Հաղորդվում է, որ հոկտեմբերի 15-20-ը Երևանում 8 տախտակների վրա արագ, Ֆիշերի և կայծակնային շախմատի վարկածներով կանցկացվի ընկերական մրցախաղ կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի և վեցակի օլիմպիական չեմպիոն ռուսաստանի հավաքականների միջև: Հայաստանի 8-նյակում տեղ է գտնվել կարելի է ասել լեգենդար Ռաֆայել Վահանյանի () համար: Բացի նրանից մեր թիմում կլինեն նաև Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանն ու Հրանտ Մելքումյանը: Ռուսների կազմից դեռ տեղեկություններ չկան: Հետաքրքիր շախմատային ներկայացում կլինի + երկու կողմերի համար էլ լավ նախապատրաստություն նոյեմբերի 2-ին մեկնարկող Եվրոպայի թիմային առաջնությունից առաջ:
![]()
Էջանիշներ