Ճիշտն ասած այս ամենը շատ հետաքրքիր ու ոչ պակաս զարմանալի է ինձ համար, քանի որ ինքս հաճախ հանդիպում եմ տեսողության խնդիրներ ունեցող երեխաների դպրոցի տնօրենի հետ, հենց այդ, եւ մի քանի այլ նույնատիպ հարցեր լուծելու համար, սակայն ձեր կատարած գործի մասին չէի լսել (դե, որ ճիշտն ասեմ այս տարի դեռ չեմ եղել այդ դպրոցում բայց սեպտեմբերի սկզբերին նախատեսում եմ ...) ...
Եթե գաղտնիք չէ, կխնդրեմ մի փոքր ավելի տեխնիկական մանրուքներով պատմեք ինձ այդ գործի մասին, մասնավորապես ինձ հետաքրքրում է այդ ձայնագրությունների թե տեխնիկական որակը, եւ թե կարդացողների, այսինքն այդ ձայնագրությունները ընկալման համար որքան են հարմար ըստ ձեզ: Ոչ պակաս հետաքրքիր է նաեւ այս ամենի կոմերցիոն կողմը, դուք նշեցիք, որ կա պայմանագիր, հետաքրքիր է թե որքան կլինի հետագայում այդ սկավառակների գինը խանութներում (կամ որքան դուք կգնահատեք նրանց, անկախ նրանից թե որքան կլինի նրանց իրական գինը):
Էջանիշներ