User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 157 հատից

Թեմա: Հայկական շախմատ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Երեկ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ավարտվեց Միխայիլ Տալի 5-րդ հուշամրցաշարը, որը մասնակիցների միջին 2757 վարկանիշով բավական բարձր՝ 21-րդ կարգի էր: Մասնակիցներն էին՝
    1. Լևոն Արոնյան (Հայաստան) - 2801
    2. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2791
    3. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - 2771
    4. Շահրիար Մամեդյարով (Ադրբեջան) - 2763
    5. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - 2760
    6. Պավել Էլյանով (Ուկրաինա) - 2742
    7. Բորիս Գելֆանդ (Իսրայել) - 2741
    8. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2741
    9. Ալեքսեյ Շիրով (Իսպանիա) - 2735
    10. Վանգ Հաո (Չինաստան) - 2727
    Արոնյանը եւ Կարյակինը 9 հնարավորից վաստակեցին 5,5-ական միավոր: Բացարձակ հավասար էին նաեւ նրանց լրացուցիչ ցուցանիշները (Զոնեբորն-Բերգերի գործակիցները` 23,75-ական): 5,5 միավոր էր վաստակել նաեւ Շահրիյար Մամեդյարովը, բայց նա հետ մնաց լրացուցիչ ցուցանիշներով (Զոնեբորն-Բերգերի գործակիցը` 23,25) եւ գրավեց երրորդ տեղը:
    Մասնակիցների վերջնական դասավորությունը.
    1. Արոնյան 5½
    2. Կարյակին 5½
    3. Մամեդյարով 5½
    4. Գրիշչուկ 5
    5. Նակամուրա 5
    6. Վան Հաո 5
    7. Կրամնիկ 4½
    8. Գելֆանդ 3½
    9. Շիրով 3
    10. Էլյանով 2½

    Ըստ էության մի շնչով անցկացրած փայլուն առաջնությունից հետո Արոնյանն իր վարկանիշն ավելացրեց 4 կետով: Նոյեմբերի 15-ի ՖԻԴԵ-ի դասակարգմամբ շախմատիստների դասակարգման առաջին եռյակն ունի հետևյալ տեսքը.
    1. Մագնուս Կարլսեն - 2812,0
    2. Վիշվանաթան Անանդ - 2808,4
    3. Լեւոն Արոնյան - 2805,1
    Լեւոն Արոնյանը նաև կմասնակցի նոյեմբերի 16-18-ը Մոսկվայում անցկացվելիք աշխարհի կայծակնային խաղի առաջնությանը: Մրցաշարին կմասնակցեն 20 գրոսմայստերներ, այդ թվում` Տալի հուշամրցաշարի բոլոր մասնակիցները, բացառությամբ Շիրովի: Նրանց կավելանան նախնական մրցաշարի հաղթողները եւ անհատապես հրավիրված մի քանի առաջատար գրոսմայստերներ: Մասնավորապես, ելույթ կունենան Կարլսենը, Պոնոմարյովը, Ռաջաբովը, Ս. Մովսիսյանը:
    Հաջողություն ու նորանոր հաղթանակներ մաղթենք մեր առաջատար շախմատիստին:





    Աղբյուրը

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (16.11.2010), AniwaR (15.11.2010), einnA (15.11.2010), Gayl (15.11.2010), Monk (16.11.2010), Yevuk (16.11.2010), Երվանդ (04.12.2010), Ձայնալար (15.11.2010)

  3. #2
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լեւոն Արոնյանը Մոսկվայում ավարտված աշխարհի կայծակնային խաղի առաջնությունում փայլուն ոճով նվաճեց առաջին մրցանակը եւ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

    Այսպիսով, տաղանդավոր հայ գրոսմայստերը աշխարհի կայծակնային խաղի չեմպիոնի կոչումը ավելացրեց իր մյուս բարձրագույն տիտղոսներին` համաշխարհային օլիմպիադաների կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, աշխարհի արագ շախմատի չեմպիոն, աշխարհի չեմպիոն` Ֆիշերի շախմատի վարկածով, Գրան պրիի եւ Մեծ սաղավարտի հաղթող:

    Մեր ջերմ շնորհավորանքները հայկական շախմատի առաջատարին:

    Մասնակիցների վերջնական դասավորությունը (38 տուրից հետո)
    Տեղ Անուն Միավոր
    1. Արոնյան 24.5
    2. Ռաջաբով 24
    3. Կարլսեն 23.5
    4. Գելֆանդ 21.5
    5. Նակամուրա 21.5
    6. Կարյակին 20.5
    7. Կրամնիկ 20.5
    8. Մամեդյարով 19.5
    9. Սվիդլեր 19.5
    10. Էլյանով 19
    11. Գրիշչուկ 19
    12. Մամեդով 18
    13. Նեպոմնյաշչի 18
    14. Վաշիե-Լագրավ 18
    15. Մովսիսյան 17.5
    16. Անդրեյկին 17.5
    17. Գրաչեւ 16.5
    18. Սավչենկո 15.5
    19. Կարուանա 13.5
    20. Պոնոմարյով 12.5

    Աղբյուրը՝ http://armchess.am/

    Շնորհավոր բոլորիս:
    Лучше Гор могут быть только Горы.

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (18.11.2010), Ambrosine (18.11.2010), einnA (19.11.2010), Gayl (18.11.2010), matlev (04.12.2010), Monk (18.11.2010), Moonwalker (18.11.2010), Yevuk (19.11.2010), Երվանդ (04.12.2010), Ձայնալար (18.11.2010)

  5. #3
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհավորում եմ բոլորիս
    Արոնյանի մարզավիճակը ուղղակի աներևակայելի է: Հուսանք, մինչև մյուս տարվա գարուն՝ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը, կշարունակի նոր տեմպերով: Սպասենք FIDE-ի նոր վարկանշային աղյուսակին: Կարծում եմ մեզ հաճելի նորություն պիտի որ սպասի: Այսօր ռուսալեզու շախմատային ֆորումներից մեկում հաղթանակից հետո ստացածս շնորհավորանքներն ու մեր ազգին ուղղված լավ խոսքերը (այդ թվում նաև ադրբեջանցիների կողմից) մեջս մի անզուսպ հպարտություն առաջացրին:Հպարտ եմ, որ հայ եմ, որ Լևոնի հայրենակիցն եմ: Եվս մի անգամ շնորհավոր

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.11.2010), einnA (19.11.2010), Monk (18.11.2010), Yevuk (19.11.2010)

  7. #4
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանի հավաքականը Թուրքիայի Բուրդուր քաղաքում դարձավ մինչև 16 պատանիների համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն:

    Հրաշալի հանդես եկած հայ շախմատիստները, անկախ վերջին տուրի արդյունքներից, ապահովեցին առաջին մրցանակը:
    Հայաստանը երկրորդ անգամ է նվաճում պատանիների համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը: 1998 թվականին նույնպիսի տպավորիչ հաջողության հասել է մեր հավաքականը, որի կազմում հանդես էին գալիս ապագա հռչակավոր գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Վարուժան Հակոբյանը:
    Մեր ջերմ շնորհավորանքները հայ պատանի շախմատիստներին` այս նոր փայլուն նվաճման կապակցությամբ:
    Ներկա պահին լավագույն եռյակն ունի հետևյալ տեսքը՝
    1. Հայաստան 28½
    2. Ռուսաստան 24½
    3. Հնդկաստան 24
    Սա էլ մեր հերոսները, մեր շախմատի վաղվա օրը

    Կարեն Հ. Գրիգորյան

    Ռոբերտ Աղասարյան

    Հովհաննես Գաբուզյան

    Դավիթ Շահինյան

    Տիգրան Ս. Պետրոսյան

    Հավաքականի գլխավոր մարզիչն է Արսեն Եղիազարյանը:
    Շնորհավոոոո՜ր

    Աղբյուրը

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (04.12.2010), einnA (04.12.2010), matlev (04.12.2010), Monk (04.12.2010), Yevuk (04.12.2010), Երվանդ (04.12.2010), Ձայնալար (04.12.2010), Մանուլ (04.12.2010), Ուրվական (04.12.2010)

  9. #5
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր ա, որ ամեն տարիքային խմբում մի թալիսման ունենք, ի դեմս Տիգրան Պետրոսյանների

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (04.12.2010), einnA (04.12.2010), matlev (04.12.2010), Monk (04.12.2010), Moonwalker (04.12.2010), Ձայնալար (04.12.2010), Մանուլ (04.12.2010)

  11. #6
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ընթացիկ վարկանիշները 2010 թ. դեկտեմբերի 10-ի դրությամբ.


    1. Կարլսեն Մագնուս - 2808,8
    2. Արոնյան Լեւոն - 2805,1
    3. Անանդ Վիշվանաթան - 2805,0
    4. Կրամնիկ Վլադիմիր - 2784,0
    5. Թոփալով Վեսելին - 2774,8
    6. Գրիշչուկ Ալեքսանդր - 2774,1

    Աղբյուրը

    Է՜հ Կասպարով, է՜հ 2851

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (01.02.2011), einnA (11.12.2010), Jarre (01.01.2012), Lion (07.09.2011), Monk (11.12.2010), Yellow Raven (11.12.2010), Yevuk (11.12.2010)

  13. #7
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՖԻԴԵ-ի նոր վարկանիշները:

    ՖԻԴԵ-ն հրապարակեց շախմատիստների միջազգային նոր վարկանիշները` 2011 թ. հունվարի 1-ի դրությամբ: Հայաստանի բոլոր շախմատիստների վարկանիշները` այստեղ:
    Աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

    1. Կարլսեն Մագնուս - 2814 (Նորվեգիա)
    2. Անանդ Վիշվանաթան - 2810 (Հնդկաստան)
    3. Արոնյան Լեւոն - 2805 (Հայաստան)
    4. Կրամնիկ Վլադիմիր - 2784 (Ռուսաստան)
    5. Կարյակին Սերգեյ - 2776 (Ռուսաստան)
    6. Թոփալով Վեսելին - 2775 (Բուլղարիա)
    7. Գրիշչուկ Ալեքսանդր - 2773 (Ռուսաստան)
    8. Մամեդյարով Շահրիյար - 2772 (Ադրբեջան)
    9. Իվանչուկ Վասիլի - 2764 (Ուկրաինա)
    10. Նակամուրա Հիկարու - 2751 (ԱՄՆ)
    ...
    26. Մովսիսյան Սերգեյ - 2721 (Հայաստան)
    ...
    63. Հակոբյան Վլադիմիր - 2675 (Հայաստան)
    ...
    75. Սարգսյան Գաբրիել - 2667 (Հայաստան)


    Երկրների դասակարգման նոր աղյուսակի լավագույն հնգյակն ունի հետևյալ տեսքը.

    1. Ռուսաստան - 2734* - 202** - 474***
    2. Ուկրաինա - 2694 - 74 - 193
    3. Ֆրանսիա - 2654 - 42 - 88
    4. Չինաստան - 2653 - 27 - 20
    5. Հայաստան - 2649 - 33 - 19

    Հայաստանը վերոհիշյալ աղյուսակում զգալի առաջադիմեց այն բանից հետո երբ աշխարհում հայ շախմատիստներից 2-րդ վարկանիշն ունեցող գրոսմայստերը` Սերգեյ Մովսիսյանը Սլովակիայի ֆեդերացիայից տեղափոխվեց Հայաստանի ֆեդերացիա: ՖԻԴԵ-ն այս տեղափոխությունը հաստատել էր դեկտեմբերի 30-ին:
    Անձամբ ես հավատացած եմ, որ Մովսիսյանի գալը հիմա ավելի քան անհրաժեշտ էր մեր թիմին: Սրանով, ըստ էության լուծվում է աքիլեսյան գարշապարի՝ թիմային 4-րդ խաղատախտակի հարցը: Մեր համալրված թիմը ավելի բարձր հնարավորություններ կունենա 2011թ.-ի հուլիսին Չինաստանի Նինգբո քաղաքում կայանալիք Աշխարհի թիմային առաջնությունում: Այնուամենայնիվ սրտանց ուրախ եմ թե՛ մեր թիմի, և թե՛ անձամբ Սերգեյի համար:



    *- Երկրի շախմատիստների միջին վարկանիշը:
    **- Երկրի գրոսմայստերների թիվը:
    ***- Երկրի միջազգային վարպետների թիվը:

    Աղբյուրը

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.01.2011), ars83 (01.02.2011), Chuk (04.01.2011), einnA (03.01.2011), Gayl (04.01.2011), Jarre (01.01.2012), Malxas (03.01.2011), Monk (03.01.2011), V!k (03.01.2011), Yellow Raven (04.01.2011), Yevuk (03.01.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համաշխարհային շախմատ
    Հեղինակ՝ Moonwalker, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 345
    Վերջինը: 15.10.2015, 13:19
  2. Քաղաքական շախմատ. ՀԱԿ-ն ընդդեմ իշխանության
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 158
    Վերջինը: 08.04.2012, 14:39
  3. շախմատ Օպերայի բակում
    Հեղինակ՝ Anul, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.05.2007, 09:37
  4. Համաշխարհային շախմատ
    Հեղինակ՝ shaxmatist93, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.01.2007, 18:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •