ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԸ ՔԱՐՈԶՈՒՄ Է ԸՆՏՐԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ

[20:46] 25 Սեպտեմբերի, 2008

Այսօր երեկոյան Երեւանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը բոլոր դասարանների աշակերտների ծնողներին հրավիրել էր ժողովի, որպեսզի կոչ անի ընտրել Կենտրոն համայնքի ղեկավարի թեկնածու Գագիկ Բեգլարյանին:

Տնօրենն ասել է, թե ինքն անձամբ ճանաչում է Գագիկ Բեգլարյանին եւ սկսել է թվարկել նրա արժանիքները:

Այս մասին ՚Ա1+ՙ-ին ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ Հասմիկ Մանուկյանը, որը ներկա է եղել ծնողական ժողովին:

Ըստ Հասմիկի` դպրոցի տնօրենը թեեւ հայտարարել է, որ ընդդիմության թեկնածու Արարատ Զուրաբյանի դեմ ոչինչ չունի, բայց ծնողների համար օրաթերթից մի նյութ է ընթերցել, որը Զուրաբյանի դեմ է եղել:

՚Այնտեղ ընդդիմադիր ծնողներ կային, որոնք դժգոհեցին եւ դուրս եկան դահլիճիցՙ,- ասաց Հասմիկ Մանուկյանը: Ժողովին մասնակցել է նաեւ ՀՀՇ անդամ Գոռ Սարգսյանը, ով տնօրենի խոսքն ընդհատել է` ասելով, թե արյունով իշխանության եկածի հետնորդներից ոչ մի լավ բան չեն կարող անել երկրի համար` նկատի ունենալով գործող իշխանություններին:

՚Ա1+ՙ-ը զանգահարեց դպրոց` տնօրենից պարզաբանումներ ստանալու, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:
Աղբյուր՝ Ա1+

Տիգրան Սարգսյան, ականջդ կանչի, թափդ հազիվ հերիքում է ընդդիմադիր դասախոսներին գործից հեռացնելուն, չէ՞