Աղբյուր՝ lragir.am«ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ ՏԻՐՈՒՄ Է ԿՐԻՄԻՆԱԼԸ»
Սեպտեմբերի 7-ին ու 28-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն կազմակերպությունը թաղապերի և ավագանու ընտրությունների ժամանակ հանդես է եկել դիտորդական առաքելությամբ Արաբկիր 5 (4/12, 4/22, 4/39, 4/45, 4/46) և Կենտրոն 10 (10/10, 10/13, 10/17, 10/21, 10/25, 10/28, 10/30, 10/37, 10/39, 10/44) համայնքների ընտրատեղամասերում: Արաբկիր համայնքի ընտրությունների ընթացքում բազմաբնույթ խախտումների շարքում արձանագրվել է հետևյալը`
4/12 տեղամաս.
ա. Արաբկիր 49, տուն 6 հասցեով ցուցակներում կար մի բնակչի անուն, որ արդեն 8 տարի է ապրում է Գերմանիայում, ինչի կապակցությամբ գրվել է 4 դիմում, որոնց ընթացք չի տրվել.
բ. Ժամը 17:00-ից 20:00-ը նկատվել են մարդկանց /մոտ 20-25 հոգի/ և մեքենաների կուտակումներ տեղամասին կից տարածքում.
գ. ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին և Չորրորդ իշխանություն օրաթերթի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին չեն թույլատրել նկարել մարդկանց կուտակումը: Վերջինիս և ավագանու անդամներից մեկի վստահված անձի միջեւ տեղի ունեցած քաշքշուկին չէին միջամտում մեծաթիվ ոստիկանները, որոնք պնդում էին, թե նկարելը անօրինական է:
4/39 տեղամաս.
ա. Ընտրացուցակներում գրառումները կատարելիս հանձնաժողովի անդամը չէր գրանցում անձնագրի սերիայի տառերը.
բ. Ընտրողը անձնագրով եկել էր քվեարկելու, սակայն իր տեղն արդեն քվեարկված և ստորագրված է եղել (փաստը արձանագրվել է).
գ. Քվեարկողի ստորագրությունը չի համապատասխանել իսկությանը, անձը գտնվում էր արտերկրում (փաստը արձանագրվել է).
դ. Ժամը 18-ից 19-ը տեղամասում վստահված անձի ու հանձնաժողովի անդամի միջև սկսվեց ծեծկռտուք հայհոյանքների ուղեկցմամբ, ինչի պատճառով քվեարկությունն ընդհատվեց մոտ 20 րոպեով:
ե. Քվեարկության արդյունքների պաշտոնական արձանագրությունում առկա են կոպիտ սխալներ և անհամապատասխանություններ:
4/45 տեղամաս.
ա. Հանձնաժողովի անդամներից մեկը հայտնաբերել էր, որ թաղապետի քվեաթերթիկներից պակասում էր 2-ը` որոնց ելունդները պահպանված էին (փաստն արձանագրվել է).
բ. Հանձնաժողովի քարտուղարը խոչընդոտել է վստահված անձի աշխատանքը, պնդելով, որ առանց նախագահի թույլտվության նա իրավունք չուներ կանգնելու քվեատուփերի, քվեախցիկի և գրանցման սեղանի մոտ:
Կենտրոնի ընտրությունների ընթացքում նկատվել են ավելի մեծ քանակությամբ խախտումներ, որոնցից ներկայացվում է հետևյալը`
10/10 տեղամաս.
ա. Տեղամասի մուտքի մոտ նկատվել էին մարդկանց (մոտ 20-25 հոգի) կուտակումներ.
բ. Տեղամասում պարբերաբար առաջանում էին երիտասարդ տղաների կուտակումներ, իսկ ընթացքում ելումուտ էին անում կողմնակի անձինք` ոստիկաններ, վստահված անձանց ընկերներ, թաղի տղաներ և այլն.
գ. Տեղամասում քարոզչություն էր իրականացվում Գ. Բեգլարյանի օգտին:
դ. Գ. Բեգլարյանի վստահված անձը անարգել մոտենում էր ընտրողներին ու ականջին շշնջում:
10/13 տեղամաս.
ա. Հանձնաժողովի նիստը սկսվել էր 07:10-ին և անմիջապես փակվել էր տեղամասի դուռը, որի պատճառով մի քանի վստահված անձ և հանձնաժողովի Ժառանգություն կուսակցության անդամը չեն կարողացել մասնակցել դրան.
բ. Տեղամասի անմիջական հարևանությամբ Գ.Բեգլարյանի պաստառները չէին հանվել.
գ. Ընտրողների ցուցակները տեղադրված էին չափազանց անհարմար մի վայրում, որի պատճառով դրանց ոչ մի ընտրող չէր կարողացել մոտենալ.
դ. Հանձնաժողովի նախագահը ճնշում էր գործադրում դիտորդների և ընդդիմադիր թեկնածուի վստահված անձանց վրա.
ե. Մերսեդես և Համմեր մեքենաներով բազմաթիվ ընտրողների, հատկապես ծերերի, բերել էին ընտրատեղամաս:
10/17 տեղամաս.
ա. Վստահված անձինք նկատել էին և կանխել 4 ընտրողների մասնակցությունը, որոնց անձնագրերում նշված գրանցման հասցեները չէին համապատասխանում գրանցամատյանում նշված հասցեների հետ, բայց հանձնաժողովի անդամները թույլատրել էին նրանց քվեարկելը.
բ. Հանձնաժողովի նախագահը խոչընդոտում էր դիտորդի և վստահված անձանց գործունեությանը:
10/21 տեղամաս.
ա. Ժամը 07:00-ից ստեղծվել էր լարված մթնոլորտ, քանի որ հանձնաժողովի անդամներից 2-ը կոպիտ կերպով առարկում էին, որ վստահված անձինք դիտարկումներ անեն` կանգնած սեղանների ետևում: Տեղի ունեցավ 3 նմանատիպ միջադեպ որոնք ուղեկցվում էին վիրավորանքներով և հայհոյանքներով.
բ. Քվեախցիկների դասավորությունը չէր ապահովում քվեարկության գաղտնիությունը.
գ. Ամբողջ ընթացքում տեղամասում ելումուտ էին անում կողմնակի մարդիկ` ոստիկաններ, շենքի հավաքարար, պարետ, վստահված անձանց ընկերներ և այլ անհայտ անձինք:
10/25 տեղամաս.
ա. Քվեախցիկների դասավորությունը չէր ապահովում քվեարկության գաղտնիությունը.
բ. Հանձնաժողովի նախագահը և վստահված անձանցից մեկը միջամտում էին քվեարկությանը:
10/28 տեղամաս.
ա. Քվեախցիկները չէին ապահովում գաղտնիությունը, քանի որ ընտրողները մեջքով կանգնած էին քվեարկում.
բ. Տիգրան Մեծ 33-5 հասցեի բնակիչը պնդում էր, որ չնայած բազմաթիվ բողոքներին, ընտրացուցակում տարիներ շարունակ իրենց հասցեում գրանցված է 4 բնակչի անուն, որոնցից 3-ը գտնվում են արտերկրում, իսկ մեկը ցուցակում գրանցված էր 2 անգամ իրար ետեւից.
գ. Ընտրատեղամասի անմիջապես մուտքի մոտ փակցված էին տարբեր թեկնածուների օգտին քարոզող պաստառներ.
դ. Ընտրատեղամասում պարբերաբար առաջանում էին երիտասարդ և ամրակազմ տղաների կուտակումներ, իսկ ընթացքում տեղամասում ելումուտ էին անում կողմնակի անձինք` ոստիկաններ, շենքի հավաքարար, պարետ, վստահված անձանց ընկերներ, թաղի տղաներ և այլն.
ե. Հանձանաժողովի քարտուղարը հրաժարվեց տրամադրել դիտորդին քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության պատճեն:
10/30 տեղամաս.
ա. Ընտրատեղամասում և նրա մոտակա տարածքում տիրում էր խիստ լարված մթնոլորտ: ժամը 15:00-ից մինչև ընտրության ավարտը տեղամասի դիմաց, 10-20 մետր հեռավորության վրա, առկա էին մի քանի տասնյակ մարդկանց խմբեր: Նրանք այցելում էին տեղամասը, ինչպես նաև նույն դպրոցում տեղակայված հարևան տեղամասերը (10/29 և 10/31), ուղեկցում էին ներս ընտրողներին կամ դուրս եկողներից հարցնում էին, թե ում օգտին են քվեարկել: Հանձնաժողովի նախագահը ոստիկաններին չկանչեց կարգը պահպանելու և դիտորդը ստիպված էր զանգահարել Կենտրոնի ոստիկանության բաժանմունք, որից հետո միայն 10-15 րոպեով ոստիկանները հայտնվեցին.
բ. Քվեախցիկները չէին ապահովում գաղտնիությունը, քանի որ ընտրողները մեջքով կանգնած էին քվեարկում.
գ. Խցիկներին հաճախ մոտենում էին մի քանի հոգով: Նախագահը, մասնավորապես առավոտյան և երեկոյան ժամերին, ընտրողներին ուղեկցում էր մինչև քվեախցիկ և հուշում, թե ում անունը նշեն.
դ. Մոտ 15 հոգի առնվազն 4-5 անգամ տարբեր հագուստներով մասնակցել էին ընտրությանը:
ե. Ընտրության ընթացքում մարդկանց վրա գործադրվում էր հոգեբանական ճնշում: Քվեախցիկներից մեկից ընդամենը 50 սմ վրա, իսկ քվեատուփից` 1 մետրի վրա անկյունում տեղադրված էր տեսախցիկ, որը տեղափոխվեց հանդիպակաց անկյուն միայն ժամը 17:00-ի մոտ` Ազատություն ռադիոկայանի լրագրողի դիտողությունից հետո: Անհայտ մնաց, թե ում կողմից էր կատարվում նկարահանումը.
զ. Ընտրության ընթացքում մի երիտասարդի դուրս էր հրավիրվել, ասելով որ նա ՙկարուսել՚ է անում Արարատ Զուրաբյանի օգտին նշված քվեաթերթիկով: Տեղամասի առջևում նրան ծեծել էին դրսում կանգնած երիտասարդները նախագահի ներկայությամբ: Նախագահը ոստիկանությանը չէր դիմել, սակայն իր մոտ էր պահել երիտասարդի անձնագիրը.
է. Մեր կազմակերպության դիտորդից միջանցքների կուտակումները և խմբերի ակտիվ տեղաշարժը նկարահանելու ժամանակ այդ խմբերի երիտասարդներից մեկը, մյուսների հայհոյանքների ուղեկցությամբ` քաշքշելով խլել էր լուսանկարչական ապարատը, վերադարձնելով այն մի քանի րոպե անց առանց ժապավենի: Երկրորդ անգամ, երիտասարդների նույն խմբից մեկը գողացել է դիտորդի պայուսակը, հանելով նրա միջի ապարատը և կրկին վերադարձնելով այն առանց ժապավենի.
ը. Դիտորդների և վստահված անձանց նկատողություններին նախագահն արձագանքում էր կոպտորեն, սպառնալով դուրս հրավիրել տարածքից:
10/37 տեղամաս.
ա. Տեղամասում առավոտից մինչև օրվա երկրորդ կեսը մթնոլորտը շատ լարված էր: Հանձնաժողովի բոլոր անդամները անընդհատ վիրավորելով, մեղադրելով, փորձում էին ճնշում գործադրել անդամներից մեկի վրա:
բ. Տեղամասի բացվելու ժամանակ, դիտորդներին և վստահված անձանց ասացին, որ գնան և իրենց տեղերը նստեն` սահմանափակելով իրենց իրավունքները և խոչընդոտելով աշխատանքը:
գ. Կազմակերպության դիտորդին հանձնաժողովի քարտուղարը հրաժարվեց տալ արձանագրություն:
դ. Հանձնաժողովի անդամներից մեկը սպառնացել է վստահված անձանց և դիտորդներին, արգելելով ծանոթանալ ընտրողների անձնագրի հետ.
ե. Ամբողջ ընթացքում տեղամաս էին ներս ու դուրս անում կողմնակի անհայտ անձիք:
զ. Միևնույն մարդը 5 անգամ ելումուտ էր անում տեղամաս` ավտոմեքենայով տարբեր մարդկանց էր բերում քվեարկելու:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
www.tert.am«Ընտրությունը քոնն է» հ/կ–ն ներկայացրեց 2008թ. ՏԻՄ ընտրությունների ընթացքում իրականացրած դիտորդական առաքելության արդյունքները
«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության դիտորդները սեպտեմբերի 28-ին դիտարկել են Երևանի 206 ընտրատեղամասեր։ Այսօր Մամուլի ազգային ակումբում վերոնշյալ կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը նշեց, որ թեև սեպտեմբերի 7-ին Երևանում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո իրենց կազմակերպությունը դատապարտել է ընտրական վեճերը լուծելու բռնի մեթոդները և կոչ արել ապահովել ընտրությունների օրինականությունը և գործել հանդուրժողականության մթնոլորտում, սակայն ՏԻՄ ընտրությունների այս փուլում ևս տեղ են գտել անօրինական քվերակության դրսևորումենր և բռնարարքներ «Կենտրոն» համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ։
Նշենք, որ սեպտեմբերի 28-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվել նաև Նոր Նորք, Նորք–Մարաշ, Ավան, Դավիթաշեն և Շենգավիթ համայնքներում։
Հարություն Համբարձումյանը նշեց, որ իրենց մտահոգությունները վերաբերում են հատկապես «Կենտրոն» համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններին։
«Դիտարկաված որոշ տեղամասերում, ցավոք, արատավոր ընտրությունների պրակտիկան իր շարունակությունը գտավ՝ ի դեմս «թաղային հեղինակությունների», որոնք ակտիվորեն միջամտեցին ընտրագործընթացներին և որոշ ՏԸՀ–ների, որոնք երբեմն օրենքի չիմացության պատճառով, երբեմն էլ միտումնավոր չկանխեցին ընհտրախախտումները»։
Միաժամանակ, կազմակերպության դիտորդները արձանագրել են ընտրությունների ցածր մասնակցություն և դրանից եզրակացրել, որ 2 հիմնական թեկնածուները բարձր հեղինակություն չէին վայելում ընտրողների շրջանում։
Ըստ ներկայացված արդյունքների անօրինական քվեարկության դեպքերը հետևյալն են. Նորք–Մարաշի թիվ 10/03 տեղամասում բաց քվեարկություն է կատարվել, իսկ դեպքին ականատես հանձնաժողովի անդամները չեն փորձել կանխել այն։
Կենտրոն համայնքի թիվ 10/03 տեղամասում Գ. Բեգլարայնի կոմնակիցների կողմից քվեաթերթիկների լցոնումների պատճառով վիճաբանություն է առաջացել վստահված անձանց և ՏԸՀ–անդամների միջև, ինչը վերածվել է ծեծկռտուքի; դեպքի վերաբերյալ ՏԸՀ նախագահը հրաժարվել է արձանագրություն կազմել։ Լցոնման դեպքեր արձանագրվել են թիվ 10/11, 10/53, 10/12 տեղամասերում։
Թիվ 10/53 տեղամասում մի տղայի և մի աղջկա կողմից ներս են բերվել արդեն նշագրված քվեաթերթիկները քվեարկղը լցնելու նպատակով։ Մինչ դրանք արկղը նետելը՝ ՏԸՀ նախագահը ցանկացել է անձամբ ճշտել, թե արդյոք ու՞մ օգտին են դրանք նշագրված։ Երբ քվեաթերթիկների մեջ հայնտաբերվել են ոչ միայն Գ. Բեգլարյանի, այլև Ա. Զուրաբյանի օգտին քվեարկված քվեաթերթիկներ, տեղամասում աղմկալի վեճ է ծագել։ ՏԸՀ–ում «Ժառանգություն» խմբակցությաններ ներկայացուցիչը, համոզվելով, որ իր ջանքերը զուր են, բոյկոտել է ՏԸՀ–ում իր աշխատանքը և հեռացել՝ չմասնակցելով ձայների հաշվարկին։ Տեղամասը լքել է նաև Ա. Զուրաբյանի վստահված անձը։ Նման դեպքեր արձանագարվել են նաև այլ տեղամասերում։
Թիվ 10/49 տեղամասում «թաղային հեղինակությունները» միջամտել են ընտրությունների ընթացքին, տեղամասից դուրս քարոզչություն իրականացրել, ուղեկցել ընտրողներին տեղամասային կենտրոն ու դեպի քվեարկության խցիկ, դիտարկել նրանց քվեարկությունը։ Թիվ 10/11, 10/12տեղամասերում վստահված անձանց և դիտորդներին արգելել են ազատ տեղաշարժվելով դիտարկումներ իրականացնել։
Նոր Նորքի թիվ 2/2, 2/1, 2/3, 2/19, 2/4, 2/24, 2/16, 2/17, 2/8, 2/45, Կենտրոնի թիվ 10/16, 10/21 տեղամասային կենտրոններում քվեարկության խցիկները տեղադրված են եղել այն դիրքով, որ ընտրողների քվեարկության արդյունքները դյուրին կերպով դիտարկելի են դարձել։
Հարություն Համբարձումյանը նաև նշեց, որ ի տարբերություն Արաբկիրի և Քանաքեռ–Զեյթունի ՏԻՄ ընտրությունների՝ Կենտրոնում լցոնումներն ավելի շատ են եղել։
Ոտնահարված ձայներ
Կենտրոն համայնքի թաղապետի ընտրության հաջորդ օրը Հայաստանի ժուռնալիստների միության շենքում տեղակայված ընտրական տեղամասի անկյունում թափված քվեաթերթիկների հսկա կույտը բռնապետության իրական դեմքն է: Քանի որ պաշտոնական տվյալներով ընտրապայքարում իբր հաղթել է Գագիկ Բեգլարյանը, ենթադրելի է, որ դեն նետված քվեաթերթիկներում Արարատ Զուրաբյանի ձայներն են: Ենթադրելի է նաեւ, որ սա միակ տեղամասը չէ, որտեղ Զուրաբյանի քվեներն արժանացել են նման ճակատագրի:
![]()
Չեմ կարծում ,որ ՀԱԿը իր դիքորոշումը փոխել է... բոլորին էլ պարզ էր(բացի քեզանից երևի), որ այս ընտրությունները ոչինչ չէին տալու: Ես քո գրառումները գիտեմ, քննադատում էիր ՀԱԿին , որ ներքևի օղակներից ընտրվելով չի ուզում հասնի իշխանության, հիմա տեսնելով արդյունքները՝ ինքդ քեզ հակասելով , լրիվ ուրիշ բան էս գրում:
Փոխել է ՀԱԿը իր դիրքորոշումը, այն էլ ինչպես է փոխել ու դա զռռում է գործողություններից, որոնց դիմում է ՀԱԿը վերջին շրջանում, այն է ՏԻՄ ընտրություններին մասնակցելը...
ԼՏՊի ու հիմա ՀԱԿի խոսնակի Մուսինյանի կողմից պնդումը թե ՏԻՄ ընտրությունները սահմանադրական պիտի լինեն հետո իրնեք մասնակցեն, դեռ չեն ջնջելնայի նրա ելույթը մայիսին http://www.a1plus.amինչ է պատճառը, որ իրենք չէին մասնակցում Երեւանում երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին. ՚Չմասնակցեցինք այդ ընտրություններին, որովհետեւ դրանք հակասահմանադրական են,1/amu/?page=issue&iid=60644
ՈՒ վերջին արտահայտությունը ԼՏՊի կողմից, որ ՏԻՄ ընտրությունները ամենակարևորն են էլ չասած, որ հիմա արդեն մասնակցում են-ինչ է սահմանադրական են դարձել, որ մասնակցում են՞
Կարծիք փոխելու մեջ հանցանք ու ամոթ չկա
«Իրենց կարծիքը չեն փոխում միայն հաստագլուխները» - Ա.Էյնշտեյն
Բայց այս ամենը մի կողմ. պնդումը, որ ՏԻՄ ընտրությունները ոչիչն չեն որոշում, ամեն ինչ նախագահի պաշտոնով պիտի որոշվի, անընդհատ ասվել է ու ասվում է, ներառյալ այստեղ Լևոն նախագահ կարգախոսին աջակցողները։
Զբաղվել ՏԻՄ ընտրություններով, նշանակում է «ԼՏՊին նախագահի պաշտոն տվեք ամեն ինչ լավ կլի», կարգախոսից հրաժարվել։ Ինչը իմ կարծիքով պետք էր հենց սկզբից ժողովրդին բացատրել ու անել, շատ պետք լինի կարող եմ մեր քննարկումները կես տարվա հնության հանել, կտեսնեք, որ ամեն ինչ փոխվել է ու ժողովուրդի քաղաքական կյանքի վերադարձնելու ճանապարհը փոխվել է, իմ կարծիքով նոր է ճիշտ ուղղություն ըտրվել...
Գոնէ հույս կա, որ կսկեն հիմա անել։
Իսկ իմ ընկալումները պահերից կախված ցավոք չեն փոխվում ու մնում եմ նույն կարծիքին ԼՏՊն հայ ժողովրդին ՊԱՐՏՔ Է հայաստանի քաղաքական դաշտը։ Իր օրոք դա ոչընչացվել է, հիմա պետք է վերականգնի։
Այն, որ սերժանտական-հաբռգիստները Հայաստանի հավայի կուսակցություններից, նույնպես մինչև վերջերս մատի փաթաթան էին սարքել, թե լավ կլինի ՀԱԿ-ը զբաղվի ՏԻՄ ընտրություններով ու մոռանա նախագահի աթոռը, նույնպես ապացույց է, որ ՀԱԿը ՏԻՄ ընտրություններով զբաղվելու ցանկություն չունի։
Հիմա գիտեն բոլորը, թե ինչքան ԱՂԲ կա ՏԵՂԱԿԱՆ կառավարման մարմիններում, այնտեղ են իրական ավգյան ախոռները ու դժվար գործ է այդ ամենը մաքրել։ Բայց միթե ԼՏՊն ու ՀԱԿը իրենց նպատակը դրանում չի, որ տեսնում են՞
Հաբռգիստները նույնիսկ բան էր ասում էին ու մտածում էին մեկա չի անի, հիմա համոզված եմ մատները կծել են ու ավելի են կծելու եթե ՀԱԿը իսկապես սկի զբաղվել ՏԻՄ ընտրություններով ու շնչելու տեղ չտա հաբռգիստներին, ներվերները դրանց հա լարված մնան ու ծախս ծախսի հետևից անեն։
ԽՍՀՄի փլուզման համար միայն ամերիկացիներն ու եվրոպացիներն են իրենց էշի տեղ դնում ու Գորբաչովին շնորհակալություն հայտնում, իրականում բոլորն էլ գիտեն, որ տեղական ինքնիշխանությունները 15 հանրապետություններում հանգեցրին այդ բուրգի փլուզման ու ոչ Լենին Պարտիա Գորբաչով - վերևից...
Վերջին խմբագրող՝ voter: 01.10.2008, 18:47:
Դեմ չես, չէ՞, որ ամբողջ գրառումդ չկարդամ: Ալարում եմ:
Ենթադրություններդ հավաստիի տեղ մի անցկացրու:
Շարժումը դեռ մինչև ՀԱԿ-ի կազմավորվելը, երբ ընդամենը նախագծի տեսքով էր, հայտարարվեց, որ ակտիվ մասնակցություն է ունենալու երկրի ներքին կյանքին, ակտիվ մասնակցելով բոլոր ընտրություններին: Երբ հասավ Երևանի ՏԻՄ ընտրությունների մասը, ապա հաշվի առնելով, որ սրանք անօրինական են, որոշվեց չմասնակցել դրանց: Բայց միայն դրանց մասին էր խոսքը, միայն անօրինական լինելու պատճառով: Բայց հետո որոշվեց այնուամենայնիվ մասնակցել, որովհետև այսպես թե այնպես այդ խախտումը արվում է և ոմանք չէին կարողանում հասկանալ չմասնակցելու պատճառը: Բայց ՀԱԿ-ի սկզբունքը ի սկզբանե եղել է ակտիվ մասնակցությունը բոլոր տեսակի ընտրություններին: Կարծում եմ, որ էլի չես փորձի պատմությունը շուռ տալ քեզ բարենպաստ գույնի տակ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տվյալ դեպքում հարցը կարծիք փոխել չփոխելու ու ինձ անհիմնա իրականության աղավաղումների մեղադրանքներ ներկայացնելու մասին էր...
Կոմմենտներս բուն թեմայի վերաբերյալ վերևում են ու ամենուր - ընդհանրացնելով ասեմ, որ իմ կարծիքով ժամանակ էր պետք, որ հասունանա ու շատ նորմալ եմ համարում, որ սկզբից չէին ցանկանում մտնել այդ ախոռները, բայց վերջ ի վերջո պիտի ինչ որ մեկը դա անի ինք իրեն չի լինելու ու նախագահի պաշտոն ունենալ չունենալն էլ այստեղ ոչ մի դեր չի խաղում - անողը անում է, իսկ ինչպես ասեցի գործ անողին միշտ էլ ավելի են աջակցում, քան միայն խոսողին...
Հայ Հավայի Կուսակցության ՀՀԿ դեմագոգները հիմա հենց սովետական ստանդարտի դեմագոգիաներով են զբաղված ու նրանց հետ անիմաստ է ինչ որ հարցեր քննարկել, պետք է գործել - վերադարձնել իշխանությունը ժողովրդին։
Դա արվում է ՏԵՂԵՐՈՒՄ և ոչ ՎԵՐևՆԵՐՈՒՄ, այդքանը նույնիսկ հաբռգիսնտերն են հասկանում ու դրա համար ամեն ընտրությունից առաջ փորձում են ասֆալտ, գաջ ցեմենտ անել բակերում։
Հուսամ ԼՏՊն ու ՀԱԿը կկարողանան մարդկանց քաղաքական տկարությունը վերացնել, որ նրանք սկսեն գիտակցել, որ ասֆալտապատ ու գաջած բակը չի, որ իրենց պիտի աշխատանք, անվտանգություն ու արդարություն ապահովվի ու որ այդ չաձանիշներն են ամեն ինչ որոշում, նաև հենց այդ գյաջ, ասֆալտը, որը ՊԱՐՏԱՎՈՐ են անել անկախ նրանից ընտրություններ են թէ, ոչ ու ժողովուրդը սկսի կիրառել իր իշխանությունը ու պահանջել, որ ամեն օր գյաջ ու ասֆալտ, սովածներին հաց անգյալներին գործ ապագովվի...
Ժող ջան, էլ ինչ էիք սպասում էդ ընտրական հանձնաժողովներից? Չտեսաք թե ովքեր էին նստած էդտեղ? ինչպես ասում էր ստարի-դոբրի սովետական ֆիլմի հերոսուհին. "Да на них же пахать нужно!.." Էլ ինչ ենք դրանից հետո ուզում?..
Life is too short...
Ես էլի կպնդեմ, որ կարծիք չի փոխվել:
Ուրիշ օրինակ բերեմ:
Ենթադրենք ես որոշում եմ, որ ամեն օր ժամը վեցին պիտի թարմ ու հասած միրգ ուտեմ՝ օրգանիզմիս առողջ լինելու համար: Հետո օրերից իմ առջև լինում է խակ միրգ, ու քանի որ իմ որոշումը հասած միրգ ուտելն էր, չեմ ուտում: Մի քանի օր կրկնվելուց հետո, որոշում եմ, որ դե հիմա խակն էլ վիտամին ունի, ու այդ օրը խակն եմ ուտում: Բայց իմ տեսակետը նույնն է, որ ճիշտ է թարմ ու հասած միրգ ուտելը և հենց դա է ձեռքս ընկնում, դա եմ ուտում:
Ստացվեց որ ես իմ կարծի՞քը փոխել եմ:
Ո՛չ:
Կարելի է այսպես էլ ասել: Ռազմավարությունը նույնն է մնացել, տակտիկան փոխվել է: Դրանք իրարից լրիվ տարբեր բաներ են:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ, հարգելիս, դու ընդունում ես արդյոք, որ այսօր ՀՀ-ում առկա է ազգաբնակչության մի հոծ զանգված` տգետ-անգրագետ, բռի ու ագրեսիվ? Ցավոք, դա այդպես է, եւ մենք ուզենք թե չուզենք պետք ա ընդունենք այն ցավալի իրողությունը, որ ՏԻՄ ընտրություններում այդ "կոդլներն" են հարց լուծողները այսօր:
Life is too short...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ