Շնորհակալություն պատասխանի համար։
Եղավ, կսպասեմ պատասխանի։Ես իր փոխարեն չեմ պատասխանի, թե ինչու է առանց մեկնաբանության փակվել: Դա արդեն իրեն հարցրեք:
Ոչ մի նշանակություն չունի, թե քանի մասնակից է հավանել թեման։ Մեկն էլ է բավական։ Ուրեմն, եթե մեկ մարդ է՝ կարելի է նրան անտեսե՞լ, թեմայի փակման պատճառ չգրե՞լ։Թեման 5 աստղանի է ընդամենը 1 մասնակցի ձայնի շնորհիվ: Այսինքն եթե դուք մկնիկի սլաքը պահեք այդ աստղերի վրա, կտեսնեք, որ փոքրիկ դեղին գույնի պատուհանի վրա գրված է, թե քանի հոգի է այդ թեմային վարկանիշ տվել և միջին գնահատականը որն է:
Եթե գրենք դրանից ելնելով, ապա կարելի է ասել, որ թեման ընդամենը 1 մասնակցի հավանությանն է արժանացել այսքան ժամանակ:
Մի կարծեք, որ իմ «ուշքը գնում է» այդ թեմայի համար, բայց ես ինձ իրավունք չէի վերապահի թեման փակել այն պատճառով, որ ինձ դուր չի գալիս։ Կամ էլ, եթե տեսնեի որ 45 էջ բան է գրված, գոնե կմտածեի բացատրություն տալ, ինչու եմ փակում թեման։Եվ ընդհանրապես, արդեն «ամենա...»-ով սկսով գրեթե բոլոր ստանդարտ ածականները, որոնք էլ հենց թեմայի իմաստն են, ասվել է և թեման իրեն սպառել է, և իմաստ էլ չկա շարունակելու:
Իսկ ակումբի կանոնադրության մեջ կա՞ այնպիսի կետ, որ թեման կարող է փակվել, եթե բաժնի մոդերատորի կամ ադմինիստրատորի կարծիքով այն իրեն սպառել է։
Էջանիշներ