Էջ 2 11-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 157 հատից

Թեմա: Հայկական շախմատ

  1. #16
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    31
    Գրառումներ
    8,375

    Re. Շախմատի միջազգային 37րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականի հաղթանակը

    Հ Ր Ա Շ Ա Լ Ի Վ Ե Ց Յ Ա Կ Ը
    Օլիմպիադայի ամբողջ ընթացքում «Առավոտը» մանրամասն լուսաբանել է մեր գրոսմայստերների փայլուն մրցելույթները: Հիմա, երբ ամեն բան արդեն ետեւում է եւ մեր հրաշալի վեցյակը պատմության մեջ առաջին անգամ բարձրացել է Օլիմպոսի գագաթ, «Հրաշալի է, կեցցեք, տղաներ» բառերից բացի, գնահատանքի այլ խոսքեր դժվար է գտնել: Ասենք միայն, որ այսուհետեւ Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Սմբատ Լպուտյան, Կարեն Ասրյան, Արտաշես Մինասյան անունները ոսկե տառերով են գրվելու հայկական սպորտի տարեգրությունում:

    Որ Հայաստանի տղամարդկանց հավաքականն այլեւս անհասանելի է մրցակիցների համար, պարզ դարձավ արդեն 11-րդ տուրից հետո, երբ մեր ընտրանին 3:1 հաշվով պարտության մատնելով Չեխիայի թիմին, ամբողջ 3,5 միավորով առաջ պոկվեց մոտակա մրցակիցներից: Սակայն առջեւում դեռ երկու տուր կար եւ, ինչպես ասում են, աչքով չտալու համար մերոնց նախապես հաղթող չէինք հռչակում, այլ սպասում էինք չեմպիոնական տիտղոսը պաշտոնապես ձեւակերպելուն:

    Ունենալով միավորների անհրաժեշտ պաշար, վերջին երկու տուրերում մեր հավաքականից պահանջվում էր ավելորդ ռիսկի չդիմել: Եվ նրանք հենց այդպես էլ վարվեցին: 12-րդ եւ 13-րդ տուրերում ոչ-ոքի անելով, համապատասխանաբար, Ֆրանսիայի եւ Հունգարիայի հավաքականների հետ՝ Հայաստանի ազգային հավաքականը վաստակեց 36,0 միավոր եւ անկախ մյուս հանդիպումներում գրանցվելիք արդյունքներից, իր համար ապահովեց օլիմպիական «ոսկին»: Ասենք նաեւ, որ Հայաստանը մասնակից 150 երկրներից միակը եղավ, որ անցկացված 13 տուրերում թիմային ոչ մի պարտություն չկրեց:

    Եվ այսպես, շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի տղամարդկանց մրցաշարի ամփոփիչ մրցաշարային աղյուսակի լավագույն տասնյակը հետեւյալ տեսքն ունի.

    Հայաստան 13 10 3 0 36,0
    Չինաստան 13 8 1 4 34,0
    ԱՄՆ 13 9 3 1 33,0
    Իսրայել 13 9 3 1 33,0
    Հունգարիա 13 7 4 2 32,5
    Ռուսաստան 13 7 2 4 32,0
    Ֆրանսիա 13 7 5 1 32,0
    Ուկրաինա 13 8 2 3 32,0
    Բուլղարիա 13 7 2 4 32,0
    Իսպանիա 13 7 4 2 32,0

    Մենք օլիմպիադայի երկու հանգստյան օրերին շախմատասեր ընթերցողներին ներկայացրել էինք, թե տվյալ փուլում հայ գրոսմայստերներից ով ինչպիսի մարզական արդյունք է ցույց տվել: Ստորեւ ներկայացնում ենք նրանց վերջնական ցուցանիշները:

    Լ. Արոնյան 11 4 6 1 7,0
    Վլ. Հակոբյան 12 6 6 0 9,0
    Կ. Ասրյան 10 1 8 1 5,0
    Ս. Լպուտյան 3 2 1 0 2,5
    Գ.. Սարգսյան 13 7 6 0 10,0
    Արտ.Մինասյան 3 2 1 0 2,5

    Թուրինում իրեն լիովին արդարացրեց նաեւ մեր աղջիկների՝ Լիլիթ Մկրտչյան, Էլինա Դանիելյան, Նելլի Աղինյան, Սիրանուշ Անդրիասյան քառյակը, որը նախորդ՝ Կալվիայում կայացած համաշխարհային օլիմպիադայում զբաղեցրած 11-րդ տեղից չորս քայլ վեր բարձրացավ ու 24,0 միավորով հանգրվանեց 8-րդ հորիզոնականում:

    ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
    http://www.aravot.am/2006/aravot_arm/June/6/u07.htm

  2. #17
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279

    Re. Շախմատի միջազգային 37-րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականի հաղթանակը

    Մի քիչ ուշացած ես էլ եմ շնորհավորում մեր տղաներին:Իրոք սա հիանալի հաղթանակ էր ՀԱՅ ազգի համար:
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

  3. #18
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    541

    Re. Շախմատի միջազգային 37-րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականի հաղթանակը

    ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 16-ին Երեւանում ավարտվեց մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունը: 83 տղաների պայքարում 13 հնարավորից 9,5 միավոր վաստակեց եւ աշխարհի չեմպիոնի կոչմանը արժանացավ 17-ամյա Զավեն Անդրեասյանը (Հայաստան): 9-ական միավորով մրցանակային հաջորդ 2 տեղերը զբաղեցրին, համապատասխանաբար, Նիկիտա Վիտյուգովը (Ռուսաստան) եւ Յուրի Կրիվորուչկոն (Ուկրաինա):

    Սա էլ մեր ապագա հաղթանակները ապահովողներից մեկը։
    Վերջին խմբագրող՝ Վազգեն: 17.10.2006, 04:14:

  4. #19
    Հայուհի Astghik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2006
    Հասցե
    Հունաստան
    Տարիք
    31
    Գրառումներ
    43

    Re. Շախմատի միջազգային 37-րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականի հաղթանակը

    Շնորհավորում եմ նախ՝ Զավեն Անդրեասյանին, հետո մեզ բոլորիս նման հաղթանակի համար: Միշտ նման հպարտություններ ունենա Հայաստանը:
    ....Քունս չի տանում, դու էլ մի քնիր,
    Հետս էլ կրկնիր, թե ի՞նչ եմ անում,
    Ես ի՞նչ եմ անում ո՛չ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ....

    Պ. Սևակ

  5. #20
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279

    Re. Շախմատի միջազգային 37-րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականի հաղթանակը

    Շնորհավորում եմ:
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

  6. #21
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386

    Re. Շախմատի միջազգային 37-րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականի հաղթանակը

    Կեցցեն մեր տղաները:
    Ne inducas in tentationem...

  7. #22
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,267

    Re. Շախմատի միջազգային 37-րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականի հաղթանակը

    Հալալլա , ասա մնացած տեղերում էլ ըտենց լինեն

  8. #23
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    26
    Գրառումներ
    5,525

    Re. Շախմատի միջազգային 37-րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականի հաղթանակը

    Շնորհավոր!!! Եթե մյուս սպորտաձևերում էլ այսքան առաջընթաց ունենանք… լավ կլինի

  9. #24
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    541

    Re. Շախմատի միջազգային 37-րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականի հաղթանակը

    Մեջբերում Riddle-ի խոսքերից
    Կեցցեն մեր տղաները:
    Կեցցեն մեր աղջիկները նույնպես։

    «Այս շաբաթ Հայաստանի շախմատիստները երկու նոր փառահեղ էջ գրեցին հայկական շախմատի դպրոցի պատմության մեջ:

    Առաջին լուրը եկավ Ավստրիայից, որտեղ Երևանի «Միկա» թիմը, որի կազմում հանդես էին գալիս հայ և վրացի շախմատիստուհիներ, 7 տուրում հավաքելով 12 միավոր, նվաճեց Եվրոպայի ակումբային առաջնության հաղթողի կոչումը: Չեմպիոն դարձան Էլինա Դանիելյանը, Մայա Չիբուրդանիձեն, Մայա Խուրցիձեն և Նելլի Աղինյանը:

    Երևանի օդակայանում թիմին դիմավորեցին որպես հերոսների: Խորհրդարանում տեղի ունեցած ընդունելության ժամանակ խոսնակ Տիգրան Թորոսյանը շնորհավորեց թիմին հաջողության առնչությամբ և բնութագրեց այդ հաղթանակը որպես «շատ կարևոր և շատ պատվաբեր»:

    «Հայաստանի շախմատի պատմության մեջ առաջին անգամ է, որ կանայք գերազանցում են տղամարդկանց»,- ասաց Թորոսյանը` արժանին մատուցելով նաև ակումբի հովանավոր, Հայաստանի մեծահարուստ գործարար Միքայել Բաղդասարովին:»

  10. #25
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386

    Re. Շախմատի միջազգային 37-րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականի հաղթանակը

    Մեջբերում Վազգեն-ի խոսքերից
    Կեցցեն մեր աղջիկները նույնպես։
    Այ սա նոր իմացա, այնպես որ ուղղում եմ խոսքս. կեցցեն մեր շախմատիստները, ես հպարտանում եմ նրանցով:
    Ne inducas in tentationem...

  11. #26
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    25
    Գրառումներ
    1,091

    Re. Շախմատի միջազգային 37-րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականի հաղթանակը

    Քիչ առաջ Արոնյանը դարձավ Տալլի մրցաշարի հաղթող:
    Զարմանում եմ, որ այստեղ այդ մասին չի քննարկվում:
    Տեսեք. http://forum.hayastan.com/index.php?...&t=4920&st=960

  12. #27
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,267

    Re. Հայկական Շախմատ

    Վէյկ-Ան-Զեեի մրցաշարում, երեկ Արոնյանը տարավ կարևորագույն հաղթանակ Ադրբեջանցի գրոյսմաստեր Ռաջաբովի նկատմամբ և Բարձրացավ երրորդ տեղ, ընդ որում այդ պահին Ռաջաբովը միայնակ գլխավորում էր մրցաշարային աղյուսյակը իսկ Արոնյանը խաղում էր սևերով : Հատկանշական է այն փաստը, որ Արոնյանը դեռ պարտություն չի կրել, ճիշտ է հաղթանակներն էլ շատ չեն:
    Այսօր նա հանդիպում է Տօպալովի հետ, հաղթանակը թույլ կտա բարձրանալ 1 կամ 2 հորիզոնական, քանի որ Տօպալովը այս պահին աղյուսակը գլխավորողների մեջ է

  13. #28
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,267

    Re. Հայկական Շախմատ

    Արոնյան - Տօպալով , ոչվոքի

  14. #29
    Սկսնակ անդամ Amarasos-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2007
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    28

    Re. Հայկական Շախմատ

    Լևոն ԱՐՈՆՅԱՆ 1/2:1/2 Վեսելին ՏՈՊԱԼՈՎ.Վատ արդյունք չի. մյուս արդյունքներն են. 9 ТУР | 23 января

    ТИВЯКОВ — МОТЫЛЁВ 1/2

    НАВАРА — ШИРОВ 0:1

    ПОНОМАРЁВ — КАРЯКИН 1:0

    АНАНД — ВАН ВЕЛИ 1:0

    АРОНЯН — ТОПАЛОВ 1/2

    СВИДЛЕР — КРАМНИК 1/2

    КАРЛСЕН — РАДЖАБОВ 1/2


    Այսոր ԱՐՈՆՅԱՆ-ՎԱՆ ՎԵԼԻ խախն ե, տենանք....

    Ավելացվել է 7 րոպե անց
    Ավելի ճիշտ ՎԱՆ ՎԵԼԻ-ԱՐՈՆՅԱՆ
    Վերջին խմբագրող՝ Amarasos: 24.01.2007, 10:41: Պատճառ: Գրառման ավելացում։

  15. #30
    Սկսնակ անդամ Amarasos-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2007
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    28

    Re. Հայկական Շախմատ

    գիտեք ինչ,ամենակարևորյ նա ադրբեջանցուն հախտեց

Էջ 2 11-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայերեն ռեֆերատներ
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Վեբ
    Գրառումներ: 72
    Վերջինը: 19.05.2017, 14:03
  2. Հայկական ակումբային ֆուտբոլ
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 2400
    Վերջինը: 23.06.2014, 16:09
  3. Հայկական պորտալներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.03.2012, 21:49
  4. Հայկական էստրադա
    Հեղինակ՝ armenianhackers[info], բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 30
    Վերջինը: 15.03.2011, 12:45
  5. Համաշխարհային շախմատ
    Հեղինակ՝ shaxmatist93, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.01.2007, 18:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •