ԼԻԱԶՈՐԸ ՏԵՌՈՐԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ
[17:55] 28 Սեպտեմբերի, 2008
Այսօր Վանդանանց 28 շենքի բնակչուհի Կարինե Դավոյանը իր քաղաքացիական պարտքը կատարելիս Շավարշյան անվան թիվ 40 դպրոցում տեղակայված 10/05 ընտրատեղամասում պարզել է, որ 20 տարի իրենց շենքում եւ ընդհանրապես Հայաստանում այլեւս չբնակվող հարեւաններն այսօր ընտրություն են կատարել. նրանց անվան դիմաց դրված են եղել ստորագրություններ:
Տիկին Կարինեն ակնհայտ կեղծիքի մասին բարձրաձայնել է, ինչին ի պատասխան, մի խումբ տղաներ, որոնք նստած են եղել տեղամասում հայտնի չէ, թե ինչ նպատակով, հարձակվել են կնոջ վրա.՚Արա, դու ով ես, հըլը անունդ ասաՙ: Այս իրավիճակից Կարինե Դավոյանն ավելի է վրդովվել եւ պահանջել է հանձնաժողովականներից` արձանագրել խախտումը` վկայելով, որ այդ մարդիկ տասնամյակներ շարունակ չեն բնակվում Հայաստանում: Ինչին ի պատասխան միայն Զուրաբյանի վստահված անձն է խոստացել, որ կփորձի այնպես անել, որ արձանագրություն կազմվի:
Իսկ այն բանից հետո, երբ տղաներից մեկը հանկարծ ճանաչել է տիկին Դավոյանին, որը դասավանդում է ինստիտուտում, հանձնաժողովի նախագահը մետեցել է խախտումը նկատած կնոջը եւ տեղեկացրել, թե գուցե թյուրիմացություն է տեղի ունեցել եւ պետք չէ վրդովվել:
Թե ովքեր են եղել այդ երիտասարդները, որ վիրավորել են տիկին Կարինեին, նա դժվարացավ ասել, բայց մեկի անունը Հրանտ է եղել, եւ որեւէ փաստաթուղթ նրանք չեն ներկայացրել կամ հագուստի վրա չեն ունեցել:
Տիկին Կարինեն մեզ տեղեկացրեց նաեւ, որ իրենց մեկ այլ հարեւանուհի, որն արդեն երմանիայում դպրոցական երեխա ունի, կանոնավոր կերպով բոլոր ընտրություններին ՚մասնակցում էՙ, իսկ նրա մայրն ասել է, որ որքան պահանջում է, որ աղջկան ցուցակից հանեն` չեն հանում: Նա եւս այսօր ընտրել է եւ բնականաբար Գագիկ Բեգլարյանի օգտին:
Ի դեպ, տիկին Կարինեն ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց, որ իրենց ՚շենքի լիազոր Աիդան բոլորին ուղղակի տեռորի է ենթարկում բոլոր բնակիչներին, հատկապես թոշակառուներին, ինչ-որ բաներ է խոստանում, կոմունալ ծախսերը հոգալ եւ այլն` մեկ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ընտրելու համար, հիմա էլ Գագիկ Բեգլարյանինՙ,- ասում է տիկին Կարինեն ու ավելացնում, որ խեղճ թոշակառուներն էլ իրենց երեխաների ու թոռների ապագան վտանգում են հանուն կոմունալ ծախսերի:
Այսօր էլ բավականին ակտիվ աշխատում է տիկին Աիդան. դեռ քվեարկության ավարտին 2 ժամ կա, իսկ Աիդան ՚խառնվածՙ զանգահարում է շենքի բնակիչներին ու պահանջում` գնալ ընտրության, եւ իր անհանգստությունը շենքի բնակիչներին բացատրում նրանով, որ իրեն ՚անընդհատ վերեւներից անհանգստացնում ենՙ:
Էջանիշներ