Հատուկ ՏԻՄ ընտրության ջատագովների համար ծաղկաքաղ անեմ Ա1+ կայքից.
Կենտրոն համայնքի ղեկավարի թեկնածու Արարատ Զուրաբյանի շտաբից տեղեկացնում են, որ մի շարք ընտրատեղամասերում արձանագրվել են ընտրախախտումներ: Գրողների միության շենքում տեղակայված թիվ 10/49 տեղամասում ժամը 9:30-ի սահմաններում տեղի է ունեցել բաց քվերակություն: Նույն տեղամասից դուրս են հանելԱրարատ Զուրաբյանի վստահված անձին:
Թիվ 19 մանկապարտեզում գտնվող 10/07 տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Արա Սադոյանը ոստիկանների օգնությամբ ընտրատեղամասից դուրս է հանել վստահված անձանց:
Իսկ Սպանդարյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/39 տեղամասում ընտրական հանձնաժողովի նախագահ Կարինե Մկրտչյանը և հանձնաժողովի անդամ Արևիկ Ղազարյանը ընտրողներից պահանջում են քվեախցից դուրս գալուց հետո բացել ծրարը և միայն քվեաթերթիկն իրենց ցույց տալուց հետո գցել քվետուփի մեջ:Ժամը 10:45-ի սահմաններում միջադեպ է տեղի ունեցել Այգեստան թաղամասում գտնվող Ջ.Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղակայված N 10/03 ընտրական տեղամասում: Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Կոստանյանը ընտրողներից պահանաջել է կատարել բաց քվեարակություն, այսինքն` քվեաթերթիկը քվեատուփը գցել իրեն ցույց տալուց հետո: Թաղապետի թեկնածու Արարարատ Զուրաբյանի վստահված անձը պահանջել է դադարեՍԵցնել բաց քվերկությունը: Դրան ի պատասխան` Սերգեյ Կոստանյանը կանչել է տեղամասի մոտ հավաքված մի խումբ տղաների, որոնք քաշքշել ու հարվածել են Զուրաբյանի վստահված անձին:
Ժամը 10:55-ին բաց քվերակություն է կատարվել նաեւ Ծխախոտագործների 1 հասցեում գտնվող թիվ 10/32 ընտրական տեղամասում: Բաց քվերարկությունը դադարեցնել պահանջող վստահված անձանց ոստիկանները դուրս են հանել տեղամասից:Մետաքս թաղամասում գտնվող թիվ 39 դպրոցում տեղակայված 10/33 ընտրական տեղամասում գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանի թիմակիցները ՚Գազելՙ-ներով ընտրողներին բերում են քվերկության, վստահված անձանց արգելում են մոտենալ ընտրացուցակներին եւ հանձնաժողովի անդամների թողտվությամբ ընտողների հետ մոտենում են քվեախցիկին` ստուգելու համար, որ նրանք ընտրել են Գագիկ Բեգլարյանին:
Իսկ Կիլիկիա թաղամասում տեղակայված թիվ 10/51 տեղամասում քիչ առաջ արգելել են լրագրողների մուտքը. լրագրողների թվում է եղել նաեւ Գյումրիի ՚Գալլաՙ հեռտուստաընկերության նկարահանող խումբը:
Հիդրոպնեվավտոմատիկայի ինստիտուտում տեղակայված թիվ 10/53 տեղամասում Ժամը 10:15-ի դրությամբ քվերակել է 50 ընտրող, մինչդեռ այս տեղամասից թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին է ուղարկվել հաղորդագրություն, ըստ որի այդ պահի դրությամբ քվերակությանը մասնակցել է 150 ընտրող:Մետաքս թաղամասում գտնվող թիվ 33 դպրոցում տեղակայված թիվ 10/29 ընտրական տեղամասում վստահված անձինք մեկուսացվել են, հանձնաժողովի նախագահ Միշա Սանթրյանի կարգադրությամբ տեղամասում գտնվող մի խումբ երիտասարդներ նրանց թույլ չեն տալիս տեղաշարժվել տեղամասում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ թաղապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանի համակիրները այս տեղամաս են բերել Կենտրոնի բնակիչներ չհանդիսացող քաղաքացիների, որոնք քվեարկել են` հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ քվեաթերթիկներ ստանալուց հետո: Այս տեղամասում գտնվող ՚Հայքՙ թերթի թղթակից Տաթեւ Մեսրոպյանին հանձնաժողովի նախագահի հետ ՚համագործակցողՙ ինչ-որ երիտասարդներ ահաբեկել են, սպառնալով` ՚եթե ուզում ես քո հետ վատ բան չլինի, հանգիստ նստի տեղդՙ:
Իսկ ժամը 11:25-ին Ծխախոտագործների 1 հասցեում գտնվող թիվ 10/33 տեղամասից դուրս է հանվել համայնքի ղեկավարի թեկնածու Արարատ Զուրաբյանի վստահված անձ, ՚Ժառանգությունՙ կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Մեսրոպյանը: Նույն տեղամասի հանձնաժողովի նախագահը ժամը 11:50-ին բացել է արդեն քվեարկված քվեաթերթիկները և Արարատ Զուրաբյանի օգտին քվեարկվածների վրա նշումներ անելով` դրանք դարձրել է անվավեր: Իսկ ժամը 11:30-ին ՚Հրազդանՙ մարզաթատերական համալիրում գտնվող թիվ 10/51 և Կիլիկա թաղամասի թիվ 22 գրադարանում տեղակայված 10/52 տեղամասեր է (դրանք գտնվում են հարեւանությամբ) մուտք գործել Դավիթ Օհանյան անունով ինչ-որ քաղաքացի և երկու հանձնաժողովների նախագահներին հրավիրել է տեղամասում գտնվող ոստիկանների սենյակ: Այդտեղից դուրս գալուց հետո հանձնաժողովների երկու նախագահներն էլ չհրկիզվող պահարաններից (սեյՖերից) հանել են քվեաթերթիկները և պահում են իրենց գրապաններում:
Ընտրակաշառք են բաժանում
Կենտրոն համայնքի ղեկավարի` այսօր ընթացող ընտրությունների գնացողներին թաղապետի թեկնածուներից մեկի` Գագիկ Բեգլարյանի թիմակիիցներն արդեն սկսել են ընտրակաշառք բաժանել:
Մասնավորապես, Կոնդ թաղամասի Ռուսթավելու անվան դպրոցում տեղակայված թիվ 10/47 և 10/48 ընտրատեղամասեր գնալուց առաջ մի շարք ընտրողներ, վստահված անձանց ուղեկցությամբ մտնում են մոտակայքում գտնվող ոմն Սմբատի տուն, ստանում գումարը (այս պահին գումարի չափը դեռևս հայտնի չէ) և համապատասխան ցուցակում իրենց անունը նշելուց հետո գնում են քվերկության:
Քվեարկում են ուրիշի անձնագրով
Ծխախոտագործների 1 հասեցում գտնվող թիվ 10/33 ընտրական տեղամսաում ժամը 11:05-ին արձանագրվել են ինչ-որ անձանց կողմից իրենց չպատկանող անձնագրերով քվերկելու դեպքեր: Նույնը տեղի է ունեցել Շևչենկոյի անվան N 42 դպրոցում գտնվող թիվ 10/40 ընտրատեղամասում: Ժամը 11:10-ին այլ անձի անձնագրերով այստեղ քվերակություն է կատարվել:Մետաքս թաղամասում գտնվող թիվ 33 դպրոցում տեղակայված թիվ 10/29 ընտրական տեղամասում վստահված անձինք մեկուսացվել են, հանձնաժողովի նախագահ Միշա Սանթրյանի կարգադրությամբ տեղամասում գտնվող մի խումբ երիտասարդներ նրանց թույլ չեն տալիս տեղաշարժվել տեղամասում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ թաղապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանի համակիրները այս տեղամաս են բերել Կենտրոնի բնակիչներ չհանդիսացող քաղաքացիների, որոնք քվեարկել են` հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ քվեաթերթիկներ ստանալուց հետո: Այս տեղամասում գտնվող ՚Հայքՙ թերթի թղթակից Տաթեւ Մեսրոպյանին հանձնաժողովի նախագահի հետ ՚համագործակցողՙ ինչ-որ երիտասարդներ ահաբեկել են, սպառնալով` ՚եթե ուզում ես քո հետ վատ բան չլինի, հանգիստ նստի տեղդՙ:
Իսկ ժամը 11:25-ին Ծխախոտագործների 1 հասցեում գտնվող թիվ 10/33 տեղամասից դուրս է հանվել համայնքի ղեկավարի թեկնածու Արարատ Զուրաբյանի վստահված անձ, ՚Ժառանգությունՙ կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Մեսրոպյանը: Նույն տեղամասի հանձնաժողովի նախագահը ժամը 11:50-ին բացել է արդեն քվեարկված քվեաթերթիկները և Արարատ Զուրաբյանի օգտին քվեարկվածների վրա նշումներ անելով` դրանք դարձրել է անվավեր: Իսկ ժամը 11:30-ին ՚Հրազդանՙ մարզաթատերական համալիրում գտնվող թիվ 10/51 և Կիլիկա թաղամասի թիվ 22 գրադարանում տեղակայված 10/52 տեղամասեր է (դրանք գտնվում են հարեւանությամբ) մուտք գործել Դավիթ Օհանյան անունով ինչ-որ քաղաքացի և երկու հանձնաժողովների նախագահներին հրավիրել է տեղամասում գտնվող ոստիկանների սենյակ: Այդտեղից դուրս գալուց հետո հանձնաժողովների երկու նախագահներն էլ չհրկիզվող պահարաններից (սեյՖերից) հանել են քվեաթերթիկները և պահում են իրենց գրապաններում:
Ընտրակաշառք են բաժանում
Կենտրոն համայնքի ղեկավարի` այսօր ընթացող ընտրությունների գնացողներին թաղապետի թեկնածուներից մեկի` Գագիկ Բեգլարյանի թիմակիիցներն արդեն սկսել են ընտրակաշառք բաժանել:
Մասնավորապես, Կոնդ թաղամասի Ռուսթավելու անվան դպրոցում տեղակայված թիվ 10/47 և 10/48 ընտրատեղամասեր գնալուց առաջ մի շարք ընտրողներ, վստահված անձանց ուղեկցությամբ մտնում են մոտակայքում գտնվող ոմն Սմբատի տուն, ստանում գումարը (այս պահին գումարի չափը դեռևս հայտնի չէ) և համապատասխան ցուցակում իրենց անունը նշելուց հետո գնում են քվերկության:
Քվեարկում են ուրիշի անձնագրով
Ծխախոտագործների 1 հասեցում գտնվող թիվ 10/33 ընտրական տեղամսաում ժամը 11:05-ին արձանագրվել են ինչ-որ անձանց կողմից իրենց չպատկանող անձնագրերով քվերկելու դեպքեր: Նույնը տեղի է ունեցել Շևչենկոյի անվան N 42 դպրոցում գտնվող թիվ 10/40 ընտրատեղամասում: Ժամը 11:10-ին այլ անձի անձնագրերով այստեղ քվերակություն է կատարվել:Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցում տեղակայված 10/29 ընտրատեղամասում, այսօր Կենտրոնի գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանի հանակիրներն ահաբեկել են ՚Հայքՙ օրաթերթի լրագրող Տաթեւ Մեսրոպյանին:
Մեսրոպյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ այդ տեղամասում վախի մթնոլորտ է տիրում. ՚Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նկատեցի թե ինչպես են նույն անձինք քվեարկելուց հետո հեռանում, ապա նորից վերադառնում եւս մեկ անգամ քվեարկելու համար: Երբ նկատեցի դա եւ փորձեցի պարզել, ինձ մոտեցան Գագիկ Բեգլարյանի համակիրները եւ ասացին. ՚Հանգիստ պահի քեզ. էստեղից հելնել կաՙ: Այս երիտասարդները չգիտես ինչու ազատ մուտք եւ ելք ունեն ընտրատեղամասՙ: Մեսրոպյանը զրուցել է նաեւ Արարատ Զուրաբյանի վստահված անձի հետ. ՚Նա տեղյակ էր այս ամենից, սակայն վախեցած էր եւ զգացվում էր, որ նրան ահաբեկել են ինչպես եւ ինձ: Երիտասարդները ցինիկաբար տարբեր սպառնալիքներ են հնչեցնում: Մասնավորապես տեսնելով, որ ես չեմ նահանջում նրանք սպառնացին մորթել ինձ: Ներկայումս էլ կավիճով գիծ են քաշել, թե իբր այստեղի առաջ չգասՙ:
Այս ընտրատեսամաս է եկել Հայ Ազգային կոնգրեսի անդամ Հրաչյա Սարգսյանը, որին ըստ Մեսրոպյանի մեծ դժվարությամբ են թողել ընտրատեղամաս: Տաթեւ Մեսրոպյանն այնուամենայնիվ շարունակում է մնալ ընտրատեղամասում:Շենգավիթ համայնքի բնակիչ Ջուլիետա Հարությունյանը չի մասնակցելու ավագանու ընտրություններին, քանի որ իրեն ընտրությանը մասնակցելու ծանուցագիր չեն ուղարկել: ՚Առանց այդ էլ չէի ուզում ընտրել, հիմա ծանուցագիր չկա, առավել եւս չեմ գնաՙ,- ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց Ջուլիետան:
Նա միակը չէ, ում ծանուցագիր չեն ուղարկել: Համայնքի մեկ այլ բնակիչ` Անահիտ Մարգարյանն ՚Ա1+ՙ-ին ասաց, որ իրենց հասցեում գրանցված քրոջ ամուսնուն ծանուցագիր եկել է, իսկ իրեն` ոչ: ՚Քրոջս ամուսինը արդեն 7 տարի է բացակայում է երկրից, իսկ ես որ նախորդ բոլոր ընտրություններին մասնակցել եմ, այս անգամ չեմ գնալու, որովհետեւ չգիտեմ, անունս կա՞ ընտրացուցակում, թե ոչՙ,- իր դժգոհությունը հայտնեց Անահիտը: Նշենք, որ բնակիչներին ուղարկած ծանուցագրերում նշված է լինում ընտրատեղամասի համարն ու հասցեն:
Շենգավիթի ՚չծանուցվածՙ բնակիչները կարծում են, թե պետությունը չի կարեւորում ավագանու ընտրությունները, այդ պատճառով էլ հարկ չի համարել ծանուցագրեր ուղարկել:
Էջանիշներ