User Tag List

Էջ 4 12-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 180 հատից

Թեմա: ՏԻՄ ընտրություններ

  1. #46
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՏԻՄ ընտրություններ

    4 համայնքներ ունեցան նոր թաղապետեր՝ բոլորն էլ իշխանական


    Երևանի 4 համայնքներում՝ Արաբկիրում, Քանաքեռ–Զեյթունում, Նուբարաշենում և Էրեբունիում երեկ տեղի ունեցան թաղապետերի ընտրություններ։ Չորս թաղերից 3–ում ընտրվել են Հանրապատեկան կուսակցության հավանությունը ստացած թեկնածուներ, մեկում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։

    Արաբկիր համայնքում առաջադրված 4 թեկնածուներից ընտրվել է «Հայր և որդի Երիցյաններ» ընկերության նախագահ Ալբերտ Երիցյանը՝ 16591 ձայնով։ «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված և ընդդիմության աջակցությունը վայելող Զոյա Թադևոսյանը ստացել է 5608 ձայն, գործող թաղապետ Հովհաննես Շահինյանը ստացել է 7172 ձայն, իսկ ՀԱԿ փոխնախագահ և ընտրությունից օրեր առաջ ավտովթարի ենթարկված Աշոտ Մնացականյանը՝ 181 ձայն։

    Հիշեցնենք, որ Ալբերտ Երիցյանը ՀՀԿ անդամ չէ։ Սա միակ համայնքն էր, որտեղ ՀՀԿ–ն իր կուսակից՝ ՀՀԿ–ական գործող թաղապետ Հովհաննես Շահինյանին սատարելու հայտարարություն չէր արել, սակայն անդրկուլիսային խոսկացություններից հայտնի էր, որ ՀՀԿ համակրանքը Ալբերտ Երիցյանի կողմն է։

    Քանաքեռ–Զեյթուն համայնքում, ինչպես և սպասելի էր, ընտրվել է գործող թաղապետ, Հանրապետական կուսակցության անդամ Արայիկ Քոթանջյանը, ով ստացել է 12042 ձայն։ Այս համայնքում գործող համայնքապետի լուրջ մրցակիցն էր ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանի որդին՝ Մանուել Գասպարյանը, ով վայելում էր ընդդիմության աջակցությունը։ Ինչպես տեղեկացրել էր Tert.am–ն իր ընթերցողներին, Մանուել Գասպարյանի նախընտրական շտաբը սեպտեմբերի 5–ին այրվել էր։ Այս թեկնածուի օգտին քվեարկել են 8046 մարդ, իսկ անկուսակցական Վարուժան Մկրտչյանը ստացել է 682 ձայն։

    Էրեբունի համայնքում ընտրվել է միակ թեկնածու՝ ՀՀԿ–ական Արմեն Հարությունյանը, ում օգտին քվեարկել են 21184 էրեբունցիներ։ Հիշեցնենք, որ այս համայնքում առաջադրվել էին երկու թեկնածուներ՝ գործող թաղապետ Մհեր Սեդրակյանն ու նրա տեղեկալ Արմեն Հարությունյանը։ Առաջադրվելուց հետո սակայն գործող թաղապետ Մհեր Սեդրակյանը հետ էր վերցրել իր առաջադրման հայտն ու իր անկանկալ քայլը մեկնաբանել նրանով, թե ցանկանում է ճանապարհ տալ երիտասարդներին ու վստահ է, որ իր տեղակալը կարող է լավագույնս ղեկավարել համայնքը։ Սա նախկին թաղապետի պաշտոնական մեկնաբանությունն էր, սակայն ոչ պաշտոնական զրույցներում Մհեր Սեդրակյանի ինքնաբացարկի բացարձակ այլ պատճառաբանություններ են շրջանառվում։

    Նուբարաշեն համայնքում ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Մհեր Հովհաննիսյանն, ում օգտին քվեարկել է 3290 մարդ։ Այս համայնքում սա միակ թեկնածուն էր։

    Երեկ որոշ համայնքներում տեղի են ունեցել նաև ավագանու ընտրություններ։ Ընտրությունների ժամանակ գրանցվել են նաև միջադեպեր։ Մեր՝ դեռևս չճշտված տեղեկություններով դանակահարության դեպք է գրանցվել Արաբկիր համայնքում։ Մեկ այլ միջադեպ է արձանագրվել նաև Քանաքեռ–Զեյթուն համայնքի ընտրատեղամասերից մեկում, ուր երեկոյան այցելել էին մի քանի ոստիկանական մեքենաներ և շտապօգնություն։ Այս միջադեպերի մասին այլ մանրամասներ կհաղորդենք օրվա ընթացքում։
    www.tert.am
    ...

  2. #47
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՏԻՄ ընտրություններ

    Խե՞ր ըլնի: Ոչ մի տեղ իրար չեն կրակե՞լ հալա:
    էսպես չի մնա

  3. #48
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. ՏԻՄ ընտրություններ

    Մոդերատորական. Զրույցային բնույթ կրելու պատճառով վերջին գրառումներից շատերը տեղափոխվել են «Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս» թեմա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #49
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՏԻՄ ընտրություններ

    Որևէ տեղ կա՞ն ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Մասնավորապես, Աջափնյակինը։

  5. #50
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՏԻՄ ընտրություններ

    Ամենալավն այն է, որ մաքսային-հարկային բարեփոխումների շրջանակներում Մհեր Սեդրակյանին հեսա տանելու են տեղակալ: Կոռուպցիայի դեմ պայքար եմ ասել:

  6. #51
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՏԻՄ ընտրություններ

    Այո, այո, մեր մոտ/Արաբկիր/ երեկ ընտրություններ էին բայց ես գիտակցաբար չեմ գնացել Ուղղակի հոգեբանորեն պատրաստ չեմ, չեմ կարող ևս մեկ անգամ ինձ հույս տալ, երբ գիտեմ, որ մեկ է խաբնվելու եմ
    Երեկ մեր փողոցի վրա շատ բարի մարդիկ էին աշխատում, անվճար «մեքենայով հասցնում էին ընտրատարածք, հենց այնպես»
    Պարզ է, որ պետք է ընտրվեր երկուսից մեկը` կամ փող և վերևից հաստատում ստացած մեկը, կամ էլ ներկայիս թաղապետը, որը ունի ոչ պակաս փող և վարչական ռեսուրս:
    Վերջի «վարիանտ», ով էլ անցներ, կասեին, անցել ա ... կտային իրենց ուզաց թեկնածուի անունը:
    Չգիտեմ ով ա անցել, բայց արդեն իրա դեմքը ցույց տվեց: Երեկ գիշերվա 2ին այնպիսի հրավառություն արեցին, որ ամբողջ թաղը դրմբում էր/երևի հաղթանակի կապակցությամբ/

    Հաա, փաստորեն երիցյանն է հա ընտրվել: հեսա ամբողջ թաղը դարձնելու է մեծ MyDollarstore ՀՀԿ անդամ չէ, բայց հենց ինքն էր ՍՍ ի հավանություն ստացած թեկնածուն, ասում են ինչ-որ հարցերում օգնել են ՍՍին, հիմա փոխհատուցում է:
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 08.09.2008, 13:47:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  7. #52
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. ՏԻՄ ընտրություններ

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Որևէ տեղ կա՞ն ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Մասնավորապես, Աջափնյակինը։
    ԻՇԽԱՆԱՄԵՏ ԱՎԱԳԱՆԻՆ ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ ՎԵՐԱՀՍԿԵԼ

    [12:53] 08 Սեպտեմբերի, 2008

    Երեկ Երեւանի 6 համայնքներում կայացած Ավագանու անդամների ընտրություններում ընտրվել են հիմնականում իշխանական կուսակցությունների անդամները, հատկապես ՀՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները:

    Քանաքեռ-Զեյթուն համայնքի 15 ընտրված ավագանիներից 9-ը Հանրապետական կուսակցությունից են, մեկը` ԲՀԿ-ից, մնացածն անկուսակցական են:

    Նուբարաշենում ավագանու 11 անդամներից 7-ը ՚Բարգավաճ Հայասատանՙ կուսակցությունն են ներկայացնում, մյուս անդամները` անկուսակցական են:

    Նշենք, որ երեկ Նուբարաշենի թաղապետի պաշտոնում վերաընտրված Մհեր Հովհաննիսյանը նույնպես ԲՀԿ-ական է:

    Էրեբունիում ավագանու անդամ ընտրված 15 անդամներից 5-ը ՀՀԿ-ից են, 2-ը` ԲԲԿ-ից, 6-ը` անկուսակցական: Էրեբունիում ավագանու մեկական ընտրված անդամ ունեն ՕԵԿ-ն ու ՚Ժառանգությունըՙ:

    Արաբկիրում ընտրվել է 5 ՀՀԿ-ական, 1 ԲՀԿ-ական, 8-ն անկուսակցական են: Այստեղ ավագանու անդամ է ընտրվել նաեւ ՚Նոր ժամանակներՙ կուսակցության անդամ Արշակ Արզիկյանը:

    Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու անդամներից 4-ը ՀՀԿ-ական են, 3-ը` ԲՀԿ-ական եւ 2-ը ՀՅԴ-ական են: Մյուս անդամներն անկուսակցական են:

    Իսկ Աջափնյակ համայնքի ավագանու անդամների մեծամասնությունը որեւէ կուսակցության անդամ չէ: Այստեղ ընտրվել են ընդամենը 3 ՀՀԿ-ական, եւ մեկ դաշնակցական:

    Նշենք, որ համայնքի ավագանու անդամը պետք է պաշտպանի համայնքի բնակիչների շահերն ու վերահսկի թաղապետի աշխատանքը:

    Ի դեպ, երեկ նշված 6 համայնքերից 4-ում տեղի են ունեցել նաեւ թաղապետի ընտրություններ, որի արդյունքում համայնքի ղեկավարներ են ընտրվել իշխանական թեկնածուները:

    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #53
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՏԻՄ ընտրություններ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ԻՇԽԱՆԱՄԵՏ ԱՎԱԳԱՆԻՆ ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ ՎԵՐԱՀՍԿԵԼ

    [12:53] 08 Սեպտեմբերի, 2008
    Իսկ Աջափնյակ համայնքի ավագանու անդամների մեծամասնությունը որեւէ կուսակցության անդամ չէ: Այստեղ ընտրվել են ընդամենը 3 ՀՀԿ-ական, եւ մեկ դաշնակցական:

    Աղբյուր՝ Ա1+
    Շնորհակալություն տեղեկության համար։ Իրոք, մեր համայնքում թեկնածուների մեծամասնությունը անկուսակցական էր։ Քարոզարշավը շատ պասիվ էր այս անգամ, մեր բակ, օրինակ, ոչ ոք չի եկել, ոչ մի բուկլետ չի բաժանել։ Միայն թեկնածուներից մեկը(անկուսակցական) շենքի բակում քարուքանդ եղած մի տեղ ասֆալտ է փռել, մեկ էլ պատմում էին, որ մեկ այլ թեկնածու («էլեկտրիկ») խոստացել է 16–րդ թաղամասի բնակիչներին «էլեկտրաէներգիայով ապահովել», եթե իրեն ընտրեն։

  9. #54
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. ՏԻՄ ընտրություններ

    ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՚ԽԱՅՏԱՌԱԿ ԹԱՓԱՆՑԻԿՙ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    [15:11] 08 Սեպտեմբերի, 2008

    ՚Ընտրություններն անցան խայտառակ ՚թափանցիկՙՙ,- Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի ընտրություններն այսպես է գնահատում թաղապետի թեկնածու Մանուել Գասպարյանը, որ պաշտոնական տվյալներով պարտվել է գործող թաղապետ Արայիկ Քոթանջյանին մոտ 4000 ձայնով: ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում Գասպարյանն արդեն բողոքարկել է ընտրությունների արդյունքները:

    ՚Կեղծիքներին մասնակցել է անձամբ Ընտրատարածքային հանձնաժողվի նախագահ Վանուշ Զեյնալյանը: Նա բոլոր տեղամասերում միջամտել է ընտրությունների ընթացքին, քաշքշել է իմ վստահված անձանցից մեկին եւ նրա պայուսակը մի կողմ շպրտելով` ձեռքից վերցրել է իբր անվավեր քվեաթերթիկները: Իսկ այդ ընթացքում քվեատուփը ընկած է եղել գետնին, իսկ քվեաթերթիկները թափառել են գետնին: Այդ կանխվել է միայն իմ միջամտությունից հետո: Ես այդ մասին տեղեկացրեցի նաեւ ոստիկանությանը, եւ մեր տարածքի փոխոստիկանապետի միջամտությունից հետո սաստել են Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահին եւ անդամներին, որոնք վեճի էին բռնվում օրվա ընթացքում եւ անօրինական գործողություններ կատարումՙ,- պատմեց Գասպարյանը:

    Նա ՚Ա1+ՙ-ին նաեւ հայտնեց, որ տեղամասերից մեկում իր վստահված անձին դուրս են հանել եւ միայն քվեաթերթիկների հաշվարկի ավարտին են ներս թողել: Գասպարյանին հաջողվել է ձեռք բերել նաեւ իմ փաստաթուղթ` ցուցակ, որը ձեռքին ընտրությունների ընթացքում շրջել է գործող թաղապետի ազգական, թիմակից, Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի Մատակարարման բաժնի պետ Ռաֆիկ Զաքարյանը ու համայնքի բնակիչներին գումար բաժանել: ՚Իմ վստահված անձը ասում է, որ 47 անձից բաղկացած ցուցակով յուրաքանչյուր ընտրողի բաժանվել է 5-10 հազար դրամ: Այդ փաստաթուղթը ինձ մոտ է եւ փաստացի ապացույց էՙ,- ասաց Մանուել Գասպարյանը եւ ցույց տվեց փաստաթուղթը: Ընտրությունների ընթացքում արձանագրվել է կեղծ անձնագրերով ընտրության ներկայանալու դեպքեր:

    Օրինակ` Քանաքեռ -Զեյթուն համայնքի 3/16 ընտրական տեղամասում մի երիտասարդ ներկայացել էր ընտրական տեղամաս 1961 թ ծնված Ոսկանյան Աշոտի անձնագրով: Նրան դիմավորել է հանձնաժողովի նախագահ Նարինե Եղշատյանը եւ երիտասարդին առաջնորդել է ընտրության: Ընտրական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Գեղամյանը, նկատելով այդ, մոտեցել եւ ստուգել է երիտասարդի անձնագիրը եւ պարզել, որ այն պատկանում է բոլորովին այլ մարդու, որը գրանցված է բոլորովին այլ ընտրական տեղամասում` Մանասյան 1-ին նրբանցք 9 տանը: ՚Ներկայացած ոստիկանը, որին ես հրավիրել էի երիտասարդի ինքնությունը պարզելու համար, երիտասարդին հեռացրեց եւ բաց թողեց: Ես չէի կարող ամեն ինչ թողնել եւ նրա հետեւից վազելՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց Ռուզաննա Գեղամյանը: Ի դեպ, ՚Ա1+ՙ-ի տեղամաս ներկայանալու պահին` տարածքում էր գտնվում ԿԸՀ ներկայացուցիչ Արայիկ Կեսոյանը, որը վերցրեց Աշոտ Ոսկանյանի անձնագիրը, որով փորձում էր քվեարկել ոստիկանների հեռացրած երիտասարդը եւ հեռացավ:

    ՚Ա1+ՙ-ը զրուցեց նաեւ թիվ 3/16 տեղամասի հանձնաժողովի նախագահի հետ, որը հերքեց, թե ինքն է դիամավորել երիտասարդին եւ ասաց. ՚Ես տեսա, որ տարածքում կուտակումներ կան եւ ընդամենը երիտասարդին ասացի, որը կողմն անցնի: Մատյանի մոտ նստած անձնավորությունը նկատեց, որ սխալմունքն է:Այն կողմից հանձնաժողովի անդամը մոտեցավ եւ լարվածություն սկսվեցՙ: Քանաքեռ-Զեյթուն համայնքում ընտրություններին մասնակցել է բնակչության մոտ 30-33 տոկոսը:

    ՚Պատճառը ժողովրդի անվստահությունն է, որ ընտրությունները կարող են անցնել ազատ, արդար եւ թափանցիկ: Ժողովուրդը չի պատկերացնում, որ ընտրությունների միջոցով հնարավոր է հասնել իշխանափոխության, նույնիսկ համայնքում: Քարոզարշավի ընթացքում, բնակչության 90 տոկոսը ինձ ասում էր, որ հնարավոր չէ արդար ընտրություններ անցկացնել, իսկ ես նրանց համոզում էի, որ կամքի առկայության դեպքում` հնարավոր է: Այսօր փաստն այն է, որ սեպտեմբերի 7-ին Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի ունեցան խայտառակ ընտրություններ, որը պատիվ չէր ոչ մեր համայնքին, ոչ էլ երկրինՙ,-ասաց Մանուել Գասպարյանը:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #55
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. ՏԻՄ ընտրություններ

    ՚ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՍԵՂՄԵԼ ԱՐՅՈՒՆՈՏ ՁԵՌՔԸՙ

    [16:22] 08 Սեպտեմբերի, 2008

    Արաբկիրի թաղապետի ընտրությունների արդյունքները դեռ պաշտոնապես չհրապարակած` երեկ ուշ երեկոյան թեկնածու Ալբերտ Երիցյանը իր հաղթանակը տոնեց հրավառությամբ: Թեկնածուներից` ՚Ժառանգությունՙ կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանի շտաբում այդ պահին հայտարարում էին, որ ընտրությունները կեղծվել են:

    Տիկին Թադեւոսյանը ընտրությունների արդյունքները անակնկալ չհամարեց. ՚Դրանք արտացոլում են մեր հասարակության տրամադրությունները: Ժողովուրդը չի հավատում, որ հնարավոր է ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել: Ես դրա համար ցավում եմ: Հավատ ունեին միայն 5511 ընտրող, որոնք անտեսեցին փողը, բռնություններն ու ահաբեկչությունը եւ ինձ տվեցին իրենց ձայնըՙ:

    Տիկին Թադեւոսյանը հիշեցրեց, որ հենց քարոզարշավի սկզբում նա բազմիցս հայտարարում էր, որ թեկնածուների միջեւ մրցակցություն չկա, եւ օրենքը խախտվել է հենց սկզբից. ՚Արդյունքում ոչ միայն մեծ փողեր բաժանվեցին, այլեւ ժողովրդին ահաբեկում էին, որ ավարտվեց 32 -ամյա երիտասարդի դանակահարությամբ, որի կյանքը լուրջ վտանգի տակ էՙ:

    Մհեր Քերոբյանը դանակահարվել է երեկ առավոտյան 9.30-ի սահմաններում եւ տիկին Թադեւոսյանը գտնում է, որ այդ միջադեպից հետո ընտրողների մեծ մասը պարզապես վախեցել է տանից դուրս գալ եւ մասնակցել ընտրություններին. ՚Ամբողջ համայնքով սլանում էին սեւազգեստ, ջիպերով սափրագլուխներ եւ վախի մթնոլորտ տարածում: Համայնքի փողոցները լցված էին նաեւ կարմիր բերետավորներով եւ ոստիկաններով: Այդ պայմաններում շատերը տանից դուրս չեկանՙ:

    Տիկին Թադեւոսյանը վստահ է, որ նրանք, ովքեր գնացել են ընտրության եւ իրենց ձայնը տվել են Ալբերտ Երիցյանին եւ Հովհաննես Շահինյանին, ստիպված են գնացել.՚Նրանք հիմնականում այն անապահով խավի ներկայացուցիչներ էին` միայնակ տարեցներ, թոշակառուներ, որոնց համար շատ դժվար էր հրաժարվել 5-10 հազար դրամից: Մենք ունենք այն մեքենաների համարանիշները, որոնք մարդկանց տեղամասից տեղամաս էին տեղափոխում եւ հենց այդ երթուղային տաքսիների մեջ էլ մարդկանց գումար էին բաժանումՙ:

    Տիկին Թադեւոսյանը իր քարոզարշավի ընթացքում պարբերաբար ահազանգում էր, որ թաղային հեղինակությունները պատրաստվում են միջամտել ընտրություններին. ՚Եղավ նաեւ այն, ինչից ես ամենից շատ էի վախենում` չի կարելի երիտասարդ տղաներին մեկը մյուսի դեմ թշնամացնել: Եթե սա բարոյական երկիր լիներ, ապա պետք է անվավեր հայտարարեին ընտրությունների արդյունքները: Արյան գնով չի կարելի թաղապետ դառնալ: Այսօր մենք գործ ունենք վարչական մեքենայի հետ, որը հանուն իր կարիքների պատրաստ է ամեն ինչի եւ պատրաստ է անցնել բոլորի վրայով, այդ թվում արյանՙ:

    Հիշեցնենք, որ Մհեր Քերոբյանը Հովհաննես Շահինյանի թիմից է, իսկ նրան դանակահարողները` Ալբերտ Երիցյանի: Կա վարկած, որ միջադեպի մասնակից է նաեւ Երիցյանի որդին` Ռոբերտը, որը հիմա թաքնված է ոստիկանությունից: Այս փաստը ոստիկանության լրատվական ծառայությունում չկարողացանք ճշտել` նախաքննությունը շարունակվում է` պատճառաբանությամբ:

    Քանի որ ընտրություններից առաջ Զոյա Թադեւոսյանին իր մրցակիցները առանձին առանձին մեղադրում էին իրենցից մեկի հետ համագործակցելու համար, տիկին Թադեւոսյանը ասաց.՚Ընտրությունները ցույց տվեցին, որ ես համագործակցում էի 5511 ազնիվ քաղաքացու հետՙ:

    ՚Այսօր ես կուզենայի, սեղմել հաղթող թեկնածուի ձեռքը, սակայն այդ ձեռքն արյունոտ է: Ես չեմ կարող սեղմել արյունոտ ձեռքըՙ,- ասաց տիկին Թադեւոսյանը:
    Աղբյուր՝ Ա1+

    Ի դեպ հրավառությունները տարբեր ժամերի էին, օրինակ 1:35-ին գրել եմ զրուցարանում: Հրավառության ձայների արդյունքում շենքի բնակիչներից շատերն արթնացան՝ վայելելով նոր թաղապետի թաղի մասին մտածելու փաստը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #56
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՏԻՄ ընտրություններ

    Այստեղ տրվում են միայն "չոր" փաստեր: Շատ կարեւոր է կարծում եմ նաեւ տալ այս իրավիճակի պատճառա-հետեւանքային պատկերը:
    Վերջին խմբագրող՝ Koms: 08.09.2008, 16:13:
    Life is too short...

  12. #57
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՏԻՄ ընտրություններ

    Իսկ որտեղից կարանք իմանանք Ավագանի ընտրվածների անուն-ազգանունները?

  13. #58
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՏԻՄ ընտրություններ

    Ես էլ զարմացա: Առանց կրակոցների, առանց դնակահարության ու սպանությունների ի՞նչ թաղապետի ընտրություն: Ոնց որ առանց լողազգեստի Սևան գնաս:
    էսպես չի մնա

  14. #59
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. ՏԻՄ ընտրություններ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ զարմացա: Առանց կրակոցների, առանց դնակահարության ու սպանությունների ի՞նչ թաղապետի ընտրություն: Ոնց որ առանց լողազգեստի Սևան գնաս:
    Մեր ամբողջ թաղը մլիցա ու կարմիր բերետավոր էր, իսկ դու մտածում ես...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #60
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. ՏԻՄ ընտրություններ

    ՀՈՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԱՐԱԲԿԻՐՑԻՆԵՐԻՆ
    Արաբկիր համայնքի հարգելի բնակիչներ,
    Շնորհակալություն եմ հայտնում անցած երեք տարիներին ինձ վստահելու և համատեղ աշխատանքի համար: Աշխատանք, որը կշարունակվի նաև մինչև հոկտեմբերի 1-ը, մինչ իմ լիազորությունների ժամկետի ավարտը: 2005 թվականին ես ընտրվել եմ Արաբկիր համայնքի բնակիչների կողմից` ստանալով 18 հազար 315 վստահության քվե: Ուստի, հարգելով մեր բնակիչների ընտրությունը, ես կղեկավարեմ Արաբկիրի թաղապետարանը մինչ օրենքով նախատեսված ժամկետի ավարտը: Բոլոր արաբկիրցիներին շնորհակալություն եմ հայտնում նաև սեպտեմբերի 7-ին կայացած համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններում սադրանքներին չենթարկվելու, այդպիսով նաև` ավելի անցանկալի հետևանքներից խուսափելու համար: Որևէ պաշտոն ինքնանպատակ չէ և նույնիսկ ամենաբարձր պաշտոնը չի կարող արժենալ գեթ մեկ մարդու կյանք: Իսկ կիրակի օրը մեր համայնքում տեղի ունեցած իրադարձությունները հղի էին նման հետևանքներով: Բարեբախտաբար, մենք կարողացանք խուսափել նման անցանկալի ելքից. ինձ համար կիրակի օրը խնդիր դարձավ ոչ թե ընտրություններում իմ մասնակցությունը, այլ համայնքի բնակիչների կյանքի անվտանգությունը: Եվ ես իմ խնդիրը լուծած ու ինձ հաղթանակած եմ համարում: Սեպտեմբերի 7-ը ցույց տվեց, որ ընտրություններն առանց մարդկային զոհերի անցկացնելն արդեն հաղթանակ է:

    Արաբկիր համայնքի ղեկավար
    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀԻՆՅԱՆ
    Աղբյուր՝ lragir.am

    Հաշվի առնելով, որ ինքը ՀՀԿ անդամ է, վատը չի խոսքը: Հիշեցնեմ, որ պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել էր ՀՀԿ աջակցությունը վայելող թեկնածուն՝ «նորընտիրը», և ըստ էության այս հայտարարությունն էլ իշխանությունների դեմքը մերկացնող (եթե իհարկե դրա կարիքը կա) խոսք է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 4 12-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԱԺ ընտրություններ, 2017
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 521
    Վերջինը: 25.04.2017, 14:10
  2. ՏԻՄ ընտրություններ. Վանաձոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 01.09.2012, 17:09
  3. Ընտրություններ
    Հեղինակ՝ Սար Կամլեռ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.11.2008, 17:51
  4. Նախագահական ընտրություններ ԼՂՀ-ում
    Հեղինակ՝ Dar 21, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.07.2007, 00:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •