User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 73 հատից

Թեմա: Խոսող (աուդիո) գրքեր

  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Խոսող (աուդիո) գրքեր

    Ի՞նչ կասեք այս թեմաի վերաբերյալ:
    Գիտեմ այստեղ կան երկու հիմնական տրամագծորեն տարբերվող կարծիքներ:
    Ինքս խոսող գրքերի ծայրահեղ կողմնակից եմ, ... բայց շատ հետաքրքիր կլիներ իմանալ նաեւ ձեր կարծիքը: Նախապես շնորհակալ եմ:

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խոսող(աուդիո) գրքեր

    Բայց ինչու՞ պիտի դեմ լինենք, դեմ լինելու ինչ–որ պատճառ կա՞... Եթե, իհարկե, ճիշտ եմ հասկանում, թե ինչ է նշանակում խոսող գիրք։ Ամեն դեպքում լավ կլիներ, եթե նախ որոշ չափով մանրամասն ներկայացնեիք խոսող գիրք կոչվածը...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #3
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խոսող(աուդիո) գրքեր

    Խոսող գիրք կամ աուդիքգիրք ասելով ես ինկատի ունեի մեկ այլ մարդու կարդացած եւ ձայնագրած գրքեր: Շատ եմ լսել նրանց թե դրական թե բացասական կողմերի մասին, սակայն լիովին համաձայն չէմ ոչ դրական, ոչ էլ բացասական կարծիքների հետ ... պարզապես հիմա չէմ ուզում նրանցից ոչմեկը հիշատակել հետագա պատասխանների վրա չազդելու համար...

  4. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խոսող(աուդիո) գրքեր

    Մեջբերում LevX-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսող գիրք կամ աուդիքգիրք ասելով ես ինկատի ունեի մեկ այլ մարդու կարդացած եւ ձայնագրած գրքեր: Շատ եմ լսել նրանց թե դրական թե բացասական կողմերի մասին, սակայն լիովին համաձայն չէմ ոչ դրական, ոչ էլ բացասական կարծիքների հետ ... պարզապես հիմա չէմ ուզում նրանցից ոչմեկը հիշատակել հետագա պատասխանների վրա չազդելու համար...
    Դե, իմ կարծիքով, դա մոտավորապես նույնն է, ինչ ռադիոբեմականացումը, միայն թե չգիտեմ՝ աուդիոգրքերի դեպքում ովքեր են կարդացողները։ Եթե էլի դերասաններ կամ ասմունքողներ, ապա այդ առումով պիտի որ առանձնապես չտարբերվի ռադիոբեմականացումից։ Իհարկե, ձայնի ու առոգանության գործոնն ազդում է մարդու ընկալման վրա, որոշակի վերաբերմունք է առաջացնում ստեղծագործության նկատմամբ, որը կարող է լինել թե՛ դրական, թե՛ բացասական։ Օրինակ, նույն գործը եթե մարդ կարդա ինքնուրույն՝ ոչ խոսող գրքից, և լսի ուրիշի ընթերցմամբ, հաստատ տարբեր կերպ կընկալի, ու գուցե մի դեպքում հավանի ստեղծագործությունը, մյուս դեպքում՝ ոչ այնքան։ Ամեն դեպքում ես ինքս հաստատ կնախընտրեի ինքնուրույն կարդալ ստեղծագործությունը, ոչ թե լսել ուրիշի կարդացածը։ Բայց, օրինակ, կույրերի համար, ինչ խոսք, նման գրքերն ուղղակի գտածո կլինեն, և այդ գաղափարը երևի արժե կիրառել հենց կույր մարդկանց դեպքում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #5
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խոսող(աուդիո) գրքեր

    ... չէմ կարող չհամաձայնվել այն բանի հետ, որ երբ լսում ես ուրիշի կարդացածը եւ կարդում ես ինքդ, բացարձակախես տարբեր ընկալում է ստացվում: Դա իհարկե կախված է նրանից թե որքան վարժ է կարդում մարդը այդ գրքի լեզվով, եւ շատ այլ բաներից: Սակայն նշեմ մեկ այլ հանգամանք՝ երբ շատ ես գիրք լսում, ինքստինքյան սկսում ես չընկալել կարդացողի ոչ առոգանությունը, ոչ ել այլ, կարդացողին բնորոշ հատկություններ, սկսում ես հասկանալ միայն ասվածի միտքը, ...
    Ես համեմատաբար վերջերս եմ ծանոթացել այդ տեսակի գրքերին, բայց հիմա գերադասում եմ կարդալ ինքս միայն այն, ինչ չէմ կարողանում գտնել աուդիոգրքի տեսքով: Հաճախ լսում եմ գիրքը գործի գնալուց/վերադարնալուց, խանութ գնալուց եւ այլն, ... մի խոսքով այն ժամանակ երբ ժամանակը անցնում է առանց ուղեղը ու ականջները ֆունկցիոնալ ծանրաբեռնվածության...

    Ինչ խոսք կույրերի կամ վատ տեսնողների համար սա գրե թե միակ հնարավորությունն է գիրք կարդալու (կարգին, տեղը տեղի որակի, համակարգչային սինթեզացված ձայնով գիրք լսելը տանջանք է՝ փորձել եմ...) առանց կողմնակի մարդկանց օգնության ...

    p.s. իդեպ, ունեմ բավականաչափ մեծ քանակի խոսող գրքեր (400-ից ավելի անվանում), որոնց մեծամասնությունը գերազանց որակի է ... եթե կան մարդիք, որոնց այդ գրքերը օգտակար կլինեն, դիմեք ինդձ, հաճույքով կկիսվեմ...

    Ավելացվել է 45 վայրկյան անց
    մենակ շատ ափսոս, որ հայերենով դեռեւղ ոչմի լուրջ խոսող գիրք ձեռքս չի ընկել...
    Վերջին խմբագրող՝ LevX: 17.08.2008, 23:14: Պատճառ: Գրառման ավելացում

  6. #6
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խոսող(աուդիո) գրքեր

    Ես ինքս աուդիոգրքեր լսում եմ, բայց որոշ գրքեր կան նախընտրում եմ ինքս կարդալ, աուդիոգիրքը իմ դեպքում շատ հարմար է նրանով, որ քնելուց առաջ իմ համար պառկած, աչքերս փակած ականջակալերով լսում եմ , հետո գիրքն էլ ամեն տեղ չի որ կարելիա տանել, իսկ հեռախոսիս մեջ որ կա, ուր ուզում եմ լսում եմ

    Իսկ կարդացողները տարբեր են, հիմնականում լավ են կարդում, կան նաև բազմաձայն աուդիոգրքեր: Օրինակ Ռոմեո Ջուլիետը որակը շատ լավն էր, էն սկզբի երաժշտությունից աչքերս փակվել քնել էի, մեկել սկսեցին գոռգոռալ վեր թռա

  7. #7
    Սկսնակ անդամ AgaTa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.08.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    31
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խոսող(աուդիո) գրքեր

    Մեջբերում LevX-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ կասեք այս թեմաի վերաբերյալ:
    Գիտեմ այստեղ կան երկու հիմնական տրամագծորեն տարբերվող կարծիքներ:
    Ինքս խոսող գրքերի ծայրահեղ կողմնակից եմ, ... բայց շատ հետաքրքիր կլիներ իմանալ նաեւ ձեր կարծիքը: Նախապես շնորհակալ եմ:
    Ես կողմնակից եմ ավանդական գրքերի. գիրքը պետքա տեսնես, ձեռքիդ մեջ զգաս, թե ինչ ես կարդում: Կարողա ասեք` հետամնաց եմ , բայց ինձ դուր են գալիս սովորական գրքերը

  8. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խոսող(աուդիո) գրքեր

    Կարևորը գրքում պարունակվող ինֆորմացիայի յուրացումն ա, թե հիմա ոնց կմատուցվի կարդալով թե լսելով արդեն երկրորդական բնույթ ա կրում

  9. #9
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խոսող(աուդիո) գրքեր

    Իհարկե աուդիոգիրքը հարմար է, կարող ես միաժամանակ գիրք "կարդալ" և մեկ այլ գործով զբաղվել, սկաայն հաշվի առնելով այն, որ ինքդ կարդալով ավելի խորն ես ընկալում, քեզ հարմար մասերում ես ձայնարկություններ ավելացնում, մի տեսակ ավելի խորն ես ընկալում գիրքը։

    Հ.Գ. Լավ թեմա ես բացել

  10. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խոսող(աուդիո) գրքեր

    Աուդիո գրքերի մոլի սիրահար եմ, ես ամբողջ օրը զբաղված եմ և գրեթե ազատ ժամանակ չի լինում կարդալու, ու այստեղ օգնության են գալիս աուդիոգրքերը: Ասեմ որ շատ հաճելիյա երբ աշխատանքիդ ընթացքում լսում էս նաև գրքեր: Օրինակ ոչ բոլորն են Նոր կտակարան կարողանում կարդալ, դա իր բացատրությունն ունի, սակայն երբ լսում ես կտակարանը հրաշալի զգացողություն ես ունենում, մարդիկ գերադասում են իրենց փլեյեռներում զանազան երգեր լցնեն, իսկ ես միայն աուդիոգրքեր եմ լցնում: Արդեն 4 տարի է փլեյեռի միջոցով լսել եմ զանազան գրողների բազմաթիվ ստեղծագործություններ, ու ոչ միայն գրքեր եմ լսում, կան նաև հետաքրքիր հոգեբանական վերլուծություններ, հրաշալի դասախոսություններ, ....: Մի խոսքով ես գերադասում եմ այդ ձևը: Օրինակ շատ էի ուզում կարդալ Ալխիմիկը, բայց գիրքը չէի գտնում, երբ գտա աուդիո տարբերակը, անչափ ուրախացել էի: Մի բաննա մենակ «վատ» որ շատ գրքեր չկան հայերեն, կամ ռուսերեն պիտի լսես կամ անգլերեն:
    Իսկ ընդհանուր առմամբ համ խնայում էս աչքերդ, համ էլ ժամանակդ, իրոք որ աուդիո գրքերը հրաշալի հնարավորություն են տալիս այս ժամանակի սուղ կյանքում:
    Վերջին խմբագրող՝ Սելավի: 18.08.2008, 09:58:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  11. #11
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խոսող(աուդիո) գրքեր

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ ոչ բոլորն են Նոր կտակարան կարողանում կարդալ, դա իր բացատրությունն ունի, սակայն երբ լսում ես կտակարանը հրաշալի զգացողություն ես ունենում
    Էտ կտակարանը դուրս եկավ , որ խնդրեմ կասես որտեղից ես ճարել ու ինչ լեզվով:

  12. #12
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խոսող(աուդիո) գրքեր

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ շատ էի ուզում կարդալ Ալխիմիկը, բայց գիրքը չէի գտնում, երբ գտա աուդիո տարբերակը, անչափ ուրախացել էի: Մի բաննա մենակ «վատ» որ շատ գրքեր չկան հայերեն, կամ ռուսերեն պիտի լսես կամ անգլերեն:
    Կոէլյո-ի գրքերից ունեմ նաեւ "Дневник Мага", պակաս հետաքրքիր գիրք չէ ...
    Իսկ հայերենով աուդիոգիրք դեռ չէմ հանդիպել(երեւի քիչ եմ ման եկել...) .. (խոսքը որակյալ արտադրանքի մասին է, ոչ թե ինչոր մեկի տան ձայնագրությունների մաինս...)

  13. #13
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խոսող(աուդիո) գրքեր

    Մեջբերում LevX-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոէլյո-ի գրքերից ունեմ նաեւ "Дневник Мага", պակաս հետաքրքիր գիրք չէ ...
    Իսկ հայերենով աուդիոգիրք դեռ չէմ հանդիպել(երեւի քիչ եմ ման եկել...) .. (խոսքը որակյալ արտադրանքի մասին է, ոչ թե ինչոր մեկի տան ձայնագրությունների մաինս...)
    Ճիշտն ասած չկան էլ հայերեն առայժմ ինձ հանդիպել ա կամ տան ձայնագրած անորակ կամ էլ ինչոր թատրոնի ձայննա լինում:

  14. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Խոսող(աուդիո) գրքեր

    ԹԵման ամբողջովին հետո կկարդամ ու մանրամասն կարձագանքեմ: Իսկ առայժմ կարճ ասեմ, որ ունի թե՛ իր առավելությունները, թե՛ բացասական ազդեցությունները, սակայն այնքան կողմնակից եմ, որ անգամ ինքս եմ զբաղվել այդ գործով, իմ անմիջական մասնակցությամբ է ստեղծվել հայ գրականության բավական մեծածավալ խոսող գրքեր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #15
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խոսող(աուդիո) գրքեր

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ԹԵման ամբողջովին հետո կկարդամ ու մանրամասն կարձագանքեմ: Իսկ առայժմ կարճ ասեմ, որ ունի թե՛ իր առավելությունները, թե՛ բացասական ազդեցությունները, սակայն այնքան կողմնակից եմ, որ անգամ ինքս եմ զբաղվել այդ գործով, իմ անմիջական մասնակցությամբ է ստեղծվել հայ գրականության բավական մեծածավալ խոսող գրքեր:
    հմմ, շատ հետաքրքիր է, իսկ որտեղի՞ց է հնարավոր գտնել այդ գրքերը:

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մոտիվացիոն գրքեր
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.06.2018, 22:28
  2. Հոդված. «Խոսող գրքեր» ծրագրի շնորհանդեսը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 09.03.2013, 03:47
  3. Գրքեր , առք ու վաճառք
    Հեղինակ՝ mkofranc, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.10.2009, 23:44
  4. Փոխանակում ենք գրքեր
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 16.08.2009, 14:41
  5. Java նոր գրքեր
    Հեղինակ՝ armdev, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 8
    Վերջինը: 16.01.2009, 12:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •