Մեջբերում I love love-ի խոսքերից Նայել գրառումը
Կհրաժարվեք սիրուց, եթե իմանաք, որ նրա ծնողներից մեկը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Ինչպես գիտեք դա ժառանգական է: Այս դեպքում բանականություն, թե սեր: Հրաժարվել այդ հիվանդությամբ տառապող ժառանգներ ունենալուց?

Ես իմ աչքով տեսել եմ ,որ մի աղջիկ ամուսնացել է: Մինչ ծննդաբերությունն ամեն ինչ լավ էր, բայց երեխայի ծնունդից հետո`սարսափելի: Հիմա վիճակը կայուն է, նույնիսկ ոչինչ չի զգացվում, երեխան 2 տարեկան է: Բայց ցավոք վախ կա, որ հիվանդությունը կփոխանցվի երեխային: Հիվանդության անունն էլ նշեմ`շիզոֆրենիա:
Դա ամենադաժան իրականություններից է ,
Բայց սիրուց հրաժարվել հնարավոր չի,
Հրաժարվել չի նշանակում, թե նա ուրիշինն է և սերդ չկա,
Եթե սիրում ես, ապա ամբողջ կայնքում քո հուշերում կշարունակես սիրել և
սիրուց հրաժարվելը պետք չէ համադրել բանականության հետ որպես առնձին կողմեր,
Դրանք միշտ էլ միասին են` սկզբում բանականությունդ անընդհատ պնդում և ապացուցում է, որ սիրում ես, հետո երբ սովորում ես այդ սիրուն, ապա նույն բանականությունն է, որ ձանձրանալու մասին է սկսում հիշեցնել...
Եթե սիրել ես բանականությամբ, ապա նրանով էլ ընտրություն ես կատարում` շարունակել, թե ոչ...