User Tag List

Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 119 հատից

Թեմա: Մեր տակի հարևանը…

  1. #16
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր տակի հարևանը…

    Աջից հորեղբայրս է հարևան, ձախից մյուս հորեղբայրս, վերևից 3րդ հորեղբայրս , ներքևից էլ շատ շուտով կլինի չորրորդը
    Դրախտա
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  2. #17
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր տակի հարևանը…

    Իմ ներքևի ( և վերևի նույպես) հարևանները սևամորթներ են : Նրանք մոտ ընկերուհիներ են, երբ մեր ներքևի բնակարանը ազտավեց, վերևիս հարևանը իր ընկերուհուն "բերեց" այս շենք: Ասեմ, որ շատ մարդկային հարևաններ են ( հազվադեմ երևույթ Եվրոպայում): Էստեղ ժամը երեկոյան 10-ից իրավունք չունես խանգարելու հարևանիդ հանգիստը, լինի բարձր երաժշտությամբ, խոսկցությամբ ...թե այլ միջոցով: Բայց մենք քեֆերի ժամանակ ( հատկապես Նոր Տարուն, երբ գնացող եկողը լիքն է) զգուշացնում ենք ու ոչ մի խնդիր , նույնիսկ իրենց էլ ենք մեկ-մեկ հրավիրում , որ հասկանան հայկական ազգային ու ընտանեկան քեֆերը հնարավոր չէ անաղմուկ անցկացնել: Սիրով էլ մասնկացում են
    Իսկ այ նրանցից առաջ մեր ամենասիրելի հարևանները մոռոկացիներ էին: Հոյակապ ընտանիք էր, շատ կիրթ ու քաղաքավարի ( մանրադիտակով էլ, որ ման գաս նման մակարդակի արաբ ընտանիք մի քանի հատ կգտնես Բելգիայում) : Մենք այնքան էինք մտերմացել, որ լրիվ հայկական դրվածքներ էինք դրել հարևանության մեջ, ասենք տանից աղ պակասեր, կամ այլ կենցաղային իրերի կարիք զգացվեր, արխաին իրարից ուզում էինք: Իսկ նրանց փոքրիկը ՝ Ալին , դեռ քայլել չգիտեր, բայց " չոչ" անելով տանից փախնում էր, աստիճաներով բարձրանում ու գալիս մեր տուն: Էտ երեխեն հայերեն ավելի լավ էր հասկանում, քան արաբերեն: Քնելուց առաջ մորն ու հորը հայերեն էր ասում " պաչիկ , հաջող" ... Շատ կապնված էինք իրար հետ, անգամ գիշերը դուռը բանալիով չէինք փակում ( էդ ժամանակ շենքում միայն մենք էինք) կամ արձակուրդ գնալիս բանալիները մեկս մյուսին էինք վստահում իբր թե ծաղիկները ջրելու պատրվակով: ՈՒրեմն տեսեք ինչքան զուգադիպություններ կային՝ նրանց փոքրիկը ծնվեց այն օրը երբ մեր տանը դժբախտություն էր պատահել, տան հոր ծնունդն ու եղբորս ծնունդը նույն օրն էր, և ցավոք սրտի էտ հոյակապ մարդը մահացավ իմ ծննդյան օրը.... Էնքան կարոտով եմ հիշում էտ օրերը, ճիշտ է մեր կապը պահպանվել է, բայց թե ինչ հեռավորության վրա, ինչ մոտ հարևանությամբ...Երբեք մտքովս չէր անցնի, որ մուսուլման մարդկանց հետ այդ աստիճանի կմտերմանամ ու կհարգեմ
    Լավ ձեր գլուխը չտանեմ, տեղից էլ շատ գրեցի, ուղղակի էտ հարևաններիցս որ խոսում եմ, մոռանում եմ կանգ առնելու մասին
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  3. #18
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր տակի հարևանը…

    Ճիշտ եք նկատել, որ խոաքը ոչ միայն տակի, այլև մնացած հարևանների մասին է…
    բայց, այ օրինակ, հետաքրքիր է, ոչինչ չե՞ք անում, որ ձեր հարևանին տհաճ լինի…
    ավելացնեմ, որ մեր տակի հարևանն այնքան է գժվել ձայնային հողի վրա, որ ամենաթեթև ձայնն անգամ, իր վրա ազդում է…
    մի անգամ մեր կողքի հարևանի նասոսի թեթև դզզոցից այնպես էր կատաղել, որ կռիվ սարքեց՝ պահանջելեվ իջեցնել ձայնը
    մի անգամ էլ ինձ կանգնեցրեց դրսում, ես էլ կարմիր սապոկներ էի հագել, ասաց
    —այ հենց էս սապոկների ձայնից այս առավոտ արթնացա…
    ասում եմ
    ---Էս չեր հաստատ սեվերն էր, ասում ա, չէ հաստատ էս կարմիր սապոկերն էին…

    վերևի հարևանն անընդհատ ջրում էր մեզ, բայց մենք չէինք կռվում…ի դեպ մենք էլ էինք մեր Դեսդեմոնային ջրում առաջ,բայց վերանորոգումից հետո ջրի հարցերը լուծվեցին…
    Իսկ մեր դեմի հարևանները հրաշք մարդիկ են, թեպետ տեղափոխվել են իրենց մյուս տուն, բայց մնում են մեր ընտանիքի լավ ընկերները և բարեբախտաբար հեռու չեն…
    ինչ վերաբերվում է մեր հարևան պուճուրիկներին, ես իրենց շատ եմ սիրում , իրենք էլ ինձ…
    վերջերս մեկին խաղալիքներս նվիրեցի,,
    իսկ ընդհանրապես հաճախ ֆոտոսեսյա եմ կազմակերպում ու բակի ճժերին նկարում եմ…
    հրաշք նկարներ ունեմ…դրա համար էլ ,զբաղվածության ամենաթեժ պահին դուռը ծեծում են ու մայրիկիս ասւմ.
    —Ծովը չի գա,զբոսնենք...
    Եվ ամեն անգամ նույն բացասական պատասխանն են ստանում ու որոշել են,որ ես իրենց ամենազբաղված ընկերուհին եմ
    այսքանը…
    հետաքրքիր բաներ եք գրում
    Վերջին խմբագրող՝ Ծով: 11.11.2006, 17:08:

  4. #19
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր տակի հարևանը…

    ոչինչ չե՞ք անում, որ ձեր հարևանին տհաճ լինի…
    Փոքր ժամանակ անում էինք:
    Մեր հյուրասենյակի տակի հարևանը պապիկս է, բայց ցերեկվա ժամերին. այնտեղ նրա արհեստանոցն է: Երբ ես ու եղբայրս հյուրասենյակում կռիվ էինք անում, հատակը դղրդումէր, պապիկս կատաղած գալիս էր մեր տուն. այդ դղրդոցներից արհեստանոցի առաստաղի լամպերը փչանում էին: Իսկ հետո երբ պետք էր լինում, որ պապիկս մեր տուն գա, էլ չէինք իջնում կանչելու: Միանգամից գնում էինք հյուրասենյակ, մի հատ լավ ցնցում հատակը: Ոնց որ կոճակը սեղմես… Պապիկս միանում էր ու սկսում թուրքերեն հայհոյել:

  5. #20
    ի՞նչ Anul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    483
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր տակի հարևանը…

    Մեջբերում Հայ-ի խոսքերից
    Աջից հորեղբայրս է հարևան, ձախից մյուս հորեղբայրս, վերևից 3րդ հորեղբայրս , ներքևից էլ շատ շուտով կլինի չորրորդը
    Դրախտա
    կարողա վերջում շենքն առնեք?
    դա էլ կանցնի....... (վերջին գրառում 2009թ)
    դա էլ անցավ 2018թ

  6. #21
    Պատվավոր անդամ Հենո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Գրառումներ
    532
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր տակի հարևանը…

    Բյուր պապիկդ թուրքերեն գիտի՞

  7. #22
    ... aniko-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2006
    Գրառումներ
    210
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր տակի հարևանը…

    մեր տակի հարևանի հետ ենքան էլ չունենք, որովհետեվ չեմ սիրում երբ մարդ փնթի է լինում, ու իրանց տնից ճենջի հոտ է գալիս, կարելի է գժվել,
    մեր կողքի հարևանը չգիտենք ով է, տւնը առել է, դուռը փակել, ու..., առաջվանները լավն էին շատ, սիրում էինք իրար հետ ժամանակ քեֆեր անել, նույնիսկ նոր տարուն մեր առաջին հյուրերը 00.01 րոպեին նրանք էին լինում,
    ու վերջ, մեր շենքը ունի 1 մուտք, որտեղ կա 4 բնակարան, ու 3 հարևան , այ քեզ շենք Երևանում, հա համել ասեմ որ մեր մոտ համարները վերևից են սկսում, 1 բնակարանը գտնվում է 3րդ հարկում, ու էդպես իջնում է ներքև մենակ մենք ենք տենց
    իսկ կյանքը շարունակվում է...

  8. #23
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    40
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր տակի հարևանը…

    Լավ հարևանը, լավ բարեկամից էլ լավն է....................
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  9. #24
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    35
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր տակի հարևանը…

    Վա՛յ, ժող ջա՛ն, էս գիշեր էս մեր կողքի հարևաններն ի՜նչ սկանդալ էին անում : Անմիջապես մեր պատի հարևաններն են, իրանց տանն ինչ կատարվում ա մեր տանը լսվում ա:Ուրեմն էդ տանն ապրում են ամուսիններ և իրենց տղան, որն անցյալ տարի ա բանակից եկել, այսինքն 21 տարեկան ա երևի: Էս տղեն ամեն օր հեռուստացույցը բարձր միացնում ա, օրվա ցանկացած ժամանակին, ու քիչ ա, որ դրանով խախտում ա հարևանների հանգիստը, մեկ-մեկ էլ խմում ա (կասկածներ կան նաև, որ թմրամոլ ա) ու տնեցիների հետ կռիվ ա անում: Բայց էս գիշեր վերջն էր… Ժամը 00:30 ա, կինո եմ նայում, մեկ էլ ամբողջ տունը սկսում ա դղրդալ նրանից, որ էդ հարևանի տղեն ուժեղ հարվածում ա մեր պատին իրանց կողմից : Սիրտս կանգնում ա էդ րոպեին, բայց մտածում եմ, որ կանցնի: Բայց ի՞նչ անցնել, ես ստիպված էի հետագա մեկ ժամը լսել իրանց կռիվը… Էդ տղեն հիստերիկի պես լացելով գոռում էր ծնողների վրա, ասում թե բա ես ի՞նչ կյանքով եմ ապրում, սաղ օր քցված եմ էս դիվանին՝ հեռուստացույցի դեմը, մեռնեմ՝ թաղեք ու պրծեք ինձնից, մերն էլ կողից ասում էր, որ հանգստանա, էսքանի փոխարեն թող աշխատանք փնտրի, իսկ էս տղեն չգիտեմ՝ ինչու թեման փոխեց ու իրա եղբորից սկսեց խոսել: Ահավոր այլանդակ ձևի քրֆեց եղբորն էլ, եղբոր երեխեքին էլ, կնոջն էլ, ասեց թե բա մորթեն եղբորս երեխեքին՝ էդ էլ ա քիչ իրան…Հետո սկսեց տան կահույքը ջարդել-փշրել… Կարճ ասած ես դեռ նման քֆուրներ լսած չկայի, իմ մանկական ականջների համար նման բառերը խորթ էին, բայց չլսել էլ հնարավոր չէր, շատ էր բարձր խոսում : Ու էդքանից բացի, երբ մերն ասում էր կամաց, հարևանները կլսեն, խայտառակ ես անում մեզ, տղեն մի հատ էլ լսողներին քրֆեց :
    Արդյո՞ք հարևանները դատապարտված են ամեն օր լսել այդ հիվանդ տղու հիստերիաները: Արտասահմանում, եթե հարևանի տանը անգամ մի փոքր բարձր ձայն կամ լաց են լսում՝ անմիջապես ոստիկաններ են կանչում, իսկ մեր մոտ նման օրենք չկա, որ 22:00-ից հետո չի կարելի աղմկել և մենք ստիպված ենք դիմանալ մեր հարևանների (և ոչ միայն հարևանների) կռիվներին, անդորրի խախտմանը :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  10. #25
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր տակի հարևանը…


    Տխուր ա:
    Չի կարելի

  11. #26
    Մշտական անդամ Delicada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2006
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր տակի հարևանը…

    Մեջբերում N.I.G.G.A.-ի խոսքերից
    Մենք մեր տակը հարևան չունենք
    Նախանձեցի քեզ գիտես
    Իսկ մենք ունենք …
    Ու դրանով ամեն ինչ ասված է
    Բայդ դե ոնց ասվում է հարևաններին չեն ընտրում:
    Ընկել ենք պետք է քաշենք
    Բայց հիմա մեր տակի հարևանը չկա նենց ուրախ եմ

  12. #27
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր կողքի հարևանը…

    Մեր կողքը մեկը կար երևի օրը 3 անգամ սիրածի հետ հեռախոսով խոսում էր (ավելի ճիշտ` բղավում): Ու էն էլ ինչ ձև էր խոսում: Ես տունը նստած հեռուստացույց եմ նայում, իրա ձենը ավելի լավ եմ լսում: Կարողա գիշերվա ժամը հինգին հելներ "խոսար" հերիք չի, մի հատ էլ պատին էր խփում (կամ քացով կամ գլխով): Ու տենց համարյա մի ամիս: Ամեն ինչ վերջացավ նրանով, որ մի օր սիրածը եկավ հարցերը լուծեց (իրար լավ տալիս էին էդ օրը):
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  13. #28
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր տակի հարևանը…

    Իսկ մենք մոտ քսան տարի տակի հարևան չունեինք։ Էնքա՜ն լավ էր։ Ավելի ճիշտ՝ էն ժամանակ ոչ թե լավ էր, այլ սովորական, քանի որ հենց սկզբից էդպես էր։ Բայց այ ունենալուց հետո նոր զգացինք, թե էն ժամանակ ինչքան լավ էր։ Ինչ ուզում անում էինք։ Դե, երեխա էինք, համ կարող էինք հանգիստ թռվռալ, համ վազել։ Հիշում եմ, որ մեր տուն հյուրեր էին գալիս, էդ հյուրերի երեխաները որ հանկարծ ուժեղ ցատկում էին, դմփացնում էին հատակին կամ մի բան աղմուկով գցում էին հատակին, իրենց ծնողներն անմիջապես վեր էին թռչում ու բարկացած ասում. «Կամա՜ց, տակը մա՛րդ ա ապրում», իսկ մենք հպարտությամբ հայտարարում էինք, որ մեր տակը մարդ չի ապրում։ «Ո՞նց...,- զարմանում էին,- երանի ձեզ... »։ Բայց դե մենք էլ վատ էինք սովորել. նախ որ ուրիշի տուն էինք գնում, էլի սովորության համաձայն մեզ ազատ էինք զգում (հատակին դմփացնելու իմաստով միայն ), համ էլ որ մեր «տակը» արդեն մարդիկ սկսեցին ապրել, շատ դժվարությամբ համակերպվեցինք այդ հանգամանքին... Համ էլ ախր ես մինչև հիմա էլ թռվռում ու վազվզում եմ...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #29
    Ծիրանագույն RaMeSsEs-ll-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    43
    Գրառումներ
    74
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր տակի հարևանը…

    Մեր տակի հարևանի տունը երկու հատ Նոյեմբերյանցի ուսանողուհի են ապրում: Ու ամեն առավոտ վերելակի մեջ իրանց օծանելիքի հոտից ես <ուգառ> եմ ըլնում...
    Եթե չես կարող սիրել մեկին, ուրեմն սիրիր երկուսին, կամ երեք անց կես...

  15. #30
    Սկսնակ անդամ Sunlight-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    49
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր տակի հարևանը…

    Երեխա ժամանակ մեր տակի հարևաններն ահավոր անդուր մարդիկ էին, ու անընդհատ խոսակցության նյութ էին դարձնում այն, որ մենք իրենց գլուխը տանում ենք, որ իրենց լուսամուտի դիմաց ավտո ենք կանգնեցնում և այլ տհաճ բաներ: Հետո մեր տակի հին հարևանները փոխարինվեցին ավելի բարեհաջող նորերով: Իսկ ամենալավը այն է, որ նրանք արդեն մի քանի տարի է ինչ ընտանիքով Ռուսաստան են տեղափոխվել և տակի հարևան են դառնում տարվա մեջ 1-2 շաբաթով: Էնպես որ ինչքան սիրտս ուզում է թռվռում եմ, վազվզում եմ, պարում եմ, եթե իհարկե տանն եմ լինում և ազատ ժամանակ եմ ունենում, ու, ի դեպ, ավելի հաճույքով քան երեխա ժամանակ...

Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 32
    Վերջինը: 22.12.2009, 01:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •