User Tag List

Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 157 հատից

Թեմա: Հայկական շախմատ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Սիրտ Հայկական շախմատ

    ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆ ԵՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
    Շախմատի Հայաստանի հավաքականը Թուրինում ընթացող համաշխարհային 37-րդ օլիմպիադայի վերջին՝ 13-րդ տուրում, ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտելով հանդիպումը Հունգարիայի հետ, 36 միավորով դարձավ օլիմպիադայի հաղթող: Այս մրցավեճում Հայաստանը հանդես եկավ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյան եւ Գաբրիել Սարգսյան կազմով: Բոլոր պարտիաներն էլ շատ արագորեն ավարտվել են ոչ-ոքի քանի, ոչ հայ գրոսմայստերներին ընդամենը մեկ միավոր էր անհրաժեշտ՝ 2-րդ տեղում ընթացող Չինաստանին անհասանելի դառնալու համար: Այսպիսով հայական շախմատը կրկին փայլեց աշխարում, այս անգամ արդեն թիմային պայքարում դառնալով մոլորակի ուժեղագույն հավաքականը, ինչը աննախդեպ հաջողություն է, ոչ միայն հայկական շախմատի, այլեւ մեր ողջ ազգի եւ սպորտի պատմության մեջ: Այս օրերին համայն հայությունը մեծ անհամբերությամբ սպասում էր Թուրինից ստացվող տեղեկություններին եւ ակնկալում էր նման հաղթանակ: Մինչ այժմ Հայաստանի հավաքականը մի քանի անգամ արժանացել էր օլիմպիադայի բրոնզին, իսկ մեկ անգամ էլ Եվրոպայի թիմային առաջնության հաղթող էր դարձել եւ բոլորս անհամբերությամբ սպասում էինք նաեւ օլիմպիադայի ոսկուն, քանի որ Հայաստանի հավաքականը, իր պոտենցիալով իրոք ընդունար էր դրան: Եվ ահա այդ հաջողությունը ձեռք բերեցին մեր գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանը, Գաբրիել Սարգսյանը, Սմբատ Լպուտյանը, Արտաշես Մինասյանը մարզիչ Տիգրան Նալբանդյանի գլխավորությամբ: Առաջին չորսը հավաքականում անփոփոխ հանդես եկան վերջին 9 տուրերի ընթացքում՝ տանելով մի շարք տպավորիչ հաղթանակներ: Իսկ Գաբիել Սարգսյանը պարզապես մարզական սխրանք գործեց՝ մասնակցելով բոլոր 13 պարտիաներին երիտասարդ շախմատիստը վաստակեց 10 միավոր եւ դարձավ այս օլիմպիադայում բոլորից շատ միավոր վաստակած շախմատիստը: Նրա ավագ խաղընկեր Վլադիմիր Հակոբյանը մասնակեց 12 տուրերի եւ Հայաստանին 9 միավոր պարգեւեց: Սա նույնպես փայլուն արդյունք է եւ արժանի բարձր գնահատականի: Ահա Հայաստանի հավաքականի անցկացրած հանդիպումները.

    1. Հայաստան -Վենեսուելա՝3 - 1
    2. Նիգերիա - Հայաստան՝0.5 - 3.5
    3. Հայաստան - Դանիա՝3 - 1
    4. Հայաստան - Նորվեգիա՝4 - 0
    5. Ռուսաստան - Հայաստան՝2 - 2
    6. Հայաստան – Ուզբեկստան՝2.5 - 1.5
    7. Հոլանդիա - Հայաստան՝1 - 3
    8. Կուբա - Հայաստան՝1 - 3
    9. Ուկրաինա - Հայաստան՝1.5 - 2.5
    10. Հայաստան - Չինաստան՝2.5 - 1.5
    11. Հայաստան -Չեխիա՝3 -1
    12. Ֆրանսիա - Հայաստան՝-2 - 2
    13. Հայաստան - Հունգարիա՝2 - 2


    Աղբյուրը՝ a1plus.am
    Վերջին խմբագրող՝ Chuk: 04.06.2006, 23:48:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համաշխարհային շախմատ
    Հեղինակ՝ Moonwalker, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 345
    Վերջինը: 15.10.2015, 13:19
  2. Քաղաքական շախմատ. ՀԱԿ-ն ընդդեմ իշխանության
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 158
    Վերջինը: 08.04.2012, 14:39
  3. շախմատ Օպերայի բակում
    Հեղինակ՝ Anul, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.05.2007, 09:37
  4. Համաշխարհային շախմատ
    Հեղինակ՝ shaxmatist93, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.01.2007, 18:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •