Ինձ միշտ հետաքրքրելա ես հարցը, թե որ գրական Ձևն են մարդիկ գերադասում և ինչու: Ես մի քանի բան կասեի` կապված իմ նախընտրության պատճառների հետ, բայց երևի հիմա չէ, մենակ ասեմ, որ գերադասում եմ արձակը
Ինձ միշտ հետաքրքրելա ես հարցը, թե որ գրական Ձևն են մարդիկ գերադասում և ինչու: Ես մի քանի բան կասեի` կապված իմ նախընտրության պատճառների հետ, բայց երևի հիմա չէ, մենակ ասեմ, որ գերադասում եմ արձակը
Չգիտեմ, իմ սիրած գրքերը որ դասին են պատկանում, բայց սիրում եմ արկածային գրքեր:
Շնչեք...
Փողով չի
Ես ինքս միշտ նախընտրել եմ արձակը. կարծում եմ արձակը գաղափարական լայն ազդեցություն ունենալու համար լավագույն միջոց է, իսկ չափածոն`միայն զուտ հույզերի արտահայտման միջոց` լինեն դրանք գաղափարական, թե զգացմունքային առումով. չափածոն ունի մի կարևոր մեծ թերություն. դա իր ծավալային խտությունն է, ինչը ստիպում է հեղինակին լինել առավելագույնս հակիրճ, դժվար հասկանալի, խտացված
Չափածոն՝որպես գրականության առավել բարդ ոլորտ, քանի որ այն ստեղծագործողից ավելի շատ հմտություն է պահանջում՝ հնարավորինս գեղեցիկ եւ հասկանալի ձեւակերպել իր միտքը՝ այն էլ մնալով հանգավորման ու վանկավորման կանոնների սահմաններում:
Արձակը՝ որպես առավել հետաքրքիր կարդացվող:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Մոդերատորական: Թեման «Հայ գրականություն» ենթաբաժնից տեղափոխվել է «Գրականություն» բաժին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես շատ եմ սիրում արձակ։ Մի ուրիշ տիպի հաճույք եմ ստանում արձակից։ Չափածո սիրում եմ, բայց մենակ Թումանյանի չափածոները։ Ճիշտ ա արագ են կարդացվում, բայց հավես չի տենց։
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
Քանի որ ես ինքս միշտ արձակ եմ գրում, արձակ էլ կարդում եմ: Չափածո դպրոցից հետո համարյա չեմ կարդացել… Երևի մենակ Վիոլետ Գրիգորյան:
Իմ կարծիքով չափածոն ու արձակը այս կոնտեքստում չի կարելի համեմատել։ Ոնց որ հարցնես պատմվա՞ծք ես սիրում, թե՞ վեպ։ Ես սիրում եմ Բլոկի, Սևակի, Թումանյանի, Լերմոնտովի, Պուշկինի, Վեռլենի, Շեքսպիրի չափածոն, նաև սիրում եմ Ռեմարկի, Սարոյանի, Պարոնյանի, Մահարու, Անատոլ Ֆրանսի, Չապեկի, Սելինջերի արձակը։ Չեմ սիրում չափածո շատ ստեղծագործություններ, բայց նաև նույնչափ արձակ։
Չափածոյով կարելի է նույնչափ ազդել կարդացողի վրա, որքնա և արձակով։ Չափածոն երբեք էլ դժվարհասկանալի չի եղել, համենայն դեպս ավելի դժվարհասկանալի, քան արձակը։ Նրանով ոչ միայն հույզեր են արտահայտել, այլ նաև կոչ ժողովրդին, մեծարանք, հեգնանք, ծաղր։ Իսկ հմուտ ստեղծագործողի համար չափածո գրելը ոչ մի բարդություն չի ներկայացնում։
Այո, համաձայն եմ Morpheus_NS-ի հետ, որ հեղինակից մեծ շնորհք է պահանջում չափածոն` պահելով հանգավորման, տաղաչափական և այլ ինչ-ինչ կանոնների պահպանման պահանջների ներսում, բայց դրանով էլ հենց գրականությունը դադարում է (ոչ միշտ, իհարկե) լինել կենսական, կյանքին մոտ, այլ վերածվում է ռոմանտիկական (խոսքս ռոմանտիզմի`որպես գրական ժանրի և ոչ թե զգացմունքի մասին է) ինչ-որ փիլիսոփայության և ոչ թե ռեալիստական` ստանալով, սակայն, գեղարվեստական և գեղագիտական մեծ արժեք: Սա իմ կարծիքն է:
Վերջին խմբագրող՝ AgaTa: 19.08.2008, 17:31:
Հենց նրանով էլ մեր մեծերը «Մեծ» են, որ կարողացել են պահելով հանգավորման, տաղաչափական և այլ ինչ-ինչ կանոնները՝ լինել կենսական, կյանքին մոտ եւ միշտ լինել ռեալիստական ու միաժամանակ իրենց ստեղծագործություններին հաղորդել գեղարվեստական և գեղագիտական մեծ արժեք: Կարդա Թումանյանի բոլոր չափածոները (կարող ես սկսել նրանից, որտեղից գրված է իմ ստորագրությունը. դա իմ ամենասիրածն է):
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Ինձ համար ամեն մեկն իր տեղն ու նշանակությունն ունի։ Բայց, օրինակ, ծավալուն չափածո ստեղծագործություններ կարդալ այնքան էլ չեմ սիրում, օրինակ՝ պոեմները, բալլադները, չափածո պիեսները հոգնեցնում են ինձ, հնարավորինս կարճ բանաստեղծություններ եմ սիրում։
Հետաքրքիր է, որ թեև իմ ավարտուն գրվածքների մեծ մասը չափածո է, բայց ես ինձ ավելի շատ արձակ ստեղծագործող եմ զգում...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մի բան հիշեցի… Տարիներ առաջ սիրում էի ասել. «Չափածո գրելն արձակից հեշտ է, բայց լավ չափածո գրելը լավ արձակ գրելուց շատ ավելի դժվար է»: Մնում եմ նույն կարծիքին Լավ չափածո շատ քիչ կա:
Վոլտերա (29.06.2013)
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ