Մեջբերում Koms-ի խոսքերից Նայել գրառումը
Այստեղ տրվում են միայն "չոր" փաստեր: Շատ կարեւոր է կարծում եմ նաեւ տալ այս իրավիճակի պատճառա-հետեւանքային պատկերը:
Ահա որոշ վերլուծություններ Ժառանգության ներկայացուցչի կողմից: Մեջբերում եմ Ա1+-ից.

ԵՐԻՑՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՚ՓՈՂԻ ԼՎԱՑՔՈ՞Վՙ

[18:06] 08 Սեպտեմբերի, 2008
image

Սեպտեմբերի 7-ին Արաբկիրի թաղապետի ընտրությունները ՚Ժառանգությունՙ կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը գնահատում է ՚փողերի լվացքՙ, իսկ լվացքի հեղինակին առաջին հերթին համարում է պաշտոնական տվյալներով հաղթած թեկնածու Ալբերտ Երիցյանին: ՚Ժառանգությանՙ թեկնածուն այս ընտրություններում Զոյա Թադեւոսյանն էր:

- Համայնքապետերի ընտրությունները շատ կարեւորն էին` հասկանալու համար, թե ու՞ր է գնում հասարակությունը: Արաբկիրում թաղապետի ընտրությունները ցույց տվեցին, մեր հասարակության եւ պետության իրական պրոֆիլը, որը ստեղծել են գործող իշխանույունները: Ահազանգող է այն, որ նման պրոբլեմներով երկրում, ընտրելու իրավունք ունեցող բնակչության 65 տոկոսը չի մասնակցում ընտրության:

- Իսկ ինչո՞ւ չի մասնակցում:

- Դա վկայում է այն մասին, որ բնակչությունը չի հավատում, որ անգամ թաղի մակարդակով այսօր Հայաստանում հնարավոր է փոփոխության հասնել:

- Ձեր կարծիքով, ո՞րն էր այս ընտրության հիմնական գործոնը:

- Այս ընտրությունները ցույց տվեցին, որ փողը պաշտամունքի առարկա է: Այն ինչ կատարվեց Արաբկիր համայնքում, այլ կերպ, քան փողի լվացք չես համարի: Շատ բարդ է մասնակցել մի ընտրության, որտեղ 4 թեկնածուներից մեկը բացառապես փող է ցփնում ամենուր, մյուսը բացառապես վարչական լծակներ է օգտագործում, երրորդը` անհայտ երեւույթ է, եւ միայն մեկն է փորձում գաղափարներով եւ ծրագրերով հաղորդակցվել ընտրողի հետ:

- Մեր ժողովուրդը ավելի շատ վախեցա՞ծ է, թե՞ անտարբեր:

- Ընտրության օրը առավոտյան տեղի ունեցած դանակահարության դեպքը իսկապես վախի մթնոլորտը սրեց, որովհետեւ յուրաքանչյուր բնակիչ մտածում էր, որ իր տարածքում էլ կարող է նման դեպք լինել, քանի որ դանակահարությունը տեղի էր ունեցել բակերից մեկում` բնակիչների աչքի առաջ: Այդ միջադեպից հետո լուրեր էին տարածվում, որ դա կարող է կրկնվել եւ ընդհանրապես ընտրություններից առաջ բոլորը կանխատեսում էին, որ Արաբկիր համայնքում չի բացառվում, որ լուրջ բախումներ լինեն, քանի որ երկու կողմերում էլ կիսակրիմինալ եւ կրիմինալ տարրեր կային: Մեր թիմի համար անիմաստ էր նրանց հետ մրցակցության մեջ մտնելը, եւ Արաբկիրում հաղթեց վախը, փողը եւ անպատժելիությունը:

- Դուք ասում եք, որ հաղթած թեկնածուն փող է բաժանել: Ունե՞ք փաստեր:

- Նունիսկ անզեն աչքով է դա պարզ է: Ալբերտ Երիցյանի պատկերը արտացոլող պաստառները փակցված էին ոչ միայն Արաբկիրում, որտեղ նա առաջադրել էր իր թեկնածությունը, այլեւ ամբողջ մայրաքաղաքում: Մեր ամենահամեստ հաշվարկներով նա առնվազն ծախսել է 1 միլիոն դոլար, իսկ եթե հաշվի առնենք նաեւ այն, որ մեկ ձայնը նա գնել է 8-ից 30 հազար դրամով, ապա պատկերն ավելի ամբողջական է դառնում: Այդ ամենը տեղի է ունեցել մեր պետական այրերի աչքի առաջ եւ նրանց գիտությամբ:

- Պարոն Սաֆարյան, նախքան ընտրություններն էլ բոլորն ասում էին, որ անկախ ընտրությունների արդյունքներից Արաբկիրում թաղապետ է դառնալու Ալբերտ Երիցյանը, քանի որ իշխանությունները նրան պաշտպանում, թեեւ գործող թաղապետը` Հովհաննես Շահինյանը, ՀՀԿ անդամ է:

- Այո դա միանշնակ ապացուցվեց: Միայն ի սկզբանե Շահինյան Հովիկին չսատարելը արդեն վկայում էր, որ լուրջ խնդիր կա եւ Շահինյանն Հովիկն այլեւս ՚նոն գրադ էՙ այս իշխանությունների համար, եւ իշխանությունների թեկնածուն Ալբերտ Երիցյանն է: Գիտակցելով այդ ամենը` մենք մտանք ընտրապայքար, որովհետեւ մեր ընտրողներին չէինք կարող զրկել ընտրական իրավունքից:

- Ձեր կարծիքով, ի՞նչ էր պատճառը, որ իշխանությունը չպաշտպանեց Հովհաննես Շահինյանին:

- Որքանով ինձ հայտնի է, իսկ ինձ հայտնի է ՀՀԿ շրջանակներից, ՀՀԿ-ն գտնում է, որ 4 համայնքների ղեկավարներ վնասում են իրենց իմիջին:

- Ովքե՞ր են այդ թաղապետերը:

- Նրանք են` Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը, Արաբկիրի արդեն նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը, Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը եւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

- Այսինքն` իշխանություններ առաջիկայում փորձելո՞ւ են ազատվել նաեւ մյուս 2 համայնքի ղեկավարներից:

- Շղթան շարունակվելու է: Ես այս հարցում ունեն իմ մասնավոր դիտարկումները: Ես գտնում եմ, որ Ալբերտ Երիցյանի ծագումնաբանությունը էական դերակատարություն ունի այս սցենարում: Եթե Երիցյանի պաստառները փակցված էին Ավան համայնքից մինչեւ օդանավակայան, դա նշանակում է, որ Երվանդ Զաքարյանն այս հարցում անշահախնդիր մարդկանցից չէ: Հաշվի առնելով Երվանդ Զախարյանի եւ Ալբերտ Երիցյանի ծագումը, երկուսն էլ Ադրբեջանի ԽՍՀ տարածքում են ծնվել` Դաշկեստանում, ապա կարելի է ասել` այս ընտրություններում գործեցին կլանային սկզբունքները: Կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ Ռոբերտ Քոչարյանին սատարող քաղաքական ուժերը ընտրական հանձնաժովում իրենց տեղերը տրամադրեցին Ալբերտ Երիցյանին:

- Ալբերտ Երիցյանի հաղթանակը դուք կապո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի հետ:

- Այո: Դա Քոչարյանի չարչրկված վերադարձի սցենարի դետալներից մեկն է: Երիցյանը մարդ է, որը պատրաստ է անմնացորդ ծառայել այդ գործին:

Հարցազրույցը վարեց Վիկտորյա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ