User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Հայկական Ջազը 70 տարեկան է

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական Ջազը 70 տարեկան է

    սա` պաշտոնական կայքը, ուր կարող եք կարդալ ավելի ամբողջական պատմությունը.

    սա էլ 70-ամյակին նվիրված վերջին միջոցառումների ազդարարը.


    Նինո Կատամաձե
    Օպերայի եվ բալետի պետական ակադեմիական թատրոն
    Սեպտեմբեր 12, 2008 20:00

    2008 թվականի սեպտեմբերի 12-ին Երևանում ջազի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Պետական օպերայի բեմում կկայանա երգչուհի Նինո Կատամաձեի և իր Insight խմբի համերգը: Ջազի երևանյան սիրահարներին սպասվում է հանդիպում անսովոր երգչուհու հետ, ով ամենայն համարձակությամբ կոտրում է ոճային բոլոր սահմանները. նա ջազից ազատ անցնում է էթնիկ երաժշտության և այդ ամենն այնքան ինքնատիպ է կատարում, որ ամենափորձառու ունկնդիրն անգամ ստիպված է կռահել հնչող մեղեդին:

    Նինո Կատամաձեն ծնվել է Կոբուլետիում (Աջարիա` Վրաստանի հարավային ինքնավար մարզ): 1990 թվականին նա ընդունվեց Զ. Ժ. Պալիաշվիլիի անվան Բաթումի երաժշտական ինստիտուտի վոկալի բաժին` Մ. Մահարաձեի դասարան: Ուսումնառության ընթացքում և ավարտելուց հետո ելույթ է ունեցել զանազան խմբերի հետ և մասնակցել է երաժշտական տարբեր նախագծերի: 1994-1998 թթ. նա ստեղծեց հաշմանդամներին և սոցիալապես անպաշտպան երաժիշտներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով հասարակական բարեգործական հիմնադրամ: 1999 թվականին Նինո Կատամաձեն սկսեց համագործակցություն Insight խմբի հետ, որը և երգչուհուն հռչակ բերեց հայրենիքում, Ռուսաստանում, իսկ 2002 թվականին Վրաստանի օրերի շրջանակներում Մեծ Բրիտանիայում հյուրախաղերի ժամանակ Նինո Կատամաձեն հմայեց նաև Եվրոպայի ունկնդիրներին: Այսօր Նինո Կատամաձեն ռուսական և եվրոպական խոշորագույն փառատոնների մշտական հյուր է:

    Նինո Կատամաձեն թողարկել է 3 լիարժեք աուդիո ալբոմ` "Ordinary day", "White" և "Black" (երկուսն էլ ձայնագրվել են 2006 թվականին), ինչպես նաև` "Start new peaceful day" համերգային DVD սկավառակը: Նա մասնակցել է նաև մի քանի ֆիլմերի սաունդթրեքերի ձայնագրման աշխատանքներին` "Խնձոր", "Նարնջագույն երկինք", "Ճանապարհ դեպի փրկիչ", "Ինդի":

    Նրան բազմաթիվ պարգևներ են շնորհվել`

    Տարվա լավագույն երգչուհի, "Օվացիա" մրցանակ, Վրաստան, 2002թ. Տարվա երգերի հեղինակ և կատարող, Վրաստան` 2002թ.
    Մրցանակ ամենաինքնատիպ երաժշտության համար, Վրաստան` 2002թ. Տարվա դեմք, Վրաստան` 2003թ., Տարվա լավագույն երգչուհի, "ՄԵԳԱ" մրցանակ, Վրաստան` 2003թ.,
    Լավագույն վոկալ-գործիքային անսամբլը (Նինո Կատամաձե և INSIGHT), "Օվացիա" մրցանակ, Վրաստան` 2004թ.

    Անկասկած երևանցիներին սպասվում է հետաքրքրական հանդիպում: Համերգը կկայանա "Հայկական ջազ-70" կազմակերպության ջանքերով ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
    Տաթեվիկ Հովհաննիսյան
    Հայֆիլհարմոնիայի մեծ համերգասրահ
    Սեպտեմբեր 27, 2008 20:00

    2008 թվականի սեպտեմբերի 27-ին հայկական ջազի հոբելյանական տարվա շրջանակներում Հայֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում տեղի կունենա հիասքանչ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանի բացառիկ համերգը: Համերգը կկայանա "Հայկական ջազ-70" կազմակերպության ջանքերով ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
    "Սա լավագույն նոր ձայնն է ջազում, որ լսել եմ վերջին քսանհինգ տարիներին",- նշում է Ջորջ Ավագյանը: "Նա ունի լայն դիապազոնով հրաշալի ձայն, նրա կատարումը դյութում է կրքի և սվինգի անզուգական զգացողությամբ",- Ալեքսեյ Բատաշեվ:

    Տաթևիկ Հովհաննիսյանը խորհրդային ջազ վոկալի "թագուհին" է, ինչպես նաև` "Էլլան Երևանից" և այժմ ԱՄՆ մեկնելուց բազում տարիներ անց դեռևս անգերազանցելի է ջազային մեյնսթրիմում: Այդ ամենից զատ, երգչուհու կատարողականությունն առանձնանում է հայկական ժողովրդական երաժշտության վառ կոլորիտով:
    Առաջին անգամ հայտնվելով մեծ բեմում 70-ականներին Պետական նվագախմբի կազմում` Կոստանդին Օրբելյանի ղեկավարությամբ, Տաթևիկ Հովհաննիսյանն անմիջապես աչքի ընկավ: Իննը տարի շարունակ երաժշտական քննադատները նրան համարում էին Խորհրդային Միության լավագույն ջազ երգչուհի: Այդ տարիներին նա խիստ պահանջարկված էր. ելույթ էր ունենում ձայնագրվում էր Իգոր Բրիլի անսամբլի, Թիիթ Պաուլուսի էստոնական տրիոյի, Գունարա Ռոզենբերգի` Ռիգայի բիգ-բենդի հետ, նրա ձայնը հնչել է ռադիոյով և հեռուստատեսությամբ:

    80-ականներին ճակատագրի բերումով Տաթևկ Հովհաննիսյանը հայտնվեց ԱՄՆ-ում և բնակություն հաստատեց Նյու Յորքում: Նրան հաջողվեց ջազի հայրենիքում նույնպես ապացուցել սեփական "ես"-ը, և այս բոլոր տարիներին հավատարիմ է իր կոչմանը` երգում է ջազ: Նա տասնյակ համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ավստրալիայում, մասնակցել է միջազգային փառատոնների, ելույթ է ունեցել այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են "Քարնեգի Հոլլ"-ը և "Լինքոլն Սենթր"-ը:

    Որտեղ էլ որ նա ելույթ էր ունենում, մշտապես պատմում էր իր երկրի, ժողովրդի և արվեստի մասին: 90-ականներին Տաթևիկը Լարի Ուիլիսի (Լարի Ուիլիս` դաշնամուր, Իգոր Բուտման` տենոր սաքսոֆոն, Էնդի Մաքլաուդ` բաս, Սթիվ Վիլյամս` հարվածային գործիքներ) քառյակի հետ համատեղ ձայնագրեց և թողարկեց "Ballads from the Black Sea" ալբոմը, որը խանդավառությամբ ընդունվեց ամերիկյան քննադատների և ունկնդիրների կողմից: Սակայն այդ տարիների նրան սնող ազգային արմատները բավական խորն էին: Հայ հանրահայտ երգչուհի Օֆելյա Համբարձումյանի դուստրը` Տաթևիկը, չէր կարող չվերադառնալ ակունքներին: Հայկական ծագում ունեցող ամերիկացի ջազ դաշնակահար Արմեն Դոնելյանի հետ համատեղ Տաթևիկը ստեղծեց հայկական ժողովրդական երգերի ջազային մշակումներից բաղկացած ծրագիր և ձայնագրեց վերջինիս ալբոմը: Ալբոմի պրոդյուսեր դարձավ նույն ինքը` Ջորջ Ավագյանը: Զգացմունքների խորությունը և հոգևոր ջերմությունը, որոնց շնորհիվ աչքի է ընկնում երգչուհին, արդարացնում են սկավառակի անվանումը` "Listen to My Heart" ("Լսիր սրտիս բաբախյունը"):

    Երգչուհին պայմանագիր է կնքել "Sony Classical" ընկերության հետ` հերթական հինգ ալբոմների ձայնագրման և թողարկման համար: Մասնագետներին և պրոդյուսերներին գրավեց Տաթևիկ Հովհաննիսյանի մեծ աշխատասիրությունը, բարեխղճությունը, նվիրվածությունը և լավագույն արդյունքին հասնելու ձգտումը: Վերջին 2-3 տարիների ընթացքում երգչուհին մի քանի անգամ ջազ փառատոնների է մեկնել Ռուսաստան: Սա բազմաթիվ տարիների ընթացքում հայրենիքում կայանալիք առաջին համերգն է:

    Pilobolus Dance Theatre
    Օպերայի եվ բալետի ակադեմիական թատրոն
    Սեպտեմբեր 27, 2008 20:00

    թեման որոշեցի բացել, երբ փողոցում տեսա Կատամաձեի համերգի ազդագիրը!!! Շա~տ ուրախ եմ, որ նա գալու է... հույս ունեմ, որ գալու է... ջազը սովորաբար արհամարհում է ամեն տեսակ քաղաքական խոչընդոտ ու միշտ դեմ է գնում հակամարտություններին... ջազի աշխարհը ամենաազատն է ու բարին
    բայց հենց թեման բացելիս իմացա, որ գալու է Տաթևիկ Հովհաննիսյանը մանավանդ վերջերս շատ-շատ եմ լսում նրա երգերը, իսկ «Չեմ կրնա խաղալ»-ը, ինչպես ընկերներիցս մեկն ասաց, ուղղակի կախարդում է էս երկու համերգներին ԱՆՊԱՅՄԱՆ պիտի ներկա լինեմ ու արդեն չեմ համբերում, թե երբ կլսեմ նրանց կատարումները!!!

    Շնորհավորում եմ ՀԱՅ ՋԱԶԻՆ
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 12.08.2008, 20:42:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. .COM - ը 25 տարեկան է
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.02.2010, 21:42
  2. Ես դարձա 1 տարեկան...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 51
    Վերջինը: 22.11.2008, 12:12
  3. PygmaliOn-ը 17 տարեկան ա :)
    Հեղինակ՝ Amaru, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 17.07.2007, 19:20
  4. ՀՀ-ն 15 տարեկան է
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 19
    Վերջինը: 21.09.2006, 12:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •