Հաղորդվում է, որ այսօր Երևանում է լինելու Եվրոպական շախմատային միության նախագահ Սիլվիո Դանայիլովը: Նա կմասնակցի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքում կայանալիք աշխարհահռչակ շախմատիստ Ռաֆայել Վահանյանի 60-ին նվիրված հանդիսավոր արարողությանը: Դանայիլովը նաև կընթրի ՀՀ և ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Զրուցակիցները մի շարք հարցերի (այդ թվում Հայաստանում մտցված շախմատի պարտադիր ուսուցման) թվում կքննարկեն Հայաստանում 2013թ.-ի Եվրոպական առաջնություններից մեկը անցկացնելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Երևանում անցկացվեց հոբելյարին նվիրված վետերանների արագ շախմատի մրցաշար՝ 60 շախմատիստների մասնակցությամբ: Յոթ հնարավորից վեց միավոր վաստակելով առաջին տեղը զբաղեցրած Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային վարպետ Էդուարդ Մնացականյանին պարգևատրել է ինքը՝ Ռաֆայել Վահանյանը:
Էջանիշներ