User Tag List

Էջ 10 11-ից ԱռաջինԱռաջին ... 67891011 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 157 հատից

Թեմա: Հայկական շախմատ

  1. #136
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ընթացիկ վարկանիշները 2010 թ. դեկտեմբերի 10-ի դրությամբ.


    1. Կարլսեն Մագնուս - 2808,8
    2. Արոնյան Լեւոն - 2805,1
    3. Անանդ Վիշվանաթան - 2805,0
    4. Կրամնիկ Վլադիմիր - 2784,0
    5. Թոփալով Վեսելին - 2774,8
    6. Գրիշչուկ Ալեքսանդր - 2774,1

    Աղբյուրը

    Է՜հ Կասպարով, է՜հ 2851

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (01.02.2011), einnA (11.12.2010), Jarre (01.01.2012), Lion (07.09.2011), Monk (11.12.2010), Yellow Raven (11.12.2010), Yevuk (11.12.2010)

  3. #137
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՖԻԴԵ-ի նոր վարկանիշները:

    ՖԻԴԵ-ն հրապարակեց շախմատիստների միջազգային նոր վարկանիշները` 2011 թ. հունվարի 1-ի դրությամբ: Հայաստանի բոլոր շախմատիստների վարկանիշները` այստեղ:
    Աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

    1. Կարլսեն Մագնուս - 2814 (Նորվեգիա)
    2. Անանդ Վիշվանաթան - 2810 (Հնդկաստան)
    3. Արոնյան Լեւոն - 2805 (Հայաստան)
    4. Կրամնիկ Վլադիմիր - 2784 (Ռուսաստան)
    5. Կարյակին Սերգեյ - 2776 (Ռուսաստան)
    6. Թոփալով Վեսելին - 2775 (Բուլղարիա)
    7. Գրիշչուկ Ալեքսանդր - 2773 (Ռուսաստան)
    8. Մամեդյարով Շահրիյար - 2772 (Ադրբեջան)
    9. Իվանչուկ Վասիլի - 2764 (Ուկրաինա)
    10. Նակամուրա Հիկարու - 2751 (ԱՄՆ)
    ...
    26. Մովսիսյան Սերգեյ - 2721 (Հայաստան)
    ...
    63. Հակոբյան Վլադիմիր - 2675 (Հայաստան)
    ...
    75. Սարգսյան Գաբրիել - 2667 (Հայաստան)


    Երկրների դասակարգման նոր աղյուսակի լավագույն հնգյակն ունի հետևյալ տեսքը.

    1. Ռուսաստան - 2734* - 202** - 474***
    2. Ուկրաինա - 2694 - 74 - 193
    3. Ֆրանսիա - 2654 - 42 - 88
    4. Չինաստան - 2653 - 27 - 20
    5. Հայաստան - 2649 - 33 - 19

    Հայաստանը վերոհիշյալ աղյուսակում զգալի առաջադիմեց այն բանից հետո երբ աշխարհում հայ շախմատիստներից 2-րդ վարկանիշն ունեցող գրոսմայստերը` Սերգեյ Մովսիսյանը Սլովակիայի ֆեդերացիայից տեղափոխվեց Հայաստանի ֆեդերացիա: ՖԻԴԵ-ն այս տեղափոխությունը հաստատել էր դեկտեմբերի 30-ին:
    Անձամբ ես հավատացած եմ, որ Մովսիսյանի գալը հիմա ավելի քան անհրաժեշտ էր մեր թիմին: Սրանով, ըստ էության լուծվում է աքիլեսյան գարշապարի՝ թիմային 4-րդ խաղատախտակի հարցը: Մեր համալրված թիմը ավելի բարձր հնարավորություններ կունենա 2011թ.-ի հուլիսին Չինաստանի Նինգբո քաղաքում կայանալիք Աշխարհի թիմային առաջնությունում: Այնուամենայնիվ սրտանց ուրախ եմ թե՛ մեր թիմի, և թե՛ անձամբ Սերգեյի համար:



    *- Երկրի շախմատիստների միջին վարկանիշը:
    **- Երկրի գրոսմայստերների թիվը:
    ***- Երկրի միջազգային վարպետների թիվը:

    Աղբյուրը

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.01.2011), ars83 (01.02.2011), Chuk (04.01.2011), einnA (03.01.2011), Gayl (04.01.2011), Jarre (01.01.2012), Malxas (03.01.2011), Monk (03.01.2011), V!k (03.01.2011), Yellow Raven (04.01.2011), Yevuk (03.01.2011)

  5. #138
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՐԵՎԱՅԻՆ ՏՂԱՆ. ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ


    Մի քիչ մանրամասն մեր շախմատային առաջատարի, մեր ժամանակի եզակի շախմատային արտիստներից մեկի՝ Լևոն Արոնյանի մասին: Մոտեցող աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին ընդառաջ շախմատային փորձագետներից շատերը հենց նրան են համարում հաղթողի հիմնական հավակնորդը: Հպանցիկ ակնարկ նրա շախմատային անցյալին.

    Լևոն Գրիգորի Արոնյանը ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 6-ին Երևանում: Միջազգային մրցահարթակում ներկայացնում է Հայաստանը: Շախմատ խաղալ սովորել է քրոջից ինը տարեկան հասակում: Միջազգային վարպետ է 1996 թ.-ից, միջազգային գրոսմայստեր՝ 2000 թ.-ից: 2010 թ.-ի նոյեմբերին առաջին անգամ հաղթահարեց 2800 միավորի սահմանը (2801) և դարձավ աշխարհում վեցերորդ շախմատիստը, որին հաջողվեց հաղթահարել անհատական վարկանիշի այդ գերգրոսմայստերական նիշը: 2011թ.-ի հունվարի 1-ի դրությամբ վարկանիշով աշխարհի 3-րդ շախմատիստն է (2805 ELO): 2000թ.-ից Արոնյանն ապրում է Գերմանիայում, սակայն մարզումները մեծամասամբ անցկացնում է հայրենիքում:

    Լևոնի անհատական վարկանիշի փոփոխման գրաֆիկը (2000-2011):


    Հիմնական նվաճումների համառոտ ցուցակը.
    • 1994թ.-ին Հունգարիայի Սեգեդ քաղաքում դարձել է մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն:
    • 1995թ.-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում դարձել է մինչև 14 տարեկանների աշխարհի չեմպիոն:
    • 1997թ.-ին հաղթել է մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում ու նվաճել պատանիների կարևորագույն շախմատային մրցաշարերից մեկի՝ Մոսկվայում անցկացվող «Կասպարովի գավաթ»-ի առաջին մրցանակը:
    • 1999թ.-ին հռչակվել է Հայաստանի չեմպիոն ու Հայաստանի հավաքականի կազմում Բաթումում դարձել Եվրոպայի չեմպիոն:
    • 2002թ.-ին կրկին դարձել է մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն, այս անգամ Հնդկաստանում:
    • 2003թ.-ին դարձել է Ֆիշերի շախմատի (շախմատ 960) գծով Մայնցի մրցաշարի հաղթող:
    • 2005թ.-ին առաջին տեղն է զբաղեցրել Ջիբրալթարի ու Ստեփանակերտի գերմրցաշարերում:
    • Նույն 2005թ.-ին Վարշավայում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունում լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 3-րդ տեղը: Նույն տարվա դեկտեմբերին Խանտի-Մանսիյսկում նվաճել է ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթը:
    • 2006թ.-ի մարտին փայլուն ոճով հաղթել է 20-րդ կարգի Լինարեսի գերմրցաշարում՝ շրջանցելով ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն Թոփալովին: Իսկ նոյեմբերին առաջին տեղն է զբաղեցրել Մոսկվայում կայացած Տալի հուշամրցաշարում:
    • Նույն թվականի հունիսին Վլադիմիր Հակոբյանի, Կարեն Ասրյանի, Սմբատ Լպուտյանի, Գաբրիել Սարգսյանի և Արտաշես Մինասյանի հետ դարձել է Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող: Այդ հաղթանակի համար նա և թիմակիցները պարգևատրվել են Մովսես Խորենացու մեդալով:
    • 2008թ.-ին Հայաստանի հավաքականը Դրեզդենում կրկնել է իր հաջողությունը` դառնալով 37-րդ համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն: Այդ հաղթանակի համար Արոնյանը և թիմի մյուս անդամները` Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և Արտաշես Մինասյանը, պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
    • Արոնյանը ՖԻԴԵ-ի «Գրան Պրի», Բիլբաոյի «Մեծ սաղավարտ» (2009), Նիցցայի «Ամբեր» (2008, 2009) գերմրցաշարերի, արագ (2009) և Ֆիշերի (2008, 2009) շախմատի աշխարհի առաջնությունների հաղթող է:
    • 2010թ.-ի նոյեմբերին Մոսկվայում դարձել է Միխայիլ Տալի հուշամրցաշարի հաղթող, մի քանի օր անց կրկին Մոսկվայում՝ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն:
    • 2011թ.-ի մայիսին Լևոնը կմասնակցի Կազանում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին: Առաջին ռաունդում նա մրցակիցը կլինի Ալեքսանդր Գրիշչուկը:


    Արոնյանն ու Կրամնիկը աշխարհի 9-րդ չեմպիոնի քննական հայացքի ներքո:


    Արոնյանը աներևակայելիորեն տաղանդավոր ու ծույլ տղա է: Նրան տրված է ավելին քան շատերին: Եվ նա հաջողությամբ օգտագործում է հնարավորությունների անհավասարությունը՝ առանց շատ ջանքեր գործադրելու:
    Հաճախ Լևոնի խաղը շատ պարզ է, ինչպես ամեն հանճարեղ բան: Երբ նայում ես նրա պարտիաները, թվում է, թե ինքդ էլ կարող ես այդպես: Բայց չգիտես ինչու Արոնյանի մոտ այդպես է ստացվում 10-ից 9-ը պարտիայում, իսկ այլ շախմատիստների մոտ չի ստացվում անգամ այն մնացած մեկում: Երբեմն Լևոնի խաղը անհասականալի է, և հակառակորդի ցանկացած հակաքայլին նա, իբրև իսկական շախմատային աճպարար, հակադրում է իր հերթական հաղթաթուղթը: Շատերն են նրա նման վարվում, ուղղակի գրեթե բոլորի մոտ, ի տարբերություն Լևոնի, այդ հաղթաթուղթը «վեցանոց» է դուրս գալիս:

    Իսկական հայը պպզում է նաև Անդալուզիայում:ճճճ.
    Լևոնն ու ընկերուհին Լինարեսում:


    Արոնյանը շատ հաջողակ մարդ է: Նրա բախտը բերում է պարբերաբար ու արդարացիորեն: Հաղթանակները նրա համար այնքան սովորական են դարձել, որքան այլոց համար պարտությունները: Թեթևությունը, որով Լևոնին տրվում են հաղթանակներն առանձին պարտիաներում ու նաև ընդհանրապես վերցրած մրցաշարերում, հիացնում է հասարակ շախմատասերին: Բայց դա նաև արջի ծառայություն է մատուցում մեր առաջատարին: Նա սովոր է ամեն ինչին հասնել արագ ու առանց առանձնակի ջանքերի: Բայց պետք չէ մոռանալ, որ բարձրանալուն զուգընթաց ճանապարհը դառնում է ավելի ու ավելի զառիթափ: Ու բարձրակետին հասնելու համար պիտի մի փոքր ավելի աշխատել: Օրինակ` սկզբնախաղում: Պետք է աշխատել նախօրոք՝ «տանը»: Ռազմաճակատի գիծը կարճացնելը, սիրելի ու ծանոթ սկզբնախաղերով սկսելը ու դեբյուտային խաղացանկը տարիների ընթացքում պահպանելն ընդունելի ու արդյունավետ մեթոդ է: Բայց դա թույլ չի տալիս Արոնյանի շախմատային տաղանդին դրսևորվել ամբողջությամբ:

    Արոնյանը պարտիաների ընթացքում հաճախ է ուշադրություն դարձնում կողմնակի բաներին:


    Համոզված եմ, որ նաև այլ սկզբնախաղերում, այլ տիպային իրավիճակներում Լևոնը կարող է խաղալ բարձր մակարդակով՝ 2800-ի կարգի: Ուղղակի պետք է մի քիչ ցանկություն ու ժամանակ: Այն ինչ այլոց տրվում է տարիների քրտնաջան աշխատանքով, Լևոնին հասանելի է մի քանի ամսում: Ու այդ ժամանակ կարելի կլինի վստահ լինել նրա չեմպիոնական հավակնություններում, չէ որ հավակնորդների մրցաշարում առավելություն ունի նա, որ իրեն լավ է զգում շախմատային տախտակի ցանկացած հատվածում, ցանկացած պահին: Ու էական է սկբնախաղային անկանխատեսելիությունը:
    Արոնյանն իրոք շատ պայծառ շախմատիստ է: Բոլոր շախմատային լրագրողներն ու խաղացողները միաբերան փաստում են, որ նա այն եզակիներից է, ով երբեք զրույցի ընթացքում բացասական լիցքեր չի հաղորդում: Արևային տղա. այդպես էին կոչում պատանի Լևոնին: Ու հիմա էլ, դառնալով տղամարդ, նա չի կորցրել բնութագրական լույսն ու դրական էությունը:

    Հայազգի ուժեղագույն 2 շախմատիստները Մայնցում.
    Լևոն Արոնյան և Սերգեյ Մովսիսյան:


    Հ.Գ. Երբ 1996թ.-ի վերջին Օմսկում աթոռին կիսաթեք նստած 14-ամյա Լևոնը մրցակիցներին մեկը մյուսի հետևից հաղթելուն զուգահեռ երգում էր, ներկաներից շատերի մտքով անցավ, որ տղային չեմպիոնության փառավոր ուղի է սպասվում: Կարծես թե նրանց կանխատեսումն իրականանում է: Առայժմ Արոնյանը հաջողությամբ մագլցում է շախմատային Օլիմպոսն ի վեր... հուսանք, որ գագաթի նվաճումն էլ հեռու չէ:
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 02.02.2011, 09:46:

  6. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (02.02.2011), ars83 (01.02.2011), einnA (01.02.2011), Lion (01.02.2011), Monk (01.02.2011), Safaryan (12.04.2011), V!k (13.04.2011), Yellow Raven (01.02.2011), Yevuk (26.12.2011), zanazan (04.02.2011), Արշակ (01.02.2011), Գեա (07.09.2011), Ձայնալար (01.02.2011), Ուրվական (01.02.2011)

  7. #139
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Այսօր մոտ տաս րոպեից կմեկնարկի «Աերոֆլոտ օփեն» շախմատային փառատոնը: Փետրվարի 8-17-ը Մոսկվայի «Իզմայլովո» հյուրանոցում ընթանալիք փառատոնի գլխավոր մրցաշարին կմասնակցեն Հայաստանը ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը (2721 ԷԼՕ), Տիգրան Լ. Պետրոսյանը (2604), Ավետիք Գրիգորյանը (2595) և Բրազիլիան ներկայացնող Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (2528): Շվեցարական մրցակարգով այս մրցաշարը աշխարհի բլիցի առաջնության հերթական ընտրական շրջանն է: Ընդհանուր մրցանակային ֆոնդը 160000 եվրո է, իսկ հաղթողը 20000 եվրոյից բացի կստանա նաև 2011թ.-ի հուլիսի կեսերին Դորտմունդում կայանալիք գերմրցաշարի մասնակցության իրավունք: Ի դեպ վարկանիշով մեր Սերգեյը մրցաշարի 2-րդ համարն է՝ զիջելով միայն Նահանգները ներկայացնող Գատա Կամսկուն (2730):
    Կփորձեմ արդյունքները պարբերաբար ներկայացնել:

    Աղբյուրներ 1, 2, 3

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (09.02.2011), ars83 (15.11.2011), Monk (08.02.2011), Nare-M (08.09.2011), Ձայնալար (08.02.2011)

  9. #140
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկական շախմատային հասարակությունը համալրվեց ևս մեկ կին գրոսմայստերով: 25-ամյա Մարիա Կուրսովան (վարկանիշը 2315), ով վերջերս ամուսնացել էր մեր առաջատար շախմատիստներից Արման Փաշիկյանի հետ, այսուհետ հանդես կգա հայկական դրոշի ներքո: մինչև 18 տարեկանների Ռուսաստանի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնուհին, լավ համալրում կլինի մեր կանացի հավաքականի համար: Նման խոսակցություններ պտտվում էին դեռ շատ վաղուց. բացի Կուրսովայից շրջանառվում էր մեկ այլ գրոսմայստերի՝ Յուլիա Կոչետկովայի անունը (մյուս մյուս առաջատար շախմատիստ Սերգեյ Մովսիսյանի կինը):

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.10.2011), ars83 (15.11.2011), Lion (07.09.2011), Universe (21.09.2011), Նաիրուհի (09.09.2011)

  11. #141
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհավորենք Արմանին ու հաջողություն ցանկանանք - ժամանակին շատ լճկո էրեխա էր
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. #142
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաղորդվում է, որ հոկտեմբերի 15-20-ը Երևանում 8 տախտակների վրա արագ, Ֆիշերի և կայծակնային շախմատի վարկածներով կանցկացվի ընկերական մրցախաղ կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի և վեցակի օլիմպիական չեմպիոն ռուսաստանի հավաքականների միջև: Հայաստանի 8-նյակում տեղ է գտնվել կարելի է ասել լեգենդար Ռաֆայել Վահանյանի () համար: Բացի նրանից մեր թիմում կլինեն նաև Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանն ու Հրանտ Մելքումյանը: Ռուսների կազմից դեռ տեղեկություններ չկան: Հետաքրքիր շախմատային ներկայացում կլինի + երկու կողմերի համար էլ լավ նախապատրաստություն նոյեմբերի 2-ին մեկնարկող Եվրոպայի թիմային առաջնությունից առաջ:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (17.09.2011)

  14. #143
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայթե Վահանյանը էս անգամ չդիմանա...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. #144
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաղորդվում է, որ այսօր Երևանում է լինելու Եվրոպական շախմատային միության նախագահ Սիլվիո Դանայիլովը: Նա կմասնակցի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքում կայանալիք աշխարհահռչակ շախմատիստ Ռաֆայել Վահանյանի 60-ին նվիրված հանդիսավոր արարողությանը: Դանայիլովը նաև կընթրի ՀՀ և ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Զրուցակիցները մի շարք հարցերի (այդ թվում Հայաստանում մտցված շախմատի պարտադիր ուսուցման) թվում կքննարկեն Հայաստանում 2013թ.-ի Եվրոպական առաջնություններից մեկը անցկացնելու հնարավորությունը:
    Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Երևանում անցկացվեց հոբելյարին նվիրված վետերանների արագ շախմատի մրցաշար՝ 60 շախմատիստների մասնակցությամբ: Յոթ հնարավորից վեց միավոր վաստակելով առաջին տեղը զբաղեցրած Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային վարպետ Էդուարդ Մնացականյանին պարգևատրել է ինքը՝ Ռաֆայել Վահանյանը:

  16. #145
    Մշտական անդամ AsikoNar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2011
    Գրառումներ
    164
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չիգորինի հուշամրցաշարի 5-րդ տուրի արդյունքները
    14:59 19.10.2011

    Ինչպես հայտնի է, մի շարք հայ շախմատիստներ մասնակցում են Չիգորինի անվան հուշամրցաշարին, որն այս օրերին ընթանում է Սանկտ-Պետերբուրգում։ Ներկայացնում ենք 5-րդ տուրի արդյունքները.

    Գաբրիելյան - Խակիմով 1:0
    Հայրապետյան Գեւորգ - Պերշին 1:0
    Անդրիասյան Զավեն - Սերով 1:0
    Բալայան - Մալախով 1/2
    Բասենցյան - Տապիրով 1:0
    Հայրապետյան Հովիկ - Յակիմենկո 1/2
    Պավլով - Հայրապետյան Գոռ 1:0
    Անդրոսով - Բարխուդարյան 0:1
    Պողոսյան - Չարոչկինա 0:1
    Պառավյան - Մուստաֆին 0:1

    Մասնակիցների դասավորությունը
    1. Բոչարով 4.5
    2. Խալիֆման 4.5
    3. Սմիրնով 4.5
    22. Գաբրիելյան 4
    47. Հայրապետյան Գեւորգ 3.5
    49. Անդրիասյան Զավեն 3.5
    83. Բալայան 3
    100. Բասենցյան 3
    109. Հայրապետյան Հովիկ 2.5
    133. Հայրապետյան Գոռ 2.5
    135. Բարխուդարյան 2.5
    165. Պողոսյան 2
    203. Պառավյան 1.5

    Ընդամենը՝ 255 մասնակից

  17. #146
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. Թեմայից դուրս որոշ գրառումներ ջնջվել են, մյուսները` տեղափոխվել Մենք ու սպորտը թեմա: Համաշխարհային շախմատի թեմայում էլ որոշ գրառումներ խմբագրել եմ: Ուշադիր եղեք, որ նույն գրառումը չկատարեք ինչպես նույն թեմայում, այնպես էլ` հարակից:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (01.01.2012), Moonwalker (15.11.2011)

  19. #147
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ նորություն Բրազիլիայից: Մեր պատանի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, հավաքելով 9 հնարավորությունից 8 միավոր, հռչակվել է մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն:





  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (27.11.2011), Jarre (01.01.2012), John (27.11.2011), Monk (27.11.2011), Yevuk (26.12.2011), zanazan (27.12.2011), Ձայնալար (27.11.2011), Շինարար (27.11.2011)

  21. #148
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկական շախմատային հասարակությունը համալրվեց ևս մեկ կին գրոսմայստերով...

    Փաստորեն համալրումները շարունակում են: Հայաստանի շախմատային ֆեդերացիան հայտնում է, որ սեփական նախաձեռնությամբ Ուկրաինայի շախմատի ֆեդերացիայից մեր մոտ է տեղափոխվել մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող, 2009 թվականի Ուկրաինայի չեմպիոնուհի, մեր հայրենակցուհի 27-ամյա Եվգենյա Դոլուխանովան (ներկա վարկանիշը 2276): ՖԻԴԵ-ն այսօր պաշտոնապես հաստատել է այդ տեղափոխությունը:

    Ուրախալի է, որ մրցակցությունը մր կանանց հավաքականում տեղ ունենալու համար աճում է: Հուսանք դրանից մեր շախմատիստուհիների խաղամակարդակն ու արդյունքներն էլ կբարելավվեն:

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (26.12.2011), Ameli (01.01.2012), Jarre (01.01.2012), Varzor (27.12.2011), Yevuk (26.12.2011), Նաիրուհի (26.12.2011)

  23. #149
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թուրքիայի Մերդին քաղաքում ընթացող կանանց շախմատի աշխարհի թիմային առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով պարտության մատնեց Վիետնամի ընտրանուն և առնվազն մեկ տեղով կբարձրանա մրցաշարային աղյուսակում: Նշենք, որ այս տուրում երրորդ խաղատախտակի վրա Լիլիթ Գալոյանի փոխարեն հանդես էր գալիս Մարիա Կուրսովան, ով պարտություն կրեց Թայ Նգուենից:

    Էլինա Դանիելյան - Լի Ֆամ' 1:0
    Թայ Հոանգ Բ. - Լիլիթ Մկրտչյան' 0:1
    Մարիա Կուրսովա - Թայ Նգուեն' 0:1
    Թայ Հոանգ Ն. - Նելլի Աղինյան' 0.5:0.5:

    armsport.am

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (26.12.2011), Jarre (01.01.2012), Varzor (27.12.2011)

  25. #150
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Այսօր շախմատի համաշխարհային ֆեդերացիան (FIDE) հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշները: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը' 2805 միավոր: Առաջին տեղում կրկին նորվեգացի Մագնուս Կառլսենն է' 2835 միավոր: Լավագույն եռյակը եզրափակում է ռուս Վլադիմիր Կրամնիկը' 2801 միավոր:

    Ուժեղագույն շախմատիստների 100-յակում տեղ են զբաղեցրել նաև Հայասատանի հավաքականի անդամներ Սերգեյ Մովսիսյանը' 43-րդ տ. (2700 մ.), Վլադիմիր Հակոբյանը' 64-րդ տ. (2685 .) և Գաբրիել Սարգսյանը' 66-րդ տ. (2683 մ.):

    Աղբյուր՝ ԹԵՐԹ.ամ

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (01.01.2012), Ameli (01.01.2012), Arpine (01.01.2012), Freeman (04.01.2012), John (01.01.2012), Lion (03.01.2012), Moonwalker (01.01.2012), Նաիրուհի (01.01.2012)

Էջ 10 11-ից ԱռաջինԱռաջին ... 67891011 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համաշխարհային շախմատ
    Հեղինակ՝ Moonwalker, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 345
    Վերջինը: 15.10.2015, 13:19
  2. Քաղաքական շախմատ. ՀԱԿ-ն ընդդեմ իշխանության
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 158
    Վերջինը: 08.04.2012, 14:39
  3. շախմատ Օպերայի բակում
    Հեղինակ՝ Anul, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.05.2007, 09:37
  4. Համաշխարհային շախմատ
    Հեղինակ՝ shaxmatist93, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.01.2007, 18:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •