erexa-ի խոսքերից
Որքան հասկացել եմ, ըստ Էպիկուրի մարդուն շատ բան պետք չի երջանիկ լինելու համար: Իր որոշ տեսակետների հետ համաձայն եմ, որոշների հետ ո՛չ, որոշների մասին էլ դեռ չունեմ կոնկրետ ձևավորած կարծիք:
Էպիկուրը ընկերությունը համարում էր կյանքի կարևոր բաներից մեկը: Համամիտ եմ իր այս տեսակետի հետ: Ինքն իր այգի էր հրավիրում մարդկանց: Կանայք և ստրուկներն էլ կարող էին գնալ: Իր ժամանակի համար սա շատ յուրահատուկ եմ համարում, որ ինքը չէ՛ր արգելում կանանց և ստրուկներին իր այգի գնալ:
Ասում ա հաճույքը թող մի կողմ, եթե գիտես, որ հետո լավ չի լինելու: Իր այս տեսակետի հետ էլ եմ համաձայն:
Հաճույք -Ցավ
սեքս- սեռական վարակ
ուտել - չաղություն
ալկոհոլ -գլխացավ
Ցավ -Հաճույք
սեքս - ընկերություն
ուտել -գիտելիք
ալկոհոլ-առողջություն
Ասում ա նաև չվախենալ: Իր այս տեսակետի հետ համաձայն չեմ, որովհետև վախը բնական և ուժեղ զգացմունք ա:
Շատ մարդիկ մտածում են, որ գեղեցիկ կանայք/տղամարդիկ իրենց շուրջն ունենալը հաճույք ա, շատ ուտելը, ալկոհոլ խմելը հաճույք ա: Ինքը համաձայն չի, որ էս ամենը մարդկանց կարա երջանկացնի: Ու ես համամիտ եմ իր այս տեսակետի հետ:
Ինչ-որ բան/բաներ սեփականացնելն (գեղեցիկ կին, փող, լավ աշխատանք,գեղեցիկ տուն, գեղեցիկ մեքենա) ու դրանցից հաճույք ստանալը ոնց հասկացել եմ ինքը ճիշտ չի համարում: Էս տեսակետի հետ չունեմ կոնկրետ ձևավորված կարծիք, հատկապես՝ եթե խոսքը վերաբերվում ա աշխատանքին:
Հետաքրքիր ա էս միտքը: Ո՛չ թե սեփականություններ ունենալ ու հաճույք ստանալ, այլ լինել ու հաճույք ստանալ:
Ես մի հարց ունեմ: Ինձ հետաքրքիր ա, թե՛ Էպիկուրը ի՞նչ կմտածեր հիմա աշխատանքի վերաբերյալ: Մարդը աշխատի հաճույք չստանա, մարդը աշխատի հաճույք ստանա, մարդը չաշխատի, այլ տարբերակ:
Էջանիշներ