User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 157 հատից

Թեմա: Հայկական շախմատ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՐԵՎԱՅԻՆ ՏՂԱՆ. ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ


    Մի քիչ մանրամասն մեր շախմատային առաջատարի, մեր ժամանակի եզակի շախմատային արտիստներից մեկի՝ Լևոն Արոնյանի մասին: Մոտեցող աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին ընդառաջ շախմատային փորձագետներից շատերը հենց նրան են համարում հաղթողի հիմնական հավակնորդը: Հպանցիկ ակնարկ նրա շախմատային անցյալին.

    Լևոն Գրիգորի Արոնյանը ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 6-ին Երևանում: Միջազգային մրցահարթակում ներկայացնում է Հայաստանը: Շախմատ խաղալ սովորել է քրոջից ինը տարեկան հասակում: Միջազգային վարպետ է 1996 թ.-ից, միջազգային գրոսմայստեր՝ 2000 թ.-ից: 2010 թ.-ի նոյեմբերին առաջին անգամ հաղթահարեց 2800 միավորի սահմանը (2801) և դարձավ աշխարհում վեցերորդ շախմատիստը, որին հաջողվեց հաղթահարել անհատական վարկանիշի այդ գերգրոսմայստերական նիշը: 2011թ.-ի հունվարի 1-ի դրությամբ վարկանիշով աշխարհի 3-րդ շախմատիստն է (2805 ELO): 2000թ.-ից Արոնյանն ապրում է Գերմանիայում, սակայն մարզումները մեծամասամբ անցկացնում է հայրենիքում:

    Լևոնի անհատական վարկանիշի փոփոխման գրաֆիկը (2000-2011):


    Հիմնական նվաճումների համառոտ ցուցակը.
    • 1994թ.-ին Հունգարիայի Սեգեդ քաղաքում դարձել է մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն:
    • 1995թ.-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում դարձել է մինչև 14 տարեկանների աշխարհի չեմպիոն:
    • 1997թ.-ին հաղթել է մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում ու նվաճել պատանիների կարևորագույն շախմատային մրցաշարերից մեկի՝ Մոսկվայում անցկացվող «Կասպարովի գավաթ»-ի առաջին մրցանակը:
    • 1999թ.-ին հռչակվել է Հայաստանի չեմպիոն ու Հայաստանի հավաքականի կազմում Բաթումում դարձել Եվրոպայի չեմպիոն:
    • 2002թ.-ին կրկին դարձել է մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն, այս անգամ Հնդկաստանում:
    • 2003թ.-ին դարձել է Ֆիշերի շախմատի (շախմատ 960) գծով Մայնցի մրցաշարի հաղթող:
    • 2005թ.-ին առաջին տեղն է զբաղեցրել Ջիբրալթարի ու Ստեփանակերտի գերմրցաշարերում:
    • Նույն 2005թ.-ին Վարշավայում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունում լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 3-րդ տեղը: Նույն տարվա դեկտեմբերին Խանտի-Մանսիյսկում նվաճել է ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթը:
    • 2006թ.-ի մարտին փայլուն ոճով հաղթել է 20-րդ կարգի Լինարեսի գերմրցաշարում՝ շրջանցելով ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն Թոփալովին: Իսկ նոյեմբերին առաջին տեղն է զբաղեցրել Մոսկվայում կայացած Տալի հուշամրցաշարում:
    • Նույն թվականի հունիսին Վլադիմիր Հակոբյանի, Կարեն Ասրյանի, Սմբատ Լպուտյանի, Գաբրիել Սարգսյանի և Արտաշես Մինասյանի հետ դարձել է Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող: Այդ հաղթանակի համար նա և թիմակիցները պարգևատրվել են Մովսես Խորենացու մեդալով:
    • 2008թ.-ին Հայաստանի հավաքականը Դրեզդենում կրկնել է իր հաջողությունը` դառնալով 37-րդ համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն: Այդ հաղթանակի համար Արոնյանը և թիմի մյուս անդամները` Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և Արտաշես Մինասյանը, պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
    • Արոնյանը ՖԻԴԵ-ի «Գրան Պրի», Բիլբաոյի «Մեծ սաղավարտ» (2009), Նիցցայի «Ամբեր» (2008, 2009) գերմրցաշարերի, արագ (2009) և Ֆիշերի (2008, 2009) շախմատի աշխարհի առաջնությունների հաղթող է:
    • 2010թ.-ի նոյեմբերին Մոսկվայում դարձել է Միխայիլ Տալի հուշամրցաշարի հաղթող, մի քանի օր անց կրկին Մոսկվայում՝ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն:
    • 2011թ.-ի մայիսին Լևոնը կմասնակցի Կազանում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին: Առաջին ռաունդում նա մրցակիցը կլինի Ալեքսանդր Գրիշչուկը:


    Արոնյանն ու Կրամնիկը աշխարհի 9-րդ չեմպիոնի քննական հայացքի ներքո:


    Արոնյանը աներևակայելիորեն տաղանդավոր ու ծույլ տղա է: Նրան տրված է ավելին քան շատերին: Եվ նա հաջողությամբ օգտագործում է հնարավորությունների անհավասարությունը՝ առանց շատ ջանքեր գործադրելու:
    Հաճախ Լևոնի խաղը շատ պարզ է, ինչպես ամեն հանճարեղ բան: Երբ նայում ես նրա պարտիաները, թվում է, թե ինքդ էլ կարող ես այդպես: Բայց չգիտես ինչու Արոնյանի մոտ այդպես է ստացվում 10-ից 9-ը պարտիայում, իսկ այլ շախմատիստների մոտ չի ստացվում անգամ այն մնացած մեկում: Երբեմն Լևոնի խաղը անհասականալի է, և հակառակորդի ցանկացած հակաքայլին նա, իբրև իսկական շախմատային աճպարար, հակադրում է իր հերթական հաղթաթուղթը: Շատերն են նրա նման վարվում, ուղղակի գրեթե բոլորի մոտ, ի տարբերություն Լևոնի, այդ հաղթաթուղթը «վեցանոց» է դուրս գալիս:

    Իսկական հայը պպզում է նաև Անդալուզիայում:ճճճ.
    Լևոնն ու ընկերուհին Լինարեսում:


    Արոնյանը շատ հաջողակ մարդ է: Նրա բախտը բերում է պարբերաբար ու արդարացիորեն: Հաղթանակները նրա համար այնքան սովորական են դարձել, որքան այլոց համար պարտությունները: Թեթևությունը, որով Լևոնին տրվում են հաղթանակներն առանձին պարտիաներում ու նաև ընդհանրապես վերցրած մրցաշարերում, հիացնում է հասարակ շախմատասերին: Բայց դա նաև արջի ծառայություն է մատուցում մեր առաջատարին: Նա սովոր է ամեն ինչին հասնել արագ ու առանց առանձնակի ջանքերի: Բայց պետք չէ մոռանալ, որ բարձրանալուն զուգընթաց ճանապարհը դառնում է ավելի ու ավելի զառիթափ: Ու բարձրակետին հասնելու համար պիտի մի փոքր ավելի աշխատել: Օրինակ` սկզբնախաղում: Պետք է աշխատել նախօրոք՝ «տանը»: Ռազմաճակատի գիծը կարճացնելը, սիրելի ու ծանոթ սկզբնախաղերով սկսելը ու դեբյուտային խաղացանկը տարիների ընթացքում պահպանելն ընդունելի ու արդյունավետ մեթոդ է: Բայց դա թույլ չի տալիս Արոնյանի շախմատային տաղանդին դրսևորվել ամբողջությամբ:

    Արոնյանը պարտիաների ընթացքում հաճախ է ուշադրություն դարձնում կողմնակի բաներին:


    Համոզված եմ, որ նաև այլ սկզբնախաղերում, այլ տիպային իրավիճակներում Լևոնը կարող է խաղալ բարձր մակարդակով՝ 2800-ի կարգի: Ուղղակի պետք է մի քիչ ցանկություն ու ժամանակ: Այն ինչ այլոց տրվում է տարիների քրտնաջան աշխատանքով, Լևոնին հասանելի է մի քանի ամսում: Ու այդ ժամանակ կարելի կլինի վստահ լինել նրա չեմպիոնական հավակնություններում, չէ որ հավակնորդների մրցաշարում առավելություն ունի նա, որ իրեն լավ է զգում շախմատային տախտակի ցանկացած հատվածում, ցանկացած պահին: Ու էական է սկբնախաղային անկանխատեսելիությունը:
    Արոնյանն իրոք շատ պայծառ շախմատիստ է: Բոլոր շախմատային լրագրողներն ու խաղացողները միաբերան փաստում են, որ նա այն եզակիներից է, ով երբեք զրույցի ընթացքում բացասական լիցքեր չի հաղորդում: Արևային տղա. այդպես էին կոչում պատանի Լևոնին: Ու հիմա էլ, դառնալով տղամարդ, նա չի կորցրել բնութագրական լույսն ու դրական էությունը:

    Հայազգի ուժեղագույն 2 շախմատիստները Մայնցում.
    Լևոն Արոնյան և Սերգեյ Մովսիսյան:


    Հ.Գ. Երբ 1996թ.-ի վերջին Օմսկում աթոռին կիսաթեք նստած 14-ամյա Լևոնը մրցակիցներին մեկը մյուսի հետևից հաղթելուն զուգահեռ երգում էր, ներկաներից շատերի մտքով անցավ, որ տղային չեմպիոնության փառավոր ուղի է սպասվում: Կարծես թե նրանց կանխատեսումն իրականանում է: Առայժմ Արոնյանը հաջողությամբ մագլցում է շախմատային Օլիմպոսն ի վեր... հուսանք, որ գագաթի նվաճումն էլ հեռու չէ:
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 02.02.2011, 09:46:

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (02.02.2011), ars83 (01.02.2011), einnA (01.02.2011), Lion (01.02.2011), Monk (01.02.2011), Safaryan (12.04.2011), V!k (13.04.2011), Yellow Raven (01.02.2011), Yevuk (26.12.2011), zanazan (04.02.2011), Արշակ (01.02.2011), Գեա (07.09.2011), Ձայնալար (01.02.2011), Ուրվական (01.02.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համաշխարհային շախմատ
    Հեղինակ՝ Moonwalker, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 345
    Վերջինը: 15.10.2015, 13:19
  2. Քաղաքական շախմատ. ՀԱԿ-ն ընդդեմ իշխանության
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 158
    Վերջինը: 08.04.2012, 14:39
  3. շախմատ Օպերայի բակում
    Հեղինակ՝ Anul, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.05.2007, 09:37
  4. Համաշխարհային շախմատ
    Հեղինակ՝ shaxmatist93, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.01.2007, 18:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •