ՖԻԴԵ-ի նոր վարկանիշները:
ՖԻԴԵ-ն հրապարակեց շախմատիստների միջազգային նոր վարկանիշները` 2011 թ. հունվարի 1-ի դրությամբ: Հայաստանի բոլոր շախմատիստների վարկանիշները` այստեղ:
Աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
1. Կարլսեն Մագնուս - 2814 (Նորվեգիա)
2. Անանդ Վիշվանաթան - 2810 (Հնդկաստան)
3. Արոնյան Լեւոն - 2805 (Հայաստան)
4. Կրամնիկ Վլադիմիր - 2784 (Ռուսաստան)
5. Կարյակին Սերգեյ - 2776 (Ռուսաստան)
6. Թոփալով Վեսելին - 2775 (Բուլղարիա)
7. Գրիշչուկ Ալեքսանդր - 2773 (Ռուսաստան)
8. Մամեդյարով Շահրիյար - 2772 (Ադրբեջան)
9. Իվանչուկ Վասիլի - 2764 (Ուկրաինա)
10. Նակամուրա Հիկարու - 2751 (ԱՄՆ)
...
26. Մովսիսյան Սերգեյ - 2721 (Հայաստան)
...
63. Հակոբյան Վլադիմիր - 2675 (Հայաստան)
...
75. Սարգսյան Գաբրիել - 2667 (Հայաստան)
Երկրների դասակարգման նոր աղյուսակի լավագույն հնգյակն ունի հետևյալ տեսքը.
1. Ռուսաստան - 2734* - 202** - 474***
2. Ուկրաինա - 2694 - 74 - 193
3. Ֆրանսիա - 2654 - 42 - 88
4. Չինաստան - 2653 - 27 - 20
5. Հայաստան - 2649 - 33 - 19
Հայաստանը վերոհիշյալ աղյուսակում զգալի առաջադիմեց այն բանից հետո երբ աշխարհում հայ շախմատիստներից 2-րդ վարկանիշն ունեցող գրոսմայստերը` Սերգեյ Մովսիսյանը Սլովակիայի ֆեդերացիայից տեղափոխվեց Հայաստանի ֆեդերացիա: ՖԻԴԵ-ն այս տեղափոխությունը հաստատել էր դեկտեմբերի 30-ին:
Անձամբ ես հավատացած եմ, որ Մովսիսյանի գալը հիմա ավելի քան անհրաժեշտ էր մեր թիմին: Սրանով, ըստ էության լուծվում է աքիլեսյան գարշապարի՝ թիմային 4-րդ խաղատախտակի հարցը: Մեր համալրված թիմը ավելի բարձր հնարավորություններ կունենա 2011թ.-ի հուլիսին Չինաստանի Նինգբո քաղաքում կայանալիք Աշխարհի թիմային առաջնությունում: Այնուամենայնիվ սրտանց ուրախ եմ թե՛ մեր թիմի, և թե՛ անձամբ Սերգեյի համար:
*- Երկրի շախմատիստների միջին վարկանիշը:
**- Երկրի գրոսմայստերների թիվը:
***- Երկրի միջազգային վարպետների թիվը:
Աղբյուրը





Մեջբերել

Էջանիշներ