Ողջույն բոլորիդ: Ուրեմն առաջին անգամ եմ մտնում էս ֆորումի էս բաժինը: Նախ շատ ուրախ եմ, որ գոյություն ունի մի առանձին էջ, որտեղ կարող ենք մեծագույն պարծանքով խոսել մեր հրաշալի շախմատիստների ու շախմատիստուհիների մասին: Ասեմ, որ միշտ գտնվում եմ շախմատային համարյա բոլոր նորությունների կենտրոնում: Բայց ճիշտն ասած ես ավելի հետաքրքիր էի պատկերացնում ֆորումի էս բաժինը: Էնքան հետաքրքիր բաներ են լինում, որոնց մասին կարելի է խոսել: Դե լավ սրանից հետո իմ ներկայությամբ կաշխատեմ ավելի հետաքրքիր դարձնեմ էս բաժինը

Նախ ես էլ եմ շնորհավորում մեր ՏՂԱՆԵՐԻՆ, այո տղաներին, որովհետև բացի մեր Արոնյանի հաղթանակից հիշեք, որ մեր Գաբին էլ նույն Վեյկ-Ան-Զեեի Բ խմբում գրավել է 2 տեղը

Հայի բնավորություն է չէ ամեն ինչ ճոխացնելը

Դե լավ, Գաբրիել Սարգսյանը կիսել է 2-5 տեղերը, ընդամենը մի հոգի է իրենից առաջ էղել, դե 2-ռդ տեխղ է էլի

ՇՆՈՐՀԱՎՈՐ

Բացի արտասահմանյան իրադարձություններից նաև հիշենք Հայաստանի առաջնության մասին էլի, չէ որ նման Գերհզոր շախմատային երկրի առաջնությունն էլ է կարևոր: Մեր էս տարվա Հայաստանի չեմպիոնն է օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանը, իսկ աղջիկներինը` 20-ամյա Սիրանուշ Անդրիասյանը:
Հ.Գ. Հա, էրեխեք, մի բան էլ ասեմ: Դուք տեղյակ չեք եղել Օլիմպիադայի ժամանակ Արոնյանի հետ կատարված դեպքերի մասին՞ Մեկ էլ մի հարց էլ տամ: Ձեր մեջ կան շախմատիստներ՞
Էջանիշներ