզված էին լինում, թերթում էին նկարների հին ալբոմն ու արտասվում: Այնտեղ կար Խաչատրյանների երջանկահիշատակ որդու նկարը: Մինչև հիմա ես չեմ հասկանում, թե ինչու մենք ունենք Գուրգենի նկարը, իսկ նրա ծնողները ` ոչ:
Ահա արդեն երկոյան յոթն է ու այ հիմա կհնչի մեր զանգն ու ներս կմտնի պարոն Ռաֆաելը` հաղթանադամ ու գեղեցիկ, ու ինչպես միշտ իր հետ կբերի ընկերներից մեկին, ում արժանի է համարում ծանոթանալ Ֆրանսիայում ունեցած իր միակ բարեկամի ` հորս հետ: Տարօրինակ է, բայց պարոն Ռաֆաելն ուշանում է: Հայրս հեռազանգեց նրանց բնակարան և տիկին Ժակլինը, նրա սպասուհին ասաց, որ պարոնը դուրս է եկել ընկերոջ հետ մոտ 15 րոպե առաջ, ինչը նշանակում է, որ նա հենց հիմա ներս կմտնի: Ես չէի սխալվում: Ներս մտավ պարոն Ռաֆաելն ու իր հետ ներ կանչեց ընկերոջը: Ճակատագրի հեգնանք ` նորից Արսենը: Առաջին մի քանի րոպեների ընթացքում նա ոչինչ չէր կարողանում ասել, ինչպես նաև ես: Մենք լուռ նայում էինք միմյանց ու ժպտում ` անբնական ու ծամածռություն հիշեցնող ժպիտով: Ընթրիքի ավարտին, երբ բոլորը թղթախաղ էին խաղում, ես դուրս եկա պատշգամբ, իբրև թե մաքուր օդ շնչելու, իսկ իրականում ես փորձում էի փախչել Արսենից, նրա զննող աչքերից: Ինձ համար անսպասելի նա հետևեց ինձ:
-Ողջույն Աստղիկ, ինչպես ես: Ոչինչ չե՞ս ուզում ասել:
Բառերը խեղդում էին կոկորդումս, իսկ սիրտս այրվում էր վզովն ընկնելու ու համբուրելու ցանկությունից, սակայն զգացմունքներս թաքցնելու համար ես մի քանի հիմարություն դուրս տվի, որոնք ամեն մեկը ասեղի նման խրվեցին նրա սիրտը: Ես չգիտեի, թե ինչ էր պատահել նրան, և հիմար աղջնակի պես ասացի, թե կարիք չկա կեղծ ժպիտով որպիսությամբ հետաքրքրվել կամ ստել հիշողությունների թանկարժեքության ու նման մի քանի նախորդ կյանքից մնացած անհեթեթ մանրամասնությունների մասին: Նախորդ կյանք կամ ոչինչ չասող հիշողություն: Քավ լիցի, դա ի՛մ, նրա՛, տիկին Գայանեի՛, նրա ծնողների՛, մեր բոլորի՛ս կյանքն էր, ու դա նախորդը չէ՛ր, այլ հենց ամենաիսկական ներկան: Մեզանից յուրաքանչյուրը փորձում էր մնացածներին համոզել, որ դա անցյալ էր, որ պետք է մոռանալ, սակայն ինքներս մեզ հետ մենք անկեղծ էինք, ու բոլորս էլ քաջ գիտակցում էինք, որ այդ «անցյալը» մեզ ներսից է սպանում, ու մենք բոլորս ապրում էինք մի մեծ հույսով, որ սա երազ է, որից մի օր կարթնանք ու նորից կհայտնվենք Էրզրումում, մեր տան ետնամասում գտնվող բակում, որտեղ վազվզելիս կլինեին Արփենիկն ու Գուգենը, Խաչատրյանների զավակները: Հիմա նրա հերթն էր խոսելու, իսկ նա ոչինչ չասաց. լուռ հեռացավ:
Երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի կարողանամ մոռանալ այդ հանդիպման մասին ու նորից անցնել նախկին կյանքին: Ես աշխատանքի անցա Զանգակներ մանկական երգչախմբում, որպես դաշնակահար: Մեր երգչախումբն արդեն մի քանի անգամ հաջող մենահամերգներ էր ունեցել Փարիզում, Լիոնում, Մարսելում և նույնիսկ Ժնևում: Վաղը մենք մեկնում ենք Ղուան, տեղի հայ համայնքին ներկայանալու Կոմիտասի շարականներով:
Առավոտյան արդեն ստացել էի հորս մի քանի զգույշ լինելու ու երեխաներին լավ հետևելու խորհուրդները, մորս չմրսելու ու լավ սնվելու հորդորն ու ինչն ամենակարևորն էր, մի քանի տուփ քաղցրավենիքները, որոնք իհարկե կուտեն իմ փոքրիկ երգիչները, որոնց երբեմն այնքան էի քաղցրավենիքով կերակրում, որ նմանվում էին փոքրիկ խոզուկների:
Ամբողջ ճանապարհին ես ու Արաքսին ` մեր երաժշտության ուսուցիչը, խոսում էինք երեխաների, նրանց առօրյան հետաքրքրացնելու, նրանց և մեզ համար հաճելի ու հիշարժան 2 օր կազմակերպելու մասին: Երբ տեղ հասանք Արաքիսին ինձ ասաց.
- Աստղիկ, մոռացել էի քեզ ասել ` այսօր երեկոյան մեզ կմիանան իմ փեսացուն և իր ընկերը:
-Շատ ուրախ կլինեմ տեսնելու քո փեսացուին Արաքսի,-ասցի ես, չգուշակելով ինձ սպասվող անակնկալը: Իսկ անակնկալն այդ Արսենն էր:
Երեկոյան մենք պատրաստվում էինք ընթրիքի, երբ ներս մտան Արաքսիի փեսացուն` Կարբիսը և Արսենը: Արաքսին նախ ինձ ներկայացրեց իր նշանածին` Կարբիսին, իսկ հետո էլ ասաց.-
- Ծանոթացիր Աստղիկ, սա Արսենն է, Կարբիսի ընկերը, նրանք միասին են աշխատում:
-Արսեն,-քթի տակ ժպտալով ու ձեռքն առաջ մեկնելով ասաց նա:
-Իսկ ես Աստղիկն եմ, դաշնամուրի ուսուցիչը,-շփոթված ասացի ես ու սեղմեցի նրա ձեռքը:
Ես ուզում էի փախչել հեռու, ուր ոչինչ և ոչ ոք չէր հիշեցնի նրան, սակայն ի հակառակ իմ ցանկության ճաշի սեղանի շուռջ ես ու Արսենը նստել էինք դեմ-դիմաց: Ո՛չ նա, ո՛չ էլ ես ուտել չէինք կարողանում: Ընթրիքից անմիջապես հետո Առաքսին ինձ առաջարկեց մի փոքր զբոսնել հյուրանոցին մոտ գտնվող փոքրիկ լճակի մոտ: Մենք չորսով էինք: Մի քանի րոպե միասին զբոսնելուց հետո Արաքսին ու Կարբիսն առանձնացան` թողնելով մեզ մենակ... կամ գուցե երկուսով... չգիտեմ...
Մենք լուռ քայլում էինք լճափին, երբ մի պահ նա թեքվեց դեպի ինձ ու մի տեսակ անասելի ցավ աչքրում ասաց.
- Մենք 276 հոգի էինք: Առաջինն ում հոշոտոցին այդ վայրենիները Գուրգենն էր ` Խաչատրյանների որդին: Նրանով սկսվեց «սարսափելի մսաղացը»: Նրանք սպանում, այրում, տանջում էին մեզ առանձին-առանձին: Այդ ահավոր վայնասունն ականջներումս է գիշեր-ցերեկ: Ես չեմ քնում, միևնույն ժամանակ երբեք իրական կյանքում չեմ, ես փրկվել եմ տեսնելով այդ ամենը, Գուրգենի այրված դին, պարոն Վարդգեսի կտրված լեզուն, մանուկների խորովված ու պատառոտված դեմքերը, կանանց աղաղակներն ու լացը ` կորցրած երեխաների ու ամուսինների, տրորված արժանապատվության համար: - նա այս բոլոր դաժանություններն ինձ պատմում էր արանց աչքն իսկ թարթելու` մինչդեռ արցունքներն ինձ խեղդում էին: Մի րոպե լուռ նայեց այլայլված դեմքիս ու վերջապես ասաց .
-Ինչո՞ւ ես չմեռա, ասա ինձ Աստղիկ , ինչո՞ւ ... ինչո՞ւ...
Ու նա մի այնպիսի հեկեկոցով ինձ գրկեց, այնպես էր սեղմում ինձ կրծքին,որ շունչս կտրվում էր:
Արսենն այս 5 տարիների ընթացքում չէր կարողացել ներել ինքն իրեն` կենդանի մնալու համար: Իսկ նա պետք է ապրեր: Եթե ոչ իր, հապա ինձ համար...
- Դու ապրում ես, քանի որ...- վերջապես ասացի ես, զսպելով արցունքերս, -... քանի որ ես չե՛մ կարող ապրել առանց քեզ...
Ես չեմ կարող ապրել առանց քեզ... այս բառերը փոխեցին մեր կյանքը, վերադարձրին մեզ մեր երազանքները, երջանիկ լինելու, ապրելու անհագուրդ ցանկությունը, որ կար Էրզրումում եղած ժամանակ, ու որ խեղվել էր մի քանի օրվա ընթացքում:
Հիմա նայում եմ չորացած վարդի թերթերին ու գիտակցում, որ կոտորածն այդ ո՛չ միայն հազարավոր մարդկային կյանքեր տարավ, այլև մարդկային մի հզոր տեսակ ոչնչացման եզրին կանգնեցրեց: Մի ժամանակ դու պատրաստ էիր վնասվել մի վարդի համար, իսկ հիմա մեր զավակները չեն էլ ուզում լսել, որ տան ամենալուսավոր անկյունում պահվող այդ չորացած ծաղիկ հիշոցնող «իրը» իրեն նախնիների հողից է, այն ժամանակ դու կարող էիր ժամերով խոսել մեր ժողովրդի, մեր հազարամյա պատմության մասին, իսկ մեր որդին մեզ ամեն օր մեղադրում է անցյալի դառը հիշողություններից կառչելու համար: Այո, նրանք մեր ապրելո՛ւ, մեր հա՛յ մնալու ցանկությունը սպանելցին, հաջորդ սերունդների` սեփական ազգի պատմությունն իրական և ո՛չ լեգենդ ընկալելը սպանեցին, նրանք մեր ` մերը պահպանելը սպանեցին, սակայն ոչ ոք չի կարող ոչնչացնել այն, ինչ այսօր Վերսալում ունեցած համերգում մեր 28 տարի գործած «փոքրիկ երգիչների» երգչախումբը ներկայացրեց` «Կռունկ ուստի կուգաս ... »
Հ.Գ. Ոչ ճիշտ հայերեն գրելս խիստ չդատեք![]()
Էջանիշներ