User Tag List

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 119 հատից

Թեմա: Մեր տակի հարևանը…

  1. #1
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մեր տակի հարևանը…

    սկսեցինք…

  2. #2
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր տակի հարևանը…

    Ուրեմն ասեմ, որ հարևանների անդորրը միշտ ձգտել եմ չխախտել, քանի որ չեմ սիրում, երբ իմ անդորրն են խախտում, բայց երբ դա անում եմ… Պատասխանում եմ շատ անսովիստ ձևով. մեր տակի հարևանները հիմնականում բարձր, ռաբիս երաժշտություններ էին միացնում, որը ինձ շատ տհաճ էր: Սկզբում բատարեյները գդալով ծեծում էի, որ հասկացնել տամ, որ մի քիչ իջեցնեն ձայնը, բայց բանի տեղ չդնելու դեպքում վերցնում էի պարանն ու սկսում ուժեղ ցատկել, այնպես, որ ամբողջ տունը դղրդում էր, դե պատկերացրեք, թե տակի հարևանի հետ ինչ էր կատարվում : Իհարկե այդ «կռիվն» ավարտվում էր իմ օգտին : Հիմա տեղափոխվել ենք նոր բնակարան ու ես նույնիսկ չգիտեմ, թե մեր տակի հարևաններն ովքեր են, ոչ էլ տեսել եմ դեմքերը :
    Հ.Գ. Ի՜նչ լավ ա, երբ վերջին հարկում ես ապրում…
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  3. #3
    Սկսնակ անդամ Լիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    65
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր տակի հարևանը…

    Մենք էդ գլխացավանքից պրծել ենք չնայած կողքի հարևաններն էլ պակասը չեն

  4. #4
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր տակի հարևանը…

    Մենք բարեբախտաբար շենքում չենք ապրում՝ ի՞նչ տակի հարևան, ի՞ն վերևի հարևան… ինչ ուզում անում եմ…

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (11.02.2013)

  6. #5
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    16
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր տակի հարևանը…

    Մեր հարևաններն էլ նվեր չեն` վերևի հարևանը հաճախ դիվանը(բազմոցը) լվանում է հենց իրենց զալի(հյուրասենյակի) կենտրոնում, կողքի հարևանի տնից եթե բարձր ռաբիս երաժշտության ձայն չի գալիս ապա բարձր գոռգոռոցներ և անհասկանալի ձայներ են գալիս եթե դա էլ չկա ուրեմն տանը չեն:
    Դե ներքևի հարևան էլ մեկ-մեկ շփոթվում չարաշահում է իր երաժշտական կենտրոնի հնարավորությունները:
    Այդ ամենի դեմ (բացի վերևի հարևանից) փորձում եմ պայքարել իմ երաժշտական կենտրոնի հնարավորություններով գիտեք օգնում է!!!
    Վերևի հարևանի դեմ պայքարելու հստակ մեթոդներ դեռևս մշակված չեն: Խնդրում եմ օգնեք
    Մի քիչ երկար ստացվեց չէ?

  7. #6
    Պատվավոր անդամ Հենո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Գրառումներ
    532
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր տակի հարևանը…

    Մի բան հարցնեմ էլի խի էք սաղդ ռաբիսի մասին շեշտում…

  8. #7
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր տակի հարևանը…

    Մեր տակի հարևանը… Anul-ն է
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  9. #8
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր տակի հարևանը…

    Մենք տակի հարևան չունենք: Ունենք կողքի հարևանուհի, որը միշտ դաշնամուր է նվագում, ու փորձում սոպրանոյով երգել Ժասմինի երգերը: Եվ ունենք վերևի հարևան, որը շեփոր է նվագում, ի դեպ, բավականին լավ և… շատ: Բոլորովին չեմ նյարդայնանում, հակառակ, մի տեսակ մաշկի վրա եմ զգում մի բուռ ազգի գաղափարը: Միայն, երբ երգչուհի հարևանուհիս համը հանում է, հերթական երգից հետո պատին մոտիկ կանգնած շատ բարձր ծափ եմ տալիս: Նա, բաղձալի ծափահարությունները լսելով, բավարարված ավարտում է ելույթը պատանի հանդիսատեսի առաջ, իսկ ես կարողանում եմ կենտրոնանալ վերջապես… և լսել շեփորահարին: Մի խոսքով, երջանիկ եմ, երբ նրանք առանձին-առանձին են ցուցադրում իրենց երաժշտական տաղանդը:
    Վերջին խմբագրող՝ Riddle: 07.11.2006, 02:21:
    Ne inducas in tentationem...

  10. #9
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր տակի հարևանը…

    Կողքի սենյակի աղջիկը քիչ էր, մի հատ էլ տակի հարևանն էր պակաս մնում:
    Իմիջայլոց կոքի սենյակի աղջիկը տակի հարևաններ ունի, բայց հըլը որ չեն բողոքել:

  11. #10
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր տակի հարևանը…

    Մենք մեր տակը հարևան չունենք

  12. #11
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2006
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր տակի հարևանը…

    մենք էլ

  13. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր տակի հարևանը…

    Կողքի սենյակի աղջիկը քիչ էր, մի հատ էլ տակի հարևանն էր պակաս մնում:
    Իմիջայլոց կոքի սենյակի աղջիկը տակի հարևաններ ունի, բայց հըլը որ չեն բողոքել:
    Հա՛, ճիշտ ես, իմ տակի հարևանները դեռ քեզ չեն բողոքել, բայց ես շատ եմ նրանցից բողոքել: Բա ի՞նչ անեի: Բակում բարձր-բարձր օղորմածիկ Արամ Ասատրյանի երգերն էին միացնում, ես էլ ամբողջ գիշեր չէի կարողանում քնել: Էլ չեմ խոսում, որ երբ կողքի ու տակի հարևանները միանում էին, գազազանոցի տպավորություն էր ստեղծվում, թող ու փախի:

  14. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր տակի հարևանը…

    Մի ուրիշ ֆորումում մի անգամ գրել եմ մեր տակի հարևանների մասին։ Նույնը պատճենում եմ այստեղ, այնպես որ եթե որոշ մարդիկ դեժավյուի զգացողություն ունենան, թող իմանան, որ այդ զգացողությունը թվացյալ է.

    Ուրեմն այսպես...
    Մեր մի ժամանակվա վերևի հարևանները շատ ունիկալ ընտանիք էին: Հայրը 60-ին մոտ մարդ էր, ասում էին, որ լսողական ապարատի լուրջ խախտումներ ունի, որի հետևանքով մենք մեր տնից հաճախ մեր ցանկությունից անկախ <<Լրաբեր>> էինք լսում (ինքը չգիտեմ` լսում էր թե չէ, բայց որ մենք ավելի լավ էինք լսում, քան կցանկանայինք, դա հաստատ):
    Նրա կինը ռուս էր ու շատ էր սիրում իր որոշ հայրենակցուհիների հետ գիշերներն իրենց տանը (մեր գլխին) աղմկոտ հավաքույթներ կազմակերպել, որոնց ժամանակ մենք քնած տեղից պարբերաբար վեր էինք թռչում ռուսական չաստուշկաների անչափ ոգեշնչված կատարումներից: Բացի «ռուսական արվեստի գիշերներ» կազմակերպելուց, մեր սույն հարևանուհին աչքի էր ընկնում նաև չտեսնված խոզությամբ. պատշգամբից ցած էր նետում այն ամենը, ինչ իրեն պետք չէր` ընդ որում, առանց նայելու, թե ներքևում ինչ կամ ով կա, կարևոր չէր` մարդ է կանգնած ներքի հարկի պատշգամբում, լվացք է փռած, ինքը կարող էր կեղտաջուրը լցնել լվացքի վրա, կամ մոխրամանը դատարկել նույն լվացքի վրա, ավելը թափ տալ լվացքի կամ մարդու գլխին, իսկ մի քանի անգամ էլ մայրս լվացքի վրայից լոլիկով ճաշի մնացորդներ է հավաքել, ու որոշ ժամանակ անց դրսի կողմում ստիպված էլ լվացք չէինք փռում:
    Համարյա ամեն շաբաթ մեր գլխին ջուր էին բաց թողնում. իրենց բաղնիքի ծորակը վաննայի ու լվացարանի համար ընդհանուր էր, և, ի դժբախտություն մեզ, հաճախ հայտնվում էր դրանց (վաննայի ու լվացարանի) մեջտեղում...
    Բացի դրանից, գիշերները մարդ ու կին հաճախ տուրուդմփոց էին սարքում: Չգիտեմ` ինչ էին անում, բացի նրանից, որ բարձրաձայն գոռգոռում էին, բայց մեզ մոտ այնպիսի տպավորություն էր, որ իրենց տան կահույքն իրար գլխով են տալիս...
    Հա, ու վերջում ավելացնեմ, որ իրենց համատեղ ամուսնության արդյունքում ծնված տղան (երկուսն էլ մինչ այդ մի քանի անգամ ամուսնացած էին եղել ու այդ ամուսնություններից երեխաներ ունեին, որոնք, իրենց հերթին արդեն ամուսնացած էին և երևի մեր բախտից (դե, գոնե մի բանում բախտներս պիտի բերե՞ր թե չէ) իրենց հետ չէին ապրում), ուրեմն այս վերջին տղան գող էր` մի քանի անգամ մանր-մունր բաների համար նստած-ելած, բայց, պատկերացրեք, դրանով հանդերձ իրենց ընտանիքի միակ անդամն էր, որ այդ տարիների ընթացքում մեզ ոչ մի բանով չի խանգարել:
    Ի դեպ, այն բանից հետո երբ մեր ենթադրվող խուլ հարևանը մահացավ, մենք չդադարեցինք իրենց միացրած հաղորդումները մեր տանը նստած լսել, ինչպես միշտ, անկախ մեր ցանկությունից: Փաստորեն, բոլորն էին խուլ...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 03.05.2007, 07:56:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր տակի հարևանը…

    Ա՛ն, բայց դու աչքիս վերևի հարևանի մասին ես գրել

  16. #15
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր տակի հարևանը…

    Ես ոչ տակի հարևան ունեմ, ոչ վերևի: Մի 8 ամիս ապրել եմ շենքում ու ոնցոր վանդակի մեջ, մի հատ կողքի հարևան ունեինք գիժ էր, մի հատ դաշնամուր էիր նվագում մի անգամից դուռը ծեծում էր: Տեսեք-տեսեք իրա հանգիստը խանգարվում էր էլի: իրան թվում էր <---- պիտի էս վիճակում ապրեինք: Լոոոոոոլ
    http://www.conversebank.am/am/IntBank

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 32
    Վերջինը: 22.12.2009, 01:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •