User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Կարո՞ղ եք հրաժարվել սիրուց

  1. #1
    Լիարժեք անդամ I love love-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.08.2008
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Կարո՞ղ եք հրաժարվել սիրուց

    Կհրաժարվեք սիրուց, եթե իմանաք, որ նրա ծնողներից մեկը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Ինչպես գիտեք դա ժառանգական է: Այս դեպքում բանականություն, թե սեր: Հրաժարվել այդ հիվանդությամբ տառապող ժառանգներ ունենալուց?

    Ես իմ աչքով տեսել եմ ,որ մի աղջիկ ամուսնացել է: Մինչ ծննդաբերությունն ամեն ինչ լավ էր, բայց երեխայի ծնունդից հետո`սարսափելի: Հիմա վիճակը կայուն է, նույնիսկ ոչինչ չի զգացվում, երեխան 2 տարեկան է: Բայց ցավոք վախ կա, որ հիվանդությունը կփոխանցվի երեխային: Հիվանդության անունն էլ նշեմ`շիզոֆրենիա:

  2. #2
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարող եք հրաժարվել սիրուց?

    Եթե նման բաների հետեւից ընկնենք, կարելի ա եւ ընդհանրապես չամուսնանալ…
    Հատկապես հայ ազգն ունի լիքը հիվանդություններ, որոնց դեպքում գենետիկ նախատրամադրվածության գործոնը շատ մեծ նշանակություն ունի…
    Այնպես որ, այդպիսի բծախնդրությամբ ընկնել նման բաների հետեւից, այնքան էլ ճիշտ չէ:

  3. #3
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ապշած Re. Կարող եք հրաժարվել սիրուց?

    Մեջբերում I love love-ի խոսքերից Նայել գրառումը
    Կհրաժարվեք սիրուց, եթե իմանաք, որ նրա ծնողներից մեկը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Ինչպես գիտեք դա ժառանգական է: Այս դեպքում բանականություն, թե սեր: Հրաժարվել այդ հիվանդությամբ տառապող ժառանգներ ունենալուց?

    Ես իմ աչքով տեսել եմ ,որ մի աղջիկ ամուսնացել է: Մինչ ծննդաբերությունն ամեն ինչ լավ էր, բայց երեխայի ծնունդից հետո`սարսափելի: Հիմա վիճակը կայուն է, նույնիսկ ոչինչ չի զգացվում, երեխան 2 տարեկան է: Բայց ցավոք վախ կա, որ հիվանդությունը կփոխանցվի երեխային: Հիվանդության անունն էլ նշեմ`շիզոֆրենիա:
    Մարդը կարող է հոգեկան հիվանդ դառնալ, լինելով առողջ ծնողների զավակ… Ես երբեք չեմ հրաժարվի իմ սիրուց (...) այդ պատճառով: Ճիշտ է, հնարավոր է ժառանգաբար փոխանցում, բայց ո՛չ պարտադիր: Նույն հաջողությամբ կարող ենք ինքնաթիռ չնստել, վթարից վախենալ, փողոցը չանցնել, բա որ մեքենայի տակ ընկնե՞նք
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  4. #4
    Պատվավոր անդամ Հենո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Գրառումներ
    532
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարող եք հրաժարվել սիրուց?

    Մարկիզի ու Կաթիլի հետ լիովին համաձայն եմ

  5. #5
    Братва рвется к власти Brigada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    536
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարող եք հրաժարվել սիրուց?

    1.ամենասկզբից աղջիկը եթե գիտեր պետքա ասեր:
    2.եթե նրանց հարաբերությունները գնումա դեպի ամուսնություն ու հանկարծակի իմանում են , ապա էտ դեպքում տղեն պետքա մնա ու ինչով կարողանա օգնի աղջկան, իսկ եթե էտ պահին թողնի աղջկան, ստոր քայլ արած կլինի
    Зимой и летом одним цветом

  6. #6
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարող եք հրաժարվել սիրուց?

    Չեմ սիրում էս կարգի թեմաներ, չեմ էլ պատասխանի

    Մարդը կարող է հոգեկան հիվանդ դառնալ, լինելով առողջ ծնողների զավակ… Ես երբեք չեմ հրաժարվի իմ սիրուց (...) այդ պատճառով: Ճիշտ է, հնարավոր է ժառանգաբար փոխանցում, բայց ո՛չ պարտադիր: Նույն հաջողությամբ կարող ենք ինքնաթիռ չնստել, վթարից վախենալ, փողոցը չանցնել, բա որ մեքենայի տակ ընկնե՞նք
    Կաթիլիկի հետ համաձայն եմ
    Чеширский КотЭ

  7. #7
    Լիարժեք անդամ I love love-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.08.2008
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարող եք հրաժարվել սիրուց?

    Ես համաձայն եմ վերը նշված կարծիքների հետ: Հիշում եմ նաև Մհեր Մկրտչյանին: Նա երբեք չթողեց իր կնոջը, մինչև վերջ մնաց նրա կողքին: Եթե նման բան պատահի սիրահար սրտերի միջև, ապա պետք է միասին հաղթահարել ամեն դժվարություն:

  8. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարո՞ղ եք հրաժարվել սիրուց

    Ես էլ եմ համաձայն վերում գրառում արածների հետ։

    Հ. Գ. Հետաքրքիր է, դեռ էսպիսի թեմա չեմ հիշում, որ բոլորը նույն կարծիքի լինեն։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #9
    Սկսնակ անդամ Նանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարո՞ղ եք հրաժարվել սիրուց

    I]Սիրել նշանակում է ապրել սիրած էակի խնդիրներով, ինչքան էլ որ դրանք անլուծելի ու դժվարի լինեն: Ես մի դեպք գիտեմ երբ, հենց աղջիկն էր տառապում նշված հիվանդությամբ, բայց տղան իմանալով հանդերձ եդ մասին, միևնույն է ամուսնացավ նրա հետ: Զարմանալի է չէ???? իսկ երեխաներ կարող են և որդեգրել
    Անապատին գեղեցկացնում է այն, որ նա ինչ-որ տեղ ջրհոր է թաքցնում:

  10. #10
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Կարո՞ղ եք հրաժարվել սիրուց

    Մեջբերում I love love-ի խոսքերից Նայել գրառումը
    Կհրաժարվեք սիրուց, եթե իմանաք, որ նրա ծնողներից մեկը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Ինչպես գիտեք դա ժառանգական է: Այս դեպքում բանականություն, թե սեր: Հրաժարվել այդ հիվանդությամբ տառապող ժառանգներ ունենալուց?

    Ես իմ աչքով տեսել եմ ,որ մի աղջիկ ամուսնացել է: Մինչ ծննդաբերությունն ամեն ինչ լավ էր, բայց երեխայի ծնունդից հետո`սարսափելի: Հիմա վիճակը կայուն է, նույնիսկ ոչինչ չի զգացվում, երեխան 2 տարեկան է: Բայց ցավոք վախ կա, որ հիվանդությունը կփոխանցվի երեխային: Հիվանդության անունն էլ նշեմ`շիզոֆրենիա:
    Դա ամենադաժան իրականություններից է ,
    Բայց սիրուց հրաժարվել հնարավոր չի,
    Հրաժարվել չի նշանակում, թե նա ուրիշինն է և սերդ չկա,
    Եթե սիրում ես, ապա ամբողջ կայնքում քո հուշերում կշարունակես սիրել և
    սիրուց հրաժարվելը պետք չէ համադրել բանականության հետ որպես առնձին կողմեր,
    Դրանք միշտ էլ միասին են` սկզբում բանականությունդ անընդհատ պնդում և ապացուցում է, որ սիրում ես, հետո երբ սովորում ես այդ սիրուն, ապա նույն բանականությունն է, որ ձանձրանալու մասին է սկսում հիշեցնել...
    Եթե սիրել ես բանականությամբ, ապա նրանով էլ ընտրություն ես կատարում` շարունակել, թե ոչ...

  11. #11
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Կարող եք հրաժարվել սիրուց?

    Մեջբերում I love love-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես համաձայն եմ վերը նշված կարծիքների հետ: Հիշում եմ նաև Մհեր Մկրտչյանին: Նա երբեք չթողեց իր կնոջը, մինչև վերջ մնաց նրա կողքին: Եթե նման բան պատահի սիրահար սրտերի միջև, ապա պետք է միասին հաղթահարել ամեն դժվարություն:
    Այդ պատճառով էլ բանականությունը, պետք է խոհեմ կիրառել,
    Եթե չես սխալվել ապա երջանիկ կլինես, եթե ոչ ապա կամ կկիսես նրա տառապանքները
    Կամ կթողնես նրան,
    Դա արդեն խիստ անձնական է... ամենք էլ որոշումներ են կայացնում ճակատագրական նշանակության և բոլոր դեպքերում էլ բանականությունն է աշխատում, իսկ թե ինչպես է հետո ստացվում կյանքն է ցույց տալիս, մենք միայն կարող ենք այդ մասին կռահել...

  12. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարող եք հրաժարվել սիրուց?

    Կհրաժարվեք սիրուց, եթե իմանաք, որ նրա ծնողներից մեկը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Ինչպես գիտեք դա ժառանգական է: Այս դեպքում բանականություն, թե սեր: Հրաժարվել այդ հիվանդությամբ տառապող ժառանգներ ունենալուց?
    Ես չգիտեի, որ ժառանգական է Իմ իմանալով, հոգեկան հիվանդությունները ժառանգական նախատրամադրվածություն ունեն, այսինքն՝ ինչ-որ գենետիկ դեֆեկտ կա, բայց պետք են նաև շրջապատի նպաստող պայմաններ: Օրինակ նույն շիզոֆրենիայի դեպքում ժառանգական բաղադրիչը կազմում է 70%, իսկ միջավայրի գործոնները՝ 30%: Միջավայրի գործոնների մեջ մտնում են ինչ մտքներովդ անցնի՝ սկսած կատուների հետ շփվելուց (ասում են, թե Toxoplasma gondii կոչվող մակաբույծը, որը կատուներից է մարդկանց անցնում, որոշակի դեր ունի շիզոֆրենիայի զարգացման հարցում), վերջացրած քաղաքում ծննվելով (գյուղում ծնվածների մոտ ավելի քիչ է հանդիպում շիզոֆրենիա, քան քաղաքում ծնվածների մոտ): Եթե էդքան հաշվի ես առնում ժառանգական գործոնները, պետք է սրանց հետևից էլ ընկնես, էլ չեմ ասում, որ շատ հոգեկան հիվանդություններ կարող են սկսվել ավելի մեծ տարիքում, իսկ ժառանգականության մասին դու և ամուսինդ/կինդ կարող են ոչինչ չիմանալ:

    Ես իմ աչքով տեսել եմ ,որ մի աղջիկ ամուսնացել է: Մինչ ծննդաբերությունն ամեն ինչ լավ էր, բայց երեխայի ծնունդից հետո`սարսափելի: Հիմա վիճակը կայուն է, նույնիսկ ոչինչ չի զգացվում, երեխան 2 տարեկան է: Բայց ցավոք վախ կա, որ հիվանդությունը կփոխանցվի երեխային: Հիվանդության անունն էլ նշեմ`շիզոֆրենիա:
    Հա՛, ես էլ շատերին գիտեմ, որ ոչ մի կերպ հոգեկան հիվանդ կնոջը/ամուսնուն չեն թողնում, չնայած կնոջ/ամուսնու կողմն ինքն է առաջարկում ամուսնալուծվել:

    Ինչ վերաբերում է ինձ… Հաստատ հաշվի չեմ առնի, թե ծնողներն ինչ ունեն-չունեն, եթե դա ինչ-որ լուրջ պաթոլոգիա չէ, որը 100%-ով անցնելու է երեխաներիս: Իսկ ամուսինս արդեն ուրիշ հարց է… Չեմ կարծում, թե կարող եմ այդքան սիրել, որ հաշվի չառնեմ նրա հոգեկան և մնացած առողջությունները: Բայց չի բացառվում, որ ամուսնանամ հոգեկան հիվանդ տղամարդու հետ միայն մասնագիտական հետաքրքրությունից դրդված:

  13. #13
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարո՞ղ եք հրաժարվել սիրուց

    Համոզված եմ՝ մեծ մասը խոսում է չպատկերացնելով, թե ինչ է նշանակում ապրել հոգեկան հիվանդ ամուսնու հետ, կամ ունենալ հոգեկան հիվանդ երեխաներ… Երբ կողքից մեկի հետ է պատահում, բոլորը հերոսներ են, բայց համոզված եմ, որ այն մարդիկ, ում հետ պատահում է ծայրահեղ դժբախտ են:
    Օրինակ բերեմ. ես անգլերեն էի պարապում մի կնոջ մոտ, ում հարևանը հոգեկան հիվանդ էր: Բնականաբար շատ հաճախ էինք գնում դասախոսի տուն և գիտեինք էե ինչ է կատարվում: Չգիտեմ՝ ինչ հիվանդ էր, բայց հավանաբար շիզոֆրենիայով, քանի որ իմ հասկանալով կատատոնիկ նոպաներ էր ունենում, այսինքն՝ կարող էր ժամերով, առավոտից երեկո անշարժ կանգնել իրենց շքամուտքում, կամ հարկերից մեկում, ու այդպես մի ամբողջ օր անշարժ կանգնում էր, առանց նույնիսկ աչք թարթելու: Ինձ ու ընկերուհուս երևի մի հարյուր անգամ լեղաճաք է արել, երբ արդեն երեկոյան ժամին դուրս ենք եկել ու աստիճանների վրա դեմ ենք եղել իրեն, չտեսնելով որ մութ տեղը մարդ կա կանգնած…
    Մի օր իմացանք, որ ինքը բնակարանի մեջ նստած հրդեհել է բնակարանը՝ իր ասելով, բարեկամները ուզում են տունը ձեռքից առնեն, հրդեհել է, որ նրանց չհասնի: Եթե շուտ չիմանային, որ բնակարանն այրվում է, բոլոր հարևանների տներն էլ էին հրդեհվելու:
    Շատ հաճախ տեսնում էինք, թե ինչպես է իր պատշգամբում լվացքի պարաններից ժարիտ արած պեռաշկիներ կախում՝ չորացնելու: Հետո հաճախ ասում էր, որ իրեն ուզում են թունավորել:
    Այնպես որ, հավատացեք, ձեր արածից հաստատ գոհ չեք լինի, ինչքան էլ ուզում է սիրեք այդ մարդուն, չնայած, որ հիվանդություննէլ է տարբեր ծանրության լինում:
    Մեր դասախոսներից մեկն էլ պատմում էր, որ իր ուսանողուհիներից մեկը հոգեկան հիվանդ էր, այդ աղջկան սկսում էր թվալ, որ մատները երկարել են, վերցնում դանակով կտրում էր:
    Ու հավատացեք, երբ մարդու մոտ հոգեկան հիվանդություն է, քեզ մնում է ձեռքերդ ծալել ու նստել, ոչինչ հնարավոր չէ անել: Չես կարող համոզել, որ պեռաշկիները պարանի վրա չչորացնի, որ ժամերով քարացած չկանգնի:
    Ընդհանրապես կարծում եմ, որ հեգոկան խանգարումը ամենադաժան հիվանդություններից մեկն է: Մենք բոլորս նույն զգայարաններով ենք ընկալում աշխարհը: Դե հիմա պատկերացրեք, որ այն ինչ ընկալում եք, ոչ թե իրականությունն է, այլ ձեր ուղեղի խաղը…
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  14. #14
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարող եք հրաժարվել սիրուց?

    Մեջբերում I love love-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես համաձայն եմ վերը նշված կարծիքների հետ: Հիշում եմ նաև Մհեր Մկրտչյանին: Նա երբեք չթողեց իր կնոջը, մինչև վերջ մնաց նրա կողքին: Եթե նման բան պատահի սիրահար սրտերի միջև, ապա պետք է միասին հաղթահարել ամեն դժվարություն:
    Ախր հեչ լավ օրինակ չես բերել է
    Ինչքան դաժան կյանք և ավարտ ունեցավ այդ մարդը, բայց նրա կյանքը կարող էր այդպես չդասավորվել
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  15. #15
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Կարո՞ղ եք հրաժարվել սիրուց

    Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
    Համոզված եմ՝ մեծ մասը խոսում է չպատկերացնելով, թե ինչ է նշանակում ապրել հոգեկան հիվանդ ամուսնու հետ, կամ ունենալ հոգեկան հիվանդ երեխաներ… Երբ կողքից մեկի հետ է պատահում, բոլորը հերոսներ են, բայց համոզված եմ, որ այն մարդիկ, ում հետ պատահում է ծայրահեղ դժբախտ են:
    Օրինակ բերեմ. ես անգլերեն էի պարապում մի կնոջ մոտ, ում հարևանը հոգեկան հիվանդ էր: Բնականաբար շատ հաճախ էինք գնում դասախոսի տուն և գիտեինք էե ինչ է կատարվում: Չգիտեմ՝ ինչ հիվանդ էր, բայց հավանաբար շիզոֆրենիայով, քանի որ իմ հասկանալով կատատոնիկ նոպաներ էր ունենում, այսինքն՝ կարող էր ժամերով, առավոտից երեկո անշարժ կանգնել իրենց շքամուտքում, կամ հարկերից մեկում, ու այդպես մի ամբողջ օր անշարժ կանգնում էր, առանց նույնիսկ աչք թարթելու: Ինձ ու ընկերուհուս երևի մի հարյուր անգամ լեղաճաք է արել, երբ արդեն երեկոյան ժամին դուրս ենք եկել ու աստիճանների վրա դեմ ենք եղել իրեն, չտեսնելով որ մութ տեղը մարդ կա կանգնած…
    Մի օր իմացանք, որ ինքը բնակարանի մեջ նստած հրդեհել է բնակարանը՝ իր ասելով, բարեկամները ուզում են տունը ձեռքից առնեն, հրդեհել է, որ նրանց չհասնի: Եթե շուտ չիմանային, որ բնակարանն այրվում է, բոլոր հարևանների տներն էլ էին հրդեհվելու:
    Շատ հաճախ տեսնում էինք, թե ինչպես է իր պատշգամբում լվացքի պարաններից ժարիտ արած պեռաշկիներ կախում՝ չորացնելու: Հետո հաճախ ասում էր, որ իրեն ուզում են թունավորել:
    Այնպես որ, հավատացեք, ձեր արածից հաստատ գոհ չեք լինի, ինչքան էլ ուզում է սիրեք այդ մարդուն, չնայած, որ հիվանդություննէլ է տարբեր ծանրության լինում:
    Մեր դասախոսներից մեկն էլ պատմում էր, որ իր ուսանողուհիներից մեկը հոգեկան հիվանդ էր, այդ աղջկան սկսում էր թվալ, որ մատները երկարել են, վերցնում դանակով կտրում էր:
    Ու հավատացեք, երբ մարդու մոտ հոգեկան հիվանդություն է, քեզ մնում է ձեռքերդ ծալել ու նստել, ոչինչ հնարավոր չէ անել: Չես կարող համոզել, որ պեռաշկիները պարանի վրա չչորացնի, որ ժամերով քարացած չկանգնի:
    Ընդհանրապես կարծում եմ, որ հեգոկան խանգարումը ամենադաժան հիվանդություններից մեկն է: Մենք բոլորս նույն զգայարաններով ենք ընկալում աշխարհը: Դե հիմա պատկերացրեք, որ այն ինչ ընկալում եք, ոչ թե իրականությունն է, այլ ձեր ուղեղի խաղը…
    Շատ հետաքրքիր ես գրել, ապրես, բրավո,
    Ես կարծում եմ, որ հոգեկան հիվանդությունը կարող է խանգարել նորմալ մարդկային կյանքին և ավելի լավ է ազատվել այդ ծանր բեռից, եթե իհարկե այդ մարդը քեզ հարազատ չի այնքան, որքան որ դու ես ընդունում...
    Այդպիսի հիվանդություն ունեցող մարդկանց համար զոհողությունների գնալը սեփական կյանքի հաշվին ընդհանրապես շատ ահավոր դժվար է, բայց հնարավոր...
    Կարծում եմ պետք է ապրել նորմալ և նորմալ մարդկանցով շրջապատված, հակառակ դեպքում ընդհանրապես չարժե ապրել , երբ ոչինչ չես հասկանում կյանքիցդ ու միշտ տանջվում ես, թեկուզ քո անբուժելի հիվանդության դեպքում...
    Տխուր ստացվեց, բայց եթե դու պիտի երեխաներիդ չպաշտպանես ու չմտածես այդ հիվանդություններից զերծ պահելու մասին, ապա այդպիսի երեխաները կտառապեն իրենց կայնքի ընթացքում քո պատճառով և աններելի է այդ փաստը, եթե խիղճդ գոնե փորձես մաքուր պահել...
    Սիրելն ու նրանից հրաժարվելը այնքանով են իրար նման, որքանով որ նման են շնչելն ու արտաշնչելը ... ցավոք ամեն ինչ այնքան խառնված է հաճախ լինում կայնքում, որ չես կարող վստահ լինել, արդյոք արժե սիրել, ապրել, թե ոչ ... բայց իրականում ամեն բան շատ պարզ է ու թեթև ...

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կարո՞ղ ես գովազդել
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 240
    Վերջինը: 20.02.2015, 19:11
  2. Ճի՞շտ է արդյոք հրաժարվել արատներով ծնված երեխայից
    Հեղինակ՝ laro, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 119
    Վերջինը: 20.02.2015, 09:18
  3. Արձակ. Տիեզերքի խենթ սիրուց Ծնված`ը
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 19.05.2014, 14:34
  4. կարո՞տ
    Հեղինակ՝ karina13, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 27.02.2009, 18:17
  5. Սիրուց ատելություն,ատելությունից սեր
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 35
    Վերջինը: 05.01.2008, 02:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •