Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011
Ցույց են տրվում 151 համարից մինչև 157 համարի արդյունքները՝ ընդհանուր 157 հատից

Թեմա: Հայկական շախմատ

  1. #151
    حاچلى Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Սիհուատանեհո
    Տարիք
    24
    Գրառումներ
    1,965
    www.armchess.am կայքի խմբագրության մոտ հումորի սրացում է նկատվում:

    Արոնյանի եւ Դոլուխանովայի ամուսնությունը


    Ապրիլի 1-ին Երեւանի Սբ. Հովհաննես եկեղեցում կայացավ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանի եւ Եվգենյա Դոլուխանովայիամուսնության արարողությունը:
    Վաղը Արոնյանը եւ Դոլուխանովան մեկնում են հարսանեկան ճամփորդության: Նրանք իրենց մեղրամիսը կանցկացնեն Ավստրալիայում:
    Լեւոնին եւ Եվգենյային մաղթում ենք ընտանեկան մեծ երջանկություն:

    Գարրի Կասպարովը տեղափոխվեց Հայաստանի շախմատային ֆեդերացիա


    Ապրիլի 1-ին Գարրի Կասպարովը Ռուսաստանից տեղափոխվեց Հայաստանի շախմատային ֆեդերացիա: Իր անդրանիկ ելույթը Հայաստանի հավաքականի կազմում Կասպարովը կունենա առաջիկա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվելիք շախմատի համաշխարհային օլիմպիադայում:
    Այժմ հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը կանգնած է դժվարին ընտրության առաջ. ո՞վ պետք է խաղա առաջին խաղատախտակի վրա. Լեւոն Արոնյա՞նը, թե՞ Գարրի Կասպարովը:
    Շնորհավոր ապրիլի 1

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (01.04.2012), Lion (01.04.2012), Ripsim (01.04.2012), Varzor (02.04.2012), Նաիրուհի (02.04.2012)

  3. #152
    حاچلى Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Սիհուատանեհո
    Տարիք
    24
    Գրառումներ
    1,965


    ՖԻԴԵ-ի մարզչական խորհուրդը Արշակ Պետրոսյանին ճանաչեց աշխարհի 2011 թվականի լավագույն մարզիչ եւ նրան շնորհեց Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալ: Հիշեցնենք, որ անցյալ տարի Արշակ Պետրոսյանի գլխավորած Հայաստանի հավաքականը Չինաստանի Նինբո քաղաքում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

    Արշակ Պետրոսյանը երկրորդ անգամ է ճանաչվում աշխարհի լավագույն մարզիչ: Մինչ այս նրան Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալ շնորհվել էր 2008 թվականին, երբ Հայաստանի հավաքականը դարձել էր օլիմպիական կրկնակի չեմպիոն:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (19.07.2012), John (19.07.2012), Malxas (24.10.2015), Monk (19.07.2012), Ripsim (18.07.2012), Varzor (19.07.2012)

  5. #153
    Հայաստանի` շախմատային տերություն լինելու մասին շարունակում են գրել նաև օտարները: Այս անգամ բավականին լավ հոդված է տպագրել Ալ Ջազիրան`

    Շախմատային մոլուցքը կլանում է Հայաստանի ուշադրությունը
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (24.03.2013), Ներսես_AM (25.03.2013)

  7. #154
    Լևոն Արոնյանը դուրս է եկել հավակնորդների մրցաշարից

    Լևոն Արոնյանը դուրս է եկել հավակնորդների մրցաշարից` չցանկանալով մասնակցել վերջին տուրին: Պատճառն այն է, որ նախավերջին`13-րդ տուրում, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը պայմանավորված խաղ է ունեցել Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ և զիջել է նրան: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը:

    «Կան ապացույցներ, սպասում ենք հետագա զարգացումներին: Հուսանք ՖԻԴԵ-ն վճռական կգտնվի և կորակազրկի երկու շախմատիստներին էլ` գոնե որոշ ժամանակով»,- նշել է շախմատիստը:

    14-րդ տուրում Արոնյանը պետք է խաղար հենց ադրբեջանցու հետ:
    Քանի որ ֆուտբոլի հետ կապված ապրիլմեկյան կատակ արվել էր, շախմատիստները չցանկացան հետ մնալ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (01.04.2013)

  9. #155
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Լավ նյութ ա, արժի որ մնա այստեղ:


    Հայաստանում շախմատը հայտնի է դեռ վաղ միջնադարից, սակայն լայն ճանաչում է ստացել ԽՍՀՄ տարիներին։ Երկրի ամենաժողովրդական խաղերից է։ Հայաստանում շախմատը լայն ճանաչում է ձեռք բերել 1960-ական թվականներին, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն։ Մոտ երեք միլիոն բնակչությամբ Հայաստանը համարվում է աշխարհի ամենաուժեղ շախմատային երկրներից մեկը։

    Հայաստանն աշխարհում մեկ շնչի հաշվով ամենաշատ գրոսմայստերներ ունեցող երկրներից է։ Անկախացումից հետո Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Եվրոպայի թիմային առաջնությունում (1999), աշխարհի առաջնությունում (2011) և շախմատային օլիմպիադայում (2006, 2008, 2012)։ Կանանց հավաքականը հաղթել է 2003 թվականի Եվրոպայի առաջնությունում։

    2015 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանը լավագույն 10 շախմատիստների միջին էլո վարկանշով աշխարհում յոթերորդն է։ 2015 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստը՝ Լևոն Արոնյանը,ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։ 2011-2012 ուսումնական տարվանից սկսած` Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատը դարձել է պարտադիր առարկա։ Գարի Կասպարովը Հայաստանում շախմատի ժողովրդականությունը համեմատել է Լատինական Ամերիկայում ֆուտբոլի ժողովրդականության հետ։ Մինչև 20-րդ դարը խաղը կոչվում էր ճատրակ, որը ծագում է պարսկերեն․՝ չաթրանգ چترنگ, (շատրանգ ) բառից, որը նշանակում է քառանդամ, չորսմասյա։ Այժմ ճատրակ անվանումը օգտագործվում է միայն արևմտահայերենում։ Ժամանակակից արևելահայերենում խաղը կոչվում է շախմատ, որն առաջացել է شاه مات (շահ – արքա, թագավոր և մատ – մահացավ) բառերից: «Шатранг: книга о шахматах» գրքում Հովսեփ Օրբելին և Կամիլլա Տրևերը պնդում են, որ Հայաստանում շախմատը հայտնի է դեռևս 9-րդ դարից, երբ Հայաստանը արաբական տիրապետության տակ էր։

    Ըստ նրանց` շախմատը Հայաստան են բերել արաբները Հնդկաստանից, որտեղ խաղը հավանաբար հայտնի է եղել 6-րդ դարից՝ չատուրանգաանվամբ 1967 թվականին կատարված հնագիտական աշխատանքների ժամանակ միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքում՝ Դվինում, հայտնաբերվել են շախմատի խաղաքարեր[22]։ Շախմատի մասին հիշատակումներ կան Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող 1100-1200-ականների հայերեն ձեռագրերում, ներառյալ 13-րդ դարի Վարդան Արևելցու ձեռագիրը։

    Մինչև 20-րդ դարի կեսերը Շենավան գյուղի բնակիչները օգտագործում էին տնային պայմաններում պատրաստված խաղաքարեր, որոնք նման էին միջնադարի գտածոներին։ Հայաստանում շախմատը ինստիտուցիոնալացվել է խորհրդային կարգերի հաստատումից հետո (1920 թվական): 1926-1927 թվականներին քիմիկոս Սիմոն Հովյանի (1869-1942) նախաձեռնությամբ հայերեն շատ թերթերում սկսեցին հայտնվել շախմատային բաժիններ։ Հովյանը նպաստել է Հայաստանում շախմատի տարածմանը՝ դրա մասին դասախոսություններ կարդալով, Էմանուել Լասկերի, Իլյա Մայզելիսի և Յակով Ռոխլինի գրքերը հայերեն թարգմանելով։ Առաջին շախմատային մրցաշարերն անցկացվել են 1927 թվականին, երբ հիմնադրվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

    Մինչև 1934 թվականը Հայաստանի շախմատիստները մասնակցում էին Անդրկովկասյան առաջնությանը։ 1934 թվականին Երևանում անցկացվել է Հայաստանի շախմատի առաջին առաջնությունը։ Հաղթել է Հենրիկ Գասպարյանը։ Հաջորդ տարիներին Գասպարյանը հաղթել է ևս ինը առաջնությունում՝ դառնալով ամենատիտղոսակիր շախմատիստը Հայաստանի շախմատի առաջնությունում։ Նույն թվականին անցկավել է նաև կանանց առաջնություն։ Սիրուշ Մակինցը և Մարգարիտա Միրզա-Ավագյանը բաժանել են առաջին հորիզոնականը։ Հայկական շախմատային առաջին ակումբը հիմնվել է 1936 թվականին։

    1950-ական թվականներին շախմատային ակումբներ են հիմնվել Լենինականում (այժմ՝ Գյումրի) ևԿիրովականում (այժմ՝ Վանաձոր) ։ Հայաստանում շախմատը ժողովրդական դարձավ հատկապես Տիգրան Պետրոսյանի 1960-ականների աննախադեպ հաջողության շնորհիվ։ Նա իր առաջին հաջողությունն ունեցել է 1946 թվականին, երբ հաղթեց Հայաստանի շախմատի առաջնությունում։ Հետագայում նա չորս անգամ նվաճել է Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսը (1959, 1961, 1969, 1975)։ 1963 թվականին Պետրոսյանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն՝ պարտության մատնելով Միխայիլ Բոտվիննիկին, ով նույնպես նարկայացնում էր ԽՍՀՄ-ը։ Այդ ժամանակաշրջանում շատ զույգեր իրենց զավակներին կոչում էին Տիգրան՝ Պետրոսյանի պատվին։ Պետրոսյանը վեց տարի անընդմեջ (1963-1969) եղել է աշխարհի չեմպիոն, Խորհրդային Միության հավաքականի կազմում` ինը անգամ շախմատային օլիմպիադայի (1958-1974) հաղթող։

    1962 թվականին Խորհրդային Հայաստանում կար 30.000 շախմատիստ, որոնցից 3.000-ը` մրցավարներ և մարզիչներ։ 1986 թվականին շախմատիստների քանակը աճեց միչև 50.000, ներառյալ երեք գրոսմայստերներ՝ Ռաֆայել Վահանյան, Սմբատ Լպուտյան և Արշակ Պետրոսյան։ Հետագայում Ռաֆայել Վահանյանը (1989) և Արտաշես Մինասյանը(1991) դարձել են Խորհրդային Միության չեմպիոն։ Վահանյանը նաև ԽՍՀՄ հավաքականի կազմում երկու անգամ՝ 1984 և 1986 թվականներին, հաղթել է շախմատային օլիմպիադայում։ 1985 թվականին հայ-հրեական ծագմամբ շախմատիստ Գարի Կասպարովը դարձավ աշխարհի չեմպիոն։

    Չնայած նա երբեք Հայաստանը չի ներկայացրել և միայն կիսով չափ է հայ, որոշ աղբյուրներ նրան կոչում են հայ, հիմնականում այն պատճառով, որ նրա ազգանունը մոր ազգանվան (Գասպարյան) ռուսականացված տարբերակն է։ Հայաստանը ԽՍՀՄ-ից անկախացել է 1991 թվականին։ Դրանից հետո հայ շախմատիստները ստացան Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու հնարավորություն։

    Անկախ Հայաստանում տեղի են ունեցել չորս խոշոր շախմատային մրցաշարեր՝ 32-րդ շախմատային օլիմպիադան (1996 թ.) տեղի է ունեցել Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, 2001 թվականի աշխարհի թիմային առաջնությունը և 2014 թվականի Եվրոպայի անհատական առաջնությունը տեղի են ունեցել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում], իսկ 2015 թվականի աշխարհի թիմային առաջնությունը՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս Ռեզորթ և Սպա *****GL» հյուրանոցում։ Հայաստանն իր առաջին մեդալը նվաճել է 1992 թվականի շախմատային օլիմպիադայում՝ գրավելով երրորդ հորիզոնականը։

    Հայաստանը 2002, 2004 թվականների շախմատային օլիմպիադաներում նույնպես նվաճել է բրոնզե մեդալ: Հաղթող է ճանաչվել 2006, 2008[ և 2012 թվականների շախմատային օլիմպիադաներում։1997, 2001, 2005 և 2015 թվականների շախմատի աշխարհի թիմային առաջնություններում Հայաստանի հավաքականը գրավել է երրորդ, իսկ 2011 թվականին առաջին հորիզոնականը։ Եվրոպայի առաջնությունում հավաքականը 1997 թվականին գրավել է երրորդ, 1999 թվականին՝ առաջին, 2007 թվականին՝ երկրորդ հորիզոնականը։ 2011 թվականին Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը շախմատը դարձրեց հանրակրթական առարկա։ Շախմատ անցնում են երկրորդ, երրորդ և չորրորդ դասարաններում։ Ծրագիրն իրականացնելու համար պահանջվել է ավելի քան 1,5 միլիոն ԱՄՆ դոլար։

    Դպրոցներում շախմատի ներմուծումը հիմնականում ստացել է դրական արձագանքներ, բայց որոշ ծնողներ պնդում են, որ իրենց երեխաների դպրոցական ծրագիրն առանց այդ էլ ծանրաբեռնված էր։ Գրոսմայստեր Սմբատ Լպուտյանիկարծիքով «Դպրոցներում շախմատի ներմուծումը երկրի ապագան կերտելու ամենալավ ճանապարհն է»։ Այս որոշումը լայնորեն լուսաբանվել է միջազգային մամուլում։ Լրագրողները, շախմատային փորձագետները և տարբեր երկրների պաշտոնյաները բարձր են գնահատել ծրագիրը և խորհուրդ են տվել իրենց երկրներին որդեգրել այն։ Մագնուս Կառլսենը հայաստանյան այցելության ժամանակ՝ 2014 թվականին, ասել է. «Ես կարծում եմ, որ դպրոցներում շախմատի դասավանդման Հայաստանի փորձը հիանալի օրինակ է ամբողջ աշխարհի համար»։ Հայաստանի շախմատի ֆեդերացիան կազմավորվել է 1927 թվականին։

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2004 թվականին ընտրվել է ՀՇՖ-ի նախագահ (այդ ժամանակ նա ՀՀ պաշտպանության նախարարն էր) և վերընտրվել է 2006, 2009, 2011 և 2013 թվականներին։ Սարգսյանը «հայտնի է հայ շախմատիստներին էնտուզիազմով աջակցելով»։ Մի առիթով Սարգսյանն ասել է. «Մենք չենք ուզում, որ մարդիկ ճանաչեն Հայաստանը միայն երկրաշարժով և ցեղասպանությամբ: Մենք կնախընտրեինք, որ նա հայտնի լիներ իր շախմատով»: Հայաստանի կառավարությունը երկրի գրոսմայստերներին հատկացնում է աշխատավարձ և տալիս է որոշակի արտոնություններ։

    Հայաստանի շախմատի ակադեմիան ստեղծվել է 2002 թվականին Երևանում՝ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի նախաձեռնությամբ և վարչապետ Անդրանիկ Մարգարյանիհովանավորությամբ։ Ակադեմիան կազմակերպում է ազգային և միջազգային շախմատային մրցաշարեր։ Հայաստանի շախմատի առաջին առաջնությունը տեղի է ունեցել 1934 թվականին, երբ Հայաստանը Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությանմաս էր կազմում։ Հայկական ԽՍՀ-ում ժամանակ առ ժամանակ տեղի են ունեցել առաջնություններ մինչև 1945 թվականը, երբ դրանք դարձան ամենամյա միջոցառումներ. այս գործելակերպը շարունակվեց նաև անկախ Հայաստանում։ Հենրիկ Գասպարյանը հաղթել է այս առաջնություններում ամենաշատը (10 անգամ), նրան հաջորդում են Աշոտ Անաստասյանը (8 անգամ), Լևոն Գրիգորյանը (6 անգամ) և Արտաշես Մինասյանը (6 անգամ) ։

    Կանանց առաջին առաջնությունը նույնպես տեղի է ունեցել 1934 թվականին, բայց մինչև 1939 թվականը դադարեցվել է։ 1972 թվականին Գագիկ Հովհաննիսյանը հիմնադրել է «Շախմատային Հայաստան» ամսագիրը, որը 1997 թվականից դարձել է շաբաթաթերթ։ 1972 թվականից «Շախմատ-64» հաղորդաշարը սկսեց հեռարձակվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ։ Այն մինչև իր կյանքի վերջ` 2015 թվականի հունիս, վարում էր Գագիկ Հովհաննիսյանը, և սա հանրային հեռուստաընկերության ամենաերկարակյաց հաղորդումն էր։ Վերջերս ստեղծված «Շախմատի աշխարհ» հաղորդումը հեռարձակվում է «Առաջին լրատվականից» անմիջապես հետո։ ՖԻԴԵ-ի ցուցակներում կան Հայաստանը ներկայացնող 26 ակտիվ գրոսմայստեր, 2 կին գրոսմայստեր, 18 մ 2015 թվականի հուլիսի դրությամբ Հայաստանի 10 ամենաբարձր էլո վարկանիշ ունեցող գրոսմայտերների ցանկը. միջազգային վարպետ և 2 կին միջազգային վարպետ։ 2005-ի դեկտեմբերին Լևոն Արոնյանը Խանտի Մանսիյսկում նվաճեց ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթը։ 2015 թվականի հուլիսի դրությամբ Հայաստանի 10 ամենաբարձր էլո վարկանիշ ունեցող շախմատիստուհիների ցանկը.


    Աղբյուր

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (24.10.2015), Աթեիստ (18.10.2015)

  11. #156
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ


    Իսլանդիայում ավարտվել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը վերջին տուրում վստահ հաղթանակ է տարել Վրաստանի ընտրանու նկատմամբ եւ վաստակել է 13 միավոր: Նույնքան միավոր են վաստակել նաեւ Ֆրանսիայի եւ Հունգարիայի հավաքականները: Լրացուցիչ միավորներով Հայաստանի ընտրանին զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Հունգարիան՝ երրորդ, իսկ Ֆրանսիան՝ 4-րդ:

    15 միավորով չեմպիոն է դարձել Ռուսաստանի հավաքականը, որն այս մրցաշարում վերջին անգամ հաղթել էր 2007 թվականին:


    Այս մրցաշարում Հայաստանի ընտրանու կազմում ամենաարդյունավետը Հրանտ Մելքումյանն էր, ով, մասնակցելով բոլոր տուրերին, պարտություն չի կրել եւ հնարավոր 9 միավորից վաստակել է 6.5 միավոր: Գաբրիել Սարգսյանը չի մասնակցել 5-րդ տուրին, մնացած տուրերում պարտություն չի կրել եւ 8 հնարավորից վաստակել է 5.5 միավոր: Հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 5 հաղթանակ է տարել, 2 պարտիայում ոչ-ոքի խաղացել եւ 2 պարտություն կրել: Այս մրցաշարում անվստահ է գործել փորձառու Սերգեյ Մովսեսյանը: Նա երեք պարտություն է կրել, երեք հաղթանակ տարել եւ մեկ պարտիա էլ ավարտվել է ոչ-ոքի: Հավաքականի նորեկը՝ Կարեն Գրիգորյանը մասնակցել է 4-րդ, 5-րդ եւ 6-րդ տուրերին, 4-րդ տուրում պարտություն է կրել, 5-րդ եւ 6-րդ տուրերում ոչ-ոքի է խաղացել:

    1. Լեւոն Արոնյան(9 խաղ) - 6 միավոր

    2. Գաբրիել Սարգսյան (8 խաղ) - 5,5 միավոր

    3. Սերգեյ Մովսեսյան (7 խաղ) - 3,5 միավոր

    4. Հրանտ Մելքումյան (9 խաղ) - 6.5 միավոր

    5. Կարեն Գրիգորյան (3 խաղ) - 1 միավոր:

  12. #157
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Հայաստանի հավաքականը Եվրոպայի շախմատի առաջնություններում`

    Տղամարդիկ`

    I տեղ` Բաթումի-1999թ.



    II տեղ` Հերակլիոն-2007թ., Ռեյկյավիկ-2015թ.

    ,

    III տեղ` Պուլա (Խորվաթիա)-1997թ.,



    Կանայք`

    I տեղ` Պլովդիվ (Բուլղարիա)-2003թ.



    II տեղ` ***

    III տեղ` Հերակլիոն-2007թ.


  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (22.11.2015)

Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայերեն ռեֆերատներ
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Վեբ
    Գրառումներ: 72
    Վերջինը: 19.05.2017, 14:03
  2. Հայկական ակումբային ֆուտբոլ
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 2400
    Վերջինը: 23.06.2014, 16:09
  3. Հայկական պորտալներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.03.2012, 21:49
  4. Հայկական էստրադա
    Հեղինակ՝ armenianhackers[info], բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 30
    Վերջինը: 15.03.2011, 12:45
  5. Համաշխարհային շախմատ
    Հեղինակ՝ shaxmatist93, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.01.2007, 18:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •