Գիտես ինչ եմ հիշու՞մ: Կարգին հաղորդումը:
«Չէէ կամանդիր ջան, ես ոնց կարամ տենց բան անեմ: Կտամ գլուխս կջարդեմ:»
Գիտես ինչ եմ հիշու՞մ: Կարգին հաղորդումը:
«Չէէ կամանդիր ջան, ես ոնց կարամ տենց բան անեմ: Կտամ գլուխս կջարդեմ:»
էսպես չի մնա
Ահա որոշ վերլուծություններ Ժառանգության ներկայացուցչի կողմից: Մեջբերում եմ Ա1+-ից.
ԵՐԻՑՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՚ՓՈՂԻ ԼՎԱՑՔՈ՞Վՙ
[18:06] 08 Սեպտեմբերի, 2008
image
Սեպտեմբերի 7-ին Արաբկիրի թաղապետի ընտրությունները ՚Ժառանգությունՙ կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը գնահատում է ՚փողերի լվացքՙ, իսկ լվացքի հեղինակին առաջին հերթին համարում է պաշտոնական տվյալներով հաղթած թեկնածու Ալբերտ Երիցյանին: ՚Ժառանգությանՙ թեկնածուն այս ընտրություններում Զոյա Թադեւոսյանն էր:
- Համայնքապետերի ընտրությունները շատ կարեւորն էին` հասկանալու համար, թե ու՞ր է գնում հասարակությունը: Արաբկիրում թաղապետի ընտրությունները ցույց տվեցին, մեր հասարակության եւ պետության իրական պրոֆիլը, որը ստեղծել են գործող իշխանույունները: Ահազանգող է այն, որ նման պրոբլեմներով երկրում, ընտրելու իրավունք ունեցող բնակչության 65 տոկոսը չի մասնակցում ընտրության:
- Իսկ ինչո՞ւ չի մասնակցում:
- Դա վկայում է այն մասին, որ բնակչությունը չի հավատում, որ անգամ թաղի մակարդակով այսօր Հայաստանում հնարավոր է փոփոխության հասնել:
- Ձեր կարծիքով, ո՞րն էր այս ընտրության հիմնական գործոնը:
- Այս ընտրությունները ցույց տվեցին, որ փողը պաշտամունքի առարկա է: Այն ինչ կատարվեց Արաբկիր համայնքում, այլ կերպ, քան փողի լվացք չես համարի: Շատ բարդ է մասնակցել մի ընտրության, որտեղ 4 թեկնածուներից մեկը բացառապես փող է ցփնում ամենուր, մյուսը բացառապես վարչական լծակներ է օգտագործում, երրորդը` անհայտ երեւույթ է, եւ միայն մեկն է փորձում գաղափարներով եւ ծրագրերով հաղորդակցվել ընտրողի հետ:
- Մեր ժողովուրդը ավելի շատ վախեցա՞ծ է, թե՞ անտարբեր:
- Ընտրության օրը առավոտյան տեղի ունեցած դանակահարության դեպքը իսկապես վախի մթնոլորտը սրեց, որովհետեւ յուրաքանչյուր բնակիչ մտածում էր, որ իր տարածքում էլ կարող է նման դեպք լինել, քանի որ դանակահարությունը տեղի էր ունեցել բակերից մեկում` բնակիչների աչքի առաջ: Այդ միջադեպից հետո լուրեր էին տարածվում, որ դա կարող է կրկնվել եւ ընդհանրապես ընտրություններից առաջ բոլորը կանխատեսում էին, որ Արաբկիր համայնքում չի բացառվում, որ լուրջ բախումներ լինեն, քանի որ երկու կողմերում էլ կիսակրիմինալ եւ կրիմինալ տարրեր կային: Մեր թիմի համար անիմաստ էր նրանց հետ մրցակցության մեջ մտնելը, եւ Արաբկիրում հաղթեց վախը, փողը եւ անպատժելիությունը:
- Դուք ասում եք, որ հաղթած թեկնածուն փող է բաժանել: Ունե՞ք փաստեր:
- Նունիսկ անզեն աչքով է դա պարզ է: Ալբերտ Երիցյանի պատկերը արտացոլող պաստառները փակցված էին ոչ միայն Արաբկիրում, որտեղ նա առաջադրել էր իր թեկնածությունը, այլեւ ամբողջ մայրաքաղաքում: Մեր ամենահամեստ հաշվարկներով նա առնվազն ծախսել է 1 միլիոն դոլար, իսկ եթե հաշվի առնենք նաեւ այն, որ մեկ ձայնը նա գնել է 8-ից 30 հազար դրամով, ապա պատկերն ավելի ամբողջական է դառնում: Այդ ամենը տեղի է ունեցել մեր պետական այրերի աչքի առաջ եւ նրանց գիտությամբ:
- Պարոն Սաֆարյան, նախքան ընտրություններն էլ բոլորն ասում էին, որ անկախ ընտրությունների արդյունքներից Արաբկիրում թաղապետ է դառնալու Ալբերտ Երիցյանը, քանի որ իշխանությունները նրան պաշտպանում, թեեւ գործող թաղապետը` Հովհաննես Շահինյանը, ՀՀԿ անդամ է:
- Այո դա միանշնակ ապացուցվեց: Միայն ի սկզբանե Շահինյան Հովիկին չսատարելը արդեն վկայում էր, որ լուրջ խնդիր կա եւ Շահինյանն Հովիկն այլեւս ՚նոն գրադ էՙ այս իշխանությունների համար, եւ իշխանությունների թեկնածուն Ալբերտ Երիցյանն է: Գիտակցելով այդ ամենը` մենք մտանք ընտրապայքար, որովհետեւ մեր ընտրողներին չէինք կարող զրկել ընտրական իրավունքից:
- Ձեր կարծիքով, ի՞նչ էր պատճառը, որ իշխանությունը չպաշտպանեց Հովհաննես Շահինյանին:
- Որքանով ինձ հայտնի է, իսկ ինձ հայտնի է ՀՀԿ շրջանակներից, ՀՀԿ-ն գտնում է, որ 4 համայնքների ղեկավարներ վնասում են իրենց իմիջին:
- Ովքե՞ր են այդ թաղապետերը:
- Նրանք են` Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը, Արաբկիրի արդեն նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը, Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը եւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
- Այսինքն` իշխանություններ առաջիկայում փորձելո՞ւ են ազատվել նաեւ մյուս 2 համայնքի ղեկավարներից:
- Շղթան շարունակվելու է: Ես այս հարցում ունեն իմ մասնավոր դիտարկումները: Ես գտնում եմ, որ Ալբերտ Երիցյանի ծագումնաբանությունը էական դերակատարություն ունի այս սցենարում: Եթե Երիցյանի պաստառները փակցված էին Ավան համայնքից մինչեւ օդանավակայան, դա նշանակում է, որ Երվանդ Զաքարյանն այս հարցում անշահախնդիր մարդկանցից չէ: Հաշվի առնելով Երվանդ Զախարյանի եւ Ալբերտ Երիցյանի ծագումը, երկուսն էլ Ադրբեջանի ԽՍՀ տարածքում են ծնվել` Դաշկեստանում, ապա կարելի է ասել` այս ընտրություններում գործեցին կլանային սկզբունքները: Կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ Ռոբերտ Քոչարյանին սատարող քաղաքական ուժերը ընտրական հանձնաժովում իրենց տեղերը տրամադրեցին Ալբերտ Երիցյանին:
- Ալբերտ Երիցյանի հաղթանակը դուք կապո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի հետ:
- Այո: Դա Քոչարյանի չարչրկված վերադարձի սցենարի դետալներից մեկն է: Երիցյանը մարդ է, որը պատրաստ է անմնացորդ ծառայել այդ գործին:
Հարցազրույցը վարեց Վիկտորյա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ավագանի ընտրվածների անուն ազգանունները ո՞րտեղ կարող ենք գտնել:
http://www.elections.am/ElectionsList.aspx
Այստեղից կարող ես գտնել, թե որ համայնքի որ թեկնածուն որքան ձայն է ստացել: Իմանալով ավագանիների տեղերի քանակը կարելի է տեսնել, թե ովքեր են անցել: Ինձ քանի-որ առանձնապես չի հետաքրքրում, ալարում եմ նայել
Ենթադրենք Արաբկիրի անցածներին պարզելու համար մտնում ես այս լինկով՝ «7 Սեպտեմբեր, 2008 Ավագանու անդամի (Արաբկիր-Երևան)», բացված էջում ընտրում ես «Ընտրությունների արդյունքներ» tab-ը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այ էդ անտեր հրավառությունը չեմ հասկանում ինչի համար են անում: «Ընտրվել» են, հասկացանք, ընտրվել են, որ ծառայեն ժողովրդին, հիմա հավատամ, որ էդքան երջանիկ էի՞ն, որ պիտի «ծառայեն» մեզ:
Դե որ սենց գնա մյուս ընտրություններին արդեն ուրախությունից մարդկային զոհաբերություններն են անելու: Ացտեկների ու Մայաների նման մի հատ բարձր բուրգ սարքեն, ու մարդու գլուխը կտրեն վերևից գլորեն: Մենք էլ նիզակներ վերցնենք, երսներս ներկենք ու տակից ուրախ-ուրախ գոռանք![]()
էսպես չի մնա
Տխուր է, որ Սիցիլիա ենք դարձել մարդիկ իրենց տներից դուրս գալ չեն համարձակվում։
Երևի պետք է արագացնել սերտիֆիկացված հեռահար ընտրությունների համակարգերի ներդրումը, գոնէ 5000 դրամները ստիպված կլինեն ծախսել հակերների վրա ու մի քանի միլլիոնի անուղղակի ներդրումներ կլինեն Տեղեկատվական Տեխնոլոգիաների մասնագետների զարգացման մեջ...
Voter, նոր չենք դարձել: Արդեն վաղուց: Ու արդեն վաղուց սրա մասին ենք խոսում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սրանով եւս մի անգամ ախտորոշվում է մեր հասարակության ծանր վիճակը...... Ալբերտ Երիցյանի ծագումնաբանությունը էական դերակատարություն ունի այս սցենարում: Եթե Երիցյանի պաստառները փակցված էին Ավան համայնքից մինչեւ օդանավակայան, դա նշանակում է, որ Երվանդ Զաքարյանն այս հարցում անշահախնդիր մարդկանցից չէ: Հաշվի առնելով Երվանդ Զախարյանի եւ Ալբերտ Երիցյանի ծագումը, երկուսն էլ Ադրբեջանի ԽՍՀ տարածքում են ծնվել` Դաշկեստանում, ապա կարելի է ասել` այս ընտրություններում գործեցին կլանային սկզբունքները:
Life is too short...
Շատ էլ նորմալ է: Փաշեն նոր էմիր է նշանակել, էմիրն էլ տնեցիներով, զորքով ուրախանում է: Ուրախացել ոչ թե նրա համար ոչ մեզ են ծառայելու, այլ որ մենք ենք ծառայելու նրանց: Արաբկիրը որպես ընտանեկան կալվածք հանձնվեց Երիցյաններին՝ երեքամյա շահագործման: Իրենց լավ պահեն, մի երեք տարի էլ կշահագործեն: Իսկ բուրգերի փոխարեն կկառուցվեն հերթական անճաշակ օբեկտները, եթե Հովիկից հետո Արաբկիրում ազատ տեղ կամ կենդանի ծառ գտնեն: Չգտնեն, կխլեն նախորդ տերերից:
Ավելացվել է 2 րոպե անց
Ծանր, բայց դեռ բուժելու ենթակա: Եթե ի հարկե շտապ ու կտրուկ վիրահատական միջամտություն լինի: Մարմնի որոշ մասեր արագ պիտի ամպուտացիայի ենթարկվեն: Առաջին հերթին ռախիտ գլուխը:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 09.09.2008, 10:51: Պատճառ: Գրառման ավելացում
Էջը հակ են արել, որ ոչ ոք չիմանա ընտրությունների տվյալները. հղումը սեղմելիս՝ վերահասցեավորվում է
http://www.elections.am/ErrorPage.aspx
Անցյալ շաբաթ թերթերից մեկը Գուգլին հղում անելով գրել էր, որ Օգոստոսին ինտերնետում պոռնո ամենաշատը հարցում ու փնտրում են կատարել Թուրքեիայից, Բուրկինա ֆասոից ու երրորդը .... Հայաստանից.......
Հայ «անբավարարված» տղամարդիկ սեռական թե սերիական մանյակներին «կպիսկեն», չեն թողի իրանց «բիզնեսի մեջ անկապ մարդիկ մտնեն» ։ Մանյակության վրա ՄԵՆԱՇՆՈՐՀԸ բաժանվածա ամենաբարձր մակարդակի վրա...
ԹԵԿՆԱԾՈՒՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ Է
[16:46] 09 Սեպտեմբերի, 2008
Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի թեկնածու Մանուել Գասպարյանը ի լրումն երեկվա դիմում-բողոքի, այսօր եւս մի նոր դիմում է ներկայացրել Կենտրոնական Ընտրական հանձնաժողով: Այդ մասին ՚Ա1+ՙ-ին հայտնեց Մանուել Գասպարյանը: Նա պահանջում է վերահաշվարկ, ինչպես նաեւ ընտրությունները ամբողջությամբ ճանաչել անվավեր:
՚Ընտրական օրենսգրքի 133 հոդվածի 3-րդ մասի առաջին կետը ասում է, որ եթե անճշտության թիվը գերազանցում է առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցնողների ձայների տարբերությունը, ապա ընտրությունները պետք է ճանաչել անվավեր: Մեր վստահված անձանց տվյալներով` 4100 անճշտություն կա: Իմ եւ Արայիկ Քոթանջյանի մեջ եղած ձայների տարբերությունը 3996 է, որը անճշտության թվից 105 ձայնով ավել էՙ,- շեշտեց Մանուել Գասպարյանը:
Ըստ ԿԸՀ տվյալների` գրանցվել է ընդամենը 298 անճշտություն, 854 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ ՀՀԿ-ական Արայիկ Քոթանջյանը ստացել էր 12 042, ՚Ժողովրդավարական ուղիՙ կուսակցության անդամ Մանուել Գասպարյանը` 8046 ձայն: Երրորդ թեկնածուն` անկուսակցական Վարուժան Մկրտչյանը, հավաքել է 682 ձայն:
Ի դեպ, Մանուել Գասպարյանը վստահեցրեց. ՚Եթե հանձնաժողովը չփորձի դրական լուծում տալ իմ դիմումին, միանշանակ, դատարան եմ դիմելու, եւ ես սա կապացուցեմ դատարանումՙ:
Աղբյուր՝ Ա1+
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ