Շարունակենք, աղբյուրն էլի Ա1+.

ԱՀԱԲԵԿՈՒՄ ԵՆ ԶԻՆՎԱԾ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ

[16:50] 28 Սեպտեմբերի, 2008

Ժամը 16-ի սահմաններում Այգեստան թաղամասում գտնվող Ջ. Կիրակոսյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/23 ընտրական տեղամասում թեկնածուներից մեկի` Գագիկ Բեգլարյանի համար աշխատող մի խումբ զինված երիտասարդներ հարձակման են ենթարկել վստահված անձանց` փորձելով ծեծելով նրանց դուրս հանել տեղամասից:

Հիշեցնենք, որ այս տեղամասում առավոտյան տեղի էր ունեցել բաց քվեարկություն, ինչը կանխելու` վստահված անձանց փորձին ի պատասխան հանձնաժողովի նախագահ Սերգեյ Կոստանյանը կանչել էր տեղամասի մոտ կանգնած երիտասարդներին, որոնք կրկին ծեծել էին վստահված անձանց:

Իսկ Նորագյուղ եւ Կիլիկիա թաղամասերում վերջին ժամերին ընտրողներին եւ վստահված անձանց ահաբեկելու գործընթացն ավելի համակարգված բնույթ է ստացել: Մի քանի տասնյակ զինված երիտասարդներ թանկարժեք արտասահմանյան մակնիշի մեքենաներով (հիմնականում ջիփերով) շրջում են տեղամասերին հարող տարածքներում` ընտրողներին եւ վստահված անձանց սպառնալով, որ Գագիկ Բեգլարյանին չընտրելու եւ նրա համար ՚աշխատողներինՙ խոչնդոտելու դեպքում ՚վատ կլինիՙ: Դրանց թվում են հետեւյալ պետհամարիշներով արտասահմանյան մեքենաները, որոնցից մի քանիսի մակնիշը եւս հաջողվել է ճշտել. 600 ss 06 պետհամարանիշով սեւ ՚Range Roverՙ, 60 666 սեւ ՚Mersedes Brabusՙ (վերջին երկուսը, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին` ԼՖիկ Սամոյին), 53 SS 555 պետհամարանիշով ՚7-րդ դասի BMWՙ:

Զինված խմբավորման մյուս ավտոմեքենաներն ունեցել են հետեւյալ պետհամարանիշները` 50 555, 04 040, 09 990, 70 111: Տեղեկատվությունը մեզ է տրամադրել Արարատ Զուրաբյանի նախընտրական շտաբը: